TIME
Ամսաթիվ
08 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+29.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Հնդկաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

20:30 14.08.2023

Հնդկաստանում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով 14.49-ին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Քարիմգանջ քաղաքից 18 կիլոմետր հյուսիս-արևմուտք՝ մոտ 55 հազար մարդ բնակչությամբ։ Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

̰
Հրդեհ Կապանի Բարաբաթում թաղամասի տներից մեկի տանիքում

19:36 14.08.2023

Օգոստոսի 14-ին, ժամը 15։17-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասի տներից մեկում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բարաբաթում թաղամասի տներից մեկի տանիքում (մոտ 80 քմ): […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանի ցավակցական ուղերձը ողբերգական ավտովթարի կապակցությամբ

19:24 14.08.2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանի ցավակցական ուղերձը ողբերգական ավտովթարի կապակցությամբ` «Խոր ցավով տեղեկացա Շիրակի մարզի Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին, որն անմեղ մարդկային կորուստների և վիրավորների պատճառ դարձավ: Այս ծանր պահին իմ վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում պատահարի հետևանքով զոհվածներիի ընտանիքներին, հարազատներին և մերձավորներին՝ մաղթելով համբերություն և տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։ Ակնկալում եմ […]

̰
Վրաստանում սողանքի զոհերի թիվը հասել է 25-ի

18:25 14.08.2023

Վրացի փրկարարները բարձրլեռնային Ռաճայի շրջանի Շովի հանգստավայրում սողանքի հետևանքով մահացած ևս մեկ մարդու դի են հայտնաբերել։ Աղետի զոհերի ընդհանուր թիվը հասել է 25-ի, ՏԱՍՍ-ին հայտնել են Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունից։ «Հայտնաբերվել է ևս մեկ մարդու դի։ Հայտնաբերվել է նաև դիակի մեկ մաս։ Ըստ վերջին տվյալների՝ սողանքի զոհ է դարձել 25 մարդ։ Եվս ութ մարդու որոնողական […]

̰
Ահազանգ է ստացվել, որ Ջրվեժի անտառպարկ տարածքում կրակ է նկատվում

17:30 14.08.2023

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են՝ ահազանգ է ստացվել, որ Ջրվեժի անտառպարկ տարածքում կրակ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել թիվ 9 և թիվ 11 ՀՓՋ-ներից 1-ական մարտական հաշվարկ և ԵՓՎ ՀՓԱԿ հերթապահ խումբը։ Դեպքի վայրում այս պահին աշխատում է անտառտնտեսության 15 աշխատակից։ Տեղում հաստատվել է հրդեհի բարդության «1 Բիս» կանչ։ Մեկնել է ևս 2 […]

̰
ՃՏՊ՝ Մելիքգյուղ գյուղի մոտակայքում․ կան տուժածներ

15:42 14.08.2023

Օգոստոսի 14-ին, ժամը 11։29-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մելիքգյուղ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1980 թ․) դուրս է […]

̰
Վարորդի  վիճակը գնահատվում է ծանր, ցուցմունք տալ չի կարող․ ՔԿ-ն՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի մասին

13:23 14.08.2023

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած՝ 11 անձի մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները: Նախնական տվյալներով՝ 2023 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 00։20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետր հատվածում միմյանց են բախվել «Զիլ» և «Վոլկսվագեն» մակնիշի տրանսպորտային միջոցները, որի հետևանքով վերջինիս վարորդը և […]

̰
34-ամյա կինը դանակահարել էր 45-ամյա տղամարդուն

13:10 14.08.2023

Օգոստոսի 12-ին, ժամը 21.25-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի ձախ կեսի չթափանցող կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 45-ամյա տղամարդ: Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 20.00-ի սահմաններում 45-ամյա տղամարդը 34-ամյա ընկերուհու հետ եղել են Ջանֆիդա գյուղի վարչական տարածքի լճերի մոտ, որտեղ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 34-ամյա կինը դանակով հարվածներ է […]

̰
ՃՏՊ՝ Մեղրի-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

12:54 14.08.2023

Օգոստոսի 14-ին, ժամը 10։01-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լիճք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի 27-րդ կմ-ին բախվել են «Mercedes Sprinter» (վարորդ` Թ. Գ., ծնված 2002 թ.) […]

̰
Վրաերթի ենթարկված 42-ամյա տղամարդը մահացել է

12:32 14.08.2023

Օգոստոսի 11-ին, ժամը 22.30-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում «ՎԱԶ-21041» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 42-ամյա Արթուր Գրեյանին, որը մահացել է: Կատարվում է նախաքննություն:

̰
27-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է

12:15 14.08.2023

Օգոստոսի 12-ին, ժամը 19.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության տեղափոխված 27-ամյա Արթուր Դանիելյանը մահացել է: Պարզվել, որ նրա կողմից շահագործվող բարձիչ մեքենան ՍՊԸ տարածքներից մեկի պահեստի մուտքի մոտ կողաշրջվել է, ինչի հետևանքով ինքը մնացել է մեքենայի տակ: Կատարվում է նախաքննություն:

̰
Սևանա լճում Ուկրաինայի քաղաքացի է ջրահեղձ եղել

11:52 14.08.2023

Օգոստոսի 13-ին, ժամը 20.30-ին, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Սևանա լճի հանրային լողափում ջրահեղձ մարդ կա: Նշված հասցե օպերատիվ խումբ է մեկնել: Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության ՀՋՋ աշխատակիցների հետ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ջրահեղձ եղած տղամարդը Ուկրանիայի Հանրապետության քաղաքացի է: Պարզվել է, որ նա ժամը 20.40-ի սահմաններում […]

̰
Գյումրի-Լանջիկ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

11:46 14.08.2023

Գյումրի-Լանջիկ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ Այս մասին հայտնում է ՀՀ ՔԿ մամուլի խոսնակը: Ավտովթարի հետևանքով տեղում մահացել են ուղևորատար ավտոմեքենայի ուղևորներից 10-ը և վարորդը։ 5 ուղևորներ, ինչպես նաև “Զիլ” ավտոմեքենայի վարորդը տարբեր մարմնական […]

̰
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին. ՀՀ ոստիկանության հաղորդագրությունը 11 մարդու կյանք խլած ավտովթարի մասին

10:58 14.08.2023

Օգոստոսի 14-ին, ժամը 00.20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 90-րդ կմ-ի հատվածում իրար են բախվել «ԶԻԼ» մակնիշի բեռնատար և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետևանքով «Ֆոլքսվագենի» վարորդը և 10 ուղևորներ մահացել են, իսկ «Զիլի» վարորդը և «Ֆոլքսվագենի» 5 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Վարորդների և ուղևորների ինքնությունները և հանգամանքները պարզվում են: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: […]

̰
Ադրբեջանական կողմը 2 անգամ կոպտորեն խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. Արցախի ՆԳՆ ոստիկանությունն ամփոփել է անցած շաբաթը

10:53 14.08.2023

Արցախի ՆԳՆ ոստիկանությունն ամփոփել է անցած շաբաթը: Ըստ այնմ՝ 2023 թվականի օգոստոսի 7-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 26 հաղորդում, որից 18-ը հանցագործությունների մասին է: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ դրանցից 16-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է: Քրեական հետախուզության վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողների […]

̰
Մանրամասներ ողբերգական վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 6 տուժածների առողջական վիճակի մասին. ԱՆ

10:27 14.08.2023

ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Շիրակի մարզում այսօր գիշերը տեղի ունեցած վթարի հետևանքով Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված 6 տուժածներից 5-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանցից 4-ի առողջական վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր: 1 տուժած Գյումրու բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի վերակենդանացման բաժանմունք: Բժիշկների գնահատմամբ` […]

̰
ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կան զոհեր և վիրավորներ

08:20 14.08.2023

Օգոստոսի 14-ին, ժամը 00:27-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և […]

̰
ՃՏՊ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին

08:01 14.08.2023

Օգոստոսի 14-ին, ժամը 04:42-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գարգառ գյուղի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորակը․ տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 15-րդ կմ-ին տեղի է ունեցել […]

̰
Գեղարքունիքի մարզում բախվել են տրակտորն ու Honda-ն․ կան վիրավորներ

23:59 13.08.2023

Այսօր՝ օգոստոսի 13-ին, ավտոմեքենայի և տրակտորի բախում է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում Վարդենիկ բնակավայրի Կամո Շահինյան և 10-րդ փողոցների խաչմերուկում բախվել են Վարդենիկ գյուղի բնակիչների՝ 59-ամյա Գևորգ Ե․-ի վարած «Տ 25» առանց համարանիշի տրակտորն ու 39-ամյա Հայկ Մ․-ի վարած Honda մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գևորգ Ե․-ն […]

̰
Ջրահեղձում` Սևանա լճում

23:47 13.08.2023

Օգոստոսի 13-ին, ժամը 20:17-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափից 25 մ հեռավորության վրա նկատել են քաղաքացու, ով լողալիս անհետացել է։ Ջրափրկարարները լողալով մոտեցել են տվյալ հատված, մոտ 1․5 մ խորությունից դուրս բերել քաղաքացուն և ռետինե մոտորանավակով տեղափոխել ափ: Շտապօգնության աշխատակիցներն […]

̰
Այրվել է մոտ 10․5 հա խոտածածկույթ

22:48 13.08.2023

Օգոստոսի 13-ին, ժամը 16:48-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայկաձոր գյուղում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է որ հրդեհը բռնկվել է Աղին-Հայկաձոր գյուղերի վարչական սահմանի մոտակայքում գտնվող «Գեղոբա» հանդամաս կոչվող տարածքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […]

̰
Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ Սևանա լճից դուրս են բերել 48-ամյա տղամարդու դի

21:58 13.08.2023

Այսօր՝ օգոստոսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում լողանալիս քաղաքացին տեսադաշտից կորել է և հնարավոր է, որ նա ջրահեղձ է եղել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին ջրափրկարարները, քաղաքացիները լճից դուրս են բերել […]

̰
Նահանգապետը հայտնել է Շիրազի մզկիթի վրա տեղի ունեցած ահաբեկչության զոհերի և վիրավորների թիվը

21:43 13.08.2023

Իրանի Շիրազ քաղաքի Շահ Չերաղի մզկիթում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով առնվազն 7 մարդ վիրավորվել է, ևս չորսը՝ զոհվել, Fars լրատվական գործակալությանը հայտնել է Իրանի Ֆարս նահանգի նահանգապետ Մոհամմադ-Հադի Իմանիեն։ «Սա դեռևս ոչ վերջնական տեղեկատվություն է, կարող են ավելի շատ զոհեր լինել, քանի որ ոչ բոլոր շտապօգնության ծառայություններն են ժամանել դեպքի վայր»,- նահանգապետի խոսքերն է մեջբերում […]

̰
Իրանի մզկիթներից մեկում ահաբեկչություն է տեղի ունեցել․ կան զոհեր

20:48 13.08.2023

Առնվազն չորս մարդ է զոհվել Իրանի Շիրազ քաղաքի Շահ Չերաղի մզկիթում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով, հայտնում է IRNA-ն։ «Շիրազ քաղաքի Շախ Չերաղի մզկիթի վրա հարձակման հետևանքով երկու ահաբեկիչ սպանել է չորս մարդու»,- ասվում է հրապարակման մեջ։ Սա Իրանի Շախ Չերաղի մզկիթում ահաբեկչության երկրորդ դեպքն է։ Նախորդ ահաբեկչությունը Շիրազում իրականացվել էր 2022 թվականի աշնանը։

̰
Սևանա լճում երկու քաղաքացի չէին կարողանում վերադառնալ ափ

20:27 13.08.2023

Օգոստոսի 13-ին, ժամը 17:11-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի հանգստյան գոտիներից մեկում երկու քաղաքացի ռետինե նավակով ափից մոտ 200 մետր հեռացել են և չեն կարողանում վերադառնալ ափ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահություն իրականացնող փրկարարական խումբը։ Փրկարարները […]

̰
Հրդեհ՝ Խորեն Խաչատրյան փողոցում

20:15 13.08.2023

Օգոստոսի 13-ին, ժամը 16:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Խորեն Խաչատրյան փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։05-ին, մարվել՝ 17:43-ին: Այրվել են տան տանիքը (55 քմ) և տանիքում կենցաղային իրեր:

̰
Բայդենը պատրաստվում է մեկնել Հավայան կղզիներ, որտեղ հրդեհներ են մոլեգնում

19:59 13.08.2023

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ մտածում է Հավայան կղզիներ մեկնելու մասին, որտեղ մոլեգնում են անտառային հրդեհները։ «Մենք ուսումնասիրում ենք այս հարցը», – ասել է Բայդենը լրագրողների հետ կարճ զրույցում, որի ընթացքում նախագահին հարցրել են Մաուի կղզի մեկնելու հնարավորության մասին, որտեղ աղետի հետևանքով զոհվել է գրեթե 100 մարդ։ Բայդենն ավելի վաղ հրահանգել էր Հավայան […]

̰
ՃՏՊ՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ

18:05 13.08.2023

Օգոստոսի 13-ին, ժամը 13:06-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Պարույր Սևակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է,որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 86-րդ կմ-ին բախվել են «Toyota» (վարորդ` Տ․ Շ․, ծնված 1999 […]

̰
Հավայան կղզիներում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 93-ի

14:00 13.08.2023

Հավայան կղզիներում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 93-ի, հայտնել են Մաուի շրջանի պաշտոնյաները: Ավելի վաղ NBC News-ը, վկայակոչելով Հավայան կղզիների նահանգապետին, հայտնել էր, որ Հավայան կղզիներում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է ռեկորդային 89 մարդու, դրանք դարձել են ԱՄՆ պատմության մեջ ամենամահաբերը։ «Հաստատված մահերի թիվը հասել է 93-ի», – ասվում է իշխանությունների հայտարարության […]

̰
Կրետե կղզում 4,9 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

13:47 13.08.2023

Հունաստանի Կրետե կղզում 4,9 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աթենքի համալսարանի սեյսմոլոգիական լաբորատորիան: Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 10.49-ին՝ Չանիա քաղաքից 33 կմ հարավ։ Օջախն ընկած էր ծովում՝ ափին մոտ, 10 կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժի հետևանքով ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

̰
BACK_TO_TOP