Թուրքիան մտնում է ուժեղ երկրաշարժերի շրջան, զգուշացնում է սեյսմոլոգը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+23.09 oC

Թուրքիան մտնում է ուժեղ երկրաշարժերի շրջան, զգուշացնում է սեյսմոլոգը

12:14 18.08.2023

Թուրքիան բախվելու է ավերիչ երկրաշարժերի, Hürriyet թերթին ասել է առաջատար թուրք սեյսմոլոգ Նաջի Գյորյուրը։

«Ես չեմ կատակում այս մասին, քանի որ պարզ է, թե որն է լինելու հաջորդ շրջանը, մենք թևակոխում ենք այն ժամանակաշրջանը, երբ ուժեղ երկրաշարժեր են սկսվելու»,- ասել է նա։

Ըստ գիտնականի՝ Ստամբուլը պետք է նախապատրաստված լիներ երկրաշարժի։

«Ես արդեն մտածում եմ, թե ինչու ենք մենք սպասում… Ստամբուլը դեռ լիովին պատրաստ չէ երկրաշարժին, ավելի քիչ, քան անհրաժեշտ է անել», – ընդգծել է Գյորյուրը։

Մարտին քաղաքաշինության նախարար Մուրատ Քուրումը հայտարարել էր, որ իշխանությունները նախատեսում են վերաբնակեցնել մոտ 1,5 միլիոն բնակարաններ, որոնք գտնվում են ոչ սեյսմակայուն շենքերում: Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն քննադատել է այդ ծրագրերը՝ ուշադրություն հրավիրելով քաղաքի գերբնակեցման խնդիրների վրա։ Քաղաքապետարանի հաշվարկներով՝ Ստամբուլում 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում կփլուզվի առնվազն 90 հազար շենք, իսկ մոտ 4,5 միլիոն մարդ կարող է ժամանակավոր կացարանի կարիք ունենալ։

Ապրիլին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախանշել է Ստամբուլի ծրագրված ջրանցքի ափին պահուստային քաղաքներ ստեղծելու ծրագրերը՝ երկրաշարժից տուժած տարածքները վերաբնակեցնելու համար:

Փետրվարի սկզբին Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները, որին հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են 11 նահանգներում և հարևան նահանգներում: Երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 55 հազար մարդ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին

02:05 09.08.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սպիտակ տանը համատեղ հռչակագիր են ստորագրել «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղու» համար։ Այն հայտնի կլինի TRIPP հապավմամբ։ ...

Փաշինյան. Երկկողմ հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ

01:59 09.08.2025

Փաշինյան. Երկկողմ հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում, որին կից գրել է. «Երկկողմ հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի համատեղ Հռչակագիրը

01:51 09.08.2025

Ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի համատեղ Հռչակագիրը

Սպիտակ տանը կայացած Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ Հռչակագիրը` Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին: Ստորև ներկայացվում է հռչակագրի տեքստը. «Մենք՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահը և Հայաստանի Հանրապետության […] ...

ԱԽ քարտուղար. Վաշինգտոնյան համաձայնագրերով մենք ամրապնդեցինք Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը

01:26 09.08.2025

ԱԽ քարտուղար. Վաշինգտոնյան համաձայնագրերով մենք ամրապնդեցինք Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը

Խաղաղությունը Հայաստանի անվտանգության ամենագլխավոր երաշխիքն է, և խաղաղության օրակարգն այսօր իրականություն է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Վաշինգտոնյան համաձայնագրերով մենք ամրապնդեցինք Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը: Հավերժ փառք նահատակներին»,- գրել է նա: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի […] ...

Փաշինյան. Ապագան այսօր է. փառք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը

01:18 09.08.2025

Փաշինյան. Ապագան այսօր է. փառք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ապագան այսօր է: Փառք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սպիտակ տանը համատեղ հռչակագիր են ստորագրել «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղու» համար։ Այն հայտնի կլինի TRIPP […] ...

Թրամփ. Հայաստանը բացառիկ համագործակցություն է հաստատում ԱՄՆ-ի հետ

01:04 09.08.2025

Թրամփ. Հայաստանը բացառիկ համագործակցություն է հաստատում ԱՄՆ-ի հետ

Վաշինգտոնում կայացած Փաշինյան-Թրամփ-Ալիևը եռակողմ հանդիպմանը ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ իրենք կարգավորել են առանցքային հարցը և որոշում են ընդունել «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման երթուղու» (TRIPP) վերաբերյալ։ «Սա հատուկ տրանզիտային տարածք է լինելու, որը թույլ է տալու Ադրբեջանին լիակատար հասանելիություն ունենալ Նախիջևանի իր տարածքին՝ ամբողջությամբ հարգելով Հայաստանի սուվերենությունը»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ նշելով, որ մեծ […] ...

BACK_TO_TOP