Օձն ու բազեն միաժամանակ հարձակվել են կնոջ վրա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+29.09 oC

Օձն ու բազեն միաժամանակ հարձակվել են կնոջ վրա

22:32 09.08.2023

Ամերիկյան Տեխաս նահանգի Սիլսբի քաղաքում բազեն հարձակվել է մի կնոջ վրա, ով փորձել է այդ պահին ազատվել իր վրա հարձակված մեկ այլ կենդանուց՝ օձից։ Այս մասին հայտնում է KPRC-TV-ն։

Փեգի Ջոնսը խոտ է հնձել իր տան բակում, երբ նրա վրա օձ է հարձակվել։ Սողունը փաթաթվել է կնոջ ձեռքին ու ուժեղ սեղմել այն։ Փորձելով ցած նետել օձին՝ Ջոնսը սկսել է ձեռքերը ուժեղ թափահարել։ Այդ պահին բազեն հարձակվել է նրա վրա։ Գիշատիչ թռչունը չորս անգամ է գրոհել և սուր ճանկերով վնասել կնոջը։

Վերջում բազեն կնոջ ձեռքից պոկել է օձին ու թռչել։ Ջոնսի խոսքերով՝ հարձակումից հետո նրա ամբողջ ձեռքը արյունոտ և կապտած է եղել։

Ամուսինը կնոջը տեղափոխել է հիվանդանոց, որտեղ բժիշկները նրան բուժօգնություն են ցուցաբերել։ Կնոջ ձեռքին բժիշկները թունավոր օձի խայթոցի հետքեր չեն հայտնաբերել։ Չնայած դրան, սողունը, պաշտպանվելով բազեից, այնուամենայնիվ թույն է բաց թողել։ Այն հայտնաբերվել է կնոջ ակնոցի վրա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մտահոգիչ ցուցանիշ է. Լոռու մարզպետի պաշտոնակատարը՝ հրդեհների դեպքերի աճի մասին

22:58 08.08.2025

Մտահոգիչ ցուցանիշ է. Լոռու մարզպետի պաշտոնակատարը՝ հրդեհների դեպքերի աճի մասին

Անտառային հրդեհների հնարավոր ռիսկերով պայմանավորված և կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտությունից ելնելով՝ օգոստոսի 8-ին Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը խորհրդակցություն է հրավիրել Լոռու մարզպետարանում: Այս մասին հայտնել են Լոռու մարզպետի աշխատակազմից: Մասնակցում էին Լոռու մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արուս Թումանյանը, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանը, […] ...

Փաշինյան. Սպիտակ տանը հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ

22:48 08.08.2025

Փաշինյան. Սպիտակ տանը հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Սպիտակ տանը հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ»: ...

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ՀՀ քաղաքացիության դիմումներ կընդունեն Երևան քաղաքում

22:46 08.08.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ՀՀ քաղաքացիության դիմումներ կընդունեն Երևան քաղաքում

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ՀՀ քաղաքացիության դիմումներ կընդունեն Երևան քաղաքում: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Օգոստոսի 11-ին և 12-ին, ժամը 10։00-16։00-ն Էրեբունի, Ավան և Մալաթիա շրջաններում ՆԳՆ սպասարկման գրասենյակները ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցից կընդունեն ՀՀ քաղաքացիության ստացման դիմումներ։ ...

Րոպեներ անց ՀՀ վարչապետը կժամանի Սպիտակ տուն

22:28 08.08.2025

Րոպեներ անց ՀՀ վարչապետը կժամանի Սպիտակ տուն

Րոպեներ անց ՀՀ վարչապետը կժամանի Սպիտակ տուն, որտեղ տեղի կունենա երկկողմ հանդիպում ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ Հիշեցնենք, որ Վաշինգտոնում այսօր անցկացվելու են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան- Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփ երկկողմ, ապա՝ Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ բանակցություններ, որոնք ավարտվելու են մի շարք փաստաթղթերի […] ...

Սպիտակ տանը պատրաստվում են Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպմանը

22:18 08.08.2025

Սպիտակ տանը պատրաստվում են Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպմանը

Սպիտակ տանը պատրաստվում են Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպմանը: Սպիտակ տուն են արդեն տեղափոխվում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ դրոշները: Հիշեցնենք, որ Վաշինգտոնում այսօր անցկացվելու են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան- Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփ երկկողմ, ապա՝ Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ բանակցություններ, որոնք ավարտվելու են մի շարք փաստաթղթերի ստորագրմամբ: ...

Ռոնալդուն պորտուգալական թիմի դեմ խաղում հեթ-տրիկի հեղինակ է դարձել

22:13 08.08.2025

Ռոնալդուն պորտուգալական թիմի դեմ խաղում հեթ-տրիկի հեղինակ է դարձել

Կրիշտիանու Ռոնալդուն «Ալ Նասրի» կազմում պորտուգալական «Ռիու Ավեի» դեմ ընկերական խաղում հեթ-տրիկի հեղինակ է դարձել: Պորտուգալիայի հավաքականի 40-ամյա հարձակվողը գոլ է խփել 44-րդ, 63-րդ և 68-րդ րոպեներին: «Ալ Նասրը» հաղթել է 4-0 հաշվով: ...

BACK_TO_TOP