21:06 02.08.2023
Ի՞նչ նպատակով է առևանգվել արցախցի Վագիֆ Խաչատրյանը, սրանով ի՞նչ ուղերձ է հղում Ադրբեջանը, և արդյո՞ք Կարմիր խաչը կարող էր կոշտ արձագանքի դեպքում տեղում միջադեպը կանխել:
ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը լրագրողների հետ հանդիպմանը չի բացառել, որ Ադրբեջանի կողմից Վագիֆ Խաչատրյանի առևանգումը մարդու իրավունքների տեսանկյունից արտակարգ հանձնում է, որը խախտում է անձնական ազատության իրավունքը, տվյալ մարդուն խոշտանգումների վտանգի առաջ է կանգնեցնում և բացառում է արդար դատաքննությունը:
Սիրանուշ Սահակյանը չի բացառել նաև այն տարբերակը, որ Ադրբեջանն օգտագործել է Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը՝ Վագիֆ Խաչատրյանին առևանգելու համար։
Սահակյանի խոսքով՝ Ադրբեջանը ոչ թե գնացել է իրավական գործընթացներում համագործակցելու ճանապարհով, այլ նախապես տեղեկանալով, որ իր կողմից ցանկալի անձ է ճանապարհորդելու, որևէ ինֆորմացիա չի տրամադրել Կարմիր խաչին և Կարմիր խաչի մարդասիրական առաքելության միջոցով արհեստականորեն Վագիֆ Խաչատրյանին Արցախի իշխանության յուրիսդիկցիայից խաբեությամբ բերել է Ադրբեջանի յուրիսդիկցիա, որտեղ արդեն կամայական գործելակերպով ձերբակալել է:
«Արդարացի գործընթացներ մենք չենք կարող ակնկալել Վագիֆ Խաչատրյանի պարագայում, որովհետև ի սկզբանե նա բերվել է Ադրբեջանի տարածքային իրավազորության ներքո իրավունքի և մարդու իրավունքների հիմնարար երաշխիքների խախտմամբ: Երկու հնարավոր տարբերակ գոյություն ունի. Վագիֆ Խաչատրյանին տեսնելով ենթադրաբար միջազգային հետախուզման մեջ գտնվող անձանց ցուցակում՝ Ադրբեջանն առնվազն պարտավոր էր դրա մասին տեղյակ պահել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ հայտնելով, որ կա հանցագործության համար փնտրվող անձ, որն, Ադրբեջանի իրավազորության ներքո գտնվելով, կարող է ձերբակալվել: Այդպես Ադրբեջանը կպաշտպաներ Կարմիր խաչի միջազգային մարդասիրական մանդատը, և Կարմիր խաչը այդ մասին պետք է տեղեկացներ Վագիֆի ընտանիքի անդամներին»,-ասել է Սիրանուշ Սահակյանը, որն առավել քան վստահ է, որ նման տեղեկատվություն չի եղել:
Մանրամասները՝ տեսանյութում:
17:17 08.08.2025
ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը երկու ամսով կալանավորվել էՀայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանը երկու ամսով կալանավորվել է։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Վարդան Հարությունյանի փաստաբան Արմեն Անդրիկյանը։ «Դատարանի որոշումը դեռ չենք ստացել, ստացել ենք միայն քաղվածքը, որտեղ նշվում է, որ պարոն Հարությունյանը պետք է 2 ամսով կալանավորվի։ Գործը վերաբերում է «Նորֆոլկ» ընկերությանը, նախաքննական մարմինը […] ...
17:14 08.08.2025
Հայտնի է «Բարսելոնայի» նոր ավագը«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը պաշտոնապես հայտարարել է, որ թիմի դարպասապահ, գերմանացի Մարկ-Անդրե տեր Շտեգենը զրկվել է ավագի թևկապից։ Թիմի նոր ավագն է դարձել ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոն։ «Բարսելոնան հայտարարում է, որ ֆուտբոլիստ Մարկ-Անդրե տեր Շտեգենի դեմ հարուցված կարգապահական վարույթից հետո, և մինչև այս հարցի վերջնական լուծումը, ակումբը մարզական ղեկավարության և մարզչական շտաբի հետ փոխադարձ համաձայնությամբ որոշել […] ...
17:11 08.08.2025
ՆԳ նախարարը աղետից տուժած բնակիչների հետ քննարկել է փոխհատուցման ծրագրերի իրականացման գործընթացներըՀուլիսի 30-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Լոռու մարզ՝ ամփոփելու ՆԳՆ ծառայությունների 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Ալավերդիում նախարար Սարգսյանը, Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի ուղեկցությամբ, այցելել է հրշեջ-փրկարարական ջոկատ, ծանոթացել շենքային ու գույքային պայմաններին, տեխնիկական ու մասնագիտական սարքավորումների հագեցվածությանը։ Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել անձնակազմին բարեխիղճ ծառայության համար, հատկապես ընգծել անցած […] ...
17:00 08.08.2025
Մի կին ճանապարհային երթևեկության կանոնների խախտմամբ ավտոմեքենա էր վարում․ իրականացվել է վարչարարությունՀամացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է մի կին ճանապարհային երթևեկության կանոնների խախտմամբ ավտոմեքենա վարում։ Երևանի պարեկներն ավտոմեքենան հայտնաբերել և տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։ Կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ ...
16:48 08.08.2025
Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ԱՄԷ դեսպանինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նարիման Ալ Մուլլային։ Նախարարը ողջունել է դեսպանին և ընդգծել, որ Հայաստանն ու ԱՄԷ-ն համագործակցության հարուստ օրակարգ ունեն։ Հանդիպման ժամանակ քննարկվել են ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև էներգետիկ և ավիացիոն ոլորտներին վերաբերող […] ...
16:40 08.08.2025
«Աթլետիկն» իր երկրպագուների պահվածքի պատճառով տուգանվել էԲիլբաոյի «Աթլետիկն» իր պաշտոնական կայքում հայտնել է, որ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) Կարգապահական կոմիտեն ակումբին տուգանել է 9000 եվրոյով: Տուգանքի պատճառը բասկյան թիմի երկրպագուների` կատալոնական «Բարսելոնայի» դեմ Լա լիգայի 2024/25 մրցաշրջանի 38-րդ տուրի (0-3) տնային խաղի ընթացքում բազմիցս հնչեցրած վիրավորական վանկարկումներն են: Կարգապահական կոմիտեի հաղորդագրության համաձայն «Աթլետիկի» երկրպագուների վանկարկումներում եղել են «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին ուղղված ատելության […] ...