Ողբերգական դեպք Երևանում. բեռնատարն ինքնաշարժվել է՝ 5-ամյա տղային գցելով անիվների տակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+37.09 oC

Ողբերգական դեպք Երևանում. բեռնատարն ինքնաշարժվել է՝ 5-ամյա տղային գցելով անիվների տակ

20:51 02.08.2023

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ օգոստոսի 2-ին, ժամը 17:55-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենայով «Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել տղա երեխայի դի:

Ըստ շտապ օգնության և ծնողների խոսքերի՝ դիմելուց մոտ մեկ ժամ առաջ երեխան Նուբարաշենի տարածքում նստել է կայանված բեռնատարի ղեկին և խաղացել կայանված ավտոմեքենայով։ Հետո ինքնուրույն իջել է բեռնատարից, որը ինքնաշարժվել է` գցելով երեխային անիվների տակ։ Հայրը, նկատելով կատարվածը, երեխային իր մեքենայով բերել է  տուն՝ Ազատամարտիկների փողոց։ Հասնելով տուն՝ նկատել են որ երեխահի գլխին առկա են մեծ վերքեր և գանգի դեֆորմացիա, ինչպես նաև գիտակցության կորուստ։ Այդ պահին դիմել են շտապ բուժօգնությանը, որը երեխային տեղափոխել է  «Մուրացան» մանկական հիվանդանոց։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկաններն ու քննիչները պարզում են նաև, թե որտե՞ղ է երեխան վնասվածքներ ստացել:

Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածը 5-ամյա Ա. Ա.-ն է:Մ

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը երկու ամսով կալանավորվել է

17:17 08.08.2025

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը երկու ամսով կալանավորվել է

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանը երկու ամսով կալանավորվել է։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Վարդան Հարությունյանի փաստաբան Արմեն Անդրիկյանը։ «Դատարանի որոշումը դեռ չենք ստացել, ստացել ենք միայն քաղվածքը, որտեղ նշվում է, որ պարոն Հարությունյանը պետք է 2 ամսով կալանավորվի։ Գործը վերաբերում է «Նորֆոլկ» ընկերությանը, նախաքննական մարմինը […] ...

Հայտնի է «Բարսելոնայի» նոր ավագը

17:14 08.08.2025

Հայտնի է «Բարսելոնայի» նոր ավագը

«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը պաշտոնապես հայտարարել է, որ թիմի դարպասապահ, գերմանացի Մարկ-Անդրե տեր Շտեգենը զրկվել է ավագի թևկապից։ Թիմի նոր ավագն է դարձել ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոն։ «Բարսելոնան հայտարարում է, որ ֆուտբոլիստ Մարկ-Անդրե տեր Շտեգենի դեմ հարուցված կարգապահական վարույթից հետո, և մինչև այս հարցի վերջնական լուծումը, ակումբը մարզական ղեկավարության և մարզչական շտաբի հետ փոխադարձ համաձայնությամբ որոշել […] ...

ՆԳ նախարարը աղետից տուժած բնակիչների հետ քննարկել է փոխհատուցման ծրագրերի իրականացման գործընթացները

17:11 08.08.2025

ՆԳ նախարարը աղետից տուժած բնակիչների հետ քննարկել է փոխհատուցման ծրագրերի իրականացման գործընթացները

Հուլիսի 30-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Լոռու մարզ՝ ամփոփելու ՆԳՆ ծառայությունների 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Ալավերդիում նախարար Սարգսյանը, Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի ուղեկցությամբ, այցելել է հրշեջ-փրկարարական ջոկատ, ծանոթացել շենքային ու գույքային պայմաններին, տեխնիկական ու մասնագիտական սարքավորումների հագեցվածությանը։ Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել անձնակազմին բարեխիղճ ծառայության համար, հատկապես ընգծել անցած […] ...

Մի կին ճանապարհային երթևեկության կանոնների խախտմամբ ավտոմեքենա էր վարում․ իրականացվել է վարչարարություն

17:00 08.08.2025

Մի կին ճանապարհային երթևեկության կանոնների խախտմամբ ավտոմեքենա էր վարում․ իրականացվել է վարչարարություն

Համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է մի կին ճանապարհային երթևեկության կանոնների խախտմամբ ավտոմեքենա վարում։ Երևանի պարեկներն ավտոմեքենան հայտնաբերել և տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։ Կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ ...

Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ԱՄԷ դեսպանին

16:48 08.08.2025

Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ԱՄԷ դեսպանին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նարիման Ալ Մուլլային։ Նախարարը ողջունել է դեսպանին և ընդգծել, որ Հայաստանն ու ԱՄԷ-ն համագործակցության հարուստ օրակարգ ունեն։ Հանդիպման ժամանակ քննարկվել են ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև էներգետիկ և ավիացիոն ոլորտներին վերաբերող […] ...

«Աթլետիկն» իր երկրպագուների պահվածքի պատճառով տուգանվել է

16:40 08.08.2025

«Աթլետիկն» իր երկրպագուների պահվածքի պատճառով տուգանվել է

Բիլբաոյի «Աթլետիկն» իր պաշտոնական կայքում հայտնել է, որ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) Կարգապահական կոմիտեն ակումբին տուգանել է 9000 եվրոյով: Տուգանքի պատճառը բասկյան թիմի երկրպագուների` կատալոնական «Բարսելոնայի» դեմ Լա լիգայի 2024/25 մրցաշրջանի 38-րդ տուրի (0-3) տնային խաղի ընթացքում բազմիցս հնչեցրած վիրավորական վանկարկումներն են: Կարգապահական կոմիտեի հաղորդագրության համաձայն «Աթլետիկի» երկրպագուների վանկարկումներում եղել են «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին ուղղված ատելության […] ...

BACK_TO_TOP