Ամիրյան փողոցի բակերից մեկում 3 անձի նկատմամբ սպանության փորձի վարույթն ուղարկվել է դատարան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+31.09 oC

Ամիրյան փողոցի բակերից մեկում 3 անձի նկատմամբ սպանության փորձի վարույթն ուղարկվել է դատարան

14:30 26.07.2023

Ավարտվել է Երևան քաղաքի 30-ամյա բնակչի կողմից համաքաղաքացիների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից անջատված մասով նախաքննությունը:

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում կատարված քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2022թ. ապրիլի 2-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Ամիրյան փողոցի շենքերից մեկի բակում ավտոմեքենան կայանելու շուրջ վիճաբանություն է ծագել 35-ամյա տղամարդու և նրա 30-ամյա համաքաղաքացու միջև, ինչը վերաճել է վիճաբանության։ Դրա ընթացքում 30-ամյա տղամարդը, ավտոտնակից վերցնելով փայտե մահակը, բազմաթիվ հարվածներ է հասցրել 35-ամյա տղամարդուն՝ դիտավորությամբ պատճառելով մարմնական վնասվածքներ, ապա միևնույն փայտե մահակով հարվածներ է հասցրել նաև խնդրո առարկա «Ինֆինիտի FX35» մակնիշի ավտոմեքենայի տարբեր հատվածներին՝ վնասելով այն:

Միջադեպից հետո, պարզաբանման համար, շենքի բակ են եկել 35-ամյա տղամարդու եղբայրը և բարեկամը: Պարզաբանումը կրկին վեր է ածվել վիճաբանության, և 30-ամյա տղամարդը, զգուշացնելով, որ իրեն սպասեն, գնացել է իր բնակարան և, ապօրինաբար վերջիններիս կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, վերցրել է իր կողմից ապօրինի ձեռք բերված «ПМ Մակարով» տեսակի 9×18 տրամաչափի ակոսափող ատրճանակը՝ լիցքավորված առնվազն յոթ փամփուշտներով, ու վերադարձել: Ատրճանակը պահելով հավաքվածների, այդ թվում՝ նույն շենքում տեղակայված ռեստորանի երեք աշխատակիցների ուղղությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, իրական վտանգ ստեղծելով ներկաների կյանքի համար, կրակոցներ է արձակել, որից հետո վերջիններս տարբեր ուղղություններով դիմել են փախուստի:

Շարունակելով հանցավոր գործողությունները, իր մտադրությունը վերջնակետին հասցնելու նպատակով, 30-ամյա տղամարդը հետապնդել է փախուստի դիմող 35-ամյա համաքաղաքացուն և նրա բարեկամին, կատարել ևս մի քանի նշանառու կրակոցներ՝ նրանց պատճառելով հրազենային մարմնական վնասվածքներ։ Սակայն իր կամքից անկախ հանգամանքներում ավարտին չի հասցրել իր հանցավոր մտադրությունը:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 30-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, որոնք համապատասխանում են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետին (երեք դրվագ) և 335-րդ հոդվածի 1-ին մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Ապօրինի զենք ձեռք բերելու մասով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ զենքի ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ

11:21 08.08.2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Օգոստոսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական մեկշաբաթյա այցով մեկնեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ։ Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա թեմակալ առաջնորդի, հոգևորականաց և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ՝ քննարկելու Մայր Աթոռի կողմից իրականացվող ծրագրերը: ...

«Ոսկե գնդակի» 30 հավակնորդները

11:11 08.08.2025

«Ոսկե գնդակի» 30 հավակնորդները

France Football-ը հրապարակել է «Ոսկե գնդակի» 30 հավակնորդների անունները: Տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին հավակնում են՝ Ուսման Դեմբելեն – ՊՍԺ Ջանլուիջի Դոնարուման – ՊՍԺ Ջուդ Բելինգհեմը – «Ռեալ Մադրիդ» Դեզիրե Դուեն – ՊՍԺ Դենզել Դյումֆրիսը – «Ինտեր» Էռլինգ Հոլանդը – «Մանչեսթեր Սիթի» Սերու Գիրասին – «Բորուսիա Դորտմունդ» Վիկտոր Դյոկերեշը – «Սպորտինգ»/«Արսենալ» Աշրաֆ Հաքիմին – ՊՍԺ Հարի […] ...

Վաշինգտոնում ակնկալվող Փաշինյան-Թրամփ և Փաշինյան-Թրամփ-Ալիև բանակցությունների օրակարգը հայտնի է

10:49 08.08.2025

Վաշինգտոնում ակնկալվող Փաշինյան-Թրամփ և Փաշինյան-Թրամփ-Ալիև բանակցությունների օրակարգը հայտնի է

Վաշինգտոնում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Միացյալ Նահանգների նախագահի հետ, ապա եռակողմ հանդիպում՝ Դոնալդ Թրամփի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական գործակցության առաջմղմանը։ Միացյալ Նահանգներում են «Լուրերի» նկարահանող խմբերը: «Նախ տեղի կունենա Փաշինյան-Թրամփ հանդիպում, որի ընթացքում նախատեսվում է ստորագրել էներգետիկային, արհեստական բանականությանը, «Խաղաղության խաչմերուկին» վերաբերող փաստաթղթեր: Ինչ վերաբերում է ամենաքննարկվող հարցին՝ […] ...

Լոռու քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ կեղծ ալկոհոլային խմիչք

10:45 08.08.2025

Լոռու քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ կեղծ ալկոհոլային խմիչք

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վանաձորի Նարեկացու փողոցում փաստացի բնակվող 38-ամյա տղամարդը տանը և կից շինություններում շշալցնում է կեղծ ալկոհոլային խմիչքներ, դրանց փակցնում կեղծ պիտակներ ու դրոշմանիշներ, ապա իրացնում: Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց: Օգոստոսի 4-ին հայտնաբերվեցին արդեն շշալցված մեծ քանակությամբ կեղծ օղիներ ու կոնյակներ, տարաներով սպիրտ, ինչպես նաև խցաններ, […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 8-ի 08։00 դրությամբ

10:36 08.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 8-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 8-ի 08։00 դրությամբ կազմել է 21.2 աստիճան: Այս մասին հայտնում է ՇՄ նախարարությունը։ ...

«Բարսելոնան» 8 ֆուտբոլիստի չի գրանցել առաջին թիմում

10:21 08.08.2025

«Բարսելոնան» 8 ֆուտբոլիստի չի գրանցել առաջին թիմում

«Բարսելոնան» 8 ֆուտբոլիստի դեռ չի գրանցել առաջին թիմում, հայտնում է Marca-ն: Մարկուս Ռեշֆորդը, Էրիկ Գարսիան, Վոյցեխ Շյեսնին, Ժերար Մարտինը, Հեկտոր Ֆորտը, Օրիոլ Ռոմեուն, Ռունի Բարդեգջին ու Մարկ Բերնալը դեռ գրանցում չունեն տարբեր պատճառներով: 2025/26 մրցաշրջանը կատալոնացիների համար պաշտոնապես մեկնարկում է օգոստոսի 16-ին՝ Լա լիգայի առաջին տուրի «Մալյորկայի» հետ խաղով: Եթե մինչև այդ օրն ակումբը չգրանցի […] ...

BACK_TO_TOP