ՔԿ-ն՝ 18 անձի վնասվածքների պատճառ դարձած ավտովթարի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+31.09 oC

ՔԿ-ն՝ 18 անձի վնասվածքների պատճառ դարձած ավտովթարի մասին

13:05 27.07.2023

2023թ․ հուլիսի 26-ին ժամը 18:40-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին՝ Ծիլքար գյուղի գազալցակայանի մոտ, միմյանց են բախվել Երևան քաղաքի բնակչի կողմից վարած՝ Երևան-Վանաձոր ուղևորափոխադրում իրականացնող «MERCEDES-BENZ SPRINTER 313CDI» մակնիշի և Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղի բնակչի կողմից վարած «Գազ–53» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով «Գազ-53»-ի վարորդը և «MERCEDES-BENZ SPRINTER 313CDI>> մակնիշի 17 ուղևորներ, որոնցից 3-ը՝ անչափահաս, ստացած տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարանի բժշկական կենտրոն»:

Դեպքի առթիվ 26.07.2023թ. ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչութունում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1–ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՔԿ նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Նախաքննության ընթացքում կատարվել է ճանապարհատրանսպորտային դեպքի վայրի զննություն, ստուգվել են վարորդների սթափության աստիճանը, որոնք եղել են սթափ, նշանակվել են փորձաքննություններ։

Բոլոր ուղևորները ճանաչվել են տուժող։ Ներկա պահին բուժհաստատությունում շարունակում են գտնվել և ստացիոնար բժշկական օգնություն ստանալ 2 քաղաքացի։ Մյուսները դուրս են գրվել։

Նախաքննությունը շարունակվում է, անհրաժեշտ քննչական և վարութային գործողությունները կատարվում են դեպքի հանգամանքները, ավտովթարի առաջացման պատճառները պարզելու, տրանսպորտային միջոցները վարողների գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով»,-գրել է նա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

New Nairi Hotel-ը չեղարկել է Լոպեսի համերգին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած զբոսաշրջիկների ամրագրումները․ վարույթ է հարուցվել

11:34 08.08.2025

New Nairi Hotel-ը չեղարկել է Լոպեսի համերգին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած զբոսաշրջիկների ամրագրումները․ վարույթ է հարուցվել

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ «Բոմո Նաիրի» ՍՊԸ-ի («New Nairi Hotel» հյուրանոց) նկատմամբ հարուցվել է սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտման վերաբերյալ վարույթ։ Վարույթի համար հիմք է հանդիսացել «Արարատ Նյուզ» և «Արմլուր» լրատվական գործակալությունների կայքէջերում առկա տեղեկատվությունը, որի համաձայն «New Nairi Hotel» հյուրանոցը չեղարկել է Ջենիֆեր Լոպեսի համերգին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած զբոսաշրջիկների ամրագրումները, […] ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ

11:21 08.08.2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Օգոստոսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական մեկշաբաթյա այցով մեկնեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ։ Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա թեմակալ առաջնորդի, հոգևորականաց և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ՝ քննարկելու Մայր Աթոռի կողմից իրականացվող ծրագրերը: ...

«Ոսկե գնդակի» 30 հավակնորդները

11:11 08.08.2025

«Ոսկե գնդակի» 30 հավակնորդները

France Football-ը հրապարակել է «Ոսկե գնդակի» 30 հավակնորդների անունները: Տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին հավակնում են՝ Ուսման Դեմբելեն – ՊՍԺ Ջանլուիջի Դոնարուման – ՊՍԺ Ջուդ Բելինգհեմը – «Ռեալ Մադրիդ» Դեզիրե Դուեն – ՊՍԺ Դենզել Դյումֆրիսը – «Ինտեր» Էռլինգ Հոլանդը – «Մանչեսթեր Սիթի» Սերու Գիրասին – «Բորուսիա Դորտմունդ» Վիկտոր Դյոկերեշը – «Սպորտինգ»/«Արսենալ» Աշրաֆ Հաքիմին – ՊՍԺ Հարի […] ...

Վաշինգտոնում ակնկալվող Փաշինյան-Թրամփ և Փաշինյան-Թրամփ-Ալիև բանակցությունների օրակարգը հայտնի է

10:49 08.08.2025

Վաշինգտոնում ակնկալվող Փաշինյան-Թրամփ և Փաշինյան-Թրամփ-Ալիև բանակցությունների օրակարգը հայտնի է

Վաշինգտոնում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Միացյալ Նահանգների նախագահի հետ, ապա եռակողմ հանդիպում՝ Դոնալդ Թրամփի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական գործակցության առաջմղմանը։ Միացյալ Նահանգներում են «Լուրերի» նկարահանող խմբերը: «Նախ տեղի կունենա Փաշինյան-Թրամփ հանդիպում, որի ընթացքում նախատեսվում է ստորագրել էներգետիկային, արհեստական բանականությանը, «Խաղաղության խաչմերուկին» վերաբերող փաստաթղթեր: Ինչ վերաբերում է ամենաքննարկվող հարցին՝ […] ...

Լոռու քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ կեղծ ալկոհոլային խմիչք

10:45 08.08.2025

Լոռու քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ կեղծ ալկոհոլային խմիչք

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վանաձորի Նարեկացու փողոցում փաստացի բնակվող 38-ամյա տղամարդը տանը և կից շինություններում շշալցնում է կեղծ ալկոհոլային խմիչքներ, դրանց փակցնում կեղծ պիտակներ ու դրոշմանիշներ, ապա իրացնում: Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց: Օգոստոսի 4-ին հայտնաբերվեցին արդեն շշալցված մեծ քանակությամբ կեղծ օղիներ ու կոնյակներ, տարաներով սպիրտ, ինչպես նաև խցաններ, […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 8-ի 08։00 դրությամբ

10:36 08.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 8-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 8-ի 08։00 դրությամբ կազմել է 21.2 աստիճան: Այս մասին հայտնում է ՇՄ նախարարությունը։ ...

BACK_TO_TOP