TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+15.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Չինաստանում քարաթափման հետևանքով 19 մարդ է զոհվել

08:54 05.06.2023

Կիրակի օրը քարաթափման հետևանքով 19 մարդ է զոհվել Լեշան քաղաքում (Չինաստանի հարավ-արևմտյան Սիչուան նահանգ), ևս 5-ը վիրավորվել են։ Այդ մասին երկուշաբթի հայտնել է «Սինհուա» լրատվական գործակալությունը: Փլուզումը տեղի է ունեցել Ջինկոուե քաղաքի շրջանի Յոնշենգ գյուղում, ասվում է հաղորդագրության մեջ։ Փրկարարական գործողությունն ավարտվել է հունիսի 4-ի երեկոյան։ Ավելի վաղ հաղորդվում էր առնվազն 14 զոհի մասին:

̰
Հայիթիում հորդառատ անձրևների հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ

08:30 05.06.2023

Առնվազն 15 մարդ է մահացել Հայիթիում այս շաբաթավերջին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով, ևս ութը դեռևս անհետ կորած է համարվում։ Նման տվյալներ է հրապարակել կիրակի օրը Կարիբյան ավազանի երկրի քաղաքացիական պաշտպանության գրասենյակը։ Գործակալության տվյալներով՝ աղետի գոտուց տարհանվել է ավելի քան 13 հազար մարդ։ Ավելի քան 1,2 հազար տուն մասամբ ջրի տակ է անցել։ Տեղի իշխանությունները զբաղվում […]

̰
Մյասնիկյան պողոտայից Գայի պողոտա տանող ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է․ կան տուժածներ

08:26 05.06.2023

Հունիսի 4-ին, ժամը 23:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայից Գայի պողոտա տանող ավտոճանապարհին՝ «Ավան Պլազա» հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է․ նկատվում է ծուխ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ […]

̰
Արծվանիկ-Կարմրաքար հատվածում՝ անտառում, քաղաքացին մոլորվել է և վնասել ոտքը

08:10 05.06.2023

Հունիսի 4-ին, ժամը 19։41-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվանիկ-Կարմրաքար հատվածում՝ անտառում, քաղաքացին մոլորվել է և վնասել ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն Արծվանիկ գյուղի հարակից անտառում հայտնաբերել են քաղաքացի Ն․ Ս․-ին (ծնված 1992 թ․)՝ […]

̰
Ավտոբուսն արգելափակվել է ցեխակույտում․ անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը

21:32 04.06.2023

Հունիսի 4-ին, ժամը 17։01-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ստեփանավանի Սոճուտ Դենդրոպարկ»-ի մոտակայքում ավտոբուսն արգելափակվել է ցեխակույտում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոբուսը (վարորդ՝ Վ․ Ե․, 40 ուղևոր, որից 20-ը երեխա)։

̰
Հայտնի է Հնդկաստանի երկաթուղային աղետի պատճառը

21:05 04.06.2023

Հնդկաստանում երեք գնացքների բախման պատճառը եղել է երկաթուղու նախարարի ազդանշանային համակարգի անսարքությունը։Այս մասին նշել է  Հնդկաստանի երկաթուղիներ նախարարը։ Հնդկաստանի երկաթուղու վարչությունից հայտնել են, որ տեղի է ունեցել «ինչ-որ ազդանշանային փոփոխություն, այլ  այլ ոչ թե ձախողում: Թե ով է դա արել և ինչպես է դա տեղի ունեցել, կպարզվի քննությունից հետո»,- նշել է գեատեսչությնա պատասխանատուն։ Զոհերի թիվը […]

̰
Իրանում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

18:58 04.06.2023

Կիրակի առավոտյան Իրանի Քերմանշահ նահանգում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 08։21-ին։ Օջախը գտնվել է 8 կմ խորության վրա։ Երկրաշարժին հետևել է 4 մագնիտուդով  հետցնցում։  Զոհերի և  ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

̰
«1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր հասած հրշեջները մարել են Արշակունյաց պողոտայում բռնկված հրդեհը

14:09 04.06.2023

  Հունիսի 4-ին, ժամը 12:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող «ՍԱՍ ֆուդ կորտ»-ի 2-րդ հարկից ծուխ է նկատվում։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արշակունյաց պողոտայի թիվ 11/1 […]

̰
Սուեզի ջրանցքով անցնելիս նավթատարը կոտրվել է

13:53 04.06.2023

Seavigour նավթատար նավը վթարի է ենթարկվել Սուեզի ջրանցքով Ռուսաստանից Չինաստան ուղևորվելիս։ Ջրանցքի տնօրինությունը դեպքի վայր է ուղարկել երեք քարշակ։ Այս մասին հայտնում է Սուեզի ջրանցքի մամուլի ծառայությունը։ Վարչակազմի ղեկավար Ուսամա Ռաբիայի խոսքով՝ «նավերի տեղաշարժը ջրանցքի երկայնքով հյուսիսային ուղղությամբ կվերադառնա բնականոն հուն, հենց որ տանկերը քարշակեն»։ Սպասվում է, որ կանոնավոր աշխատանքը կվերսկսվի, երբ կոտրված լցանավը քարշակներով […]

̰
ԱՄՆ-ի նավթի պահեստում կայծակի հարվածից հրդեհ է բռնկվել

13:34 04.06.2023

ԱՄՆ Լուիզիանա նահանգի նավթի պահեստում հրդեհ է բռնկվել կայծակի հարվածի հետևանքով, հայտնում է NBC-ն։ Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը Calcasieu Refining ընկերության տարածքում գտնվող Լեյք Չարլզ քաղաքում։ Հրդեհի հետեւանքով ոչ ոք չի տուժել, սակայն որոշվել է մարդկանց տարհանել դեպքի վայրից 2,5 կմ հեռավորության վրա։ «Լուիզիանայի նավթի պահեստում հրդեհի բռնկման պատճառը եղել […]

̰
Գերմանիայում փախստականների կացարանում բռնկված հրդեհի հետևանքով մեկ մարդ մահացել է, ութը՝ վիրավորվել

12:35 04.06.2023

  Գերմանիայի Ապոլդա քաղաքում հրդեհ է բռնկվել փախստականների կացարանում։ Մեկ մարդ մահացել է, ութը՝ վիրավորվել, հունիսի 4-ին հայտնել է MDR հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։ Պարզվել է, որ մահացածը երեխա է եղել։ Հրդեհի հետևանքով շենքն ամբողջությամբ այրվել է, որտեղ  ապրում էր մոտ 300 մարդ։ Միջադեպի պատճառները հետաքննվում են։

̰
Մաստարա գյուղում տանիք է այրվել

11:20 04.06.2023

յրվել են տանիքի կառուցատարրերը Հունիսի 4-ին, ժամը 02:24-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մաստարա գյուղի տներից մեկի տանիքում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:13-ին, մարվել՝ 03:41-ին։ Այրվել են տանիքի կառուցատարրերը (մոտ 15 քմ):

̰
Վանաձորի սուպերմարկետներից մեկում բռնկված հրդեհը մարվել է

10:43 04.06.2023

Հունիսի 4-ին, ժամը 01:21-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցում գտնվող սուպերմարկետում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։34-ին, մարվել՝ 02։11-ին։ Այրվել է սուպերմարկետում գտնվող դեղատունը՝ մասամբ (մոտ 12 քմ), ջերմահարվել […]

̰
Ինդոնեզիայի ափերի մոտ 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

10:32 04.06.2023

  Ինդոնեզիայի ափերի մոտ՝ Բանդա ծովում, 5,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հաղորդում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Տուալա քաղաքից 281 կմ հարավ-արևմուտք։ Օջախը գտնվել է 106 կմ խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների, ցունամիի սպառնալիք մասին տեղեկություններ չեն հաղորդվել։  

̰
Սպիտակ քաղաքում բախվել են ավտոմեքենաներ. վարորդները հոսպիտալացվել են

10:19 04.06.2023

Հունիսի 3-ին, ժամը 22:07-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի «Վեգա» խանութ-սրահի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սպիտակ քաղաքի Սուրեն Ավետիսյան փողոցում՝ «Վեգա» խանութ-սրահի մոտակայքում, բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա. Հ., ծնված […]

̰
Մոսկվայում էլեկտրագնացքը հարվածել է երեք դեռահասի

23:00 03.06.2023

Մոսկվայում էլեկտրագնացքը Տուլսկայա երկաթուղային կայարանում տապալել է երեք դեռահասի, հայտնում է Telegram 112 ալիքը։ Տուժածների վիճակը ներկայումս պարզվում է։ Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ դեպքի վայրում են շտապօգնության ծառայությունները։

̰
Այրվել է մոտ 500 հակ անասնակեր

20:41 03.06.2023

Հունիսի 3-ին, ժամը 16:00-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գավառ քաղաքի թունելի մոտակայքում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սայադյան փողոցի տներից մեկի բակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:53-ին, մարվել՝ 18:38–ին: Այրվել […]

̰
Շենավան գյուղի մոտակայքում ավտոմեքենան ընկել է ձորը

20:09 03.06.2023

Հունիսի 3-ին, ժամը 13:16-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Շենավան գյուղի մոտակայքում «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան […]

̰
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը

18:51 03.06.2023

Հունիսի 3-ին, ժամը 12:21-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղում ՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում, քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացիներ Ս․ Ա․-ին (ծնված 1967 թ․) և Ս. […]

̰
Երևան-Գյումրի ավտոճանապարհին մոտոցիկլետը բախվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենային. կան տուժածներ

16:50 03.06.2023

Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 3-ին, ժամը 12:39-ին ահազանգ է ստացվել, որ Սառնաղբյուր գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 92-րդ կմ-ին մոտոցիկլետը (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1975 […]

̰
Հռոմի Ֆրանցիսկոս պապը ցավակցություն է հայտնել Հնդկաստանում գնացքների ողբերգական վթարի կապակցությամբ

15:58 03.06.2023

Հռոմի Ֆրանցիսկոս պապն իր ցավակցությունն է հայտնել Հնդկաստանում գնացքների բախման կապակցությամբ, որը հարյուրավոր մարդկանց կյանք է խլել: «Հռոմի պապ Ֆրանցիսկոսը խորապես վշտացած է Օդիշա նահանգում գնացքի գծերից դուրս գալու հետևանքով բազմաթիվ մարդկանց մահվան լուրից: Զոհվածների հոգիները վստահելով Ամենազորի ողորմությանը՝ նա անկեղծ ցավակցություն է հայտնում նրանց կորուստը սգացողներին», – ասվում է ցավակցական հեռագրում: Պոնտիֆիկոսը աղոթում է […]

̰
Վրաերթի ենթարկված 53-ամյա կինը մահացել է

12:49 03.06.2023

Հունիսի 2-ին, ժամը 18.30-ին, «ԲՄՎ 528» մակնիշի մեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի հետիոտնային անցումի վրա վրաերթի է ենթարկել 53-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ժամը 02.05-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վրաերթի ենթարկված 53-ամյա Նարինե Թորոսյանը մահացել է: «ԲՄՎ 528»-ի վարորդը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. […]

̰
Հայաստանը կիսում է եղբայրական Հնդկաստանի վիշտը. ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել ողբերգական վթարի կապակցությամբ

12:46 03.06.2023

ՀՀ ԱԳՆ-ն թվիթերյան էջում ցավակցություն է հայտնել Հնդկաստանում տեղի ունեցած գնացքների թղբերգական վթարի կապակցությամբ: «Խորապես վշտացած եմ Օդիշայի Բալասորե քաղաքում տեղի ունեցած գնացքի ողբերգական վթարից։ Հայաստանը կիսում է եղբայրական  Հնդկաստանի վիշտը: Մեր սրտանց ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և աղոթում վիրավորներին շուտափույթ ապաքինման համար»,-ասվում է գրառման մեջ: Հիշեցնենք, որ երեկ Հնդկաստանում խոշոր վթար էր տեղի ունեցել, որի զոհերի […]

̰
Արագածոտնի մարզում Kia-ն, մոտ 500 մետր շրջվելով, գլխիվայր հայտնվել է դաշտում

11:27 03.06.2023

Այսօր՝ հունիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 05․00-ի սահմաններում 53-ամյա Կարեն Ավագյանը Kia մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 69 կմ հատվածում՝«Մշո օջախ» հացատան հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 500 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է […]

̰
Պերուում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

09:12 03.06.2023

Ուրբաթ օրը 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պերուի հարավում։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Նրա խոսքով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Հուարանկանտե քաղաքից 11 կմ հյուսիս-արևմուտք՝ մոտ 4,6 հազար մարդ բնակչությամբ։ Օջախն ընկել է 2 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

̰
Հնդկաստանում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասնում է 300-ի

08:49 03.06.2023

Հնդկաստանում գնացքի վթարի հետևանքով առնվազն 288 մարդ է զոհվել: Գնացքները բախվել են ուրբաթ օրը Բալասորե քաղաքի մոտ։ Երկաթուղային իշխանությունների թարմացված տվյալների համաձայն՝ Կալկաթայից Չենայ մեկնող մարդատար գնացքի 10-12 վագոն բեռնատար գնացքի հետ բախվելուց դուրս է եկել ռելսերից և ընկել հակառակ գծի վրա։ Որոշ ժամանակ անց նրանց մեջ մխրճվել է մեկ այլ մարդատար գնացք, ինչի հետևանքով […]

̰
Դպրոցականներով ավտոբուսը հայտնվել է Ջրվեժի գերեզմանների տարածքում. կա վիրավոր. կոտրվել են շիրմաքարեր

08:22 03.06.2023

Հունիսի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում MAN մակնիշի մարդատար ավտոբուսը Երևան-Գառնի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Ջրվեժի գերեզմանների տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մի քանի շիրմաքարերի և հայտնվել գերեզմանոցի տարածքում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Դեպքի վայրում հավաքված մի […]

̰
Հնդկաստանում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվն ավելացել է

22:51 02.06.2023

Հնդկաստանում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի։ Այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները։ Նշվում է, որ տուժածների թիվն ավելի քան 500 է։ Գնացքների բախումը տեղի է ունեցել ուրբաթ՝ տեղական ժամանակով մոտավորապես 19։20-ին,  Հնդկաստանի Բալասորե քաղաքի մոտակայքում։ Երկաթուղային իշխանությունների թարմացված տվյալների համաձայն՝ Կալկաթայից Չենայ մեկնող մարդատար գնացքի 10-12 վագոն բեռնատար գնացքի հետ բախման հետևանքով […]

̰
Առնվազն 5 տասնյակ զոհ և 350 վիրավոր. գնացքների խոշոր վթար Հնդկաստանում

21:24 02.06.2023

Հնդկաստանի Օդիշա նահանգում երկու մարդատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով վիրավորների թիվը կազմել է առնվազն 350 մարդ, հայտնում է Press Trust of India-ն։ Գնացքների բախումը տեղի է ունեցել ուրբաթ տեղական ժամանակով մոտավորապես 19.20-ին Հնդկաստանի Բալասորե քաղաքի մոտակայքում։ Երկաթուղային իշխանությունների թարմացված տվյալների համաձայն՝ Կալկաթայից Չենայ մեկնող մարդատար գնացքի 10-12 վագոն բեռնատար գնացքի հետ բախման հետևանքով դուրս […]

̰
Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է գետը. կա տուժած

17:07 02.06.2023

Հունիսի 2-ին՝ ժամը 14:30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է գետը. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Դիլիջան ավտոճանապարհի 100-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ. Ա., ծնված 1974 […]

̰
BACK_TO_TOP