16:27 02.06.2023
Հունիսի 2-ին, ժամը 13։11-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Դպրոցի փողոցում գտնվող նախկին վարժարանի շենքի հիմնական պատի վրա ճաք է առաջացել, առկա է պատի և տանիքի փլուզման վտանգ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ շենքի արտաքին […]
16:09 02.06.2023
Հունիսի 2-ին, ժամը 15։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող խանութի տանիքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության […]
12:12 02.06.2023
Հունիսի 1-ին, ժամը 16.10-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «ՎԱԶ-2106»-ի ուղևոր, 2011 թ. ծնված Ռոբերտ Ասատրյանը, գիտակցության չգալով, մահացել է: Նախաքննությունը շարունակվում է: Հիշեցնենք, որ մայիսի 27-ին, ժամը 09.00-ին, Արտաշատ-Գառնի ճանապարհի 14-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն Այդի 4» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 38-ամյա վարորդ Արտյոմ Օրդյանը մահացել է, իսկ «Ֆոլքսվագեն Այդի 4»-ի […]
11:37 02.06.2023
2023թ․ հունիսի 01-ին` ժամը 12:25-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օտերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Երևան քաղաքի Սվաճյան փողոցի շենքերից մեկի հարկերից մեկից մայրը և երեխան ընկել են: Պարզվել է, որ Երևան քաղաքի Հարավ-Արևմտյան թաղամասի 29-ամյա բնակչուհին, որպես հյուր գտնվելով Սվաճյան փողոցի նշված շենքի 6-րդ հարկի բնակարաններից մեկում, ննջասենյակի պատուհանից իր մոտ 11-ամսական տղայի հետ […]
08:56 02.06.2023
Կանադայի Քվեբեկ նահանգում անտառային հրդեհների պատճառով 250 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության։ Այս մասին հունիսի 1-ին հայտնել է CTV News-ը։ Էլեկտրաէներգիայի Hydro-Quebec ընկերությունը հայտնել է, որ ամենաշատը տուժել են Մոնրեալի բնակիչները, որտեղ ներկայումս հոսանքազրկված է մոտ 41,000 մարդ: «Այս պահին երկու գիծ անհասանելի է, սակայն մեր օբյեկտները վնասված չեն։ Ծխից և ջերմությունից պաշտպանիչ մեխանիզմներ […]
21:50 01.06.2023
Հունիսի 1-ին, ժամը 17։51-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դեբեդ գետում նկատվում է քաղաքացու դի. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Ախթալա հատվածի 8-րդ կմ-ի մոտակայքում՝ Դեբեդ գետից դուրս են բերել […]
21:16 01.06.2023
Մայիսի 27-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիրավորում ստացած չորս վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է: Այս մասին հայտնում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից։ Երեխան վթարից հետո տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, վիրահատվել, այնուհետև տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Նրա մոտ առկա էր գլխուղեղի, որովայնի, կրծքավանդակի սալջարդեր: Անգիտակից էր, միացված էր արհեստական […]
15:10 01.06.2023
Կազանում տեղի ունեցած վթարի հետևանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։ Այս մասին հունիսի 1-ին հայտնել է Թաթարստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը։ «Պրոսպեկտ Պոբեդի և Դուբրավնայա փողոցների խաչմերուկում բախվել են երեք մեքենաներ՝ «Գազել», «ԿԱՄԱԶ» և «Hino Ranger»։ Հարվածից «Գազել»-ի վարորդը դուրս է եկել մայթ, որտեղ կանգնած են եղել հետիոտները՝ սպասելով կանաչ լուսացույցի ճանապարհը հատելու համար։ […]
11:44 01.06.2023
Մայիսի 31-ին, ժամը 15.50-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Զիլ» բեռնատարին. 19-ամյա վարորդը և 14-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին ուղևորը՝ 14-ամյա Վոլոդյա Խաչատրյանը, մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ […]
11:18 01.06.2023
Կինը հանկարծամահ է եղել Ural Airlines ավիաընկերության ինքնաթիռում՝ Սոչիից Չելյաբինսկ տանող ճանապարհին, հինգշաբթի հայտնել է Ուրալի տրանսպորտի դատախազության մամուլի ծառայությունը։ «Ուրալյան ավիաուղիների Սոչի-Չելյաբինսկ երթուղով U6 619 չվերթ իրականացնող ինքնաթիռում հանկարծամահ է եղել 1977 թվականին ծնված մի կին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Դատախազությունը կազմակերպել է ավիաընկերության աշխատակիցների կողմից անհետաձգելի բժշկական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ օրենքի պահանջների պահպանման […]
11:14 01.06.2023
Մարտակերտում ուժեղ սելավների հետևանքով անձրևաջրերով են լցվել քաղաքի առանձնատների նկուղային հարկերը: Հրշեջ փրկարարները մինչև առավոտյան ժամը 5-ը ջրահեռացման աշխատանքներ են իրականացրել։ Մայիսի 31-ին տեղացած ուժեղ սելավից Մարտակերտ քաղաքի մի շարք փողոցների առանձնատներ լցվել են անձրևաջրերով: Առաջին ահազանգը «911» ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 17:51-ին: Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի հրշեջ-փրկարարները, Մարտակերտ քաղաքի Բաղրամյան փողոցում տեխնիկական օգնություն […]
10:20 01.06.2023
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նրոք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշված քրեական վարույթը նախաձեռնվել է մայիսի 28-ին «Մուրացան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին ստացված ահազանգի փաստով։ Այդ օրը, ժամը 07։50-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնից հայտնել են, որ իրենց մոտ […]
09:11 01.06.2023
Հունիսի 1-ին, ժամը 07:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում՝ «Իդեալ» խանութ սրահի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է 3 ավտոմեքենա, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Ն., ծնված 2002 թ․) […]
08:26 01.06.2023
Մայիսի 31-ին, ժամը 22։52-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան-Տանձավեր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլորվել է հարակից ձորակը. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վերին Խոտանան-Տանձավեր ավտոճանապարհի առաջին կմ-ին «Gaz 3102» […]
08:08 01.06.2023
Հունիսի 1-ին, ժամը 00։06-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օշական ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ հրդեհի` բռնկմամբ․ ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակ-Օշական ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Տ. Ս., […]
23:57 31.05.2023
Մայիսի 29-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 18-ամյա Հրաչյա Պետրոսյանն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Ջրվեժ գյուղում «Վասպուրական» ռեստորանային համալիրի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին և կողաշրջվել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով Հ. Պետրոսյանը, նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ 18-ամյա Մուշեղ Շաբոյանն […]
22:57 31.05.2023
Նամիբիայի հյուսիս-արևելքում՝ Արևելյան Կավանգո շրջանում, մեկ ընտանիքի 15 անդամ մահացել է, ենթադրաբար, շիլայից թունավորվելու պատճառով։ Այս մասին մայիսի 31-ին հայտնել է Namibian Sun թերթը։ Ընդհանուր առմամբ շիլա մեկ ընտանիքի 22 հոգի է կերել։ Նշվում է, որ ճաշատեսակը պատրաստվել է պորոզայի հատիկներից, որոնք նախկինում օգտագործվում էին ավանդական խմիչք պատրաստելու համար։ Ընթրիքից անմիջապես հետո ընտանիքի անդամները հոսպիտալացվել […]
21:05 31.05.2023
Մայիսի 31-ին, ժամը 18։30-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արփի գյուղի 1-ին փողոցում արագիլի ձագը վայր է ընկել բնից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն արագիլին հանձնել են բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակցին։
19:56 31.05.2023
Մայիսի 31-ին, ժամը 17:19-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղնջաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան գլորվել է ձորը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի մոտ 26-րդ կմ-ին «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ […]
19:21 31.05.2023
Մայիսի 31-ին, ժամը 15:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Խնձորանոցի փողոցի տներց մեկի մոտակայքում քամու հետևանքով ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենայի վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ տան տանիքից մոտ […]
19:13 31.05.2023
Հյուսիսային Օսիայում ջրհեղեղի հետևանքով ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետ եկող մայրուղին՝ ռուսական կողմում հեղեղվել է։ Aliq Media-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Հյուսիսային Օսիա-Ալանիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն։ «Հեղեղումների սեզոնի պատճառով Վերին Լարսի անցակետի շրջակայքում իրավիճակը բավականին լարված է, մայրուղին հեղեվել է։ Համապատասխան գերատեսչությունների ղեկավարների հետ եղանք վտանգավոր հատվածում»,- Telegram-ի իր ալիքում գրել է Մեյնայլոն։ Ըստ […]
18:53 31.05.2023
Մայիսի 31-ին, ժամը 15:16-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնանիստ գյուղի մոտակա սարի վրա քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է. սարից իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարները Կ. Ու.-ին սարից ավտոմեքենայով իջեցրել (մոտ 8 կմ) և մոտեցրել […]
18:28 31.05.2023
Մայիսի 31-ին՝ ժամը 15։29-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սասունիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Խ․, ծնված 2003 թ.) բախվել է կայանած «Zil» մակնիշի […]
11:34 31.05.2023
Կանադայի հարավ-արևելքում սաստիկ անտառային հրդեհները հանգեցրել են մոտ 16,4 հազար մարդու տարհանման, չորեքշաբթի հայտնել են կանադական լրատվամիջոցները։ Բացի այդ, վնասվել է մոտ 200 տուն և այլ շինություններ։ Հրդեհը պատել է հիմնականում Նոր Շոտլանդիա նահանգի անտառները։ Տարածաշրջանի ղեկավար Թիմ Հյուսթոնն ասել է, որ ողջ նահանգում արգելք է մտցվում անտառային տարածքում ցանկացած գործունեության, այդ թվում՝ որսի և […]
08:41 31.05.2023
Ճապոնիայի առափնյա պահպանությունը հայտնել է, որ Հյուսիսային Կորեայի կողմից արձակված հրթիռն արդեն ընկել է։ Ճապոնական Օկինավա կղզում նախապես հայտարարված տարհանումը չեղարկվել է, քանի որ հրթիռի հետագիծը և ենթադրյալ հարվածի տարածքը գտնվում են Ճապոնիայից դուրս: Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան ասել է, որ հրթիռի արձակման հետևանքով վնասների մասին տեղեկություններ չկան: «Հյուսիսային Կորեան այսօր արձակել է բալիստիկ հրթիռ»,- […]
08:12 31.05.2023
Չորեքշաբթի օրը Նոր Զելանդիայի Հարավային կղզու ափերի մոտ 6,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Նրա տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Դունեդին քաղաքից 643 կմ հարավ-արեւմուտք՝ մոտ 114 հազար մարդ բնակչությամբ։ Աղբյուրը հայտնվել է 1 կմ-ից պակաս խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի վտանգ չի եղել.
08:09 31.05.2023
Մայիսի 31-ին, ժամը 00:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն. Հ., ծնված 1993 թ․) […]
23:30 30.05.2023
Մայիսի 30-ին, ժամը 22:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նոր Արեշի 35-րդ փողոցի շենքերից մեկի 8-րդ հարկի բնակարաններից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և ավտոսանդուղք։
22:20 30.05.2023
Գայանայի իշխանությունները 15-ամյա աշակերտուհուն մեղադրանք են առաջադրել դպրոցի կանանց հանրակացարանը հրկիզելու համար, որի հետևանքով 20 երեխա է մահացել։ Այս պահին աղջիկը գտնվում է անչափահասների մեկուսարանում, և գործը հետաձգվել է մինչև հուլիսի 4-ը՝ ցուցմունք տալու համար, երեքշաբթի օրը՝ մայիսի 29-ին, հայտնել է Stabroek News թերթը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։ Նրա խոսքով, մեղադրյալը երկուշաբթի օրը՝ մայիսի 29-ին, […]
11:41 30.05.2023
Հնդկաստանի հյուսիսում ավտոբուսն ընկել է կիրճը, ինչի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել, 55-ը՝ վիրավորվել։ Այս մասին երեքշաբթի հայտնել է ANI գործակալությունը։ Ավտոբուսը տեղափոխում էր ուխտավորներ Ամրիտսարից դեպի Կատրա՝ Ջամուի և Քաշմիրի արհմիության տարածք: Վերջնական նպատակակետից մոտ 15 կիլոմետր հեռավորության վրա այն ընկել է ձորը։ Ոստիկանությունը հայտնել է, որ ավտոբուսում եղել է առնվազն 65 մարդ: […]