15:43 05.07.2023
Նիդեռլանդներում մի կին մահացել է, երբ ուժեղ քամին տապալել է ծառը մեքենայի վրա, որի մեջ գտնվել է նա։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է nu.nl տեղեկատվական պորտալը։
Առցանց հրապարակման համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել Հարլեմ քաղաքում։ 51-ամյա կինը եղել է ուղեւորի նստարանին, երբ ծառն ընկել է: Անցորդներն ու բուժաշխատողները փորձել են օգնել նրան, սակայն ապարդյուն։ Ոստիկանությունից հայտնում են, որ նա ստացած վնասվածքներից տեղում մահացել է։ Մեքենայի վարորդը չի տուժել:
Չորեքշաբթի օրը Նիդեռլանդների մի քանի նահանգներ, այդ թվում՝ Հյուսիսային Հոլանդիան, որտեղ գտնվում է Հարլեմը, հայտարարել են եղանակային տագնապի ամենաբարձր՝ կարմիր մակարդակ «Պոլի» փոթորկի պատճառով: 100-130 կմ/ժ արագությամբ ուժեղ քամու պատճառով մարդկանց խորհուրդ է տրվում բաց չթողնել դռներն ու պատուհանները՝ բացառապես խիստ անհրաժեշտության դեպքում և հնարավորության դեպքում հետաձգել ճանապարհորդությունները։
Վատ եղանակի պատճառով Շիպհոլ օդանավակայանը չեղարկել է ավելի քան 300 չվերթ, որոնք նախատեսված էին ժամը 09:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում: Օդանավակայանից զգուշացրել են, որ այս ցուցանիշը կարող է աճել։ Իր հերթին, ազգային երկաթուղային օպերատորը ժամը 09:00-ից չեղարկել է գնացքների չվերթները Հյուսիսային Հոլանդիայի և Ֆլևոլենդի նահանգներում։ Խափանումներ են նկատվում նաև ավտոբուսային ծառայության հետ կապված։
23:19 07.08.2025
Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներըՌուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Հաքան Ֆիդանը համաձայնության են եկել պահպանել կանոնավոր շփումները։ Այս մասին նշվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ՝ նախարարների միջև հեռախոսազրույցից հետո։ «Պայմանավորվել է պահպանել կանոնավոր շփումներ», – հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Զրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ։ «Նախարարները քննարկել են Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող […] ...
23:09 07.08.2025
Թեժ ծեծկռտուք՝ «Կոմո» – «Բետիս» ընկերական խաղում«Կոմո» – «Բետիս» ընկերական խաղում թեժ ծեծկռտուք է տեղի ունեցել: Խաղի ընթացքում «Բետիսի» ֆուտբոլիստ Ալվարո Վալյեսը հրել է մրցակցին՝ գնդակը խլելու համար, ինչից հետո երկու թիմերի խաղացողները հարձակվել են միմյանց վրա: Երկար ժամանակ վեճը չի դադարել, արդյունքում մրցավարը 2 կարմիր ու բազմաթիվ դեղին քարտեր է ցույց տվել ֆուտբոլիստներին: Real Betis v Como in a friendly […] ...
22:54 07.08.2025
Ինչո՞վ է տարբերվելու «Թրամփի երթուղին» Զանգեզուրի միջանցքիցՄիջազգային մամուլը անդրադառնում է վաղը Սպիտակ տանը սպասվող իրադարձությանը: Նոր տեղեկություններ են տարածվում Փաշինյանի, Ալիևի ու Թրամփի ստրորագրելիք փաստաթղթի մասին: Հայտնի՞ է, թե կոնկրետ ինչ փաստաթուղթ է ստորագրվելու, ի՞նչ է իրենից ներկայացնում «Թրամփի երթուղի» նախագիծը, որին ակտիվորեն անդրադառնում են ԶԼՄ-երը, և արդյո՞ք ստորագրվելիք փաստաթղթում կլինի անդրադարձ Բաքվում պահվող հայ գերիների խնդրին: Այս հարցերին է «Հորիզոնի» […] ...
22:39 07.08.2025
Reuters. Նայրոբիում ինքնաթիռի կործանման հետևանքով վեց մարդ է զոհվելՔենիայի մայրաքաղաք Նայրոբիից հյուսիս-արևելք թեթևշարժիչային ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է 6 մարդ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով տեղական պաշտոնյային։ Աֆրիկյան բժշկական հետազոտությունների և զարգացման հիմնադրամին (AMREF) պատկանող Cessna Citation 560 ինքնաթիռը Նայրոբիից դեպի Սոմալի էր ուղևորվում։ Թռիչքից կարճ ժամանակ անց այն սկսել է կորցնել բարձրությունը, բախվել կառուցվող շենքին, վնասել էլեկտրահաղորդման գիծը և հրդեհվել։ […] ...
22:25 07.08.2025
Axios. Ուիտկոֆը կտեղեկացնի Ուկրաինային և ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ի դաշնակիցներին Պուտինի հետ հանդիպման մասինՕգոստոսի 7-ին ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիտկոֆը Ուկրաինայի և Վաշինգտոնի ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցների ներկայացուցիչներին կտեղեկացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման մասին: Այս մասին հայտնել է Axios պորտալը։ Ըստ իր աղբյուրների՝ Ուիտկոֆը տեսակապի միջոցով խորհրդակցություններ կանցկացնի Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ուկրաինայի, Ֆինլանդիայի և Ֆրանսիայի պաշտոնյաների հետ՝ «նրանց պատմելու Պուտինի հետ իր հանդիպման մասին», որը […] ...
22:12 07.08.2025
Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» հաղթել է Լեհաստանի չեմպիոնին․ ՉԼՉեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Ցրվենա Զվեզդան» մրցակցի դաշտում 3-1 հաշվով հաղթել է Լեհաստանի չեմպիոն «Լեխին»։ Դուբլ է գրանցել «Միլանի» նախկին կիսապաշտպան Ռադե Կրունիչը։ «Ցրվենա Զվեզդայից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 12-ին Բելգրադում։ ...