TIME
Ամսաթիվ
08 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+22.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 20-21-ը

15:57 21.01.2025

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 20-21-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 135 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 40, թմրանյութի հայտնաբերման՝ 22, մարմնական վնասվածք պատճառելու ու խարդախության` 8-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 7, ֆիզիկական ներգործության` 6, […]

̰
Թայվանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 15 մարդ

13:13 21.01.2025

Առնվազն 15 մարդ տուժել է Թայվանում 6,4 մագնիտուդ երկրաշարժի հետևանքով, հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ հղում անելով տեղի հրշեջներին։ «Այս պահին տուժել է 15 մարդ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց՝ բուժման նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նախօրեին Թայվանի Կենտրոնական օդերեւութաբանական վարչությունը հայտնել էր, որ կղզում 6,4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել։ Օջախն ընկել է 9,7 կիլոմետր […]

̰
Հրդեհ Սպիտակ քաղաքի մանկապարտեզներից մեկում

12:08 21.01.2025

Հունվարի 21-ին, ժամը 10։52-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի մանկապարտեզներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:06-ին, մարվել՝ 11։09-ին։ Սանհանգույցի կախովի առաստաղից այրվել է մոտ 1 քմ հատված։ Փրկարարները տեղի ուժերի […]

̰
Թուրքական հանգստավայրում հրդեհի զոհերի թիվը հասել է 10-ի

11:04 21.01.2025

Թուրքիայի Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրում (Բոլու նահանգ) բռնկված հրդեհի զոհ է դարձել 10 մարդ։ Այս մասին հայտարարել է հանրապետության ՆԳՆ ղեկավար Ալի Երլիքայան։ Նախկինում հաղորդվում էր վեց զոհի մասին: «Քարթալկայա լեռնադահուկային կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի, 32-ը տուժել են»,- գրել է նախարարը X-ում։  

̰
Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած

10:00 21.01.2025

Հունվարի 21-ին, ժամը 01:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա և Րաֆֆու փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Nissan» (վարորդ՝ Ա. Մ., ծնված 2000 թ.) և «Opel» (վարորդ՝ Վ. Ն., […]

̰
Կոտայքի մարզում «Mercedes»-ը մխրճվել է գազալցակայանի տարածք՝ կոտրելով լիցքավորման սարքը. կան տուժածներ

17:14 20.01.2025

Այսօր՝ հունվարի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 25 կմ հատվածում՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել գազալցակայանի տարածք՝ կոտրելով լիցքավորման սարքն ու փլուզելով պաշտպանիչ բետոնե պատը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն: Վթարի […]

̰
Սյունիքի մարզում այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ

17:03 20.01.2025

Հունվարի 19-ին` ժամը 19:00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ձորաստան գյուղում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:11-ին, մարվել՝ 23:15-ին: Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ: Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը մոտակա անտառ և […]

̰
Վրաերթի ենթարկված 57-ամյա կինը մահացել է

16:06 20.01.2025

Հունվարի 17-ին` ժամը 18:55-ի սահմաններում, մայրաքաղաքի Մուշեղ Գալշոյան փողոցում «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 57 -ամյա Նունե Դ.-ին, որը տեղում մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած […]

̰
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 489 դեպք, որից 164-ը՝ արտակարգ

14:53 20.01.2025

Հունվարի 13-19-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 489 դեպք, որից 164-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 96, փլուզման, պայթյունի, քարաթափման, դժբախտ պատահարի, օձի նկատման՝ 1-ական, մերկասառույցի, դիակի և զինամթերքի հայտնաբերման, որոնողափրկարարական, կեղծ ահազանգի՝ 2-ական, թունավորման՝ 9, ինքնասպանության փորձի՝ 11, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 50, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 164, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 36, հրդեհի կեղծ կանչի՝ […]

̰
Վերջին 3 օրում գրանցվել է 24 պատահար․ մեկ մարդ զոհվել է, 32-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

14:08 20.01.2025

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 17-20-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 209 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 51, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 28, խարդախության` 17, ֆիզիկական ներգործության` 16, մարմնական վնասվածք պատճառելու՝ 15, անձնական ունեցվածքի գողության՝ 8, […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

10:54 20.01.2025

Հունվարի 19-20-ը ՆԳՆ ՓԾ Կոտայքի, Արարատի, Արագածոտնի, Վայոց ձորի, Շիրակի, Տավուշի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Հրազդան, Ծաղկաձոր, Ապարան, Աշտարակ, Ջերմուկ քաղաքներում, Հովք գյուղում, Երևան-Սևան, Երևան-Մեղրի, Տաշիր-Գյումրի, Նիգավան-Ապարան ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 ավտոմեքենա և 30 քաղաքացու ցուցաբերել համապատասխան […]

̰
Կապան-Վերին Խոտանան ավտոճանապարհի բեռնատար է այրվել

10:35 20.01.2025

Հունվարի 20-ին, ժամը 02:42-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Վերին Խոտանան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին բեռնատար է այրվում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:07-ին, մարվել՝ 05:07-ին: Այրվել է «Scania» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Մ․ Տ․):

̰
ՃՏՊ Վեդի-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

10:28 20.01.2025

Հունվարի 20-ին, ժամը 04:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Ոսկետափ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վեդի-Երևան ավտոճանապարհի 18-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Է. Ի., ծնված 1980 թ․) դուրս է […]

̰
Արագածոտնի մարզում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց

17:00 19.01.2025

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 04։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Ապարանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ Երնջատափ գյուղից «Ապարան» բժշկական կենտրոն են տեղափոխվել 5 քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց են մեկնել ոստիկանության Ապարանի […]

̰
Հրդեհի ահազանգ Արմենակյան փողոցում

09:54 19.01.2025

Հունվարի 19-ին, ժամը 01:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևան քաղաքի Արմենակյան փողոցում գտնվող հյուրանոցներից մեկի նկուղային հարկից: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի […]

̰
Երասխում բախվել են «Scania» բեռնատարն ու «Mercedes»-ը

16:50 18.01.2025

Այսօր՝ հունվարի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Երևան-Մեղրի M2 ավտոճանապարհին` Երասխ գյուղի վարչական տարածքում, բախվել են «Scania» մակնիշի բեռնատարը և «Mercedes» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ […]

̰
Երևանում բախվել են «Honda»-ն ու մոպեդը. կա տուժած

15:36 18.01.2025

Այսօր՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երևանի Ազատության պողոտայից դեպի Սարալանջի հին ճանապարհ տանող հատվածում՝ «50-ամյակի» հուշարձանի հարևանությամբ, բախվել են «Honda» մակնիշի ավտոմեքենան ու մոպեդը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը, ում առաջինը օգնության են հասել «Honda»-ի վարորդն ու քաղաքացիները և օպերատիորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է Հերացու […]

̰
Թեհրանում Գերագույն դատարանի մոտ զինված հարձակում գործած անձն ինքնասպանություն է գործել. ներկայացվել են դեպքի մանրամասները

14:54 18.01.2025

Իրանի Իսլամական Հանրապետության դատական իշխանության լրատվական գրասենյակը մանրամասներ է ներկայացրել Թեհրանում Գերագույն դատարանի կենտրոնակայանի մոտ տեղի ունեցած զինված հարձակման վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն՝ հղում կատարելով Իրանի դատական ​​իշխանության լրատվական գրասենյակի տարածած հայտարարությանը։ Հայտարարության մեջ նշվում է, որ զինված հարձակման զոհ են դարձել Գերագույն դատարանի 39-րդ մասնաճյուղի ղեկավար Հոջաթոլեսլամ Ալի Ռազինին և 53-րդ […]

̰
Երևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել փողոցը ոչ թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին

13:52 18.01.2025

Այսօր՝ հունվարի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 31-ամյա Վանիկ Վ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Դավիթ Բեկի փողոց 110/10 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել, ապա զանգել է Երևանի 1-03 շտապօգնություն և օգնել օպերատիվորեն ժամանած բժիշկներին՝ տուժածին […]

̰
Հրդեհ Ղարիբջանյան գյուղում. ջերմահարվել է մոտ 12 տոննա կաղամբ

13:12 18.01.2025

Հունվարի 18-ին՝ ժամը 09:31-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ղարիբջանյան գյուղում այրվում է պահեստ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 2-րդ խճուղում գտնվող կաղամբի պահեստում (մոտ 1200 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:43-ին, մարվել՝ […]

̰
Իրանի Գերագույն դատարանի շենքի մոտ հրաձգություն է տեղի ունեցել. երկու դատավոր սպանվել է

13:03 18.01.2025

Թեհրանում հրաձգություն է տեղի ունեցել Իրանի Գերագույն դատարանի շենքի մոտ, երկու դատավոր սպանվել է, մեկը՝ վիրավորվել: Իշխանությունները հարձակումը համարում են ահաբեկչություն: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը: Երկրի դատական ​​իշխանության մամուլի ծառայությունն էլ հայտնում է, որ Իրանի Գերագույն դատարանի սպանված դատավորները պատասխանատու են եղել ահաբեկչության և լրտեսության մեջ կասկածվողների գործերի համար: Այլ մանրամասներ դեռևս չեն […]

̰
Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել

09:48 18.01.2025

Հունվարի 17-ին, ժամը 19:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի և Ա․ Հովհաննիսյան փողոցի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ […]

̰
ՃՏՊ Վանաձոր քաղաքում․ կան տուժածներ

15:57 17.01.2025

Հունվարի 17-ին, ժամը 14։08-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 95-20/1 հասցեի մոտակայքում բախվել են «Nissan» և […]

̰
ՃՏՊ Երևան քաղաքի Գարեգին Հովսեփյան փողոցում․ կա տուժած

13:23 17.01.2025

Հունվարի 17-ին, ժամը 11:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորք-Մարաշ թաղամասում՝ Գ. Հովսեփյան փողոցի թիվ 24/30 հասցեի մոտակայքում, բեռնատար ավտոմեքենան ընկել է փոսը, վարորդն արգելափակվել է․ ավտոմեքենայից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի […]

̰
1 օրում արձանագրվել է 17 ՃՏՊ․ 21 անձ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

10:59 17.01.2025

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 16-17-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 129 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 33, թմրանյութի հայտնաբերման՝ 22, ֆիզիկական ներգործության ու խարդախության` 9-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, անձնական ունեցվածքի գողության՝ 7, […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

10:15 17.01.2025

Հունվարի 16-17-ը ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ։ Մասնավորապես՝ Գավառ, Ապարան, Աշտարակ, Մարալիկ քաղաքներում և Միրաք, Չկալովկա գյուղերում: Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և 8 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

̰
Մյասնիկյան պողոտայում բախվել է 7 ավտոմեքենա․ կան տուժածներ

10:00 17.01.2025

Հունվարի 17-ին, ժամը 01:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը: […]

̰
Ուրցաձորում 62-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում

19:30 16.01.2025

Այսօր՝ հունվարի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Ուրցաձոր գյուղում Արարատի մարզի բնակիչ, 62-ամյա Հրանտ Պետրոսյանը իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 4 մետր բարձրությունից հայտնվել ձորակում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը դիմել է «Վեդի» բժշկական կենտրոն, որտեղ պարզվել է, որ վնասվածքներ չի […]

̰
Մեծ Սարիար գյուղում այրվել է տնակ

17:48 16.01.2025

Հունվարի 16-ին՝ ժամը 13:22-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Սարիար գյուղում այրվում է բնակելի տնակ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 7-րդ փողոցում գտնվող տնակում (մոտ 27 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:00-ին, մարվել՝ […]

̰
Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած

13:21 16.01.2025

Հունվարի 16-ին, ժամը 10:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն Ձոր 1 թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Nissan» (վարորդ՝ Ա. Հ.) և «Toyota» (վարորդ՝ Ա. […]

̰
BACK_TO_TOP