17:05 29.12.2020
Խորվաթիայում այսօր գրանցվել է 6,3 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին հայտարարել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Զագրեբից 46 կմ հարավ-արևելք (բնակչությունը մոտ 698 հազար մարդ) և Բոսնիայի Բանյա Լուկա քաղաքից (բնակչություն՝ 150 հազար մարդ) 100 կմ հյուսիս-արևմուտք: Երկրաշարժը տեղի է ունեցել 5 կմ խորության վրա, նախկինում հաղորդվել էր 10 կմ:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը՝ Զագրեբում մեկ հզոր ցնցում է զգացվել, որի պատճառով շենք է ճոճվել: Երկրաշարժի հետևանքով զոհեր չկան:
Քաղաքի մեծ մասում դադարեցվել է էլեկտրամատակարարումը, կանգ են առել տրամվայները, հավաքվել է մարդկանց բազմություն և փողոցներում գոյացել են խցանումներ: Զոհերի և քաղաքում ավերածությունների վերաբերյալ տեղեկատվությունը դեռ չի հաղորդվում:
Ստորգետնյա ցնցումները զգացվել են Բելգրադում՝ երկրաշարժի էպիկենտրոնից ավելի քան 380 կմ հեռավորության վրա: Սերբիայի մայրաքաղաքում շենքերը մի քանի վայրկյան նկատելիորեն օրորվել են:
Երկրաշարժի ցնցումները զգացվել են նաև Ավստրիայի հարավարևելյան շրջաններում՝ մասնավորապես երկար ցնցումներ են զգացվել Կարինտիա և Շտիրիա դաշնային նահանգներում: Այս շրջանների բնակիչները հայտնել են, որ ճոճվել են շենքերն ու կահույքը: Հաղորդումներ են եղել նաև Վիեննայի բնակիչներից շենքի պատերը ցնցելու մասին: Ներկայումս վնասի մասին տեղեկություններ չկան:
Երկուշաբթի առավոտյան 5,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել նաև Զագրեբից 50 կմ հարավ-արևելք, որի հետևանքով երկրի կենտրոնական մասի Պետրինյա քաղաքում վնասվել են մի քանի շենքեր: Վերջին ցնցումից հետո խորվաթական բանակի շուրջ 300 զորք մեկնել է տուժած քաղաք:
23:59 23.05.2025
Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների ծրագրով Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50 տոկոսըՈչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների քառամյա ծրագրով Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50 տոկոսը: Տեղում բուծված կենդանիների դեպքում այն կազմում է մինչև 150 հազար դրամ, ներկրվածինը՝ 225 հազար: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...
23:51 23.05.2025
Ֆրանսիան խոստանում է պատասխանել ԱՄՆ արտահանման 50% մաքսատուրքերինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ԵՄ ապրանքների վրա հունիսի 1-ից ուժի մեջ մտնող 50% ներմուծման մաքսատուրքերն անընդունելի են, BFMTV-ին ասել է Ֆրանսիայի արտաքին առևտրի հարցերով լիազոր նախարար Լորան Սեն-Մարտենը։ Նա նշել է, որ եվրոպացիները կձեռնարկեն պատասխան միջոցներ։ «Սա մեզ համար անընդունելի է», – ասաց նա՝ հաստատելով, որ նման մաքսատուրքերի դեպքում կոնյակի և այլ ապրանքների մատակարարումը […] ...
23:43 23.05.2025
Թրամփը չի պատրաստվում վերանայել ԵՄ-ի նկատմամբ 50% ներմուծման մաքսատուրքեր սահմանելու որոշումըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում վերանայել ԵՄ-ի նկատմամբ 50% ներմուծման մաքսատուրքեր սահմանելու որոշումը, սակայն հաստատել է բանակցությունների պատրաստակամությունը։ «Ես չեմ ձգտում գործարք կնքել։ Մենք արդեն գործարք կնքել ենք (խմբ.մաքսատուրքերի) 50%-ի չափով։ Սակայն, կրկնում եմ, մաքսատուրքերը չեն կիրառվի, եթե նրանք (ԵՄ երկրները) արտադրություն ստեղծեն այստեղ (ԱՄՆ-ում): Եթե ինչ-որ մեկը գա և ցանկություն […] ...
23:34 23.05.2025
ԲՏԱ նախարարն ընդունել է Amazon Web Services ընկերության փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մայիսի 23-ին ընդունել է ամպային հաշվողականության համաշխարհային առաջատար Amazon Web Services (AWS) ընկերության փոխնախագահ և ամպային տեխնոլոգիաների գլխավոր պատասխանատու Ջեֆֆ Բարրի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են ՀՀ ԲՏԱ նախարարությունից: Հանդիպման նպատակն էր ամրապնդել շարունակական համագործակցությունը, Հայաստանի թվային վերափոխման ռազմավարության առաջխաղացումը, Հայաստանում AWS ընկերության ենթակառուցվածքների ներդրումը, ինչպես նաև […] ...
23:26 23.05.2025
Bild: Համբուրգում դանակով հարձակման հետևանքով 12 մարդ վիրավորվել էՀամբուրգի գլխավոր երկաթուղային կայարանում դանակով հարձակման հետևանքով վիրավորվել է առնվազն 12 մարդ։ Այս մասին հայտնել է Bild թերթը։ Հրատարակության տվյալներով՝ տուժածներից մի քանիսը գտնվում են ծանր վիճակում։ Համբուրգի ոստիկանությունը հաստատել է քաղաքի գլխավոր երկաթուղային կայարանում դանակով հարձակման փաստը։ «Կասկածյալը ձերբակալվել է ոստիկանության կողմից», – հայտնել են տեղի իրավապահ մարմինների ներկայացուցիչները։ Որոշ լրատվամիջոցներ հայտնել են, որ […] ...
23:18 23.05.2025
Ողբերգական դեպք՝ Երևանում. նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում հայտնաբերել են տղամարդու մարմինՄայիսի 23-ին, Երևանում, աշխատանքային կանոնների չպահպանման պատճառով, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել նոր կառուցվող էլիտար շենքերից մեկում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 17:10-ի սահմաններում ահազանգ է ստացվել Երևանի 103 շտապօգնության թիվ 26 խմբի բժշկի կողմից, ով հայտնել է, որ իրենք կանչով մեկնել են Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյանների 13 հասցեում գտնվող նոր կառուցվող շենք, որտեղ […] ...