10:54 08.01.2025
Ավերիչ երկրաշարժից հետո չինացի սեյսմոլոգները 515 հետցնցում են գրանցել Տիբեթի Ինքնավար Մարզի աղետի գոտում: Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Հստակեցվում է, որ Շիհացե քաղաքի տարածքում շարունակական սեյսմիկ ակտիվության դեպքերի մինչև 95%-ը եղել են 3,0 մագնիտուդով ցածր ցնցումներ։ Դրանցից ամենաուժեղը հասել է 4,4 մագնիտուդի։
Հունվարի 7-ի առավոտյան Տիբեթում երկրաշարժ է տեղի ունեցել։ Սեյսմիկ ակտիվությունը հանգեցրել է բազմաթիվ բնակելի շենքերի և ենթակառուցվածքների ավերմանը։ Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում է ավելի քան 400 զինվորական։ Մարդիկ տարհանվել են աղետի գոտուց։ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կարգադրել է առավելագույն ջանքեր գործադրել հետեւանքները վերացնելու համար։
ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ Չինաստան-Նեպալ սահմանին տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,1 բալ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Շիհացե քաղաքից 163 կմ հարավ-արևմուտք՝ մոտ 80 հազար մարդ բնակչությամբ, օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ զոհվել է առնվազն 126 մարդ, վիրավորվել՝ 188-ը։
10:45 08.08.2025
Լոռու քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ կեղծ ալկոհոլային խմիչքՔրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վանաձորի Նարեկացու փողոցում փաստացի բնակվող 38-ամյա տղամարդը տանը և կից շինություններում շշալցնում է կեղծ ալկոհոլային խմիչքներ, դրանց փակցնում կեղծ պիտակներ ու դրոշմանիշներ, ապա իրացնում: Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց: Օգոստոսի 4-ին հայտնաբերվեցին արդեն շշալցված մեծ քանակությամբ կեղծ օղիներ ու կոնյակներ, տարաներով սպիրտ, ինչպես նաև խցաններ, […] ...
10:36 08.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 8-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 8-ի 08։00 դրությամբ կազմել է 21.2 աստիճան: Այս մասին հայտնում է ՇՄ նախարարությունը։ ...
10:21 08.08.2025
«Բարսելոնան» 8 ֆուտբոլիստի չի գրանցել առաջին թիմում«Բարսելոնան» 8 ֆուտբոլիստի դեռ չի գրանցել առաջին թիմում, հայտնում է Marca-ն: Մարկուս Ռեշֆորդը, Էրիկ Գարսիան, Վոյցեխ Շյեսնին, Ժերար Մարտինը, Հեկտոր Ֆորտը, Օրիոլ Ռոմեուն, Ռունի Բարդեգջին ու Մարկ Բերնալը դեռ գրանցում չունեն տարբեր պատճառներով: 2025/26 մրցաշրջանը կատալոնացիների համար պաշտոնապես մեկնարկում է օգոստոսի 16-ին՝ Լա լիգայի առաջին տուրի «Մալյորկայի» հետ խաղով: Եթե մինչև այդ օրն ակումբը չգրանցի […] ...
10:00 08.08.2025
ԱՄՆ-ը կարող է վերանայել Ճապոնիայի նկատմամբ սահմանված մաքսատուրքերըՃապոնիան և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել փոփոխել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը այն մասում, որը չի արտացոլում ճապոնական ապրանքների մաքսատուրքերի վերաբերյալ նախկինում ձեռք բերված համաձայնությունները, ԱՄՆ կատարած այցից հետո լրագրողներին հայտարարել է Ճապոնիայի տնտեսական վերականգնման նախարար Ռյոսեյ Ակազավան։ «Ցավալի է, որ բյուրոկրատական պատճառներով ամերիկյան կողմը հրապարակեց և սկսեց իրականացնել նախագահական հրամանագիր, որի բովանդակությունը տարբերվում […] ...
09:55 08.08.2025
Շվեդիան միջոցներ է հատկացրել Ուկրաինայի հասարակական կազմակերպություններինՇվեդիայի կառավարությունը մոտ 10 միլիոն դոլար է հատկացրել Ուկրաինայի հասարակական կազմակերպություններին աջակցելու համար, ասվում է Շվեդիայի կառավարության կայքում տեղադրված մամուլի հաղորդագրության մեջ։ «Կառավարությունը մեծացնում է Ուկրաինայի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին տրամադրվող աջակցությունը՝ հատկացնելով 100 միլիոն կրոն (մոտ 10.4 միլիոն դոլար)», – ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։ Հրատարակության տվյալներով՝ միջոցները հատկացվում են զարգացող երկրների քաղաքացիական հասարակությանը օգնելու […] ...
09:50 08.08.2025
Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 300 մլն դրամըՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվում է ալկոհոլային խմիչքների արտադրությամբ և իրացմամբ զբաղվող ընկերությունների կողմից հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում` ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը, հայտնում են ՀՀ ՔԿ-ից։ «Քրեական վարույթի նախաքննության […] ...