Charlie Hebdo-ի խմբագրության նախկին շենքի մոտ չորս մարդ դանակահարվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+27.09 oC

Charlie Hebdo-ի խմբագրության նախկին շենքի մոտ չորս մարդ դանակահարվել է

14:47 25.09.2020

Փարիզում՝ Charlie Hebdo-ի խմբագրության նախկին շենքի մոտ, չորս մարդ դանակահարվել է։ Այս մասին հաղորդում է Рен ТВ-ն։

Նախնական տվյալներով՝ հարձակվողները եղել են առնվազն երկուսը։

Ներկայումս Փարիզի իրավապահները որոնում են նրանց։

Հաղորդվում է նաև, որ չորս տուժածներից երկուսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։

Մի քանի օր առաջ Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները վերահրատարակելուց հետո «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպությունը սպառնացել էր կրկին հարձակվել Charlie Hebdo շաբաթաթերթի խմբագրության վրա։

Charlie Hebdo-ի խմբագրությունը հինգ տարի առաջ տեղափոխվել է այլ շրջան։ Պարբերականը գտնվում է գրասենյակներում, որոնք հսկվում են։

2015 թվականի հունվարի 7-ին ծաղրանկարների հրապարակումից հետո ահաբեկիչները հարձակվել էին գրասենյակի վրա. սպանվել էր 12 մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան:

Շերիֆ և Սաիդ Կուաշի եղբայրները ոչնչացվել են հատուկ նշանակության ուժերի կողմից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անահիտ Մանասյանն այցելել է Խոզնավար և Խնածախ բնակավայրեր

18:11 22.05.2025

Անահիտ Մանասյանն այցելել է Խոզնավար և Խնածախ բնակավայրեր

Սյունիքի մարզ իրականացրած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 21-ին այցելել է Տեղ խոշորացված համայնքի Խոզնավար և Խնածախ բնակավայրեր։ Այցի նպատակն էր տեղում մարդու իրավունքների վիճակին ծանոթանալը և փաստահավաք աշխատանքներ իրականացնելը: Համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի ուղեկցությամբ սահմանամերձ բնակավայրերում Պաշտպանն ու աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպել են բնակիչների հետ, լսել նրանց մտահոգող հարցերը, ինչպես նաև […] ...

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Լեհաստան երկկողմ օրակարգին

18:03 22.05.2025

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Լեհաստան երկկողմ օրակարգին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդայի գլխավորած պատվիրակությանը, որը Երևան է ժամանել Հայաստանի և Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ներկայիս աշխարհաքաղաքական փոփոխությունների պայմաններում առկա մարտահրավերների շուրջ՝ շեշտելով դրանց հաղթահարման նպատակով արժեքահեն, համախոհ գործընկերությունների ամրապնդման կարևորությունը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել […] ...

SHANTNEWS

18:00 22.05.2025

SHANTNEWS

Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել Կառուցապատողների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հերթական հանդիպումը

17:54 22.05.2025

Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել Կառուցապատողների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հերթական հանդիպումը

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ կոմիտեում տեղի է ունեցել Կառուցապատողների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հերթական հանդիպումը։ Քննարկվել են համագործակցության օրակարգում ընդգրկված ուղղություններով կատարված աշխատանքները, հստակեցվել հաջորդ քայլերը։ Անդրադարձ է եղել քաղաքաշինական մի շարք նորմերի արդիականացմանը, ԵՄ նորմերի տեղայնացման գործընթացում հնարավոր համագործակցությանը, վերանորոգված բնակարաններով շենքի հանձնման կարգավորումների մշակմանը, քաղաքաշինական ընթացակարգերի վերանայմանը և պարզեցմանը։ Դիտարկվել են […] ...

Վերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով Ոստիկանությունն անցնում է ուժեղացված ծառայության

17:46 22.05.2025

Վերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով Ոստիկանությունն անցնում է ուժեղացված ծառայության

Մայիսի 23-ին ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ամբողջ տարածքում իրականացնելու է ուժեղացված ծառայություն՝ Վերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Վաղ առավոտից ՆԳՆ ոստիկանության կարգախմբերը կլինեն ուսումնական հաստատությունների և, առհասարակ, այն տարածքներում, որտեղ անցկացվելու են ավարտական միջոցառումներ՝ պահպանելով հասարակական կարգ և անվտանգություն։ ՆԳՆ ոստիկանության ծառայողներն արագ արձագանքելու և խստորեն հակազդելու են ցանկացած իրավախախտման՝ ճանապարհային երթևեկության աննշան թվացող խախտումից […] ...

Յամալի գործակալությունն աշխատավարձի բարձրացում է պահանջել «Բարսելոնայից»

17:37 22.05.2025

Յամալի գործակալությունն աշխատավարձի բարձրացում է պահանջել «Բարսելոնայից»

«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի գործակալությունն աշխատավարձի բարձրացում է պահանջել «Բարսելոնայից»։ Այս մասին հաղորդում է La Ser-ը: Գործակալությունը պահանջում է, որ Յամալի նոր աշխատավարձը կազմի 35-ից 40 միլիոն եվրո: Այդ դեպքում նա կդառնա «Բարսելոնայի» կազմում ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: ...

BACK_TO_TOP