08:51 21.09.2020
Սեպտեմբերի 20-ին` ժամը 19։04-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսագյուղ գյուղում այրվում են անասնագոմի տանիք և անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 19:57-ին, մարել` սեպտեմբերի 21-ին, ժամը 01:37-ին: Այրվել են մոտ 900 հակ անասնակեր և հարակից անասնագոմի տանիքը՝ մոտ 90 քմ:
11:31 22.05.2025
Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները հետախուզվողի են հայտնաբերել ու տեղափոխել քրեակատարողական հիմնարկՀամայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները մայիսի 20-ի առավոտյան ժամը 10-ին մայրաքաղաքի Ջահուկյան փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելու մեղադրանքով հետախուզվող 29-ամյա տղամարդու, որի նկատմամբ խափանման միջոց էր ընտրված կալանքը։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ ...
11:24 22.05.2025
ԿԳՄՍ նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդը քննարկել է նոր առաջարկներՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստում քննարկվել են Հայաստանի համայնքներից, գիտամշակութային հաստատություններից և հասարակական կազմակերպություններից ստացված նոր առաջարկներ: Ներկայացված առաջարկները վերաբերել են տարբեր համայնքներում առկա կենսունակ, ինչպես նաև անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքներին։ Դրանցում ներկայացվում են համայնքների ոչ նյութական մշակութային […] ...
11:15 22.05.2025
Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի ամառային ենթատեսակի 38,800 մանրաձուկԱյսօր աշխարհը միասնաբար նշում է Կենսաբազմազանության միջազգային օրը՝ նպատակ ունենալով բարձրացնել իրազեկվածությունը կենսաբազմազանության պահպանման կարևորության շուրջ և խթանել այնպիսի որոշումների ընդունումը, որոնք ուղղված են բնության կորուստների կանխմանն ու էկոհամակարգերի վերականգնմանը։ Հայաստանը ևս միանում է այս գլոբալ շարժմանը՝ իրականացնելով մի շարք բնապահպանական նախաձեռնություններ։ Օրվա խորհրդի՝ ներքո Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ այսօր նշանավոր քայլ է արվել՝ Սևանա […] ...
11:05 22.05.2025
Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողիՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մայիսի 20-ին՝ ժամը 13.05-ին, մայրաքաղաքի Օրբելի եղբայրների փողոցում հայտնաբերվել և վարչություն է տեղափոխվել Երևանի բնակիչ 30-ամյա տղամարդ: Մայիսի 14-ից նա հետախուզվում էր առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...
10:45 22.05.2025
Մհեր Գրիգորյանը մասնակցելու է ԵՏՀ խորհրդի հերթական նիստինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն աշխատանքային այցով այսօր մեկնում է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին: ...
10:38 22.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 22-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 433 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 440 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․73 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․86 դրամ։ ...