23:13 25.08.2020
Օգոստոսի 17-ին ոստիկանության Էրեբունու բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքում տեղեկություններ ստացվեցին, որ Գարեգին Հովսեփյան փողոցում երիտասարդ աղջկա դի կա։ Տեղեկությունը ստալուն պես բաժնից օպերատիվ խմբեր մեկնեցին դեպքի վայր ու հայտնաբերեցին դիակը։ 26-ամյա աղջկա մարմնին բռնության հետքեր կային։ Նրան սպանել էին։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Էրեբունու ոստիկանները տվյալներ ձեռք բերեցին առանձնապես ծանր հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնության վերաբերյալ։ Հետագա միջոցառումներին միացան ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Կենտրոնական բաժնի, Մարաշի բաժանմունքի, ինչպես և տարածքային քննչական բաժնի ծառայողները։
Հետախուզական միջոցառումներով ու քննչական գործողություններով իրավապահները պարզեցին նաև դեպքի մի շարք հանգամանքներ։ Քննությանը հայտնի նախնական տվյալներով՝ աղջկան խեղդամահ էր արել նրա ընկերը՝ օտարերկրացի, 32-ամյա մի տղամարդ։ Որոշում է կայացվել նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին, խափանման միջոցը՝ կալանք։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ` մեղադրյալին հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու ուղղությամբ։
08:14 21.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:06 21.05.2025
Արգենտինական ակումբի կիսապաշտպանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքականԱրգենտինական «Բանֆիլդի» կիսապաշտպան Թոմաս Ադորյանը հրավիրվել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքական, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 23-ամյա ֆուտբոլիստը կարողանում է խաղալ կիսապաշտպանության երկու եզրերում, ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 12 խաղի, խփել 1 գոլ: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հունիսին երկու արտագնա ընկերական խաղ կանցկացնի Կոսովոյի և Չեռնոգորիայի ընտրանիների հետ։ ...
08:01 21.05.2025
Հրդեհ Մերձավան գյուղումՄայիսի 21-ին, ժամը 04:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է գյուղի Կոմիտասի փողոցի տներից մեկի բակում գտնվող ավտոկայանատեղիի ծածկի փայտե կառուցատարրերը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։46-ին, […] ...
23:59 20.05.2025
Երեխաների ինքնավնասող վարքագիծ․ ազդակ, որը չի կարելի անտեսել. մասնագետՎերջին տարիներին մասնագետները նշում են դեռահասների շրջանում ինքնավնասող վարքագծի (selfharm) դեպքերի աճ։ Այս երևույթը լուրջ խնդիր է երեխաների հոգեկան առողջության ոլորտում և պահանջում է ծնողների, մանկավարժների և առողջապահական ոլորտի մասնագետների հատուկ ուշադրությունը։ Այս մասին հայտնում է հոգեբույժ Գևորգ Փաշիկյանը։ Ի՞նչ է ինքնավնասող վարքագիծը: Ինքնավնասումը մարմնին միտումնավոր վնաս հասցնելու գործողություն է` առանց ինքնասպանության միտումների։ Ամենահաճախ հանդիպող […] ...
23:53 20.05.2025
Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը այսուհետ կներկայացնի ՀայաստանըԿարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգն այսուհետև կներկայացնի Հայաստանը, Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիան հաստատել է տեղափոխությունը: Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ սպորտային զույգ կունենա գեղասահքի մրցումներում: Նրանք սեպտեմբերին Պեկինում կմասնակցեն օլիմպիական վարկանիշային մրցաշարի: 21-ամյա Ակոպովան և 26-ամյա Ռախմանինը ռուսական գեղասահքի դպրոցի սաներ են, միասին հանդես են գալիս 2020 թվականից և մարզվում են Սոչիում՝ անվանի Ֆեդոր Կլիմովի […] ...
23:44 20.05.2025
Ուսուցչի հաջողության ճանապարհըԱշակերտը միշտ իրավացի է. այս սկզբունքով է առաջնորդվում ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Արմեն Ստեփանյանը։ Նրա դասերը կառուցված են փոխադարձ հարգանքի, հետաքրքրության և շարունակաբար զարգանալու պատրաստակամության վրա։ Արմեն Ստեփանյանը երբեք չի դադարում սովորել, ինքնակրթվել և նոր մոտեցումներ բերել դասարան։ Կամավոր ատեստավորումն անցել է հաջողությամբ. բարձր արդյունքները վկայում են նրա հետևողական աշխատանքի, մասնագիտական պատրաստվածության և […] ...