08:55 25.08.2020
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 23-ին «Ֆրեսկո» միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար-հիմնադիր, Երևանի բնակիչ Աննա Կարապետյանի ահազանգի փաստով: Վերջինս ոստիկանության Տավուշի բաժին ահազանգել է, որ օգոստոսի 22-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Բերդի համայնքապետարանի դիմաց կազմակերպել են «Ֆրեսկո» միջազգային փառատոն: Այն անցկացնելու նպատակով նշված վայր է բերվել 230 աթոռ։ Միջոցառման ավարտից հետո նկատել են, որ 15 աթոռ գողացել են, ինչի հետևանքով պատճառվել է մոտ 100 հազար դրամի գույքային վնաս: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ գողին կամ գողերին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
10:11 08.07.2025
Պենտագոնը պատրաստվում է լրացուցիչ պաշտպանական զենքեր տեղափոխել Միացյալ Նահանգներից Կիև․ ReutersՊենտագոնը պատրաստվում է լրացուցիչ պաշտպանական զենքեր տեղափոխել Միացյալ Նահանգներից Կիև, հաղորդում է Reuters-ը։ «Պենտագոնը հայտարարում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը լրացուցիչ պաշտպանական զենք կուղարկի Ուկրաինա», – ասվում է գործակալության հրապարակման մեջ։ Երեքշաբթի օրն ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր Կիևին ավելի շատ զենք տրամադրել, առաջին հերթին՝ պաշտպանական։ ...
10:00 08.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 8-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 8-ի 08։00 դրությամբ կազմել է 17.4°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
09:50 08.07.2025
Քննարկվել են Աջարիայի և ՀՀ մարզերի միջև մշակութային համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՎրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն Աջարիայի ինքնավար հանրապետություն աշխատանքային այցի ընթացքում հուլիսի 7-ին հանդիպեց ԱԻՀ մշակույթի նախարար Էլիսսո Բոլքվաձեի հետ: Հանդիպմանը քննարկվեցին Աջարիայի և ՀՀ մարզերի միջև մշակութային համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ ...
09:40 08.07.2025
Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայում զոհվել է առնվազն 100 պաղեստինցիՎերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 100 պաղեստինցի, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը: Նախարարության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ է տեղափոխվել 105 զոհ և 356 վիրավոր։ «Վիրավորներից մի քանիսը դեռևս փլատակներում են և ճանապարհներին, որտեղ շտապօգնության անձնակազմը և քաղաքացիական պաշտպանության աշխատակիցները չեն կարող հասնել», […] ...
09:25 08.07.2025
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մի հատվածը միակողմանի է երթևեկելի մարդատար տրանսպորտային միջոցների համարՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
09:11 08.07.2025
Հրդեհ Բամբակաշատ գյուղումՀուլիսի 7-ին, ժամը 23։04-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բամբակաշատ գյուղի 1-ին փողոցի 12-րդ նրբանցքում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի տներից մեկին կից անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...