TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+22.55 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Մեքսիկայում 11 բալ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով կան ավերածություններ․ կա 1 զոհ և 1 տուժած

22:10 23.06.2020

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հունիսի 23-ին՝ տեղական ժամանակով ժամը 19:29-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 15:29-ին), Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 16.10⁰ և արևմտյան երկայնության 95.91⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Մեքսիկա, Կրուսեսիտա քաղաքից 23 կմ դեպի հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 7.5 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 11 […]

̰
Երևանում վթարի հետևանքով մարդատարը բարձրացել է մյուսի վրա

21:38 23.06.2020

Այսօր՝ հունիսի 23-ին, Երևանում վթար է տեղի ունեցել։ Մոսկովյան-Մաշտոց խաչմերուկում 3 մարդատար մեքենա է բախվել։ Դիմացի մեքենան հարվածից բարձրացել է մյուսի վրա։ Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Բելգիայում մեկ շաբաթում կրկնակի կրճատվել է կորոնավիրուսից մահացողների թիվը

19:00 23.06.2020

Մեկ շաբաթվա ընթացքում Բելգիայում կորոնավիրուսի համաճարակային իրավիճակը զգալիորեն դեպի դրական կողմ է գնացել։ Մահվան օրական դեպքերի թիվն ու վերակենդանացման բաժանմունքներում գտնվողների քանակը կրկնակի կրճատվել են։ Հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Այս դրական միտումը օգտագործելով՝ երկրի իշխանությունները որոշել են այլևս չհայտնել վարակումների մասին տվյալները բացարձակ թվերով։ Դրա փոխարեն նրանք մտադիր են շաբաթական մեկ անգամ հայտնել վարակման […]

̰
Ռոմանոս Մելիքյան փողոցում բռնկված հրդեհի օջախները մարված են

18:40 23.06.2020

Հունիսի 23-ին՝ ժամը 10։38-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռոմանոս Մելիքյան փողոցում գտնվող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:15-ին: Հրշեջ-փրկարարների կողմից հայտնաբերվել է հրդեհի երկրորդ օջախ, որն էլ մեկուսացվել է […]

̰
Բաղրամյան և Սասունիկ գյուղերի միջնամասում այրվել է մոտ 15 հա խոտածածկ տարածք

18:10 23.06.2020

Հունիսի 23-ին՝ ժամը 11։53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սասունիկ գյուղում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյան և Սասունիկ գյուղերի միջնամասում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։25-ին, մարվել՝ 14:24-ին։ Այրվել է […]

̰
Բացահայտվել են Երևանում բնակարանային գողության և գողության փորձի դեպքեր

16:55 23.06.2020

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են Երևան քաղաքում կատարված բնակարանային գողության և գողության փորձի դեպքեր: 2 անձ կալանավորվել է: Նախաքննությամբ պարզվել է, որ ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 30-ամյա և 34-ամյա քաղաքացիները նախնական համաձայնությամբ, 2020թ. ապրիլին ապօրինի […]

̰
Մահացել է Բեթմենների հայտնի ռեժիսոր Ջոել Շումախերը

13:02 23.06.2020

Ամերիկացի ռեժիսոր և սցենարիստ Ջոել Շումախերը մահացել է 80 տարեկան հասակում: Նա ավելի քան մեկ տարի պայքարել է օնկոլոգիական հիվանդության դեմ, գրում է Variety- ն: Ջոել Շումախերը ծնվել է 1939-ի օգոստոսի 29-ին: Նա իր աշխատանքը կինոյում սկսել է որպես զգեստների դիզայներ, այնուհետև սկսել է աշխատել սցենարների վրա: Շումախերի ռեժիսորական դեբյուտը ֆանտաստիկ կատակերգություն էր՝ The Incredible […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 23․6 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

11:46 23.06.2020

Հունիսի 22-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 16 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ 1500 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ մոտ 200 քմ, 3 հա, 2 հա, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 600 քմ, 200 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 1000 քմ, Դավթաշեն վարչական շրջանում՝ 7 […]

̰
«Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում այրվել է մոտ 7 հա խոտածածկույթ

11:27 23.06.2020

Հունիսի 22-ին՝ ժամը 21։53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ «Հայֆիլմ» կինոստուդիայի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։43-ին, մարվել՝ 22։51-ին։ «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում այրվել […]

̰
Երեք մեքենայի մասնակցությամբ վթար Վերին Արտաշատում․ տուժածի վիճակը ծանր է

10:41 23.06.2020

Հունիսի 22-ին` ժամը 23։28-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Արտաշատ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենաներ են բախվել․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Նորիկ Ա․), «ՎԱԶ-2109» (վարորդ՝ Աշոտ Թ․, ծնված 1988 […]

̰
Հայտնաբերվել է առանց պայթուցիչ Ֆ-1 տիպի նռնակ

09:17 23.06.2020

Հունիսի 22-ին` ժամը 17։18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Շենգավիթի 6-րդ փողոցի տներից մեկի մոտակա առվակում նկատել են նռնակի նմանվող իր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են առանց պայթուցիչ Ֆ-1 տիպի նռնակ, իրականացրել հերթապահություն մինչ ոստիկանության աշխատակիցների ժամանումը […]

̰
Խոշոր հրդեհ «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում․ News.am

23:43 22.06.2020

Խոշոր հրդեհ է բռնկվել Աշտարակի խճուղիում` «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում: Այս մասին NEWS.am-ին հայտնել են ԱԻՆ լրատվական ծառայությունից: «Հրդեհի տարածքում բնակելի շինություններ չկան, այրվում է մոտ 3 հա տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ»,- հայտնել են ԱԻՆ-ից:  

̰
25-ամյա բրիտանացի մոտոարշավորդը մահացել է մրցումների ժամանակ

18:25 22.06.2020

Բրիտանացի մոտոարշավորդ Բեն Գոդֆրին դժբախտ պատահարի զոհ է դարձել: No Limits Trackdays մրցաշարի ժամանակ Գոդֆրիի մոտոցիկլետը բախվել է մրցակցի մոտոցիկլետին, ինչի հետևանքով 25-ամյա արշավորդը ընկել է և կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ ստացել: «Բենը ֆանտաստիկ տղա էր: Նա շատ ընկերասեր էր, միշտ ժպիտ էր պարգևում բոլորին: Մեր մտքերը նրա ընտանիքի հետ են»,- ասել է մրցման տնօրեն […]

̰
Անօրինական միջամտություն Աբովյան 32 հասցեի հուշարձան-շենքում. Հակոբ Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել

18:00 22.06.2020

Երևանում Աբովյան 32 հասցեի հուշարձան-շենքում անօրինական միջամտություն է տեղի ունենում: Այդ մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ նշելով, որ 2018 թվականից առաջ կառուցապատողը դուռ բացելու շինթույլտվություն է ստացել: Բայց 2018 թվականին քաղաքապետարանը որոշումը կասեցրել է, և կառուցապատողը կասեցման որոշումը վիճարկել է դատարանում: Կարապետյանի խոսքերով՝ վերջերս Առաջին ատյանի դատարանը […]

̰
Նոր մանրամասներ Գավառում տեղի ունեցած փոխհրաձգության մասին

17:37 22.06.2020

Գավառ քաղաքում ապրիլի 28-ին տեղի ունեցած փոխհրաձգության մանրամասները ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության, մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ Արմեն Միքայելյանն է ներկայացրել: Հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Զոհրաբ Պարոնիկյանը և Վահե Ավետիսյանը մահացել են Արմեն Հայթյանի կրակոցների հետևանքով: Միքայելյանի խոսքերով՝ դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ Զոհրաբ […]

̰
Բռնություն է գործադրվել «Հեղափոխության պահապաններ» խմբի անդամի նկատմամբ․ երկու անձ ձերբակալվել է

16:32 22.06.2020

2020թ. հունիսի 21-ին «Հեղափոխության պահապաններ» խմբի անդամ Հայկ Ստեփանյանը հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Տիչինա փողոցում մի խումբ անձինք ձեռքերով, ոտքերով և մահակներով ծեծի են ենթարկել իրեն՝ հայհոյանքներ հնչեցնելով իր և ՀՀ վարչապետի հասցեին, միաժամանակ վնասելով իրեն պատկանող «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան: Դեպքի վայրի զննությամբ Երևան քաղաքի […]

̰
Բալիում 18-ամյա միլիոնատեր բլոգեր է մահացել

15:50 22.06.2020

Ինդոնեզիայի Բալի կղզում մահացել է ռուս հայտնի բլոգեր Անաստասիա Տրոպիցելը: Աղջիկը վթարի է ենթարկվել մոտոցիկլետով: Նա 18 տարեկան էր: Տրոպիցելի մահվան մասին հայտնի է դարձել նրա Instagram-ից: «Ցավոք, մեր Նաստենկան արդեն մեզ հետ չէ: Ես դրան չեմ կարող հավատալ»,- այդպիսի գրառում է հայտնվել աղջկա՝ 1,1 մլն հետևորդ ունեցող Instagram-ի էջում: Ինչպես պատմել է Տրոպիցելի ընկերը, […]

̰
Ջրհեղեղ Թուրքիայում․ կան զոհեր

10:14 22.06.2020

Թուրքիայի Բուրսա նահանգի Քեսթելի շրջանում հորդառատ տեղումների պատճառով հունիսի 21-ի գիշերը ջրհեղեղ է սկսվել։ Բազմաթիվ տներ ու ցանքատարածություններ անցել են ջրի տակ։ Ջրահոսքերը տասնյակ տրանսպորտային միջոցներ, տրակտորներ են քշել-տարել, հայտնում է Ermenihaber-ը։ Ջրհեղեղի հետևանքով մահացել է անվասայլակով տեղաշարժվող 24-ամյա մի քաղաքացի և 5 տարեկան երեխա, 4 քաղաքացու որոնումները շարունակվում են։  

̰
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ կա 3 վիրավոր

09:47 22.06.2020

Հունիսի 21-ին՝ ժամը 23:11-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Լերմոնտովո գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին բախվել են «Lada 2115» և «Porsche Cayenne» մակնիշների (վարորդ` Վահե […]

̰
ՃՏՊ Մյասնիկյան պողոտայի և Աճառյան փողոցի խաչմերուկում

09:36 22.06.2020

Հունիսի 21-ին՝ ժամը 23:26-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայի և Աճառյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […]

̰
Վթար Գյումրիում․ տուժած քաղաքացիները հրաժարվել են հիվանդանոց տեղափոխվել

09:28 22.06.2020

Հունիսի 21-ի երեկոյան Գյումրիի Շիրակացի փողոցում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: 56-ամյա գյումրեցի վարորդը՝ իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել էլեկտրասյանը: SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ պատահարի հետևանքով 58-ամյա և 11-ամյա ուղևորները մարմնական վնասվածնքներ են ստացել։ Դեպքի վայրում նրանց առաջին բուժօգնություն է ցուցաբերվել ու առաջարկվել հիվանդանոց տեղափոխվել, սակայն […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 11.2 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

09:08 22.06.2020

Հունիսի 21-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 19 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 1200 քմ, 650 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 500 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 1․2 հա, Աջափնյակ վարչական շրջանում՝ 500 քմ, Արարատի մարզի Մասիս քաղաքում 3000 քմ, Այնթապ […]

̰
Տեսախցիկն արձանագրել է՝ ինչպես են Երևանում ԴԱՀԿ աշխատակիցները բռնություն կիրառում քաղաքացու նկատմամբ

22:40 21.06.2020

SHAMSHYAN.com-ը օրեր առաջ տեղեկություն էր հրապարակել, որ հունիսի 17-ին Երևանում Իսրայելյան փողոցում Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողները բռնություն էին կիրառել 60-ամյա Արմեն Ե․-ի նկատմամբ։ SHAMSHYAN.com-ը տեսանյութ է հրապարակել։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր աղբյուրը հայտնել էր,  հունիսի 17-ին ՝ ժամը 18։00-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել Իսրայելյան փողոցի բնակիչ՝ […]

̰
«ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել դեպի ձորը․ վարորդը տեղում մահացել է

19:55 21.06.2020

Հունիսի 21-ին ժամը 15:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Դսեղ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 25-րդ կմ-ին «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Նվեր Ս․, ծնված 1993 թ․) […]

̰
Տեխասում կրակոցների ժամանակ հինգ մարդ ծանր վիրավորվել է

18:09 21.06.2020

ԱՄՆ Տեխաս նահանգի Օսթին մայրաքաղաքում կրակոցների ժամանակ հինգ մարդ ծանր վիրավորվել է, հայտնում է տեղական շտապօգնության ծառայությունը Twitter- ի իր էջում: Ըստ շտապօգնության տվյալների՝ բոլոր զոհերն ունեն լուրջ վնասվածքներ, որոնք կարող են սպառնալ կյանքին: Օսթինի ոստիկանությունը հայտնել է, որ կրակոցները տեղի են ունեցել 7-րդ փողոցում: Դեպքի վայրում այժմ կատարվում է հետաքննություն:

̰
Պայթյուն Կիևի բազմաբնակարան շենքում. քննարկվում է երկու վարկած

17:27 21.06.2020

Կիևի Դարնիցկի շրջանում գտնվող ինը հարկանի բնակելի շենքում տեղի է ունեցել գազի պայթյուն, որի հետևանքով ոչնչացվել են չորս հարկերը: 21 մարդ տարհանվել է: Փրկարարները գտել են մեկ զոհի Կիևի բարձրահարկ շենքի փլատակների տակ: Այս մասին հաղորդել է РИА Новости-ն՝ հղում անելով Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությանը: Արտակարգ իրավիճակների հետևանքները վերացնելու համար ներգրավվել է 75 փրկարար […]

̰
«Լաս Պալմասի» 17-ամյա ֆուտբոլիստը  դժբախտ պատահարի զոհ է դարձել

16:17 21.06.2020

Իսպանական «Լաս Պալմասի» 17-ամյա ֆուտբոլիստ Խորխե Սանչես Վակին դժբախտ պատահարի զոհ է դարձել, հաղորդում է Marca-ն: Ակումբը չի մանրամասնել, թե ինչ է պատահել պատանու հետ, բայց լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Սանչեսը և իր 15-ամյա ընկերը խեղդվել են լողալիս: «Լաս Պալմասի» ֆուտբոլիստները այսօրվա մարզումը սկսել են մեկ րոպե լռությամբ:

̰
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում. Mercedes-ի վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում

15:57 21.06.2020

Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 20:30-ի սահմաններում 25-ամյա Լևոն Շահինյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, Մարտունի-Գավառ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով տուժածներ չկան: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության […]

̰
Շտուտգարտում անկարգությունների հետևանքով տասից ավելի ոստիկան է տուժել

15:41 21.06.2020

Այս գիշեր գերմանական Շտուտգարտում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով ավելի քան 10 ոստիկան վիրավորվել է, ձերբակալվել է ավելի քան 20 մարդ, հայտնում են ոստիկանության քաղաքային վարչությունից: Presse Portal- ում հրապարակված մամլո հաղորդագրության մեջ նշվում է, որ անկարգությունները սկսվել են թմրամիջոցների վաճառքի հետ կապված ոստիկանության ստուգման արդյունքում: Հաղորդվում է, որ մարդիկ ուղևորվել են Շտուտգարտի կենտրոնում գտնվող Շլոսպլաց […]

̰
Անհայտ անձը Մինեապոլիսում կրակ է բացել

13:55 21.06.2020

Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում անհայտ տղամարդը կրակ է բացել, ինչի հետևանքով վիրավորվել է 12 մարդ: Այդ մասին գրել է քաղաքի ոստիկանությունը Twitter- ում: «Մեկ մեծահասակ մարդ է մահացել, 11 մարդ վիրավորվել է, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում», – ասվում է հաղորդագրության մեջ: Դեպքի մասին մանրամասներ դեռ չեն հաղորդվում:

̰
BACK_TO_TOP