10:31 21.06.2020
Հունիսի 20-ին, ժամը 19։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կաթնաղբյուր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Nissan March» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Անի Թ․, ծնված 1989 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […]
00:00 21.06.2020
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Արաբկիրի վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպի փաստով: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հունիսի 16-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ-կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Հ. Էմինի փողոցի տներից մեկի բնակիչ, 61-ամյա Հռիփսիմե Շ.-ից, ով հայտնել է, որ ոմն Ադամ վիճաբանում է իրենց հետ: Ժամը 13:30-ին, դարձյալ ահազանգ է ստացվում […]
21:59 20.06.2020
Ճապոնիայում մի տղամարդ դիտավորյալ վրաերթի է ենթարկել երկու մարդու՝ բանտ նստելու համար: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն: Հանցագործությունը տեղի է ունեցել մայիսին: Բեռնատար վարող տղամարդը վրաերթի է ենթարկել ճանապարհի կողքի հատվածում աղբ հավաքող երկու մարդու։ Տեղի ունեցածի հետևանքով մարդիկ մահացել են: Հետաքննության ընթացքում վարորդը խոստովանել է, որ ինքը միտումնավոր է վրաերթի ենթարկել մարդկանց, քանի որ […]
19:36 20.06.2020
Կայծակը Ղազախստանում հարվածել է ձիերի երամակին, որի հետևանքով մի քանի տասնյակ կենդանի է սատկել։ Կարագանդայի մարզում տեղի ունեցածի մասին գյուղացիները իմացել են իրենց ձիերի մարմինները գետում լողալիս տեսնելուց հետո։ Այս մասին հայտնում է Liter.kz կայքը։ Նշվում է, որ տարերքի պատճառով սատկել է 49 հասուն կենդանի ու 20 քուռակ։ Գյուղացիները դիմել են իշխանություններին, սակայն պարզվել է, […]
18:45 20.06.2020
Քաշմիրի վիճելի տարածաշրջանի՝ Հնդկաստանի կողմից վերահսկվող տարածքում հնդիկ զինծառայողները խոցել են անօդաչու թռչող սարք, որը նրանց պնդմամբ՝ բաց էր թողնվել պակիստանյան վերահսկողության գոտու մեջ մտնող հատվածից։ ԱՍԹ-ն, ըստ հնդկական կողմի, զենք էր տեղափոխում։ Այս մասին հայտնում է Economic Times պարբերականը։ Սարքի վրա տեղափոխման համար ամրացված են եղել ինքնաձիգ, դրա զինամթերքը՝ պահեստատուփերով, ու նռնակներ։ Դրանք նախատեսված […]
18:39 20.06.2020
Երեկ տեղացած ուժեղ կարկուտից խոշոր վնասներ է կրել Ախուրյան խոշորացված համայնքի Այգաբաց գյուղը: Վարչական ղեկավարը վնասի նախնական տվյալներ է նշում՝ 1045 հեկտար ցանքատարածությունից շուրջ 800 հեկտարը վնասվել է: Կես ժամ տեղացած կարկուտը վնասել է ցորենի արտերը, տնամերձ հողամասերում ցանված մշակաբույսերն ու պտղատու այգիները։ Վնասի չափերը ճշտելու համար այսօր գյուղում աշխատել է Ախուրյանի համայնքային հանձնաժողովը: Սկզբում […]
14:50 20.06.2020
Հունիսի 19-ին, ժամը 19.40-ին, Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել «Տոյոտա» «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ։ Վթարի հետևանքով «Օպելի» վարորդն ու նրա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Ժամը 22.50-ին «Օպելի» 61-ամյա վարորդը՝ Մանվել Խաչատրյանը, գիտակցության չգալով, մահացել է: Նախապատրաստվում են նյութեր: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […]
14:44 20.06.2020
Մարոկկոյում իրավապահները երկու օպերացիաների միջոցով բացահայտել և առգրավվել են 7.2 տոննա մարիխուանա, հաղորդում է երկրի ազգային անվտանգության ծառայությունը: Նախ՝ ոստիկանությունը հայտնաբերել է 5 տոննա մարիխուանա Էլ Ջաջիդա ծովափնյա քաղաքի մոտ և ձերբակալել մեկ մարդու: Մյուս օպերատիվ հետախուզական գործողությամբ առգրավվել է 2.2 տոննա մարիխուանա երկրի հյուսիսսում գտնվող Ֆեզ քաղաքի ֆերմայի մոտակայքում: Այդտեղ երկու մարդ է ձերբակալվել: […]
14:36 20.06.2020
Այսօր առավոտյան ուժեղ քամու հետևանքով Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի Գեղանիստ գյուղը մեծ վնասներ է կրել: Գեղանիստի գյուղապետ Սենիկ Մարտիրոսյանը SHANTNEWS.am-ին հայտնել է, որ քամին պոկել, տարել է շուրջ 40 տան տանիք, վնասվել են նաև անասնագոմեր, փլուզվել են պարիսպներ: Քամին, ըստ գյուղապետի, այնքան ուժեղ է եղել, որ վնասել է անգամ գյուղի գերեզմանատան գերեզմանաքարերը: Գյուղում աշխատում են […]
14:00 20.06.2020
Հունիսի 19-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Դավթաշեն վարչական շրջանում՝ 300 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 800 քմ, 2500 քմ, Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ 3000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ մոտ 4 հա, Կենտրոն վարչական շրջանում՝ մոտ 3000 […]
13:36 20.06.2020
Հունիսի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հրադադարի պահպանման ռեժիմը, հակառակորդի կողմից խախտվել է շուրջ 85 անգամ, որի արդյունքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց: ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումները, նշված ժամանակահատվածում խստորեն հետևել են հրադադարի պահպանման ռեժիմին և վստահորեն իրականացրել իրենց առջև դրված խնդիրները:
13:10 20.06.2020
Հունիսի 20-ին, ժամը 01։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:40-ին, մարվել՝ 01:59-ին: Այրվել է 3 հատ չշահագործվող «Ford Transit» մակնիշի ավտոմեքենա։
11:50 20.06.2020
Մի քանի րոպե տևողությամբ սաստիկ քամին մեծ վնասներ է տվել Շիրակի մարզի Գեղանիստ համայնքին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
10:50 20.06.2020
Հունիսի 19-ին՝ ժամը 17։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Րաֆֆու փողոցում՝ եկեղեցու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ քաղաքացին վրաերթի է ենթարկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «BMW 523» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գևորգ Չ․) վրաերթի է ենթարկել Անահիտ Ե․-ին […]
10:11 20.06.2020
Հունիսի 19-ին` ժամը 19։42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 2-րդ թաղամասի թիվ 14 շենքի մոտակայքում այրվում է զրուցարան-տաղավար: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:58-ին, մարվել՝ 20:27-ին: Այրվել են չշահագործվող զրուցարանի տանիքի (մոտ 400 քմ) փայտյա կառուցատարրերը […]
09:38 20.06.2020
Հունիսի 19-ին՝ ժամը 19։20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորքի հեռուստաաշտարակի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Մանվել Խ․, ծնված 1959 թ․), «Mercedes Viano» […]
09:04 20.06.2020
Հունիսի 19-ին՝ ժամը 20։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արագածի փողոցի 95 հասցեի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։37-ին, մարվել՝ […]
21:58 19.06.2020
Հունիսի 19-ին` ժամը 19։20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորքի հեռուստաաշտարակի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին տեղի ուժերով դուրս են բերել […]
21:36 19.06.2020
Այսօր՝ հունիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում բախվել են Mercedes, Toyota և Opel մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Բախման հետևանքով Mercedes-ը մասամբ հայտնվել է Opel-ի տակ: Փաստի առթիվ Գ. Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է […]
21:18 19.06.2020
Հունիսի 19-ին, ժամը 18։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Թալին քաղաքից դեպի Քարակերտ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Թալին քաղաքից դեպի Քարակերտ գյուղ տանող ավտոճանապարհի 17-րդ կմ-ին բախվել են «Օpel» (վարորդ՝ Լայերտ […]
19:15 19.06.2020
Ֆրանսիական Շարանտա դեպարտամենտում սատկել է Մորիս անունով հայտնի աքաղաղը, որին 2019թ. դատարանը պաշտոնապես թույլատրել էր ծուղրուղու կանչել վաղ առավոտից: Այդ մասին տեղեկացնում է France Bleu ռադիոկայանը: Մորիսի տիրուհու՝ Կորին Ֆեսոյի խոսքերով՝ աքաղաղը 6 տարեկան էր: «Դա կոտրեց իմ սիրտը: Մենք նոր աքաղաղ գնեցինք ու նրան նույնպես կոչեցինք Մորիս, նա նույնպես լավ է ծուղրուղու կանչում, բայց երբեք չի […]
18:51 19.06.2020
Գյումրիում այսօր հորդառատ անձրև ու խոշոր կարկուտ է տեղացել: Տեսանյութում երևում է, որ որոշ փողոցներ ծածկվել են կարկուտի շերտով: Մանրամասները՝ SHANTNEWS.am-ի տեսանյութում:
17:51 19.06.2020
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է հետևողական աշխատանքներն անօրինական ճանապարհով ներմուծված ապրանքների հայտնաբերման և կանխման ուղղությամբ: Օրերս վարչության աշխատակիցները Բագրատաշենի անցակետում զննության են ենթարկել ՌԴ-ից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացու կողմից շահագործվող բեռնատարը: Արդյունքում՝ մեքենայից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված բջջային 50 հեռախոս: Որպես թաքստոց հանդիսացել է վարորդի հանգստի համար նախատեսված խցիկը: Բեռնատարի […]
16:00 19.06.2020
Ղազախստանում Վրաստանի դեսպան Զուրաբ Աբաշիձեի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս: «Ինտերպրեսնյուզի» տեղեկությունը հաստատել են Վրաստանի ԱԳՆ-ում: Գործակալության տվյալներով՝ այժմ Աբաշիձեն բուժում է անցնում Ղազախստանում: «Նա բուժում է անցնում ղազախ մասնագետների հսկողության ներքո, որոնց հետ վրացի բժիշկները նույնպես մշտական կապի մեջ են»,- հայտարարել են նախարարությունից:
11:54 19.06.2020
Հունիսի 18-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Ասկերան-Մարտակերտ ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրին իրար են բախվել Ասկերանի շրջանի բնակիչներ՝ 1979թ.ծնված Է. Ղ.-ի կողմից վարվող նույն զորամասին պատկանող «ՊԶՄ-2» մակնիշի և 1978թ.ծնված Ն. Մ.-ի կողմից վարվող «Օպել կորսա» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս վարորդ Ն. Մ.-ն տեղում մահացել է: Ստուգմամբ զբաղվում է Արցախի քննչական կոմիտեն։
11:43 19.06.2020
Հունիսի 19-ին, ժամը 05:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Փարպի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակ-Փարպի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արմեն Դ․, ծնված 1994 թ․), դուրս է եկել […]
11:38 19.06.2020
Հունիսի 18-ին` ժամը 22.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժին հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած, գլխի շրջանի բազմակի կտրած, արնահոսող վերքերով տեղափոխվել է 27-ամյա երիտասարդ: Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, Մարտունի քաղաքի Կամոյի փողոցի բենզալցակայանում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ, երիտասարդին դանակահարել էր Մարտունի քաղաքի 29-ամյա մի բնակիչ: Նա […]
09:41 19.06.2020
Հունիսի 18-ին` ժամը 21:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Հրազդան» ցուցանակի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 48-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կարեն Ա․, ծնված 1985 թ․) վրաերթի […]
09:28 19.06.2020
Հունիսի 18-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Ավան վարչական շրջանում՝ 1500 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 200 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 7000 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 800 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 3 հա, Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ […]
09:04 19.06.2020
Հունիսի 19-ին` ժամը 05։30-ին, վերսկսվել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի առաջին անցակետից «Քյուսուս» տանող հատվածի հրդեհաշիջման աշխատանքները։ Դեպքի վայրում են գտնվում 84 փրկարար ծառայող և արգելոցի 16 աշխատակից։ Հրդեհի վայրում պարբերաբար իրականացվում է օդային հետախուզություն արգելոցի անօդաչու թռչող սարքի միջոցով։ Հիշեցնենք, որ հունիսի 18-ին` ժամը 14:41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Խոսրովի […]