Թբիլիսիում այրվում է Վարկեթիլիի շուկան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2024
  • $
    388.00
  • RUBLE
    4.16
  • 416.21
WEATHER
+21.09 oC

Թբիլիսիում այրվում է Վարկեթիլիի շուկան

00:23 16.06.2020

Թբիլիսիի ծայրամասային Վարկեթիլի թաղամասում, շուկայի տարածքում հրդեհ է բռնկվել: Այրվում են առևտրականների տաղավարները: Այս պահին հրշեջ-փրկարարական մինչև 15 բրիգադ աշխատում է հրդեհը տեղայնացնել, քանի դեռ այն չի անդրադարձել նաև նույն տարածքում տեղակայված «Լուկոյլ» բենզալցակայանին: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։

Վրաստանի Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտարարել են, որ կրակը սկսել է տարածվել շուկայում գործող կրպակներից:

Կրակը դեռևս չի հաջողվում տեղայնացնել, առևտրականները փորձում են փրկել այրվող ապրանքը:

Այս պահի դրությամբ որևէ պաշտոնական հայտարարություն հրդեհի հետևանքով վիրավորվածների մասին չի տարածվում: Շրջանառվում է խոսակցություն, որ կա մեկ մահ, սակայն պաշտոնական կառույցները չեն հաստատում այս տեղեկությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կար տարբերակ 44-օրյա պատերազմը կանխելու․ Փաշինյան

23:36 01.05.2024

Կար տարբերակ 44-օրյա պատերազմը կանխելու․ Փաշինյան

Ես ամենևին չեմ մոռացել այն քննադատությունները, որ 2020թ. 44-օրյա պատերազմից հետո հնչում էին: Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Կա՞ր արդյոք տարբերակ պատերազմը կանխելու: Ես ասում էի՝ այո՛, կար տարբերակ պատերազմը կանխելու, դրա համար մենք պետք է համաձայնեինք՝ հայկական կողմը, վերադարձնել Ադրբեջանի 7 շրջանները, համաձայնել Լեռնային Ղարաբաղի ընթացիկ […] ...

Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններն ինչ ազդեցություն կունենան Հայաստանի վրա

23:31 01.05.2024

Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններն ինչ ազդեցություն կունենան Հայաստանի վրա

Վրաստանում օտարերկրյա գործակալների օրինագծի բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանությունը ավելի քան 60 ցուցարարի է ձերբակալել: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել օտարերկրյա գործակալների մասին օրինագծի ընդունման պատճառով բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների դեմ։ Այն տեղի է ունեցել խորհրդարանի շենքի մոտ։ Երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դիմել է Վրաստանի ՆԳ նախարարին՝ հորդորելով դադարեցնել ուժ […] ...

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն․ Փաշինյան

22:39 01.05.2024

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն․ Փաշինյան

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն։ Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Եթե մենք կարողանանք պահպանել մեր պետականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը, կկարողանանք երաշխավորել, որ առաջիկա տասնամյակներում ՀՀ անկախ պետությունը գոյություն կունենա»,- ասել է նա։ Խոսելով սահմանազատման մասին՝ Փաշինյանը նշել է․ «Քանի Ադրբեջանի հետ սահմանը սահմանազատված չէ, կոնֆլիկտի […] ...

Ո՞ր ոլորտներում են հաստիքները թափուր մնում և ի՞նչ խնդիրների են բախվում աշխատողները. զրույց «Հեռանկար»-ում

19:49 01.05.2024

Ո՞ր ոլորտներում են հաստիքները թափուր մնում և ի՞նչ խնդիրների են բախվում աշխատողները. զրույց «Հեռանկար»-ում

Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրը ևս մեկ լավ առիթ է անդրադառնալու աշխատանքային ոլորտի խնդիրներին, աշխատանքային իրավունքի խախտումներին և այս ոլորտում առհասարակ կատարվող փոփոխություններին: Թեմայի շուրջ հարցերին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը: ...

Որևէ մեկը մեզ չի կարող արգելել, որ կարողանանք ավելի պաշտպանունակ դառնալ. ՀՀ նախագահ

19:22 01.05.2024

Որևէ մեկը մեզ չի կարող արգելել, որ կարողանանք ավելի պաշտպանունակ դառնալ. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը երեկ Շանթ ՀԸ-ին և Արմենպրեսին տված հարցազրույցում անդրադարձել է Տավուշում սահմանազատման գործընթացին ու Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացմանը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ

18:47 01.05.2024

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ

Մամուլում շրջանառվում են «Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել» վերտառությամբ հրապարակումներ: Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ տարածվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: ...

BACK_TO_TOP