Բացահայտվել է Վանաձորում երկու անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքը. մեկ անձ կալանավորվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+16.41 oC

Բացահայտվել է Վանաձորում երկու անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքը. մեկ անձ կալանավորվել է

13:00 15.05.2020

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ձեռնարկված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել է Վանաձորում կատարված սպանության փորձը, պարզվել դեպքի մի շարք հանգամանքներ:

2020 թվականի մարտի 24-ին ահազանգ էր ստացվել այն մասին, որ  նույն օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Ներսիսյան և Առափնյա փողոցների խաչմերուկում նույն քաղաքի երկու բնակիչների ուղղությամբ կրակոցներ են արձակվել, որի ժամանակ նրանցից մեկին պատճառվել էին ձախ թիակի բազմաբեկորային կոտրվածքի, գլխի ծոծրակային շրջանի, կրծքավանդակի հետին մակերեսի չթափանցող, ձախ ուսահոդի և պարանոցի հետին մակերեսի հրազենային կոտորակային կույր վնասվածքներ, իսկ մյուսին՝ կրծքավանդակի և որովայնի առաջային մակերեսների կույր թափանցող, ձախ նախաբազկի միջանցիկ հրազենային կոտորակային, ձախ ծղիկոսկրի կոտրվածք՝ ոսկրային դեֆեկտով մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով, որի նախաքննությունը հետագայում շարունակվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում:

Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը ևս Վանաձոր քաղաքի բնակիչ է՝ 34 տարեկան:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վանաձորի 34-ամյա բնակիչը, իր ծանոթների հետ, որոնց ինքնությունը քննությամբ դեռևս պարզված չէ, 2020 թվականի մարտի  24-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Առափնյա-Ներսիսյան փողոցների խաչմերուկում տեղակայված ավտոլվացման կետին հարակից տարածքում, նախապես պայմանավորվածության համաձայն, հանդիպել է նույն քաղաքի երեք բնակիչների և նրանց ընկերների հետ, որի ժամանակ կողմերի միջև վիճաբանություն է ծագել: Այնուհետև, վիճաբանության ընթացքում, երկու կամ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, 20 մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրացանից կրակոցներ է արձակել վերջիններիս ուղղությամբ՝ իրական վտանգի տակ դնելով վիճաբանությանը ներկա գտնվող անձանց կյանքը:

Արձակված կրակոցների հետևանքով ներկա գտնվող անձանցից մեկի առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով, իսկ մյուսին՝ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, և մեղադրյալը կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ նրանք տեղափոխվել են «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն և ստացել համապատասխան բուժօգնություն:

Նախաքննության ընթացքում առերևույթ հանցագործություն կատարած անձը, որը հետախուզվում էր վերոհիշյալ հանցագործությունը կատարելու մեղադրանքով, ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին և ցուցմունք տվել: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, միջադեպին մասնակից անձանց շրջանակը և ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

AFP. Ռուբիոն ժամանել է Ստամբուլ

11:40 16.05.2025

AFP. Ռուբիոն ժամանել է Ստամբուլ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանել է Ստամբուլ, որտեղ այսօր նախատեսված են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները, ինչպես նաև ԱՄՆ-ի, Թուրքիայի և Ուկրաինայի միջև եռակողմ հանդիպումը։ Այս մասին հայտնել է Agence France-Presse-ը։ Մայիսի 15-ին Ռուբիոն այցելել է Անթալիա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը։ ...

Մեսսին շնորհավորել է «Բարսելոնային»

11:30 16.05.2025

Մեսսին շնորհավորել է «Բարսելոնային»

«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր, «Բարսելոնայի» լեգենդ, թիմի նախկին հարձակվող Լիոնել Մեսսին շնորհավորել է կատալոնական ակումբին Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ: «Շնորհավորանքներ»,- գրել է նա Ինստագրամի Stories բաժնում: «Բարսելոնան» Լա լիգայի 2024/25 մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ անհասանելի է դարձել մոտակա հետապնդող «Ռեալի» համար: Կատալոնական ակումբը երկրի չեմպիոն է հռչակվել 28-րդ անգամ: Նույնքան անգամ էլ «Բարսելոնան» […] ...

Կոռուպցիայի մեջ ներգրավված ցանկացած մեկը կպատժվի օրենքի ողջ խստությամբ. Արթուր Հովհաննիսյան

11:19 16.05.2025

Կոռուպցիայի մեջ ներգրավված ցանկացած մեկը կպատժվի օրենքի ողջ խստությամբ. Արթուր Հովհաննիսյան

Եթե որևէ մեկը ներգրավված կլինի որևէ կոռուպցիոն գործարքի մեջ, պատժվելու է օրենքի ողջ խստությամբ, եթե հատկապես լինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանական ճեպազրույցում վստահեցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: Անդրադառնալով Էջմիածնի քաղաքապետի պաշտոնից Դիանա Գասպարյանի հրաժարականի պատճառներին ու կոռուպցիայի մեջ հնարավոր ներգրավվածության վերաբերյալ հարցին՝ Հովհաննիսյանը նախ նշեց, որ Գասպարյանի իր […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 15-16-ը

11:05 16.05.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 15-16-ը

Բացահայտվել է 136 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 38 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 14 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 12 դեպք՝ խարդախության, 11 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 8 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 7 դեպք՝ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, 5-ական դեպք՝ անձնական ունեցվածքի […] ...

«Բարսելոնան» դարձավ Իսպանիայի չեմպիոն

10:52 16.05.2025

«Բարսելոնան» դարձավ Իսպանիայի չեմպիոն

«Բարսելոնան» 28-րդ անգամ դարձավ Իսպանիայի չեմպիոն, նախորդ անգամ տիտղոսը ակումբը նվաճել էր 2022/2023 մրցաշրջանում: Լա լիգայի 36-րդ տուրում Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը հյուրընկալվելիս կատալոնական դերբիում 2-0 հաշվով հաղթել է «Էսպանյոլին»: Գեղեցիկ գոլ է խփել և կիսապաշտպան Ֆերմին Լոպեսին գոլային փոխանցում կատարել իսպանացի 17-ամյա Լամին Յամալը: «Բարսելոնան» առաջնության ավարտից երկու տուր առաջ 85 միավորով անհասանելի է […] ...

Ռուբիոն Սիրիայի արտգործնախարարի հետ քննարկել է ԱՄՆ-ի պատժամիջոցների մեղմացումը

10:43 16.05.2025

Ռուբիոն Սիրիայի արտգործնախարարի հետ քննարկել է ԱՄՆ-ի պատժամիջոցների մեղմացումը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հինգշաբթի օրը Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ ալ-Շայբանիի հետ քննարկել է Դամասկոսի դեմ պատժամիջոցների մեղմացման հնարավորությունը, ինչպես նաև մի շարք տարածաշրջանային հարցեր։ «Պետքարտուղարը վստահեցրել է Սիրիայի նախարարին, որ Միացյալ Նահանգներն աջակցում է պատժամիջոցների մեղմացման գաղափարին՝ Սիրիայում իրավիճակը կայունացնելու նպատակով։ Նա նաև ողջունել է Սիրիայի կառավարության կոչերը՝ Իսրայելի հետ խաղաղության հասնելու և […] ...

BACK_TO_TOP