16:09 12.05.2020
Այսօր Եվրոպայի արևելյան մասում ձյուն է տեղացել: Այս մասին հաղորդվում է սոցիալական ցանցերում: Այսպիսով, ձյան տեսքով տեղումներ են եղել Լատվիայում, Լիտվայում, Լեհաստանում և Բելառուսում: Մասնավորապես, Վիլնյուսում ջերմաստիճանը նվազել է՝ հասնելով -1 աստիճանի:
14:52 12.05.2020
Մայիսի 12-ին՝ ժամը 10։47-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նորագավիթ թաղամասում՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes Sprinter» (վարորդ՝ Վարդգես Հ․, ծնված 1977 թ.), «Mercedes Е […]
09:49 12.05.2020
Մայիսի 11-ին՝ ժամը 16:53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավթի ՃՈ հենակետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա, կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հրաչյա Մ․, ծնված 1996 […]
09:34 12.05.2020
Մայիսի 11-ին` ժամը 18։30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագյուղ թաղամասի թիվ 108 հասցեում՝ «Գ.Ս. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ»-ի տարածքում գտնվող մազութի տակառի մեջ արգելափակված կենդանիներ կան (աղվեսի ձագեր). դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական […]
19:30 11.05.2020
Իսպանիայում վերջին օրերին կորոնավիրուսի հետևանքով զոհվել է 123 մարդ: Դա վերջին երկու ամսվա ընթացքում համարվում է նվազագույն ցուցիչ: Այս մասին հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը: Վարակի տարածման սկզբնական շրջանից մինչ օրս Իսպանիայում մահացել է 26 744 մարդ: Վարակակիրների ընդհանուր թիվը կազմում է 227436, ապաքինվածներինը՝ 137 139:
19:07 11.05.2020
Մայիսի 11-ին՝ ժամը 06:10-ին, որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության Իջևանի և Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատներից, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ազատամուտի և Սարիգյուղի հենակետերից և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկ՝ ընդհանուր թվով 34 […]
18:40 11.05.2020
Լուսանկարում երևացող թռչնի բույնը, ոչ ավելի, ոչ պակաս, «ՊՄՆ-2» տեսակի ականի կողքին է: Կյանքն ու մահը՝ կողք կողքի. լուսանկարն այդպես կարելի է մեկնաբանել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բնի մեջ թռչնի ձվեր են, ասել է թե՝ կարճ ժամանակ անց, այդտեղ նոր կյանք է սկսվելու: Լուսանկարը տարածել է Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնն իր ֆեյսբուքյան էջում՝ […]
18:35 11.05.2020
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 9-ին բաժնում արձանագրվել է ապօրինի պահվող զենքի կամավոր հանձնման դեպք։ Երևանի բնակիչ, 45-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկովի» գնդացիր։ Տղամարդու հայտնածով՝ հրազենը պատկանել է նախորդ տարի մահացած հորը։ Գավառի 31-ամյա մի բնակիչ էլ ոստիկանության Գավառի բաժնում կամավոր հանձնել է գործարանային համարով «Կարաբին» տեսակի ակոսափող […]
18:30 11.05.2020
92 տարեկանում մահացել է ամերիկացի դերասան և կատակերգակ Ջերրի Սթիլլերը: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է դերասանի որդին՝ Բեն Սթիլլերը: «Ցավով պետք է ասեմ, որ իմ հայրը՝ Ջերրի Սթիլլերը, մահացել է: Նա հիանալի հայր ու պապիկ էր, նաև հավատարիմ ամուսին՝ շուրջ 62 տարի: Մենք նրան շատ կկարոտենք: Սիրո՛ւմ եմ քեզ, հայրի՛կ»,- գրել է Բեն Սթիլլերը թվիթերյան […]
18:05 11.05.2020
Դեպքն ամիսներ առաջ էր կատարվել` Շիրակի մարզում: Մարտի 4-ին՝ կեսգիշերն անց, Ղարիբջանյան գյուղի մի բնակիչ ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում էր տվել, որ ժամեր առաջ իր տնից գողություն է կատարվել: Օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր: Իրավապահներն ուսումնասիրել էին տան տարածքը, կազմել արձանագրություններ: Օգտվելով տանտերերի բացակայությունից` անհայտ անձը, կամ գուցե անձինք, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին […]
17:22 11.05.2020
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ 2020 թվականի մայիսի 9-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերաhսկողության, Շիրակի և Արարատի տարածքային բաժինների աշխատակիցների կողմից համատեղ անցկացրած շրջայցի ընթացքում, ժամը 13։00-ի սահմաններում, ՀՀ Շիրակի մարզի Սարապատ համայնքի Մուսայելյան բնակավայրի հարակից տարածքում արձանագրվել է որսագողության դեպք։ «ՀՀ Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի բնակիչ՝ Հ.Հ-ի և […]
17:15 11.05.2020
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորի կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի մի շարք հանգամանքներ, մեխանիզմը: Պարզվել է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 30-ամյա կալանավորը, որն առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և իրացնելու դեպքի առթիվ քննված մեկ այլ […]
17:06 11.05.2020
2020թ. մայիսի 8-ի դրությամբ ՀՀ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչություններում հարուցվել և վարույթ է ընդունվել 35 քրեական գործ և 2 նյութ՝ համայնքների ղեկավարների կողմից բջջային կապի ծածկույթն ապահովող ալեհավաք կայանների տեղադրման համար հողամասերի տրամադրման գործընթացում առերևույթ թույլ տրված չարաշահումների դեպքերի առթիվ, որոնցից 8 քրեական գործ և 1 նյութ՝ Շիրակի մարզային քննչական վարչությունում, 3 քրեական գործ՝ […]
16:58 11.05.2020
2020թ. մայիսի 8-ին՝ ժամը 23.30-ին, Վեդի քաղաքի 43-ամյա բնակիչը հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 18:00-20:00-ի սահմաններում, անհայտ անձն իր ուղղությամբ կրակոցներ է արձակել և դիմել փախուստի: Նախնական տվյալներով՝ առերևույթ հանցագործություն կատարած անձն ինքնաձիգով մտել է Վեդի քաղաքում գործող քարի արտադրամասի տարածքում գտնվող շինություն, որտեղ այդ պահին ներկա է եղել 43-ամյա տղամարդն […]
16:41 11.05.2020
Առավոտյան՝ ժամը 10։40-ի սահմաններում, միջադեպ է տեղի ունեցել «ՎՏԲ-Հայաստան» բանկի Նոր Նորքի 9-րդ զանգվածում գտնվող մասնաճյուղում։ Հանգամանքները պարզելու համար քննություն է կատարվում: SHANTNEWS.am-ը եղել է դեպքի վայրում, զրուցել նաև ականատեսների հետ: Մանրամասները՝ տեսանյութում:
16:18 11.05.2020
Մայիսի 11-ի գիշերը, մեզ համար դեռևս անհայտ հանգամանքներում, մահացել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) զինծառայող Բիլալով Ռամիլ Քամալ օղլուն (Bilalov Ramil Kamal oğlu): Այս մասին հայտնում է «ՌազմԻնֆոն»: Այս մասին հայտնել է Ադրբեջանում բնակվող «Մցխեթի թուրքերի «ՎԱԹԱՆ» միությունը»: Դեռևս ադրբեջանական պաշտոնական որևէ արձագանք չկա: Հայտարարությունում նշվում է, որ զինծառայողը Խաչմազի շրջանի Յենի Հայաթ բնակավայրից […]
15:37 11.05.2020
Իրանի ռազմածովային ուժերը հայտարարում են Օմանի ծոցում իրանական նավի հետ տեղի ունեցած միջադեպի հետևանքով նվազագույնը 19 մարդու զոհվելու մասին: «Զոհերի թիվը 19 է, 15 անձ տուժել է, նրանց առողջական վիճակը բավարար է»,- ասված է Իրանի ռազմածովային ուժերի հաղորդագրության մեջ: Նշվում է, որ վթարված նավը հասցվել է նավատորմ տեխնիկական ստուգման համար: Օմանի ծոցում զորավարժությունների ժամանակ ողբերգական […]
15:20 11.05.2020
Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով, մայիսի 9-ին՝ ժամը 5-ի սահմաններում, ոստիկանության ՊՊԾ դասակի ծառայողները Վանաձոր-Ալավերդի ճանապարհին ստուգել են Վահագնի գյուղի 52-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան: Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել անցյալ տարի նոյեմբերին` Վահագնի գյուղի հարակից անտառից: Մեքենան, փայտանյութով հանդերձ, […]
14:44 11.05.2020
Թուրքիայի քաղաքացներից մեկը մայիսի 8-ին փորձել էր վառել Ստամբուլ քաղաքի Բաքըրքյոյ շրջանի Զեյթինլիք թաղամասում գտնվող հայկական Ծնունդ Սբ. Աստվածածին եկեղեցու դուռը։ Բայց դա նրան չի հաջողվել։ Ստամբուլի ոստիկանությունը եկեղեցու տարածքի անվտանգության տեսախցիկների շնորհիվ հանցագործին հայտնաբերել ու բերման է ենթարկել։ Վերջինս իր խոստովանական ցուցմունքում որպես իր արարքի պատճառ նշել է հետևյալը. «Որովհետև կորոնավիրուսը սրանք (հայեր-խմբ․) են […]
13:48 11.05.2020
2020 թվականի մայիսի 10-ին՝ ժամը 06:20-ին, Վաղարշապատի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ պարանոցի և կրծքավանդակի ծակած կտրած վերքեր, տրավմատիկ շոկ ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Գեղակերտ գյուղի 41-ամյա բնակիչը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ (սպանության փորձ) հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է […]
13:09 11.05.2020
2020թ. մայիսի 10-ին` ժամը 17:55-ի սահմաններում, N զորամասի կրակային դիրքի հարակից տարածքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սասուն Սուրենի Մարգարյանի կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 360.1 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել […]
12:40 11.05.2020
2020 թվականի մայիսի 9-ին՝ ժամը 22:40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը դիտաշտարակից շարժ և ներնետվող առարկա է նկատել հիմնարկի տեղամասերից մեկի քողարկող պատի դրսի հատվածում: Վերջինիս արագ արձագանքման և հիմնարկի ծառայողների կողմից ձեռնարկված անհապաղ միջոցառումների արդյունքում վերոնշյալ տեղամասի ներսի և դրսի հատվածներում հայտնաբերվել են պոլիէթիլենային մեկական տարաներ: Զննությամբ տարաներում հայտնաբերվել են […]
11:50 11.05.2020
Մայիսի 11-ին՝ ժամը 05:14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գրիբոյեդովի փողոցի թիվ 21/4 շենքի մոտակայքում այրվում է անվադող: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է փայտաշեն տնակ (մոտ 10 քմ)․ կա տուժած։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։48-ին, մարվել՝ 06։06-ին։ […]
11:40 11.05.2020
Մայիսի 10-ին` ժամը 17:45-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզում անտառի կողմից հոսող սելավաջրերն արմատախիլ են արել ծառերը և ողողել Վանաձոր քաղաքի Լանջային փողոցի մոտակա տների բակերը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Փրկարարները սելավաջրերի հեռացման համար սելավատար խողովակի վրա անցք են բացել։
11:22 11.05.2020
Առնվազն 5 մարդ է տուժել ԱՄՆ Տեխաս նահանգի Ֆորտ-Ուերտ քաղաքի զբոսայգում: Այս մասին հայտնում է տեղի ոստիկանության ֆեյսբուքյան էջը: Նշվում է, որ զբոսայգում հնչել է շուրջ 30 կրակոց: Վիրավորներին հասցրել են մոտակա հիվանդանոցները: Վիրավորներից 2-ի վիճակը ծանր է: Ոստիկանությունը հայտարարել է, որ կատարվածի հետաքննություն կանցկացվի:
10:32 11.05.2020
Մայիսի 10-ին, ժամը 20։31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճից դեպի Իսակովի պողոտա տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Ավտոմեքենան բախվել է սյանը, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Իսակովի պողոտայում` ռուսական եկեղեցու մոտակայքում, «Opel Astra G» մակնիշի […]
09:33 11.05.2020
Մայիսի 10-ին՝ ժամը 14:58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 100-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-21099» մակնիշի (վարորդ՝ Հայրապետ Բ․, ծնված 1969 թ.) և […]
23:12 10.05.2020
Այսօր՝ մայիսի 10-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 02:40-ի սահմաններում, ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Չարենցի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկում տղամարդու դի կա: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Արմավիրի բաժնի […]
22:14 10.05.2020
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է մայիսի 1-ին իր կնոջ մորը դաժանաբար սպանելու մեջ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Թումանյանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում տեղեկություններ են ստացվել, ապա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ տարիներ առաջ անհիմն հոգեբուժարան ուղարկելու վրեժի, ինչպես նաև իրեն և երեխաներին անիծելու պատճառներով Գ. Գևորգյանը մայիսի 1-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում […]