23:12 10.05.2020
Այսօր՝ մայիսի 10-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 02:40-ի սահմաններում, ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Չարենցի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկում տղամարդու դի կա: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Արմավիրի բաժնի […]
22:14 10.05.2020
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է մայիսի 1-ին իր կնոջ մորը դաժանաբար սպանելու մեջ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Թումանյանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում տեղեկություններ են ստացվել, ապա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ տարիներ առաջ անհիմն հոգեբուժարան ուղարկելու վրեժի, ինչպես նաև իրեն և երեխաներին անիծելու պատճառներով Գ. Գևորգյանը մայիսի 1-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում […]
19:22 10.05.2020
Մայիսի 10-ին, ժամը 06:10-ին աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Դեպքի վայրում ավտոմեքենան չի հայտնաբերվել (գետը քշել – տարել է)․ սկսվել են որոնողական աշխատանքներ։ Հիշեցնենք, որ մայիսի 9-ին, ժամը 22։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Հաղարծին բնակավայրում […]
19:10 10.05.2020
Այսօր՝ մայիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 17:50-ի սահմաններում, 48-ամյա Միխաիլ Դեսյատովը իր վարած MAN մակնիշի 297 AN 61 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Նորագավիթի «Գայի պոստի» հարևանությամբ դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթեևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում: Վթարի հետևանքով վարորդ Մ. Դեսյատինը բժշկական […]
18:13 10.05.2020
Մայիսի 10-ին, ժամը 13։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին՝ Շատին գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել հողաշերտի սահք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի 9-րդ կմ-ի մոտակա սարալանջից տեղի է ունեցել հողաշերտի (մոտ 5 խմ) սահք դեպի ճանապարհի երթևեկելի […]
11:59 10.05.2020
Հնդկաստանում դեղագործական ընկերության աշխատակիցը մահացել է՝ COVID-19 կորոնավիրուսի բուժման համար նախատեսված իր կողմից մշակված դեղամիջոցը փորձարկելուց հետո: Այս մասին հաղորդել է CNA գործակալությունը՝ վկայակոչելով Չեննայի քաղաքի ոստիկանությանը: «Հնդիկ դեղագործը մահացավ, իսկ նրա ղեկավարը գնաց հիվանդանոց այն բանից հետո, երբ երկուսն էլ խմեցին այն քիմիական խառնուրդը, որը նրանք մշակել էին կորոնավիրուսային հիվանդությունը բուժելու համար», – ասվում […]
11:53 10.05.2020
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 00:15-ի սահմաններում Վարդանաշեն-Երասխահուն ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Երասխահուն գյուղի բնակիչ, 27-ամյա Իսլամ Շաբաբյանի վարած ВАЗ 2107 մակնիշի առանց համարանիշի և Մարգարա գյուղի բնակիչ Հայկ Խաչատրյանի վարած BMW մակնիշի 16 AP 600 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել […]
23:59 09.05.2020
Երեկ՝ մայիսի 8-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում: Ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը՝ ժամը 18:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը ինքնաձիգով մուտք է գործել Վեդի քաղաքի Արարատյան 117 հասցեում գտնվող քարի արտադրամասի տարածք, այնուհետև մտել սենյակ և մի քանի կրակոց է արձակել Վեդի քաղաքի բնակիչ, 43-ամյա Լաերտ Շ.-ի ուղղությամբ: […]
23:30 09.05.2020
Թաիլանդի հյուսիսում գտնվող Նան շրջանի նույնանուն վարչական կենտրոն հանդիսացող քաղաքում տղամարդը մահացել է իր անկողնում՝ լիցքավորիչին միացված հեռախոսով խաղալիս: Այս մասին հայտնում է Daily Mail- ը: 32-ամյա առաքիչ Թիննակորն Ռաթթանաուպաֆանի մարմինը հայտնաբերվել է մայիսի 1-ին: Գործընկերները որոշել են այցելել նրան, քանի որ նա երկու օր չէր հայտնվել աշխատանքի վայրում և կապի դուրս չէր եկել: Ռաթթանաուպաֆանը […]
23:28 09.05.2020
Այսօր՝ մայիսի 9-ին, խոշոր և արտառոց ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում, Ձորաղբյուր գյուղի Ջերմոցների փողոցի թիվ 10/28 հասցեում գտնվող «Մավաս ագրո» ՍՊԸ-ի մոտակայքում բախվել են Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի բնակիչներ, 22-ամյա Սերժիկ Միքայելյանի վարած Opel մակնիշի 36 TՏ 993 համարանիշի, 51-ամյա Միքայել Միքայելյանի վարած Mercedes-600 մակնիշի 36 TC 627 համարանիշի և […]
23:15 09.05.2020
ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա նահանգում անհեթեթ ողբերգություն է տեղի ունեցել: 58-ամյա մատնահարդար Սինտիա Կովերտը եկել է հաճախորդի տուն, քանի որ կարանտինի պատճառով գեղեցկության սրահները փակ են եղել: Տան մոտակայքում կա մի լճակ, որի մեջ կինը, ավարտելով աշխատանքը, նկատել է ալիգատորի: Նա մի քանի անգամ լուսանկարել է կենդանուն, այնուհետև որոշել է շոշափել կենդանուն, չնայած նրան, որ սեփականատերերն […]
19:21 09.05.2020
87 տարեկան հասակում մահացել է աշխարհահռչակ ամերիկացի երգիչ, դաշնակահար, երգահան Լիթլ Ռիչարդը: Նրա մահվան լուրը հաստատել են ընտանիքի անդամները: Նա կանգնած էր ռոքնռոլի ակունքներին: Լիթլ Ռիչարդը առավել հայտնի է Tutti Frutti, Long Tall Sally, և Good Golly Miss Molly երգերով: Նրա երգերը ոգեշնչել են մի քանի սերնդի: Երգչի մահվան պատճառը հայտնի չէ: Այս մասին հայտնել է Daily […]
18:53 09.05.2020
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են՝ 2020թ. մայիսի 8-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, N զորամասի զինծառայող Ս. Ն.-ն, Տավուշի մարզի Իջևան քաղաքի բնակիչ Է.Է.-ն և քննությամբ չպարզված, զինվորական համազգեստով ևս երկու անձինք, Տավուշի մարզի Աչաջուր գյուղի վարչական տարածքում տեղակայված «Գրին Հաուս» ՍՊԸ-ի ջերմոցների պահակակետի հարակից տարածքում, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, դիտավորությամբ կոպտորեն խախտել են հասարակական […]
17:28 09.05.2020
Մայիսի 9-ին՝ ժամը 12։28-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մեծամոր գետի ջրի մակարդակը իջեցնելու աշխատանքները շարունակելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվականից, փրկարարները բացել են ջրի կարգավորիչ փականը: Արդեն հաղորդել էինք, […]
14:05 09.05.2020
2019թ. օգոստոսից Ադրբեջանում պահվող հայ զինծառայող Արա Ղազարյանի մայրը՝ Կարինե Մնացականյանը, մինչ օրս որևէ տեղեկություն չունի որդու գտնվելու վայրի ու կալանքի տակ պահելու հիմքերի և պայմանների վերաբերյալ: Ավելին, ունենալով Ադրբեջանում հայերի հանդեպ վատ վերաբերմունքի դառը փորձը, նա ուղղակի սպառնալիք է տեսնում որդու ֆիզիկական անվտանգությանը՝ կասկածի տակ առնելով նրա գործով Ադրբեջանում պատշաճ դատաքննության անցկացումն ու ազատ […]
12:20 09.05.2020
Երեկ՝ մայիսի 8-ին, կրակոցներ են հնչել Տավուշի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 19։30-ի սահմաններում ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Աչաջուր գյուղի «Քոքոբելյաններ» կոչվող ջերմոցի դիմաց վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել,որի ժամանակ հնչել են կրակոցներ։ Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Հակոբյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, […]
11:58 09.05.2020
Մայիսի 9-ին՝ ժամը 09։04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Զինվորական Կոմիսարիատի մոտակայքում դի է հայտնաբերվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աղբյուրակի ջրամբարում հայտնաբերվել է Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկի բնակիչ Ծաղիկ Զ.-ի դին (ծնված 1945 թ.)։ Հիշեցնենք, […]
10:28 09.05.2020
Մայիսի 8-ին` ժամը 12։08-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Շնող գյուղի Փոքր քարի գլուխ թաղամասում՝ ժայռից, տեղի է ունեցել քարաթափում (թվով 2 քար, մոտ 1 խմ և 1,5 խմ), առկա է մեծ ժայռաբեկորի ընկնելու վտանգ (մոտ 300 քմ)․ ժայռի վրա և ժայռից ներքև առկա են բնակելի տներ։ Դեպքի վայր է […]
10:24 09.05.2020
Մայիսի 8-ին` ժամը 13:05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղի մոտակայքով անցնող գետը վարարել է և ջուրը լցվում է տները. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Մեծամոր գետի ջրի մակարդակի բարձրացման […]
09:58 09.05.2020
Ցաւալի դէպք մը պատահած է 8 մայիս 2020, ուրբաթ առաւօտեան կանուխ ժամերուն՝ Պաքըրգիւղի Ծնունդ Ս. Աստուածածնի Եկեղեցւոյ փողոցի դռան առջեւ։ Անծանօթ անձ մը փորձած է հրկիզել Եկեղեցւոյ արտաքին դուռը ու ապա՝ փախչած։ Եկեղեցւոյ Թաղային Խորհուրդը շարժման անձնելով դիմած է Ապահովութեան Տնօրէնութեան։ Մինչ, Եկեղեցւոյ Հոգեւոր Հովիւը տեղեակ կը պահէր Պատրիարքական Աթոռը, արդէն Ստանպուլի Ապահովութեան Ընդհանուր Տնօրէնի […]
23:35 08.05.2020
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ահազանգ է ստացվել, որ «մարմնի վերին և ստորին վերջույթների հրազենային, պայթյունային վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ վիրավորը Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրի բնակիչ, 30-ամյա Անուշ […]
23:10 08.05.2020
Հնդկաստանի փողոցներում կապիկները երբեք հազվագյուտ հյուրեր չեն, քանի որ տեղի բնակիչների համոզմունքները թույլ չեն տալիս նրանց վնաս հասցնել ոչ միայն սուրբ կովերին, այլև մյուս կենդանիներին: Այնուամենայնիվ, երկրում կարանտինի ներդրմամբ, պրիմատները ձեռք են բերել ազատության նոր աստիճան՝ բացահայտելով մինչ այժմ անհայտ «տաղանդներ»: Այսպիսով, վերջերս, Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում ոստիկանությանը հաջողվել է պարզել, որ մակակները կարող են […]
20:38 08.05.2020
Այսօր՝ մայիսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:10-ի սահմաններում Հրազդան բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով կարճ ժամանակ անց մահացել է: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածը Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչ, 35-ամյա Ավետիք […]
18:58 08.05.2020
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում կատարված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2020թ. հունվարի 3-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Երևանի բնակիչը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է քրոջ ամուսնու հետ: Այնուհետև պարզաբանումներ ստանալու նպատակով վերջիններս դուրս են եկել տանից, և յուրաքանչյուրն իր ավտոմեքենայով ուղևորվել է դեպի […]
18:46 08.05.2020
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում` առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են պաշտոնատարի անձին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու, պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, ինչպես նաև՝ կեղծ փաստաթղթեր կազմելու և օգտագործելու նոր դեպքեր: 2020 […]
18:42 08.05.2020
2020թ. մայիսի 7-ին Արագածոտնի մարզի բնակչուհին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ իր ամուսինը բռնություն գործադրելու սպառնալիքով 2019թ. օգոստոս և 2020թ. մարտ ամիսներին սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 2004թ. ծնված իր անչափահաս որդու նկատմամբ: Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի […]
18:08 08.05.2020
2020 թվականի մայիսի 7-ին՝ ժամը 12.25-ին, Վանաձորի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի, որովայնի ծակած-կտրած թափանցող վերք ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Վանաձոր քաղաքի 70-ամյա բնակիչ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով: […]
17:41 08.05.2020
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով առաջացած մահվան դեպքերի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել է, որ մայիսի 8-ի դրությամբ ընդհանուր թիվը կազմում է 43: «Գրեթե բոլոր պացիենտներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ, այդ թվում` սրտի իշեմիկ հիվանդություն (38% դեպքերում), սրտի ռիթմի խանգարումներ (13%), զարկերակային հիպերտենզիա (60%), շաքարային դիաբետ (38%), մետաբոլիկ համախտանիշ, քրոնիկական պիելոնեֆրիտ, մնացորդային երևույթներ կրած ինֆարկտից […]
16:37 08.05.2020
Ավստրալիայի Պերտ քաղաքում ուժեղ փոթորիկ է եղել: 55 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության: Այսպիսով, քամու ուժգնությունը հասել է 100 կմ/ժ-ի, ծառերը հատվել են, տների տանիքները՝ քանդվել: Մանրամասները՝ տեսանյութում:
16:33 08.05.2020
ՀՀ ԱԻ նախարարությունը մանրամասներ է ներկայացրել Իրանի Իսլամական Հանրապետության Թեհրան քաղաքից 57 կմ դեպի հարավ-արևելք տեղի ունեցած երկրաշարժի հետևանքներից: «Մայիսի 8-ին՝ տեղական ժամանակով ժամը 00:18-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 20:18-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4․7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետության Թեհրան քաղաքից 57 կմ դեպի […]