17:41 08.05.2020
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով առաջացած մահվան դեպքերի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել է, որ մայիսի 8-ի դրությամբ ընդհանուր թիվը կազմում է 43:
«Գրեթե բոլոր պացիենտներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ, այդ թվում` սրտի իշեմիկ հիվանդություն (38% դեպքերում), սրտի ռիթմի խանգարումներ (13%), զարկերակային հիպերտենզիա (60%), շաքարային դիաբետ (38%), մետաբոլիկ համախտանիշ, քրոնիկական պիելոնեֆրիտ, մնացորդային երևույթներ կրած ինֆարկտից և ինսուլտից հետո, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, շագանակագեղձի քաղցկեղ, սակավարյունություն և այլն: Հիմնականում պացիենտներն ունեցել են 1-ից ավելի ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Դեպքերի գերակշիռ մասում անմիջականորեն մահվանը հանգեցնող ախտաբանական վիճակ է հանդիսացել բազմաօրգանային անբավարարությունը, սուր շնչառական անբավարարությունը, իսկ որպես հիվանդություն կամ ախտաբանական վիճակ, որը հանգեցրել է վերը նշվածին, հիմնականում եղել է երկկողմանի թոքաբորբը:
Հարկ է նշել, որ պացիենտներից 5-ի մոտ ախտորոշվել է սրտամկանի սուր ինֆարկտ, 5-ի մոտ` ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում, 2-ի մոտ` նախասրտերի շողացում, իսկ 5 պացիենտ ունեցել է քրոնիկական երիկամային անբավարարություն (տերմինալ շրջան), որոնք իրենց հերթին հանդիսացել են անմիջականորեն մահվանը հանգեցնող ախտաբանական վիճակի առաջացման պատճառ:
Ունեցել ենք մահվան մեկ դեպք (69-ամյա տղամարդ), երբ պացիենտը չի ունեցել ուղեկցող քրոնիկական հիվանդություն։
Կից գրաֆիկական պատկերում մահվան դեպքերն արտացոլված են` ըստ սեռի և տարիքային խմբի»,- ասվում է հաղորդագրության մեջ:
18:30 08.07.2025
Բուլղարիան ԵՄ-ից թույլտվություն ստացավ անցնել եվրոյի 2026 թվականի հունվարի 1-իցԵՄ խորհուրդը հայտարարեց Բուլղարիայում 2026 թվականի հունվարի 1-ից եվրոյի ներդրման համար անհրաժեշտ վերջին երեք իրավական ակտերի հաստատման մասին։ «Այսօրվանից Բուլղարիան զբաղեցնում է իր տեղը որպես եվրոգոտու 21-րդ անդամ։ Սա նշանավորում է Բուլղարիայի կողմից մանրակրկիտ անդամակցության գործընթացի գագաթնակետը, որը ներառում էր խիստ վերլուծություն և ինտենսիվ նախապատրաստություն։ Ես ջերմորեն շնորհավորում եմ Բուլղարիային և բուլղար ժողովրդին այս մեծ […] ...
17:53 08.07.2025
Քննարկվել է «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի շուրջ ստեղծված իրավական գործընթացըԵրբեմնի 1500 աշխատակից ունեցող «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի աշխատակիցները գործարանի ճակատագրով մտահոգված դիմել են ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանին: Ներկայում գործարանն ունի շուրջ 450 աշխատակից, որոնք արդեն մեկ տարի է՝ աշխատավարձ չեն ստացել: Դեռեւս 2022 թվականից սկսվել է սնանկության գործընթաց, իսկ 2024 թվականի ապրիլ ամսից դադարեցվել է ընկերության գործունեությունը: […] ...
17:40 08.07.2025
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական հինգ ընկերությունների նկատմամբՎլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Չինաստանի հինգ ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է նրա կայքում։ Ցանկում ներառված են ՉԺՀ-ում գրանցված հինգ իրավաբանական անձանց անունները: Սահմանափակումները սահմանվում են տասը տարի ժամկետով: Դրանք ներառում են ակտիվների արգելափակում, առևտրային գործունեության արգելք և ակտիվների դուրսբերում Ուկրաինայից, լիցենզիաների, մասնավորապես՝ ընդերքի օգտագործման թույլտվությունների չեղարկում և այլն: Զելենսկին պարբերաբար […] ...
17:32 08.07.2025
Պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը բավարարվեցԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագիրը՝ պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին, բավարարվեց: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ ...
17:25 08.07.2025
«Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալիԵրևանի Խամաճիկների պետական թատրոնը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնին և պարգևատրվել ոսկե մեդալով: Երևանի Խամաճիկների պետական թատրոնը հանդիսատեսի դատին է հանձնել ռեժիսոր Ս. Մովսիսյանի «Կարապի լիճը» բեմադրությունը: Այն հիմնական ծրագրի շրջանակում ցուցադրվել է Կորլսոն հաուս թատրոնում: «Կարապի լիճը» պատմություն է արքայազնի և կարապ Օդետի սիրո մասին, […] ...
17:11 08.07.2025
Մեկնարկում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) ներկայացնում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը: Նվագախմբի 100-ամյակի շրջանակում մարզային հյուրախաղերի մեկնարկը կտրվի հուլիսի 18-ին Կոտայքի մարզից, այնուհետև համերգները կշարունակվեն Արմավիրի և Արարատի մարզերում: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մարզային համերգները՝ հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ին, Չարենցավանի Ար. Խաչատրյանի անվան […] ...