12:28 08.05.2020
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ՌԴ քաղաքացու կողմից առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՌԴ քաղաքացին, առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք […]
12:06 08.05.2020
ԱԺ-ում այսօր ընդմիջում հայտարարելուց հետո տևական ժամանակ էլ չի դադարել պատգամավորների վիճաբանությունը: Արարատ Միրզոյանի՝ ընդմիջում հայտարարելուց հետո էլ վիճաբանող պատգամավորները չեն հանդարտվել: Այդ մասին է վկայում այն, որ ընդմիջում հայտարարելուց հետո էլ լսվում էր Արարատ Միրզոյանի ձայնը, թեև կադրում ընդմիջում էր հայտարարված: Միրզոյանը բղավում էր. «Էս շենքում ընդհանրապես անվտանգության աշխատակիցներ կա՞ն, ուրեմն անվտանգության աշխատակիցները անմիջապես […]
10:01 08.05.2020
Մայիսի 7-ին, ժամը 07:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում` «Դար 21» հեռուստաընկերության դիմաց, հաստաբուն ծառն ընկել է երթևեկելի հատված և խանգարում է երթևեկությանը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից։
09:29 08.05.2020
Մայիսի 7-ին՝ ժամը 11:29-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Աճեմյան 25 հասցեում գտնվող Շիրակի մարզային գրադարանի հարավային պատը փլուզվել է: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը: Պարզվել է, որ շենքը վթարային է (կառուցվել է 1895 թ.): Փրկարարներն ապամոնտաժել […]
08:42 08.05.2020
Մայիսի 7-ին՝ ժամը 09:12-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Խանզադյան փողոցի տներից մեկի արտաքին պատը փլուզվել և վնասել է մոտակայքում կայանած ավտոմեքենան։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ տան հյուրասենյակի արտաքին պատը մասամբ փլուզվել (մոտ 2 խմ) […]
21:40 07.05.2020
Այսօր՝ մայիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի սկզբնամասում բախվել են 31-ամյա Ավետիք Հակոբջանյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 35 VG 723 համարանիշի և 46-ամյա Գարիկ Հայրապետյանի վարած Mitsubishi Pajero io մակնիշի 14 QQ 002 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով Mitsubishi-ն գլխիվայր շրջվել է: Ըստ նախնական […]
18:00 07.05.2020
Մայիսի 7-ին` ժամը 09:30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասի թիվ 155 տան մոտակայքում գտնվող կամուրջը գետի վարարման հետևանքով վնասվել է: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն իրականացրել են կամրջի պոկված հատվածի ամրացման աշխատանքներ։
17:40 07.05.2020
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Գավառում երկու անձի սպանության և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 21 անձի, ևս 5 անձ ձերբակալվել է, իսկ 4-ի վերաբերյալ որոշումներ են կայացվել` զանգվածային անկարգություններին մասնակցելու […]
17:10 07.05.2020
Մայիսի 1-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում ստացվեց, որ սպասարկվող վարչական շրջանի տարածքի երեխաների աջակցության կենտրոնում պատանիների միջև ծեծկռտուք է եղել, կան տուժածներ։ Քիչ անց հիվանդանոցից հայտնեցին, որ «աջ ազդրի, ձախ բազկի, կրծքավանդակի հետին հատվածի կտրած-ծակած վերք, արտաքին արնահոսություն» ախտորոշմամբ նշված կենտրոնից բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա պատանի: Ըստ բժշկի` նա ի վիճակի չէր հաղորդում տալու: Քանաքեռ-Զեյթունի […]
16:00 07.05.2020
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է Ալավերդի քաղաքում շմոլ գազի պատճառով ընտանիքի չորս անդամների մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ընտանիքի չորս անդամների մահվան պատճառը: Նախաքննության ընթացքում նշանակված դատաճարտարագիտատեխնիկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ մահվան […]
15:55 07.05.2020
2020թ.ապրիլի 22-ին՝ ժամը 22:00-ին, «Էրեբունի» ԲԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ շտապօգնության խումբը, որովայնի առաջնային պատի ծակած-կտրած վերք՝ հեմոպերիտենիում ախտորոշմամբ, իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 29-ամյա երիտասարդի: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 29-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքն […]
15:36 07.05.2020
ՊՆ-ն ցավակցական ուղերձ է հղել օրթոպեդ-ինժեներ Մկրտիչ Գինոսյանի մահվան կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Օրթոպեդ-ինժեներ Մկրտիչ Գինոսյանի երկրային ուղին սիրո ու նվիրումի, հույսի ու հավատի, պայքարի ու հաղթանակի շարահար շղթա էր, որի ամեն օղակը մի փրկված ճակատագիր էր, մի շարունակվող կյանք… Մկրտիչ Գինոսյանը հայրենիքի ազատության համար կռվող զինվորի կողքին էր Արցախյան պատերազմի ժամանակ, հարաբերական խաղաղության […]
14:13 07.05.2020
Արտահոսքը տեղի է ունեցել գիշերը ժամը 3-ի շրջանում, երբ գյուղերում մարդիկ քնած են եղել:
14:02 07.05.2020
Մայիսի 6-ին Բելառուսի ոստիկանությունը ձերբակալել է «Երկիր հանուն կյանքի» YouTube-յան ալիքի վիդեո բլոգեր Սերգեյ Տիխանովսկուն, որին բաժանորդագրված է 150 հազար օգտատեր: Ձերբակալվել է նաև «Ազգային թղթակից» ալիքի հեղինակ Սերգեյ Պետրուխինը, հայտնում է Meduza- ն: Նշվում է, որ Սերգեյ Տիխանովսկին ձերբակալվել է Մոգիլևի մոտակայքում, նրա հետ բերման են ենթարկվել երկու վարորդներ, որոնք այնուհետև ազատ են արձակվել: […]
13:40 07.05.2020
Մայիսի 6-ին՝ ժամը 20:21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քարերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից:
13:30 07.05.2020
Մայիսի 7-ին՝ ժամը 07:45-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խանջյան փողոցի թիվ 231/219 հասցեում այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:02-ին, մարվել՝ 08:15-ին: Մասամբ այրվել են փայտե տնակի միջնապատի փայտե կառուցատարրերը (մոտ 0.5 […]
13:12 07.05.2020
Մայիսի 6-ին՝ ժամը 18:38-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում` կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է դժվարանցանելի: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ոստիկանների հետ համատեղ քարերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից:
09:32 07.05.2020
Մայիսի 6-ին՝ ժամը 20:48-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Սարյան 2-րդ փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz E320» (վարորդ` Ալիկ Մ., ծնված 1988 […]
08:17 07.05.2020
ՏԿԵ նախարարության ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ մայիսի 6-ին՝ ժամը 23:00-ին, Իջևանի տարածաշրջանի հանրապետական նշանակության Հ-37 ( Մ4 — Այգեհովիտ —Վազաշեն — Պառավաքար — Այգեպար) ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի պատճառով ճանապարհը երկկողմանի փակ է։ «Լևոն-երկրորդ» ՍՊ ընկերության կողմից իրականացվում է քարաթափման մաքրման աշխատանքներ, և կարճ ժամանակահատվածում ճանապարհի երթևեկությունը կվերականգնվի։ Վարորդներին հորդորում են տվյալ […]
22:34 06.05.2020
Արդեն 2 ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տեղացած հորդառատ անձրևի պատճառով անանցանելի է դարձել ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչության տրանսպորտային բաժնի վարչական տարածքը։ Մեծ թվով ավտոմեքենաներ մասամբ մնացել են ջրի տակ, ու հիմա վարորդները չեն կարողանում ավտոմեքենաները դուրս բերել։ Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ […]
22:20 06.05.2020
Մայիսի 6-ին, ժամը 16:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շամբ գյուղի ջրամբարին հարակից տարածքում բարձրությունից քաղաքացի է ընկել և մահացել. դին ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արայիկ Ս.-ն (ծնված 1970 […]
18:05 06.05.2020
Տաքսիով տուն վերադառնալիս Չեխիայի արտաքին գործերի նախարարը վթարի է ենթարկվել: Մահացել է մեքենայի վարորդը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: «Դեպքը տեղի է ունեցել չորեքշաբթի առավոտյան Պրահայի կենտրոնից ոչ հեռու գտնվող Նուսելսկայա փողոցում: Տաքսին, որը ընթացել է ոչ մեծ արագությամբ, հարվածել է կայանված մեքենային»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը: Ներկայացուցիչը նշել է, որ տաքսու 62-ամյա վարորդի […]
14:20 06.05.2020
Շիրակի մարզում այսօր հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 6 դեպք: Ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահի դրությամբ բուժում է ստանում 76 քաղաքացի, նրանցից 70-ը Շիրակի մարզի բնակիչներ են: Թվերի աճը, ըստ Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանի, պայմանավորված է նաև որոշ սահմանափակումների արգելքների վերացմամբ, ինչի արդյունքում մարդկանց շփումները նախորդ օրերի համեմատ ավելացել են: «Սահմանափակումները հանվեցին, մենք […]
13:30 06.05.2020
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում հայտնել է, որ Սևան-Վարդենիս-Ծափաթաղ միջպետական ճանապարհի Ծափաթաղ բնակավայրի մի հատվածում Սևանա լճի ջրերի հետևանքով առաջացած փլվածքը կվերականգնվի պետական միջոցների հաշվին, այս տարվա ընթացքում: «Ծրագրի իրականացման նախնական արժեքը կազմել է 186 միլիոն դրամ: Շինարարական մրցույթը գտնվում է ամփոփման փուլում: Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով ողողվել […]
13:28 06.05.2020
Արգենտինայի Էսկել քաղաքի օդանավակայանում՝ վայրէջքի ժամանակ, կործանվել է Learjet 35 ինքնաթիռը, որում, օդաչուներից բացի, նաև երկու բուժաշխատող է եղել՝ բժիշկը և բուժքույրը: Այս մասին հաղորդում է La Nación-ը: «JST-ի տրանսպորտի անվտանգության խորհուրդը հաստատել է, որ Learjet 35 ինքնաթիռը՝ LV-BXU բորտային համարանիշով, կործանվել է Անտոնիո Պարոդիի միջազգային օդանավակայանում, որը գտնվում է Էսկել քաղաքից արևելք՝ Չուբուտ նահանգում»,- […]
13:20 06.05.2020
ԱՄՆ-ում համավարակն սկսվելուց ի վեր 5000-ից ավելի բանտային ծառայող է վարակվել COVID-19-ով: Այս մասին հաղորդել է ABC-ն: Վարակի առկայությունը հաստատվել է 5002 բանտային ծառայողի մոտ: Դաշնային բանտերի անձնակազմի շրջանում գրանցվել է վարակվելու 359 դեպք: Մնացած դեպքերը բացահայտվել են տվյալ նահանգին ենթարկվող ՔԿՀ-ների աշխատողների շրջանում: Ըստ վերջին տվյալների՝ Միացյալ Նահանգներում հայտնաբերվել է նոր կորոնավիրուսով վարակված լինելու […]
12:51 06.05.2020
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերաhսկողության բաժնի աշխատակիցները որսագողության դեմ պայքարի շրջանակներում իրականացվող հերթական ստուգայցի ընթացքում 2020 թվականի մայիսի 2-ին ՀՀ Կոտայքի մարզի Հանքավան համայնքի հարակից տարածքում կանգնեցրել են ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի բնակիչ Կ.Ա-ին պատկանող «Նիվա» մակնիշի ավտոմեքենան, որը որսաշրջանի ժամկետներից դուրս գտնվել է որսահանդակում՝ խախտելով «Որսի և որսորդական տնտեսության վարման […]
12:02 06.05.2020
«Ռեալի» նախկին փոխնախագահ Ամադոր Սուարեսը 76 տարեկանում մահացել է կորոնավիրուսից։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։ Նա 40 օր տառապել է կորոնավիրուսից: Ակումբի ղեկավարոթյունը ցավակցություն է հայտնել Ամադոր Սուարեսի մահվան կապակցությամբ։ «Մեր մտքերը Ամադորի հարազատների ու մտերիմների հետ են այս դժվարին պահին»,- ասված է «Ռեալի» մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Սուարեսը «Ռեալի» տնօրենի պաշտոնը զբաղեցրել […]
09:14 06.05.2020
Մայիսի 5-ին, ժամը 19:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի-Մրգաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի (վարորդ՝ Գևորգ Ս., ծնված 1991 թ.) և «Opel» մակնիշի (վարորդ՝ Ոսկան Գ., ծնված […]
09:06 06.05.2020
Մայիսի 5-ին` ժամը 12:51-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էզրաս Հասրաթյան փողոցի տներից մեկի մոտակայքում ծառը կոտրվել, ընկել է տանիքի վրա և վնասել այն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գերեզմանատան տարածքում գտնվող ծառը հիմքից կոտրվել և ընկել է […]