21:57 02.05.2020
Այսօր՝ ժամը 20:40-ի սահմաններում, Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցից Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշոցքի տարածաշրջանի Սեպասար գյուղի վարչական տարածքում գտնվող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել: Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները պարզել են, որ գազալցակայանում լիցքավորման ժամանակ պայթել է «Վազ 21 21 ՆԻՎԱ» մակնիշի ավտոմեքենայի գազաբալոնը, իսկ լցակայանի աշխատակիցը տեղում մահացել է: «Պայթյունը տեղի […]
19:29 02.05.2020
Ապրիլի 30-ին, ժամը 21.10-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կարճաղբյուր գյուղի տներից մեկի բակից գերաններ են գողացել և կտրել տեսախցիկի մալուխները։ Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ փայտյա հենասյունից բացի, տանը կից կիսակառույց շինությունից գողացել են նաև 30 ամրան, 150 մետր եռակողմ երկաթյա ձող, 100 մետր անկյունակ, իսկ անասնագոմից՝ 60 մետր գազի […]
19:14 02.05.2020
Գերմանիայի հյուսիսային Կուքսհաֆեն քաղաքի ափերի մոտ 14-օրյա պարտադիր կարանտին է սահմանվել զբոսանավերից մեկում: Կարանտինը սահմանվել է այն բանից հետո, երբ նավի անձնակազմի անդամներից մեկի կորոնավիրուսային թեստի պատասխանը եղել է դրական: Նավում կա շուրջ 3 հազար մարդ: Այս մասին հայտնել է Russia Today-ը:
18:39 02.05.2020
Ուզբեկստանում և Ղազախստանում տասնյակ հազարավոր բնակիչներ են տարհանվել ջրամբարի փլուզման պատճառով: Երկու երկրների սահմանին տեղի ունեցած միջադեպի հետևանքով ջրով են ողողվել երկու գետափերին գտնվող բնակավայրերը: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: RIA Novosti լրատվականի հաղորդմամբ՝ վիրավորվել է 56 մարդ: Ուզբեկստանի տարածքում տարհանվել է մոտ 70 հազար մարդ, իսկ Ղազախստանում՝ 5400: Ընդհանուր առմամբ, աղետի հետևանքով […]
18:30 02.05.2020
Վրաստանի Ծովային տրանսպորտի գործակալության հաղորդմամբ՝ ապրիլի 30-ին Նիգերիայի տնտեսական գոտում ծովահենները հարձակվել են Պանամայի դրոշի ներքո նավարկող նավի վրա և առևանգել 10 նավաստու, հայտնում է «Գրուզիա օնլայնը»: «10 նավաստիներից 9-ը Վրաստանի քաղաքացիներ են: Նավի վրա մնացած չորս նավաստիների կյանքին, որոնք նույնպես Վրաստանի քաղաքացիներ են, վտանգ չի սպառնում»,- ասված է հայտարարության մեջ: Ծովային տրանսպորտի գործակալությունը, Վրաստանի […]
18:04 02.05.2020
Մայիսի 1-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ երեխաների աջակցության կենտրոնում 16-ամյա երկու պատանի ծեծկռտուքի պատճառով վնասվածքներ են ստացել։ Ժամը 19.30-ին հիվանդանոցից հայտնել են, որ, «աջ ազդրի, ձախ բազկի, կրծքավանդակի հետին հատվածի կտրած-ծակած վերք, արտաքին արնահոսություն» ախտորոշմամբ նշված կենտրոնից բուժօգնության է տեղափոխվել մի պատանի: Ըստ բժշկի` նա ի վիճակի չի եղել հաղորդում […]
17:55 02.05.2020
Վրաստանի Պետական անվտանգության ծառայության աշխատակցին մահացած են հայտնաբերել Պետական անվտանգության ծառայության շենքում: «Մենք հաստատում ենք Պետական անվտանգության ծառայության աշխատակցի մահը: Դեպքի առնչությամբ հետաքննություն է ընթանում»,- հայտնել են Վրաստանի պետական անվտանգության ծառայությունից «ԻնտերպրեսՆյուզին»: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ Պետական անվտանգության ծառայության աշխատակիցն ինքնասպան է եղել իր աշխատասենյակում: Քննությունն է սկսվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի հատկանիշներով, ինչը […]
17:26 02.05.2020
ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի №298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հաշվի առնելով Պարետի՝ 2020 թվականի մարտի 20-ի №Ց/17-2020 ցուցումը և 2020 թվականի մարտի 31-ի №27 որոշումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի […]
17:15 02.05.2020
Ուզբեկստանում փրկարարները կարողացել են տների տանիքներից ու ծառերից իջեցնել 20 մարդու, որոնք չեն կարողացել ճիշտ պահին լքել տարածքը ուժեղ հեղեղի ժամանակ: Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ մայիսի 1-ին հորդառատ անձրևների ու փոթորկի պատճառով քանդվել են ջրամբարներից մեկի ամբարտակի պատնեշները: Զոհեր չկան: Հեղեղվել են մի քանի բնակավայրեր, վնասվել են ճանապարհները և հողատարածքներ: Ուզբեկստանի նախագահը տեղում […]
17:07 02.05.2020
News.am-ը հաղորդում է, որ Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը: Այդ մասին հայտնել է համայնքի ղեկավար Արամայիս Ենգոյանը: «Վարակվածը 34-ամյա տղամարդ է, նա Դդմաշեն գյուղում հուղարկավորության է մասնակցել, որտեղից էլ վարակվել է: Նրա վիճակը լավ է, նրա ընտանիքի 4 անդամները մեկուսացված են»,- ասել է համայնքապետը` հավելելով, որ Դդմաշեն գյուղում նույնպես վարակվածության […]
16:19 02.05.2020
Հնդկական Մադհյա Պրադեշ նահանգում, որտեղ քաղաքացիներին թույլ է տրվում տնից դուրս գալ միայն խիստ անհաժեշտության դեպքում, ոստիկանները, տեսնելով առանց պաշտպանիչ դիմակի փողոցում Porsche մեքենայով շրջող երիտասարդին, նրան կանգնեցրել են ու որպես պատիժ ստիպել, ձեռքերով ականջներից բռնած, մի քանի րոպե կքանստել: Ավելի ուշ պարզվել է, որ կարանտինային պայմանները խախտողը նահանգի ամենահարուստ բնակիչներից մեկի որդին է: Ընտանիքը […]
15:59 02.05.2020
Մայիսի 2-ին, ժամը 12:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Մխչյան փողոցի 110 տան դիմաց այրվում է էլեկտրական վահանակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:21-ին, մարվել` 12:25-ին: Այրվել են 6 հատ էլեկտրական հաշվիչ, 2 գմ էլեկտրական մալուխ և մոտ […]
14:45 02.05.2020
Մայիսի 2-ին, ժամը 09:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի մոտակայքում գտնվող ջերմոցի տարածքում՝ հորի մեջ (մոտ 2,5 մ) շուն է ընկել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ շունն ընկել է Եղվարդի […]
14:30 02.05.2020
Արարատի մարզի Ազատի ջրամբարում (Զովաշեն) անցկացրած ստուգայցի ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն առգրավվել են ձկնորսական դնովի 2 ցանց՝ 200 մետր ընդհանուր երկարությամբ։ «Հարուցվել են վարչական վարույթներ, իրավախախտները օրենքով սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության», – ասված է հայտարարության մեջ:
13:56 02.05.2020
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում ապրիլի 26-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 170 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1200 կրակոց: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։ Բացի վերոնշյալ խախտումներից, ապրիլի 29-ին՝ ժամը 15:00-ի և 17:25-ի սահմաններում, ՊԲ արևելյան (Մարտունի) […]
13:45 02.05.2020
Մայիսի 2-ին, ժամը 07:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դավալու գյուղում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է «BMW» մակնիշի ավտոմեքենա: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:15-ին, մարվել՝ 08:18-ին: Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ ամբողջությամբ:
12:57 02.05.2020
Մայիսի 1-ին դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Լոռու մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 02։40-ի սահմաններում ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել Արևաշող գյուղի բնակիչ՝ 75-ամյա Ղուշիկ Մ-ից, ով հայտնել է, որ ժամը 01։00-ի սահմաններում 2 դիմակավորված անձինք մտել են իր տուն և դանակի սպառնալիքի տակ պահանջել գումար, ոսկի։ Տակնուվրա են արել ողջ […]
11:05 02.05.2020
Մայիսի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում Երևան քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ՝ 26-ամյա Մհեր Սեդրակյանն իր վարած BMW X5 մակնիշի 36 ՏM 852 համարանիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայի թիվ 81/4 հասցեի դիմաց բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե պատնեշին, շրջել այն, ապա առաջ ընթանալով՝ բախվել գովազդային սյանը և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Shamshyan.com-ի […]
10:17 02.05.2020
Մայիսի 1-ին՝ ժամը 10:36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի հանդամասերից մեկում անհայտ տեսակի օձը խայթել է տեղի բնակիչներից մեկին: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը. ճանապարհի անանցանելիության պատճառով փրկարարները ճանապարհը շարունակել են ոտքով՝ մոտ 1 կմ: Պարզվել է, որ դեպքը տեղի է […]
10:05 02.05.2020
Մայիսի 1-ին՝ ժամը 14:37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 67/1 շենքի մոտակայքում այրվում է բենզատար ավտոմեքենա (չլիցքավորված): Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մակուսացվել է ժամը 14:56-ին, մարվել՝ 15:06-ին: Այրվել է «ZIL» մակնիշի բենզատար ավտոմեքենայի (վարորդ՝ Արթուր Պ.) […]
09:54 02.05.2020
Մայիսի 1-ին՝ ժամը 13:19-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:03-ին, մարվել՝ 14:09-ին: Այրվել է մոտ 1 հա բուսածածկույթ:
09:16 02.05.2020
Վենեսուելական բանտում անկարգությունները 46 մարդու կյանք են խլել։ Այս մասին հայտնում է EFE գործակալությունը՝ հղում անելով ուղղիչ հաստատության աշխատակցին։ Դեպքը տեղի է ունեցել երկրի հյուսիսարևմտյան Պորտուգեսա նահանգի Գուանարե քաղաքում, երբ բանտարկյալները զանգվածային փախուստի փորձի ժամանակ տապալել են ուղղիչ հաստատության ցանկապատը։ Զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ վիրավորների մեջ կան ծանր վիճակում գտնվողներ։ Վիրավորների թիվը […]
23:42 01.05.2020
Այսօր՝ մայիսի 1-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:15-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Սարկավագի 145/2 հասցեում գտնվող «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում երեխաների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ մինչ ոստիկանները կժամանեին նշված կենտրոն, «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտից» ահազանգ է […]
21:24 01.05.2020
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի մարզերի մեկի քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում նշված մարզի բնակիչ, Արմինե Հ.-ի հաղորդման փաստով: Աղբյուրի փոխանցմոմբ՝ Արմինե Հ.-ն իր բնակության վայրի ոստիկանության տարածքային բաժին հայտնել է, որ ապրիլի 29-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում,իրենց համայնքի քանդված տներից մեկի մոտ, իրենց համայնքի բնակիչ, 54-ամյա Վարդան Մ.-ն, բռնի ուժով իջեցրել է իր 12-ամյա տղայի […]
20:28 01.05.2020
Սանկտ Պետերբուրգի Սուրբ Գեորգիի հիվանդանոցում, որը վերափոխվել է վարակիչ հիվանդությունների հիվանդանոցի, մեծ չափերով կոնցենտրացված ջրածնի պերօքսիդ է թափվել: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը՝ վկայակոչելով քաղաքում գործող Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությանը: Դեպքը տեղի է ունեցել ութ հարկանի կորպուսի երրորդ հարկի պահեստային բաժանմունքում (առանց հիվանդների): «Դարակների փլուզման հետևանքով կոնցենտրացված ջրածնի պերօքսիդի խառնուրդը 30%-ով թափվել է, թափված […]
19:07 01.05.2020
Ապրիլի 30-ի երեկոյան ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի 1-ին սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները մայրաքաղաքում ուժեղացված ծառայություն են իրականացրել՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով։ Երթևեկության մասնակիցների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորած և ճանապարհային երթևեկության կանոնները կոպիտ կերպով խախտած 24 վարորդների մեքենաներ տեղափոխվել են ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Տրանսպորտային միջոցներից երկուսը շահագործվում էր ժամկետանց համարանիշերով, […]
17:51 01.05.2020
Բուլղարիայում այսօր 4,5 մագնիտուդանոց երկրաշարժ է տեղի ունեցել։ Այն գրանցվել է մայրաքաղաք Սոֆիայից 138 կմ հեռավորության վրա։ Այս մասին հայտնել է եվրոպական սեյսմոլոգիական ծառայությունը։ «Մոտավորապես ժամը 14:00-ին Պլովդիվ քաղաքից 11 կմ հեռավորության վրա երկրաշարժ է տեղի ունեցել։ Օջախը եղել է երկրի մակերևույթից 2 կմ խորության վրա»,- նշվում է ծառայության հաղորդագրության մեջ։ Ականատեսները պատմել են, որ […]
17:36 01.05.2020
Սանկտ Պետերբուրգում COVID-19 է հաստատվել շտապօգնության 111 աշխատակցի և բժիշկների շրջանում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Սանկտ Պետերբուրգում մայիսի 1-ին արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4411 դեպք, քաղաքը երրորդ տեղում է Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թվով: Սանկտ Պետերբուրգում 1 օրում 779 մարդ առողջացել է, 33-ը՝ մահացել: Մեկ օրում վարակման 349 նոր դեպք է գրանցվել։
16:51 01.05.2020
Մայիսի 1-ին՝ ժամը 15:38-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Այգեստանի փողոցի թիվ 24 տան մոտակայքում գտնվող չշահագործվող շինության տանիքում քաղաքացի է հոսանքահարվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
12:22 01.05.2020
Փրկարարական օդանավը, որում 7 մարդ է եղել, այդ թվում` հիվանդը, ընկել է Հարավային Կորեայի լեռներում, հայտնում է YTN հեռուստաալիքը: Վթարը տեղի է ունեցել մայիսի 1-ին Չիրիսան լեռներում: Ուղղաթիռը վերադառնում էր կանչից, որտեղից վերցրել էր սիրտ-անոթային խնդիրներով հիվանդին: Փրկարարական խումբը չի տուժել, բայց հիվանդը և նրա խնամակալը գտնվում են ծանր վիճակում, նրանց տեղափոխել են մոտակա հիվանդանոց: Հաղորդվում […]