TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+14.81 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում տուն է այրվել

11:48 01.05.2020

Մայիսի 1-ին` ժամը 03:26-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սոթք գյուղի 3-րդ խճուղու տներից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:15-ին, մարվել՝ 07:08-ին: Տունն ամբողջությամբ այրվել […]

̰
Մալաթիայի թաղապետարանի դիմաց Opel-ի ու Mercedes-ի բախումից վերջինս մխրճվել է կանգառի մեջ

10:30 01.05.2020

Այսօր՝ մայիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի դիմաց բախվել են Mercedes մակնիշի 85 CC 855 համարանիշի և Opel Zafira մակնիշի 36 RN 336 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։ Բախման արդյունքում […]

̰
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բռնկված հրդեհը մարվել է

09:43 01.05.2020

Ապրիլի 30-ին՝ ժամը 17:27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում՝ «Եղշատի մատներ» կոչվող հանդամասում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։05-ին, մարվել՝ […]

̰
Ավտովթար Երևանում. «Նաիրիտ» գործարանի դիմաց բախվել են Mercedes-ն ու Toyota-ն. կա վիրավոր

22:59 30.04.2020

Այսօր՝ ապրիլի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններոմ Թամանցիների փողոցում ՝ «Նաիրիտ» գործարանի դիմաց, բախվել են Mercedes մակնիշի 36 PL 832 համարանիշի և Toyota Alphard M մակնիշի 16 AՍ 005 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:  

̰
Աբովյան քաղաքի շենքերից մեկի վերելակի հորանում հրդեհ է բռնկվել. տարհանվել է շենքի 60 բնակիչ

21:43 30.04.2020

Ապրիլի 30-ին՝ ժամը 16:08-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 26 շենքի վերելակի հորանում ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ավտոսանդուղք և հատուկ փրկարարական աշխատանքների կազմակերպման արձագանքման խումբը: Տարհանվել են շենքի 60 բնակիչ: […]

̰
Քննություն է տարվում՝ պարզելու Սեդա Սաֆարյանի դստեր, փեսայի և նրանց բարեկամների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները

17:34 30.04.2020

2020թ. ապրիլի 24-ին՝ ժամը 22:30-ին, Երևան քաղաքի Մուշ թաղամասում  կատարված  առերևույթ խուլիգանության  դեպքի առթիվ 2020թ. ապրիլի 25-ին ՀՀ ոստիկանությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հարուցված քրեական գործը 2020թ. ապրիլի 28-ին ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել վարույթ: Նախաքննության […]

̰
Ավտոմեքենան ընկել է Կապան քաղաքի Վաչագան գետը

17:23 30.04.2020

ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ ապրիլի 30-ին՝ ժամը 14:25-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Վաչագան գետն ավտոմեքենա է ընկել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան ընկել է գետը. տուժածներ չկան: Փրկարարները հոսանքազրկել են […]

̰
Թուրքիայում աղջիկ են փախցրել կեղծ շտապօգնության մեքենայով և կորոնավիրուսի պատրվակով

16:39 30.04.2020

Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Քյաղըթհանե շրջանում արտառոց դեպք է գրանցվել։ Ընկերուհուց բաժանված մի տղամարդ որոշել է փախցնել նրան, հայտնում է Ermenihaber-ը: Այդ նպատակով նա ձեռք է բերել կորոնավիրուսից պաշտպանվելու համար նախատեսված հատուկ բժշկական հանդերձանք։ Կեղծ շտապօգնության մեքենայով և թվացյալ բուժանձնակազմով նա գնացել է ընկերուհու տուն։ Ներկայանալով որպես բժիշկ՝ հայտնել է, որ նրա հարազատներից մեկը կորոնավիրուսով է […]

̰
Գավառում տեղի ունեցած միջադեպերի գործով ձերբակալված է 15 անձ, ևս 3 անձի ձերբակալման որոշում է կայացվել

15:47 30.04.2020

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում, Գավառում երկու անձի սպանության և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով իրականացվել և շարունակում են իրականացվել ակտիվ քննչական և այլ դատավարական գործողություններ, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքերի բոլոր հանգամանքները, ենթադրյալ […]

̰
Նյու Յորքում հայտնաբերվել են տասնյակ դիերով լի բեռնատարներ. New York Times

13:32 30.04.2020

Մի քանի տասնյակ մարմիններով բեռնատարներ են հայտնաբերվել Նյու Յորքի Բրուքլինի թաղման բյուրոյի մերձակայքում, հայտնում է New York Times-ը: Հարևան տների բնակիչները բողոքել են ոստիկանությանը տհաճ հոտից: Ժամանելով այնտեղ իրավապահները գտել են տասնյակ քայքայվող մարմիններով բեռնատարներ: Պաշտոնյաներից մեկը պատմել է, որ թաղման բյուրոն սկսել է դիակները պահել բեռնատարներում, այն բանից հետո, երբ սառեցնող խցիկները դադարել են […]

̰
Ջրաշենում վագոն-տնակ է այրվել

10:46 30.04.2020

Ապրիլի 30-ին՝ ժամը 05:20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ջրաշեն գյուղի 9-րդ փողոցում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։49-ին, մարվել՝ 06։30-ին: Ամբողջությամբ այրվել է 9-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող վագոն-տնակը (մոտ 21 քմ)։

̰
Հրդեհ Վորոնեժի ձկնորսական ավանում․ այրվել է 21 տուն

09:15 30.04.2020

Վորոնեժի մարզի Ռամոնսկի շրջանի ձկնորսական ավանում գիշերը բռնկված հրդեհը ոչնչացրել է 21 տուն։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ԱԻ տարածաշրջանային վարչության ներկայացուցչին։ Նշվում է, որ 700 քմ տարածք ընդգրկած հրդեհը մարվել է։ Թե ինչն է եղել բռնկման պատճառը, չի հաղորդվում։

̰
Գեղարոտ գյուղում մեքենան բախվել է պատին․ վարորդը տեղում մահացել է

08:54 30.04.2020

Ապրիլի 29-ին՝ ժամը 16:43-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Գեղարոտ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-2121» մակնիշի (վարորդ՝ Նժդեհ Մ., ծնված 1990 թ.) ավտոմեքենան բախվել է պատին, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է: […]

̰
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Volkswagen-ն ու Niva-ն.կա 1 զոհ, 4 վիրավոր

23:15 29.04.2020

Այսօր՝ ապրիլի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի Աղավնաձոր գյուղի սկզբնամասում ճակատ ճակատի բախվել են Volkswagen մակնիշի 35 CV 541 համարանիշի և Niva մակնիշի 25 ՏՕ 955 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի […]

̰
ԱՄՆ-ում կորոնավիրուսից առաջին կին բանտարկյալն է մահացել

19:15 29.04.2020

ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսային վարակից առաջին անգամ բանտարկյալ է մահացել: Այս մասին ասվում է ԱՄՆ բանտերի դաշնային բյուրոյի մամուլի հաղորդագրությունում: Մարտի 20-ին 30-ամյա բանտարկյալ Անդրեա Սեքլ Բիերը, որը գտնվում էր հղիության վերջին շրջանում, Հարավային Դակոտա նահանգի բանտից տեղափոխվել է Տեխասի դաշնային բժշկական կենտրոն: Մարտի 31-ին Բիերի մոտ SARS-CoV-2 կորոնավիրուսի ախտանշաններ են ի հայտ եկել, այդ թվում` […]

̰
Աէրացիայում կատարված սպանության փորձի գործով մեղադրյալը ներկայացել է նախաքննական մարմնին

19:06 29.04.2020

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում սպանության փորձի դեպքի առթիվ քննվող քրեական գործով հետախուզվող անձն ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2020թ. փետրվարի 21-ին Երևան քաղաքի Աէրացիա թաղամասում առերևույթ հանցագործություն կատարած անձն իր մոտ ապօրինի պահվող ատրճանակից առերևույթ դիտավորությամբ կրակոցներ էր արձակել «Ինֆինիտի» մակնիշի […]

̰
Լիբանանում կարանտինի ընթացքում բախումներ են եղել բանակի և ցուցարարների միջև

19:00 29.04.2020

Լիբանանում ֆինանսական և կորոնավիրուսային զուգահեռ ճգնաժամային իրավիճակների պայմաններում բախումներ են եղել բանակի հետ։ Ցուցարարները կոտրել են Բեյրութի խանութները և բանկերի գրասենյակները։ Այս մասին հայտնում է CNN կայքը։ Հենց կորոնավիրուսով պայմանավորված կարանտինային դրությունն էլ խստացրել է ֆինանսական ճգնաժամի ուժգնությունը։ Արդյունքում երկրում սկսվել են զանգվածային անկարգություններ։ Մարդիկ բողոքում են, որ հացի փող չունեն, և կորոնավիրուսը վերջին բանն […]

̰
Ադրբեջանը Արցախում հայկական առաջապահ դիրքերի ուղղությամբ կիրառել է 60 մմ-անոց ականանետներ

18:51 29.04.2020

Այսօր՝ ապրիլի 29-ի ժամը 15:00-ի և 17:25-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Մարտունի) հատվածում տեղակայված հայկական առաջապահ դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է 60 մմ-անոց ականանետներ: Այս մասին հայտնում են Արցախի ՊԲ-ից: «Միջադեպի արդյունքում ՊԲ ստորաբաժանումները որևէ կորուստ չեն կրել: Հայկական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Հարկ ենք համարում […]

̰
Չկալովկայի նախկին ղեկավարին և ավագանու հինգ անդամներին մեղադրանքներ են առաջադրվել

18:29 29.04.2020

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքի նախկին ղեկավարի կողմից չարաշահումների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են համայնքի ղեկավարի կողմից առերևույթ չարաշահումներ կատարելու մի շարք հանգամանքներ: Պարզվել է, որ համայնքի ղեկավարը համաձայնություն է ձեռք բերել համայնքի ավագանու մի շարք անդամների հետ՝ […]

̰
Միջադեպ՝ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ. ոստիկանությունը մեկնաբանել է կատարվածը

17:47 29.04.2020

ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց, որ միջադեպ է տեղի ունեցել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ: Զարզանդ Գաբրիելյանը հայտնեց, որ ոստիկանությունում նման բովանդակությամբ ահազանգ ստացվել է: Նա տեղեկացրեց՝ այս պահին ոստիկանությունում համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում: Միջադեպի մասնակիցների մասին և այլ մանրամասներ չեն հաղորդվում:  

̰
ՄԻՊ-ն արագ արձագանքման խմբեր է ուղարկել ոստիկանության բաժիններ, Գավառ, Գավառի ԲԿ և Նորատուս

17:00 29.04.2020

Երեկ Գավառ քաղաքում տեղի ունեցած միջադեպից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանը սահմանել է շուրջօրյա դիտարկում: Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբերը գործուղվել են ոստիկանության բաժիններ, Գավառ քաղաք, Գավառի բժշկական կենտրոն և Նորատուս գյուղ: Պաշտպանի ներկայացուցիչները Գավառում և Նորատուս գյուղում հանդիպումներ կունենան այն անձանց հետ, որոնց ազգականները գտնվում են իրավապահ մարմիններում: Ոստիկանության բաժիններում արդեն իսկ […]

̰
Գետափ-Մարտունի ավտոճանապարհին «ՎԱԶ-2121»-ն ընկել է հարակից ձորակը

15:56 29.04.2020

ՀՀ ԱԻՆ տեղեկացնում է, որ ՃՏՊ է գրանցվել Գետափ-Մարտունի ավտոճանապարհին. տուժածներ չկան: «Ապրիլի 29-ին՝ ժամը 07:34-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Աղնջաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին […]

̰
Սոբչակի որդին «ներխուժել է» մոր՝  Վլադիմիր Սոլովյովի հետ ունեցած ուղիղ եթեր

15:30 29.04.2020

Հաղորդավարուհի Քսենիա Սոբչակի որդին՝ Պլատոնը, մոր՝ Վլադիմիր Սոլովյովի հետ ուղիղ եթերի ժամանակ «ներխուժել է» ուղիղ եթեր: Այդ տեսարանը հրապարակվել է «Соловьев Live» յութուբյան ալիքում։ Երեխան մորը խնդրել է գալ հյուրասենյակ՝ համերգ դիտելու։ Սոբչակն ասել է, որ չի կարող: Սոլովյովը նույնպես միացել է խոսակցությանը, բարևել է տղային և ասել, որ նա գեղեցիկ է: Սոլովյովը հայտնել է, […]

̰
Կա 5 վիրավոր, բոլորը Երևանում են. Գեղարքունիքի մարզպետը երեկվա միջադեպից մանրամասներ է ներկայացրել

14:32 29.04.2020

Բուժանձնակազմից տուժածներ չկան, սակայն ոստիկաններ կան, որ թեթև վնասվածքներ են ստացել: Այդ մասին SHANTNEWS-ի հետ զրույցում ասել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ նշելով, որ այս պահին կա 2 մահացած և 5 վիրավոր: Բոլոր վիրավորները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ:

̰
Կորոնավիրուսի ևս մեկ համաճարակ է սկսվել ԱՄՆ ռազմանավերից մեկի վրա

13:06 29.04.2020

Միացյալ Նահանգների ռազմական նավատորմի USS Kidd հրթիռային ռազմանավն արդեն երկրորդն է ԱՄՆ սպառազինության մեջ, որտեղ կորոնավիրուսի օջախային նոր բռնկում է սկսվում։ Այնտեղ կորոնավիրուս է հաստատվել անձնակազմի 64 անդամի մոտ։ Այս մասին հայտնում է ամերիկյան FoxNews հեռուստաալիքը։ Ռազմանավը ստիպված է եղել կայանել ԱՄՆ ափերի մոտ՝ Սան Դիեգոյի նավահանգստում։ Համաճարակի բռնկումից հետո, ըստ ամերիկյան նավատորմի չներկայացած աղբյուրի, […]

̰
Մահացել է «Միլիոնատերը hետնախորշից» ֆիլմի հայտնի դերասանը

13:00 29.04.2020

Հնդիկ հայտնի դերասան Իրֆան Կհանը հիվանդանոցում մահացել է: Այդ մասին հայտնում է Opindia հրատարակությունը: Նշվում է, որ Բոլիվուդի աստղը նախօրեին շտապ հոսպիտալացվել է հաստ աղիքի վարակի պատճառով: Դերասանը գտնվել է վերակենդանացման բաժանմունքում: Իրֆան Կհանը 53 տարեկան էր, նա մահացել է Մումբայ քաղաքում: 2018թ. դերասանի մոտ ախտորոշվել է նեյրոէնդոկրին ուռուցք: Հայտնի է, որ նա բուժվել է […]

̰
Նոր մանրամասներ Գավառում տեղի ունեցած դեպքից․ մահացածների ու վիրավորների ինքնությունը հայտնի է․ Armlur.am

10:55 29.04.2020

ArmLur.am-ի տեղեկություններով՝ երեկ Գավառում կրակոցների հետևանքով սպանված Զորիկ Պարոնիկյանն ամուսանցած էր, ուներ երկու մանկահասակ երեխա, փոքր երեխայի դեռ մեկ տարեկանը չէր լրացել։ Վերջինիս ընտանիքը Գավառում շատ հարգված է, շատ լավ քննիչ է եղել, մայրը մանկավարժ է, իսկ մեքենայում նրա կողքի մյուս տղամարդը, ով նույնպես սպանվել է, վերջինիս ընկերն է եղել՝ Վահե Ավետիսյանը, ում անվանում են […]

̰
Գավառում կրակոցներ են հնչել. կան զոհեր և վիրավորներ

19:45 28.04.2020

Քիչ առաջ մարտաֆիլմ հիշեցնող սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Ազատության փողոցում հնչել են կրակոցներ: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ կրակոցների հետևանքով 2 հոգի մահացել են, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի հիվանդանոց, 2 հոգի էլ Գավառի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներ: Աղբյուրի […]

̰
Դսեղի բնակիչը բենզասղոցով ծառեր է ապօրինի հատել և հայտնաբերվել

19:05 28.04.2020

Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով ապրիլի 27-ին՝ ժամը 2.30-ի սահմաններում, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները Ստեփանավան-Վանաձոր ճանապարհին ստուգել են Դսեղ գյուղի 27-ամյա բնակչի` փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան: Վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել: Պարզվել է՝ վառելափայտը պատկանում էր Դսեղ գյուղի 27-ամյա մեկ այլ բնակչի, որը բենզասղոցով ծառերն ապօրինի հատել էր […]

̰
Ապօրինի ծառահատման հերթական դեպքն է բացահայտվել Լոռու մարզում

18:54 28.04.2020

Ապրիլի 27-ին Լոռու մարզում բնապահպանական ոլորտի իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման նպատակով տեղակայված պահակետերից մեկի ոստիկանները Գուգարք գյուղ տանող ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են Վահագնի գյուղի 26-ամյա բնակչի «Ֆորդ Տրանզիտը»։ Մեքենան բարձված էր մոտ 4 խմ փայտանյութով, որի օրինականության վերաբերյալ վարորդը որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Փաստի առթիվ […]

̰
BACK_TO_TOP