Խոշոր ավտովթար Իսակովի պողոտայում․ վիրավորներից 2-ին գտել են մեքենայից դուրս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+28.09 oC

Խոշոր ավտովթար Իսակովի պողոտայում․ վիրավորներից 2-ին գտել են մեքենայից դուրս

11:05 02.05.2020

Մայիսի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում Երևան քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ՝ 26-ամյա Մհեր Սեդրակյանն իր վարած BMW X5 մակնիշի 36 ՏM 852 համարանիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայի թիվ 81/4 հասցեի դիմաց բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե պատնեշին, շրջել այն, ապա առաջ ընթանալով՝ բախվել գովազդային սյանը և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Մ. Սեդրակյանն ու նրա ուղևորներ՝ Երևան քաղաքի Շահումյան փողոցի բնակիչներ, 30-ամյա Արայիկ Աղայանը, 29-ամյա Անդրանիկ Ջաբուրյանը և 30-ամյա Գառնիկ Բաղոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ վիրավորներից երկուսին հայտնաբերել են մեքենայից դուրս։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շմիգալը վարչապետի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել Զելենսկիին

21:17 15.07.2025

Շմիգալը վարչապետի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել Զելենսկիին

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հրաժարականի դիմում է ներկարացրել: Այս մասին պաշտոնյան հայտնել է Telegram-ում: «Շնորհակալություն մեր պաշտպաններին՝ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց, ովքեր պահում են ճակատը և պաշտպանում Ուկրաինան։ Շնորհակալություն նախագահ Վլադիմիր Զելենսկիին վստահության համար։ Շնորհակալություն ամբողջ թիմին՝ մեր երկրի համար անխոնջ աշխատանքի համար։ Փառք Ուկրաինային», – գրել է Շմիգալը Telegram-ում և գրառմանը կցել իր հրաժարականի […] ...

ԵՄ-ն կարող է օգոստոսի վերջին չեղարկել Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը

21:00 15.07.2025

ԵՄ-ն կարող է օգոստոսի վերջին չեղարկել Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը

ԵՄ-ն կարող է քննարկել Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի վերացման հարցը օգոստոսի վերջին, եթե Թբիլիսին չկարողանա իր քաղաքականությունը համապատասխանեցնել ԵՄ պահանջներին, երեքշաբթի օրը հայտարարել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը։ «Մինչ օրս մենք պահպանել ենք այն դիրքորոշումը, որ չենք ցանկանում վնասել վրացիներին՝ զրկելով նրանց անվիզա ռեժիմից, ինչը մեծ ազդեցություն է ունենում նրանց վրա։ […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

20:50 15.07.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Տիգրան Մեծի պող. 1-15 շենքեր, Հանրապետության փ. 32, 49 շենքեր, Խանջյան նրբ․ 5-10 առանձնատներ, Ֆիրդուսի փ. 1-32 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 11:00-17:00 Նոր Արեշ […] ...

Իսրայելի բանակը հայտնել է, որ Գազայի հյուսիսում մարտերի ժամանակ տասնյակ արմատականներ են սպանվել

20:40 15.07.2025

Իսրայելի բանակը հայտնել է, որ Գազայի հյուսիսում մարտերի ժամանակ տասնյակ արմատականներ են սպանվել

Իսրայելի բանակի զինվորները Գազայի հատվածի հյուսիսում տեղի ունեցած մարտերում տասնյակ զինված արմատականների են սպանել, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Գազայի հատվածի հյուսիսային մասում գտնվող Բեյթ Հանուն շրջանում զորքերը մոտ հեռավորությունից սպանել են տասնյակ ահաբեկիչների և ոչնչացրել ահաբեկչական կառույցներ, այդ թվում՝ ստորգետնյա թունելներ և հրթիռային հարթակ», – ասվում է հայտարարության մեջ։ Մամուլի ծառայությունը հավելել է, որ […] ...

Զելենսկին պարզեցրել է Ուկրաինայի քաղաքացիություն ստանալու գործընթացը

20:28 15.07.2025

Զելենսկին պարզեցրել է Ուկրաինայի քաղաքացիություն ստանալու գործընթացը

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ստորագրել է բազմակի քաղաքացիության մասին օրենքը, որը պարզեցնում է այլ երկրների քաղաքացիների համար ուկրաինական անձնագիր ստանալու գործընթացը և թույլ է տալիս զրկել Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվողներին քաղաքացիությունից։ «Ես ստորագրել եմ բազմակի քաղաքացիության մասին օրենքը։ Մենք արդեն կարող ենք սկսել որոշել առաջին գործընկեր պետություններին, որոնց հետ կներդրվի բազմակի քաղաքացիություն», – գրել […] ...

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին

20:17 15.07.2025

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։ Նախագահը, ողջունելով Ջոն Գալագերին, բարձր է գնահատել վերջինիս ջանքերն՝ ուղղված հայ-բրիտանական հարաբերությունների ամրապնդմանը և դրանց զարգացման գործում արձանագրված առաջընթացին։ Վահագն Խաչատուրյանը հատուկ ընդգծել է Միացյալ Թագավորության աջակցությունը՝ Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների, մասնավորապես՝ քաղաքացիական […] ...

BACK_TO_TOP