17:56 28.04.2020
Մահացել է «Մոսկվա» կինոթատրոնի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մարտուն Ադոյանը: Այս մասին հայտնում են Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունից: «Ցավալի լուրն այսօր արձանագրեց տխուր իրողությունը: Կյանքի ու մահվան պայքարում մահը հաղթեց, ու Մարտուն Ադոյանը հրաժեշտ տվեց երկրային կյանքին: Ադոյանի բացառիկ ջանքերով վերապրեց «Մոսկվա» կինոթատրոնը՝ Հայաստանի համար ծանրագույն օրերին անգամ չթողնելով կինոյի առաջնագիծը: Նրա ջանքերով էր նաև, […]
15:06 28.04.2020
Ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու և կրելու, դիտավորյալ սպանության փորձ կատարելու մեղադրանքով Վրաստանի Շիդա Քարթլիի շրջանի ոստիկանությունը ձերբակալել է մեկ անձի: Քննությամբ պարզվել է, որ ամբաստանյալը՝ 1986 թ. ծնված Կ.Կ.-ն, ենթադրաբար Ռիետի գյուղի ճանապարհին կրակ է բացել ինքնաձիգից այն մեքենայի ուղղությամբ, որում գտնվել է տուժողը: Միջադեպից հետո հանցագործն անհետացել էր: Ավելի ուշ հայտնաբերվել և ձերբակալվել […]
14:24 28.04.2020
ՀՀ ԱԻ նախարարությունը մանրամասներ է հայտնել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տան առջև տեղի ունեցած վթարից: «Ապրիլի 28-ին՝ ժամը 08:54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հյուսիսային ավտոկայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել […]
13:20 28.04.2020
Նվազագույնը 12 մարդ մահացել, ևս 7-ը վիրավորվել է Իրանի արևելքում ավտոբուսի և բեռնատարի մասնակցությամբ տեղի ունեցած վթարից: Այդ մասին հայտնում է Tasnim-ը: Տուժածներին ուղղաթիռով են տեղափոխել հիվանդանոց, վթարի պատճառները ճշտում են: Գործակալության տեղեկությամբ՝ ավտոբուսը ուղևորվում էր Հարավային Խորասանի Սերբիշե քաղաք: ۱۲ کشته و ۸ مصدوم در #تصادف تریلی با اتوبوس در خراسان جنوبی هلال احمر […]
13:04 28.04.2020
Ապրիլի 28-ին՝ ժամը 09։45-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասից դեպի մոտակա սար տանող ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա, ներսում քաղաքացու դի կա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սանահին թաղամասից դեպի մոտակա սար տանող ավտոճանապարհին «ՈՒԱԶ» […]
11:28 28.04.2020
Ապրիլի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի տան դիմաց։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ բախվել են Maybach Տ 500 մակնիշի 08 NԼ 008 համարանիշի և ՎԱԶ 2106 մակնիշի 34 NA 927 համարանիշի ավտոմեքենաները։ Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների կողմից «06»-ի վարորդը նախ տեղում առաջին բուժօգնություն […]
09:06 28.04.2020
Ապրիլի 27-ին՝ ժամը 20:32-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի թիվ 12 Բ հասցեի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլ. սյանը, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության […]
19:20 27.04.2020
Ապրիլի 27-ին՝ ժամը 15:33-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի Թաղի 21-րդ փողոցի տներից մեկի պարիսպը փլուզվել է, ինչի հետևանքով տուն մուտք գործելը դարձել է անհնարին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, […]
17:47 27.04.2020
Ապրիլի 27-ին՝ ժամը 13:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Շահումյան համայնքի 6-րդ փողոցի ծայրամասում տեղի է ունեցել սողանք (մոտ 180 խմ)։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ապրիլի 27-ի ժամը 08:00-ի սահմաններում տեղի է ունեցել սողանք: Շահումյան համայնքի 6-րդ փողոցի տներից մեկի […]
17:40 27.04.2020
Ապրիլի 27-ին՝ ժամը 13:16-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Դարպաս գյուղի Հարավսլավական տնակներ տանող երկրորդային փողոցում տեղի է ունեցել սողանք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Դարպաս գյուղի 1-ին փողոցի 4-րդ նրբանցքի վերջնամասում առատ տեղումների հետևանքով տեղի է ունեցել հողաշերտի փլուզում. վնասվել […]
17:17 27.04.2020
ՀՀ ԱԻՆ-ը վիճակագրություն է ներկայացրել քարաթափումների և սողանքների վերաբերյալ: «Փլուզման՝ 11, քարաթափման՝ 6, սողանքի 2 դեպք՝ 7 օրվա ընթացքում: ԱԻՆ ՓԾ փրկարարները սահմանազատել են տարածքները, հեռացրել են քարերը: Քարաթափման դեպքերին զուգահեռ ակտիվացել են նաև սողանքային գոտիները: ՀՀ-ում 2 հեկտարից ավելի ընդհանուր մակերեսով շուրջ 2504 սողանք կա: Արտակարգ իրավիճակների նախարարությունն իր գործառույթների համաձայն՝ սողանքային գոտիներում մշտապես […]
16:50 27.04.2020
Օմսկում գիշերային ավտոարշավի ժամանակ մասնակիցներից մեկը «Մերսեդեսով» հարվածել է անցորդներին: Տեսանյութը տեղադրվել է ВКонтакте սոցիալական կայքում: Տեսանյութում երևում է, թե ինչպես է ավտոմեքենան մեկնարկի սկզբում հետ ընթանում: Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 25-ին: Վրաերթի հետևանքով տուժել է 2 աղջիկ, մեքենայի ղեկին եղել է Օմսկի 22-ամյա մի բնակիչ, նա տուժածներին տեղափոխել է հիվանդանոց: Հարուցվել է քրեական […]
15:15 27.04.2020
Երեկ՝ ապրիլի 26-ի երեկոյան, 4 երիտասարդ է ներխուժել «Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնի» շենք, կոտրել նարկոլոգիական դիսպանսերի մուտքի դռների ապակիները, բացել դուռն ու ներխուժել: Երիտասարդները կոտրել են նաև առաջին հարկի ապակիները, որտեղ գտնվում են բժիշկների սենյակները, փորձել են բարձրանալ երկրորդ հարկ՝ նարկոլոգիական բաժանմունք, բայց ներս մտնել չեն կարողացել, քանի որ բաժանմունքի մուտքի դռները փակ ճաղավանդակներով են։ […]
13:08 27.04.2020
ՀՀ ԱԻՆ-ն ամփոփ տվյալներ է ներկայացրել անցած շաբաթ տեղի ունեցած պատահարների վերաբերյալ. «Ապրիլի 20-26-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 221 դեպք, որից 106-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 29 հրդեհի, 11 փլուզման, վեց քարաթափման, երկու սողանքի, մեկ առատ ձյան, մերկասառույցի և կարկուտի երեքական դեպք, 30 ճանապարհատրանսպորտային պատահար, չորս ինքնասպանության փորձ, ինչպես նաև 77 կենցաղային […]
12:14 27.04.2020
ՀՀ ԱԻՆ-ը հայտնում է, որ ապրիլի 27-ին՝ ժամը 10:10-ին, ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևանի թերակղզու մոտակայքում հայտնաբերվել է օրերս կորած քաղաքացու ավտոմեքենան և հագուստը. լճում որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
11:59 27.04.2020
Ապրիլի 27-ին՝ ժամը 07:41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի 9-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 20-րդ փողոցի տներից մեկի հյուրասենյակում, ինչի հետևանքով մահացել է տան բնակիչը (Սմբատ […]
11:56 27.04.2020
Ապրիլի 26-ին` ժամը 17.47-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը թիակի ծակած վերքով բուժօգնության է տեղափոխել 19-ամյա երիտասարդի: Ժամը 18.44-ին մեկ այլ բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել, որ շտապօգնության խումբը կրծքավանդակի ձախ կեսի վերին հատվածի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխել 24-ամյա երիտասարդի: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն […]
10:20 27.04.2020
Ապրիլի 27-ին` ժամը 05:37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհին՝ «Չարքանդ» կոչվող տարածքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է երկկողմանի փակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քարաթափումը տեղի է ունեցել Ջերմուկ-Վայք ավտոճանապարհի 11-րդ կմ-ին. […]
23:45 26.04.2020
Այսօր՝ ժամը 21:21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոցի տներից մեկում փլուզում է տեղի ունեցել: Դեպքի վայր մեկնած Գյումրիի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները պարզել են, որ փլուզվել է տան միջսենյակային պատերից մեկը: «Միջսենյակային պատն է փլվել, առաստաղը կախվել է ներքև: Քարերը լցվել էին պահարանների ու գույքի վրա, տանը բնակվում են […]
22:55 26.04.2020
SHAMSHYAN.com-ի տեղեկութուններով, ապրիլի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում, ժողովրդին հայտնի Նուբարաշենի հոգեբուժարանում: Ժամը 16:20-ի սահմաններում նշված կենտրոնի թիվ 3 հատուկ հսկողության բաժանմունքից փախուստի է դիմել Իջեւան քաղաքի բնակիչ, 32-ամյա Արման Մանուկյանը: Աղբյուրի տեղեկություններով՝ վերջինս դատարանի որոշմամբ՝ որպես անվտանգության միջոց, տեղավորված է եղել հատուկ հսկողության բաժանմունքում և փախուստի է […]
18:23 26.04.2020
Այսօր՝ ապրիլի 26-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 13:50-ի սահմաններում Mercedes E320 մակնիշի 03 QQ 040 համարանիշի ավտմեքենայի վարորդը Խանջյան փողոցից դեպի Վարդանանց փողոց մտնելիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Խանջյան-Վարդանանց փողոցները կապող վերգետնյա թունելի բետոնե եզրաքարերին և մասամբ հայտնվել եզրաքարերի վրա: Աղբյուրի հաղորդմամբ՝ ըստ նախնական […]
12:10 26.04.2020
Ապրիլի 26-ին՝ ժամը 07:33-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհին՝ «Սիսական» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել սողանք, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաև բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչություն մասնագիտացված խումբը: Պարզվել է, որ […]
10:22 26.04.2020
Ապրիլի 25-ին` ժամը 23:23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի թիվ 62 տան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mitsubishi Lancer» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Էդվարդ Մ., ծնված 1994 թ.) դուրս է […]
17:15 25.04.2020
Լոս Անջելեսում Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առթիվ կազմակերպված ավտոերթի ժամանակ վթար է տեղի ունեցել: Այն տեղի է ունեցել Ջեֆերսոն պարկի հարևանությամբ: Այս մասին հայտնել է KTLA5-ը: Մահացել է 16-ամյա մի դեռահաս, ևս 4 երիտասարդ վնասվածքներ են ստացել: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Համաձայն ոստիկանության նախնական տվյալների՝ տղան կորցրել է 2019 Dodge Charger մեքենայի կառավարումը և բախվել […]
17:07 25.04.2020
Միացյալ Նահանգերի ռազմածովային ուժերի «Թեոդոր Ռուզվելտ» ավիակրի նավաստիներից կորոնավիրուսով արդեն վարակվել է 840-ը։ Մեկ նավաստի մահացել է վարակվելուց հետո։ Այս մասին հայտնում է Popular Mechanics կայքը։ Նշվում է, որ հիվանդության բռնկումից հետո անձնակազմի մոտ 5 հազար անդամներից 4 հազարը իջեցվել են նավից, իսկ ռազմանավը կայանել է ԱՄՆ-ին պատկանող ասիական Գուամ կղզու ամերիկյան ռազմածովային բազայում։ Նավի […]
17:03 25.04.2020
Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Պաշտպանության բանակը հրապարակել է ապրիլի 19-25-ն ընկած ժամանակահատվածում առաջնագծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների և մեր դիրքապահների ուղղությամբ տարբեր տրամաչափի զենքերից արձակված կրակոցների թիվը՝ 3500: «Արդեն չեմ հիշում, թե վերջին անգամ երբ ենք նման մեծ թիվ ունեցել, միանշանակ է, որ անցնող շաբաթվա ընթացքում կրակոցների […]
16:43 25.04.2020
ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ ապրիլի 25-ին՝ ժամը 01:20-ին, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Հաղթանակի 1-ին փողոցից կրակոցների ձայներ են լսվում: Նույն օրը՝ ժամը 03:00-ին, ահազանգ է ստացվել նաև «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ՓԲ ընկերությունից այն մասին, որ բուժօգնության են դիմել երկու քաղաքացի՝ հայր և որդի, որոնցից մեկի մոտ ախտորոշվել […]
15:13 25.04.2020
Ապրիլի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 180 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 3500 կրակոց: «Բացի վերոնշյալ խախտումներից, ապրիլի 21-ին` ժամը 13:07-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից հարավային հատվածում խոցվել է Արցախի օդային սահմանը հատած, ադրբեջանական զինուժին պատկանող, […]
11:31 25.04.2020
Ապրիլի 25-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 01։20-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ թաղամասում կրակոցներ են լսվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված թաղամաս է մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ։ Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի վայրը, ժամը 02։00-ին Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ […]
10:12 25.04.2020
Ապրիլի 24-ին՝ ժամը 16:00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արտավան գյուղի փողոցներից մեկում սողանքի հետևանքով ճանապարհի որոշ հատված անանցանելի է. վնասվել է ջրագիծը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Արտավան գյուղի «Աղքյենդ» կոչվող թաղամասի 17-րդ փողոցի ճամփեզրյա հատվածում տեղի է ունեցել […]