18:50 24.04.2020
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ապրիլի 24-ին՝ ժամը 08:50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ բեռնատարը Երևան-Մեղրի ավտոճանապարհի «Սարավան-Զանգեր» հատվածում մոտ 2 մ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և արգելափակվել ճամփեզրյա փոսում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Մ-2 Երևան-Մեղրի ավտոճանապարհի […]
17:55 24.04.2020
Ապրիլի 23-ին՝ ժամը 23:43-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գրիբոյեդովի փողոցի թիվ 1Ա շենքի հետնամասում գազի հաշվիչ է այրվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գազատար խողովակի ապահովիչների հատվածում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Փրկարարները փակել […]
14:59 24.04.2020
Ապրիլի 23-ին՝ ժամը 20:24-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհին՝ Հերհեր գյուղի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: «Վայքի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները հատուկ տեխնիկայի օգնությամբ քարերը (մոտ 10 խմ) հեռացրել են ավտոճանապարհից […]
13:17 24.04.2020
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։40-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Ա. Ավետիսյան փողոցի 76 շենքի բակից «կրծքավանդակի և որովայնի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով […]
10:42 24.04.2020
Ապրիլի 23-ին՝ ժամը 17:40-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում գտնվող «Ռիցար» հյուրանոցի ենթակայանում առկա է էլեկտրական լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկմամբ, և գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հյուրանոցին կից կաթսայատանը (25 […]
10:02 24.04.2020
Ապրիլի 23-ին՝ ժամը 22:29-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քամու հետևանքով ծառը կոտրվել և ընկել է Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 30 հասցեում գտնվող «Ապարանի Բժշկական Կենտրոն» ՓԲԸ-ի բակում կայանած «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վրա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել […]
23:33 23.04.2020
Այսօր՝ ապրիլի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի Աղավնաձոր գյուղի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են ВАЗ 2106 մակնիշի 34 AA 831 համարանիշի և Lada Priora մակնիշի 36 MՍ 741 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը՝ բախման հետևանքով 06-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել […]
16:34 23.04.2020
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ մեծ ցավով և խոր ափսոսանքով է ընդունել Ասո Թավիթյանի մահվան լուրը։ «Ջերմությամբ եմ հիշում անցյալ տարի կայացած մեր հանդիպումները։ Նա ոչ միայն մեծ հաջողությունների հասած պրոֆեսիոնալ էր, այլև վառ և լուսավոր անհատականություն։ Նրա կյանքի ուղին բաց դաս է բոլորիս համար։ Նա վստահ […]
16:10 23.04.2020
Ապրիլի 22-ին վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ՝ 37-ամյա Արման Հ-ն իր վարած Opel մակնիշի 34 NM 341 համարանիշի ավտոմեքենայով Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել արտակարգ դրության պայմաններում Զովունի-Դավիթաշեն անշարժ հենակետում ծառայություն իրականացնող Ապարան քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Մհեր Մ-ին, հայտնում է shamshyan.com-ը։ Վարորդը փախուստի չի […]
13:40 23.04.2020
Այսօր Աշոցքում փլուզում է տեղի ունեցել: Աշոցքի հրշեջ-փրկարարական ջոկատ ահազանգը ստացվել է առավոտյան ժամը 10:06-ին, դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը՝ փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալի գլխավորությամբ: «Ահազանգը ստացվել է համայնքի ղեկավարից: Դեպքի վայր հասնելուն պես պարզվեց, որ փլուզումը տեղի է ունեցել հրապարակում գտնվող երկհարկանի շենքի առաջին հարկում: Փլուզվել է դիմային պատի հատվածից 10 քմ հատված, […]
12:49 23.04.2020
Հոլիվուդյան դերասանուհի Շիրլի Նայթը մահացել է ապրիլի 22-ին, ԱՄՆ-ում: Դերասանուհին 83 տարեկան էր, հայտնում է Hollywood Reporter-ը: Նայթը մահացել է Տեխասի Սան Մարկոս քաղաքում՝ իր դստեր՝ դերասանուհի Քեյթլին Հոփկինսի տանը: Շիրլի Նայթը երկու անգամ առաջադրվել էր «Օսկար» մրցանակի «Երիտասարդության քաղցրաձայն թռչուն» և «Մթություն աստիճանների վերևում» ֆիլմերում դերերի համար: Նա նաև «Ոսկե գլոբուս», «Էմմի», «Թոնի» մրցանակների […]
08:56 23.04.2020
Ապրիլի 22-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում Opel մակնիշի 35 CD 929 համարանիշի ավտոմեքենայի վարորոդը Թամանցիների փողոցում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վրաերթի ենթարկվածների ինքնությունը:
21:03 22.04.2020
Այսօր՝ ապրիլի 22-ին, հրազենի գործադրմամբ հերթական սպանությունն է տեղի ունեցել հանրապետությունում: Ժամը 06:50-ի սահմաններում ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացու կողմից, որ Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի հուշահամալիրի տարածքում երիտասարդ տղայի դի կա: Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։ Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի բնակիչ, 30-ամյա Սասուն Սարկիսյանի դին: […]
18:50 22.04.2020
2020թ. ապրիլի 22-ին՝ ժամը 06:50-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Կապան քաղաքի Գ. Նժդեհի հուշահամալիրի տարածքում դիակ կա: Դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը հիշյալ հուշահամալիրի մուտքի մոտ հայտնաբերել է տղամարդու դի` հրազենային վնասվածքներով: Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով և 235-րդ […]
10:29 22.04.2020
Ապրիլի 21-ին, ժամը 18:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Երևան մոլ» առևտրի կենտրոնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դավիթ Դ., ծնված 1998 թ.) դուրս […]
08:22 22.04.2020
Երեկ երեկոյան շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ «Ալմաստ» գործարանի հարևանությամբ, բախվել է 6 տրանսպորտային միջոց: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մեքենաներից մի քանիսը եղել են կայանված:
18:25 21.04.2020
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի կողմից խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ. փետրվարի սկզբներին, ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ի դատապարտյալը, խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով, խոշոր չափերով գույք հափշտակելու դիտավորությամբ, զանգահարել է իր հորեղբորը և խնդրել վերջինիս պատկանող «BMW» […]
18:15 21.04.2020
Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցները գործարան են գնացել, պահանջում են աշխատել, հայտնում է Tert.am-ը: Tert.am-ը զրուցել է ֆաբրիկայի սեփականատեր Բագրատ Դարբինյանի հետ, որը հայտնել է՝ աշխատակիցներին դեռ վաղուց են տեղյակ պահել, որ հիմա աշխատել չեն կարող և հարցերի դեպքում պարետին դիմեն: «Բայց չեն լսում, ներխուժում են արտադրամաս, ասում են՝ աշխատել ենք ուզում: Մարդիկ չեն կարողանում […]
18:10 21.04.2020
Խոր վշտով հայտնում ենք, որ ապրիլի 21-ին կյանքից վաղաժամ հեռացավ ՀՀ պետական և քաղաքական գործիչ, դիվանագետ, դասախոս և գիտնական, մեր սիրելի գործընկեր Ռուբեն Շուգարյանը: Այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Պարոն Շուգարյանը մեծ ավանդ է ունեցել ՀՀ դիվանագիտական ծառայության համակարգի կայացման գործում: Դիվանագետի բազմամյա գործունեության ընթացքում նա իր մասնագիտական բարձր պատրաստվածությամբ, նվիրվածությամբ և […]
17:20 21.04.2020
Բոստոնում այսօր առավոտյան մահացել է ԱՄՆ-ում Հայաստանի առաջին արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ ԱԳ նախարարի նախկին տեղակալ Ռուբեն Շուգարյանը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է նրա որդին։ Նա ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն է եղել 1993-1999թթ․։ Այնուհետև 1999-2005թթ․ եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ։ 2005-2008թթ․ Իտալիայում, Իսպանիայում և Պորտուգալիայում համատեղությամբ եղել է ՀՀ արտակարգ և լիազոր […]
15:42 21.04.2020
Աֆրիկայի հարավ-արևմուտքում՝ Բենինի նավահանգիստներից մեկում, ծովահենները գրավել են Tommi Ritscher նավը, որը կոնտեյներներ է տեղափոխում։ Կոտոնա քաղաքում կայանած նավում 8 նավաստի կա։ Այս մասին հայտնել է Բենինում Ռուսաստանի դեսպանությունը։ Դեսպանատան տվյալներով՝ նավաստիներից երեքը Ռուսաստանի քաղաքացիներ են։ Բենինի առափնյա անվտանգության ուժերը իրենց նավակներով արդեն իսկ շրջապատել են նավը, սակայն դրա վրա բարձրացած ծովահենները պատանդ են պահում […]
13:14 21.04.2020
Ճապոնական Ֆուկուոկա քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է դանակով զինված տղամարդուն, որը սրճարանում պատանդ էր վերցրել մի խումբ մարդկանց: Այս մասին հայտնում է NHK-ն: Նշվում է, որ պատանդների թվում վեց և ութ տարեկան երկու աղջիկ կար: Նրանք սրճարանատիրոջ աղջիկներն են: Երեխաները սրճարանում են մնացել ընդհանուր առմամբ վեց ժամ: Աղջիկները չեն տուժել, բայց նրանց հիվանդանոց են տարել ստուգումների […]
09:42 21.04.2020
Ապրիլի 21-ին՝ ժամը 05։29-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ-Բեկ փողոցի թիվ 95 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Merсedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սարգիս Մ., ծնված 1985 թ․) դուրս է եկել […]
08:10 21.04.2020
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 19-ին գողության դեպքեր են տեղի ունեցել Լոռու մարզում: Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին է դիմել Վանաձոր քաղաքի բնակիչ, 40-ամյա Արթուր Օհանյանը և հայտնել, որ Տիգրան Մեծի պողոտայի թիվ 75 հասցեին կից իր խանութը թալանել են: Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ նույն օրը՝ ժամը 05:20-ի […]
19:19 20.04.2020
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է երկու եղբայրների կողմից թմրամիջոցների առերևույթ ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Լոռու մարզի Ախթալա համայնքի 28-ամյա բնակիչը, չունենալով թմրամիջոցներ ձեռք բերելու, պատրաստելու և վերամշակելու լիցենզավորված գործունեություն իրականացնելու իրավունք, իրացման նպատակով ապօրինի ձեռք […]
18:08 20.04.2020
2020 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 08։00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, անձնական զննության են ենթարկել նույն քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետ Հ. Զ.-ին և կանխել վերջինիս կոշիկներում և գոտկատեղում թաքցված առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, ինչպես նաև շրջանառությունն արգելված բջջային հեռախոսների մուտքը քրեակատարողական հիմնարկ: […]
18:05 20.04.2020
Քիչ առաջ խոշոր կարկուտ է տեղացել Կոտայքի մարզի Քասախ գյուղում: Ինչպես հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, կարկուտը տեղացել է մի քանի րոպե, բայց թե այդ կարճ ժամանակահատվածում ինչ վնաս է հասցրել բերքին, կամ, առհասարակ, վնասե՞լ է պտղատու ծառերը, դեռ պարզ չէ: Մանրամասները՝ տեսանյութում:
17:37 20.04.2020
Արագածոտնի մարզի Օշական համայնքում և մարզի մի շարք այլ բնակավայրերում այսօր՝ օրվա երկրորդ կեսին, հորդառատ անձրև է տեղացել, որը հետո փոխարինվել է կարկուտով։ SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ, ըստ գյուղացիների, զգալի վնաս է պատճառվել հատկապես ծիրանենիներին: Մանրամասները՝ տեսանյութում:
17:00 20.04.2020
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննությամբ պարզվել է Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս տանող ճանապարհին տեղի ունեցած տղամարդու առերևույթ սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, մեղադրանք է առաջադրվել 31-ամյա բնակչին: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 17-ի գիշերը՝ ժամը 00.00-ից 01.00-ն ընկած ժամանակահատվածում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 29-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի 31-ամյա բնակիչը իր անվամբ հաշվառված «ՄՌ-155» տիպի […]