19:14 09.03.2020
Մարտի 2-8-ը ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 145 մեքենա, որոնցից 14-ի վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ, մյուսների վարորդները չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր կամ թույլ են տվել ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Հայտնաբերվել է նաև թաղանթապատված դիմապակիով 73 […]
19:02 09.03.2020
«Թվիթերում» տեսանյութ է հայտնվել, որտեղ նիգերիական «Նարասավա Յունայթեդ» ակումբի ֆուտբոլիստները սգում են խաղընկերոջ մահը: Դեպքը տեղի է ունեցել «Նարասավա Յունայթեդ»-«Կաթսինա Յունայթեդ» խաղի ժամանակ: Խաղային դրվագներից մեկում Չիեմե Մարտինսը վնասվածք է ստացել և ընկել: Հետո պարզվել է, որ նա կորցրել է գիտակցությունը: Ֆուտբոլիստին անհապաղ հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն է առաջացել, սակայն խափանվել է շտապօգնության մեքենան: Մարտինսին ավելի […]
18:38 09.03.2020
Առնվազն վեց մարդ է զոհվել Իտալիայի կալանավայրերում սկիզբ առած անկարգությունների հետևանքով: Այս մասին հաղորդել են երկրի իշխանությունները` տեղեկացնելով, որ անկարգությունները սկիզբ են առել բանտային տեսակցությունների վրա կառավարության կողմից սահմանված արգելքի պատճառով: Այդ քայլով իտալական իշխանությունները ցանկանում էին կանխել կորոնավիրուսի տարածումը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Առավել ծանր իրավիճակ է ստեղծվել Հյուսիսային Իտալիայում գտնվող կալանավայրերում: «Մոդենա քաղաքի […]
18:24 09.03.2020
Մարտի լույս 5-ի գիշերը «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ահազանգեցին ոստիկանության Վաղարշապատի բաժին ու հայտնեցին, որ հրազենային վնասվածքով բուժհաստատություն է տեղափոխվել Աղավնատուն գյուղի 36-ամյա մի բնակիչ։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզեցին, որ տղամարդը բուժհաստատություն է տեղափոխվել հենց Աղավնատուն գյուղից։ Դեպքի վայրում՝ գյուղի Բարսեղ Ներսիսյան փողոցի թիվ 30 տան դիմաց հայտնաբերվեցին ինքնաձիգի պարկուճներ։ Կրակոցներից վնասվել էին տուժողի ավտոմեքենան […]
17:51 09.03.2020
Ֆրանսիայում 90 տարեկան հասակում մահացել է շվեդ դերասան Մաքս ֆոն Սյուդովը, որը նկարահանվել է ավելի քան 150 ֆիլմում: Այս մասին հայտնում է ֆրանսիական Paris Match ամսագիրը՝ հղում անելով դերասանի կնոջ հայտարարությանը: Դերասանի այրին «կոտրված սրտով և անսահման տխրությամբ» հայտնել է, որ ամուսինը մահացել է: Նա տեղեկացրել է, որ «Սատանա քշողը» և «Յոթերորդ կնիքը» ֆիլմերի աստղը […]
17:44 09.03.2020
Գյումրիում 43-ամյա կնոջ սպանության և նրա դստերը ծանր մարմնական վնասվածք հասցնելու համար մեղադրվող 28-ամյա երիտասարդը կալանավորվել է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Կենցաղային վեճի և խանդի հողի վրա 28-ամյա երիտասարդը Գյումրիում ծեծի էր ենթարկել 43-ամյա ընկերուհուն և նրա 13 տարեկան դստերը։ Տղամարդը բերման էր […]
17:31 09.03.2020
Ուկրաինայի երկնքում մալայզիական ուղևորատար օդանավի գործով դատական առաջին նիստն է տեղի ունեցել Նիդեռլանդներում: 4 ամբաստանյալներից ոչ ոք չի ներկայացել դատական նիստին: Ներկա է եղել միայն ամբաստանյալ Օլեգ Պուլատովի փաստաբանը: Դատավորը նշել է, որ նման պարագայում ամբաստանյալներին կդատեն հեռակա կարգով: Ամստերդամից Կուալա-Լումպուր չվերթն իրականացնող «Բոինգ-777» տեսակի օդանավը խոցվել էր 2014 թվականի հուլիսի 17-ին՝ Դոնբասի շրջանում: Զոհվել […]
16:51 09.03.2020
Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկն այսօր առավոտյան գիտակցության թեթև ակտիվություն է ցուցաբերել, կոնտակտային որոշ բառեր արտաբերել, ջուր ուզել: Այդ մասին այսօր SHANTNEWS.am-ին հայտնեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը: Նա նաև նշեց, որ երեկվանից աղջիկը սկսել է շնչել ինքնուրույն՝ առանց արհեստական շնչառության սարքի, չնայած վիճակը շարունակում է մնալ ծանր։ 4 օրվա ինտենսիվ թերապիայի արդյունքում դրական տեղաշարժ […]
16:45 09.03.2020
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց ձորի մսի վաճառքի կետերում անցկացված վերահսկողական գործողությունները ցույց են տվել, որ միս-մսեղիքի իրացումը կատարվում է իրավական ակտերով սահմանված կարգի խախտումներով: Այսպես. մշտադիտարկումներ են եղել Եղեգնաձոր քաղաքում գործող մսի իրացման 11 կետերում, որոնցից 9-ում հայտնաբերվել է 749կգ անասնաբուժասանիտարական փորձաքննություն չանցած մսեղիք (307կգ՝ խոշոր եղջերավոր կենդանու, 442կգ՝ ընդհանուր քաշով խոզի): Տրվել […]
16:42 09.03.2020
Այսօր Գյումրիում երթ է անցկացվել, իսկ առիթն օրեր առաջ Տեքստիլ թաղամասի տներից մեկում կատարված դեպքն էր, երբ դաժան ծեծի հետևանքով 43-ամյա կինը մահացել էր, իսկ նրա 13-ամյա աղջիկը մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։ Երթի նախաձեռնությունը «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնությունների» կոալիցիայինն էր, որին միացել էին իրավապաշտպան տարբեր կազմակերպություններ, կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ներ։ Մասնակիցները «Մեղավորը […]
15:16 09.03.2020
Այսօր Նիդեռլանդներում սկսվել է Ուկրաինայի երկնքում «Մալազիական ավիաուղիների» «Բոինգ 777» ուղևորատար օդանավի կործանման գործով դատավարությունը: Այն ընթանում է անգլերեն ու նիդեռլանդերեն՝ ուղիղ եթերում: Ենթադրվում է, որ դատավարությունը երկար կընթանա, քանի որ գործի ծավալները շատ մեծ են: Ամբաստանյալները Ռուսաստանի 3 քաղաքացիներ են՝ պաշտոնաթող զինվորականներ Սերգեյ Դուբինսկին՝ «Խոժոռ» (Хмурый) մականվամբ, Օլեգ Պուլատովը՝ «Գյուրզա» մականվամբ, ինքնահռչակ Դոնեցկի Հանրապետության […]
14:00 09.03.2020
Մարտի 6-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներից մեկը շրջայց կատարելիս նկատել է, որ արգելապատի դրսի կողմից անհայտ անձինք պարանով ներնետել են կասկածելի փաթեթ և փորձել են իջեցնել հիմնարկի տարածք: Քրեակատարողական ծառայողը, ձեռնարկելով համապատասխան գործողություններ, անմիջապես կանխել է փոխանցումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից: Զննությամբ փաթեթում […]
13:51 09.03.2020
Սուդանի վարչապետ Աբդալա Համդոկի վրա հարձակում է կատարվել, հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով վարչապետի մամուլի ծառայությանը: Համդոկի ավտոշարասյան վրա հարձակում է եղել. երկուշաբթի աշխատանքի գնալիս ցանկացել են սպանել նրան: Ըստ որոշ տեղեկությունների՝ Համդոկի մեքենան պայթեցվել է, բայց վարչապետը ողջ է մնացել: Ըստ մամուլի ծառայության՝ քաղաքական գործիչն այժմ լավ է: «Նա լավ է և ապահով […]
13:00 09.03.2020
2020թ. մարտի 8-ին՝ ժամը 02:00-ին, Կապանի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ է տեղափոխվել Կապան քաղաքի բնակչի դի՝ հրազենային վնասվածքներով: Իրականացված անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը (վերջինս նույնպես Կապան քաղաքի բնակիչ է): Նա բերման է ենթարկվել և ձերբակալվել […]
12:30 09.03.2020
Մարտի 8-ին, ժամը 17:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեհաստանի Հանրապետության երկու լեռնագնաց (25-ամյա) գտնվում են Արագած լեռան վրա. նրանցից մեկը վնասել է ոտքը և չի կարողանում ինքնուրույն իջնել: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Օգնության են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ և փրկարարական խմբերը: Լեռնագնացներից ստացված ՋիՊիԷս (GPS) կոորդինատների համաձայն՝ իրենք […]
11:56 09.03.2020
Չինաստանում COVID-19 կորոնավիրուսով վարակված անձանց հետ շփումներ ունեցած, մեկուսացված անձանց համար օգտագործվող հյուրանոցի փլուզման հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 11-ի, ևս 21 մարդ դեռ փլատակների տակ է, հայտնում է People’s Daily China-ն: Ինչպես SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, Xinjia Express հյուրանոցը փլուզվել է Չինաստանի Լիչեն շրջանում: Ըստ տեղի իշխանությունների՝ շենքի փլուզման ժամանակ այնտեղ գտնվել […]
11:17 09.03.2020
Մարտի 2-ից 8-ն արձանագրվել է 10 մահ, 463 դեպք, որից 324-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 2 որոնողափրկարարական, 1 քարաթափման, 1 դարափուլի, 257 հրդեհի ահազանգ, 50 ճանապարհատրանսպորտային պատահար, 1 պատահար երկաթգծի ուղիում, 98 կենցաղային կանչ, որի հետևանքով տուժել է 79 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 5 քաղաքացի: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 10 դեպք. […]
10:26 09.03.2020
Մարտի 8-ին՝ ժամը 20:48-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Չարբախ թաղամասի գերեզմանատան մոտակայքում 2 քաղաքացի արգելափակվել են 3-4 մ խորությամբ փորված փոսում՝ 1 մ հողաշերտի տակ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման […]
23:33 08.03.2020
Այսօր՝ մարտի 8-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:55-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ-կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Չարբախի 11 և 1-ին փողոցների խաչմերուկում փլուզում է տեղի ունեցել և հողային աշխատանքներ կատարելիս 2 քաղաքացի մնացել են հողի շերտի տակ: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ փրկարարները մոտ 2 ժամ աշխատել […]
22:37 08.03.2020
Մարտի 8-ին` ժամը 18:00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին՝ «Տառերի պուրակ»-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Արայիկ Գ., ծնված 1974 թ.) և «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Արմեն Գ., ծնված […]
22:26 08.03.2020
Մարտի 8-ին` ժամը 20:48-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Չարբախի գերեզմանատան մոտակայքում քաղաքացիները ջրագծի համար փոս փորելիս ընկել են մեջը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […]
20:43 08.03.2020
Եգիպտոսի առողջապահության նախարարությունը հայտարարել է երկրում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքի մասին: Մահացածը Գերմանիայի 60-ամյա քաղաքացի էր:
20:14 08.03.2020
Մարտի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում, հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 18:30-ի սահմաններում ՈւԱԶ-31512 մակնիշի 06 LՏ 282 համարանիշի ավտոմեքենայի վարորդը՝ Ալավերդի-Սանահին ավտոճանապարհի «Արտաժան» հանդամասում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով, հայտնվել անտառում: Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մամնական վնասվածքներով տեղափոխվել Ալավերդու բժշկական […]
18:59 08.03.2020
Մարտի 8-ին, ժամը 17:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեհաստանի Հանրապետության երկու լեռնագնաց (25-ամյա) գտնվում են Արագած լեռան վրա. նրանցից մեկը վնասել է ոտքը և չի կարողանում ինքնուրույն իջնել: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ և փրկարարական խմբերը:
18:44 08.03.2020
Ավստրալիայի Հարավային Ուելսի սուպերմարկետում երկու կին զուգարանի թղթի համար ծեծկռտուք են սարքել: Այդ մասին հայտնում է Reuters- ը ՝ տեղական ոստիկանությանը հղումով: Կանայք պարտավորվել են մինչև 2020 թվականի ապրիլի 28-ը ներկայանալ դատարան, հայտնում են ոստիկանությունից: Ավստրալիայում ներկայումս կորոնավիրուսով վարակված է 70 մարդ: Վարակով պայմանավորված զուգարանի թղթի շուրջ իրարանցում է սկսվել:
17:18 08.03.2020
Այսօր ժամը 09:29-ին ԱՀ ոստիկանության պետական պահպանության վարչության գումարտակի ոստիկանը հաղորդել է ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժին առ այն, որ Արցախբանկ ՓԲԸ-ի պահակակետայինը դուռը չի բացում: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության ոստիկանության կայքը: Համաձայն տեղեկության՝ Իրականացված գործողությունների արդյունքում ԱՀ ոստիկանության ծառայողները հայտնաբերել են ԱՀ ոստիկանության ՊՊՎ գումարտակի ոստիկան՝ Մարտունու շրջանի բնակիչ, 1997թ. ծնված Վ. […]
16:13 08.03.2020
Չինաստանում 10 մարդ է մահացել հյուրանոցի փլուզման ժամանակ, որը ծառայում էր որպես կորոնավիրուսի պատճառով մեկուսացված անձանց ժամանակավոր բնակվելու վայր, հայտնում է Reuters- ը: Վերջին տվյալներով՝ փլատակներից դուրս է բերվել 48 մարդ, նրանցից տասը մահացել են, մնացածը տեղափոխվել են հիվանդանոցներ, հայտնում են երկրի արտակարգ իրավիճակների նախարարությունից: Նախկինում հաղորդվում էր, որ Xinjia Express հյուրանոցը փլուզվել է Չինաստանի […]
13:56 08.03.2020
Եգիպտացին մահացել է եգիպտական Գիզայում Հեֆրենի բուրգից ընկնելուց հետո, հայտնում է al-Masry al-Youm պորտալը՝ վկայակոչելով երկրի զբոսաշրջության նախարարության մամուլի հաղորդագրությունը: Ըստ հաղորդագրության՝ երիտասարդ եգիպտացին կիրակի առավոտյան ընկել է 135 մետրանոց բուրգից: «Գործը փոխանցվել է դատախազություն, կատարվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ», – հայտնել են նախարարությունից:
12:50 08.03.2020
Մարտի 8-ին հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում, հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 02:00-ի սահմաններում Կապանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկերի հերթապահ խումբը կանչով մեկնել է Ձորաստան բնակավայր 2-րդ փողոցի տներից մեկը, որտեղից «կոնքազդրային հոդի արտաքինից երկու վերքեր» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխել մի տղամարդու: Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Սյունիքի […]
12:36 08.03.2020
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում, հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 00:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Արտյոմ Գալստյանը Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 41 հասցեի՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ Արմավիրի նստավայրի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, իր վարած BMW մակնիշի 36 PM 727 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Արմավիրի մարզի […]