22:22 07.03.2020
Իրաքում տղամարդը մահացել է ուղիղ եթերում այն բանից հետո, երբ լրատվամիջոցի ներկայացուցչին բողոքել է երկրից, ինչի մասին վկայում է Al Sumaria-ի տեսանյութը: Նկարահանումներն իրականացվել են Բաղդադի Al Yarmouk հիվանդանոցում: Նա լրագրողներին բացատրել է, որ մարզում աշխատանք չկա, և մարդիկ հոգնել են հայրենիքում եղած խնդիրներից: «Ինչպե՞ս կարող եմ լռել՝ մարդիկ տառապում են», – ասել է նա […]
21:56 07.03.2020
Րոպեներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է կանխել Հաղթանակի կամրջից քաղաքացու ցած նետվելու փորձը: Այս մասին տեղեկացնում ե Newmedia.am-ը: Մարզերի շրջայցից վերադաձող վարչապետը մեքենայից նկատել է մարդկանց բազմությունը և ցած նետվել փորձող քաղաքացուն: Նա կանգնեցրել է մեքենան, մոտեցել, զրույցել քաղաքացու հետ, որն արդեն անցել էր վտանգավոր եզրագիծը: Դեպքի վայրում եղել են նաև ոստիկանության աշխատակիցները, ԱԻՆ-ը […]
21:26 07.03.2020
Վրացական իշխանությունները երկու շաբաթից ավելի ակտիվորեն աշխատում են, որպեսզի վրացի նավաստիները կարողանան վերադառնալ հայրենիք: «Վրաստանի այն քաղաքացիները, որոնք ավելի քան երկու շաբաթ գերեվարել էին ծովահենները, ազատ են արձակվել և առաջիկա օրերին կվերադառնան տուն»,- հայտարարել են Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալությունից: Չորս վրացի նավաստիներ, ինչպես նաև այլ երկրների նավաստիներ, գերեվարվել էին փետրվարի 20-ի գիշերը՝ Նիգերիայի Լագոս նավահանգստի […]
20:45 07.03.2020
Այսօր՝ մարտի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:25-ի սահմաններում Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 31-ամյա Կամո Խ.-ն, իր վարած Volkswagen մակնիշի 35 TT 581 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 56-րդ կմ-ում՝ Սուրենավան գյուղի վարչական տարածքում, բախվել է նույն գյուղի բնակիչ, 40-ամյա Արայիկ Պ.-ի վարած ՎԱԶ-2106 մակնիշի 35 QD 445 համարանիշի ավտոմեքենային, վերջինս էլ […]
19:44 07.03.2020
Մարտի 6-ին, ժամը 10.20-ին, ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարտի 5-ի, ժամը 19.00-ից մարտի 6-ի, ժամը 08.00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են Զարթոնք գյուղում գտնվող անասնագոմի դռան փականը և գողացել 2 հորթ: Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, Մեծամորի բաժնի գործընկերների հետ, գողություն կատարելու կասկածանքով, ժամը 18.00-ին […]
18:13 07.03.2020
Մարտի 5-ին Գյումրիում տեղի ունեցած դեպքը նաև հասարակության ու հարազատների անտարբերության հետևանք էր: Այս մասին այսօր խոսել են «Արևամանուկ» հիմնադրամի հոգեբանները: Հիշեցնենք, տանը ծեծի էին ենթարկվել մայրն ու դուստրը, ինչի հետևանքով մայրը մահացել է, իսկ 12 տարեկան աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է: Ըստ հոգեբաննների` խոսքն ընտանեկան բռնության մասին է, որի դրդապատճառները լուրջ ուսումնասիրության կարիք ունեն` […]
18:05 07.03.2020
Չինաստանում փլուզվել է հյուրանոց, որտեղ ապրում էին կորոնավիրուսով վարակված լինելու մեջ կասկածվող մարդիկ: Փրկարարները չեն բացառում, որ վեցհարկանի շենքի փլատակների տակ մարդիկ են մնացել: 剛剛發生,福建泉州鯉城區南環路酒店整座倒塌! pic.twitter.com/MYlFtp5t6I — Liberty (@dDy7OQj4xS23mkv) March 7, 2020 Հյուրանոցը գտնվում է Ցյուանչժոու քաղաքում՝ Չինաստանի արևելքում: Արտակարգ պատահարի հետևանքով կարող էին մահանալ մարդիկ: Շենքի փլուզումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 19:30-ին: Հյուրանոցից […]
17:50 07.03.2020
Մարտի 7-ին, ժամը 14:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի մոտակայքում այրվում են մոտ 1000-ից ավելի անվադողեր: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը […]
16:29 07.03.2020
Սիրիայում զոհվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան զինվորական Ֆարհադ Դաբիրիանը: Այս մասին հայտնել է Fars լրատվական գործակալությունը: Նշվում է, որ Դաբիրիանը զոհվել է մարտի 6-ին: Լրատվական գործակալությունը նրան անվանել է «Սաիդ Զայնաբ սրբավայրի պահապան», այդ մզկիթը գտնվում է Դամասկոսից հարավ գտնվող համանուն թաղամասում: Դրանից առաջ նա որպես հրամանատար ծառայել է Պալմիրայում: Ավելի վաղ […]
15:28 07.03.2020
Մարտի 6-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունքում ահազանգ է ստացվել, որ մարտի 5-ին ժամը 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում, բացել են «Հրանտ Շահինյանի» անվան դպրոցի հարևանությամբ գտնվող այգու դուռը և ծառ կտրել: Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ծառն ապօրինի հատել է Այգեստանի 8-րդ փողոցի 80-ամյա մի բնակիչ։ Նա տվել է խոստովանական բացատրություն: Վնասի չափը […]
14:27 07.03.2020
Մարտի 7-ին, ժամը 10:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վանաշեն գյուղի վերջնամասում՝ դաշտերում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:15-ին, մարվել` 11:22-ին: Այրվել են հողամասի խոտածածկույթը (մոտ 4 քմ) և երկաթյա վագոն-տնակի (մոտ 7 […]
13:27 07.03.2020
Մարտի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 160 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1700 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
13:15 07.03.2020
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտնում է, որ մարտի 7-ին Տավուշի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում հրազենային վիրավորում է ստացել, ապա հիվանդանոցում մահացել զինծառայող Ղարաև Էլթուն Էլման օղլուն (Qarayev Eltun Elman oğlu): Այս մասին տեղեկացնում է «Ռազմինֆո»-ն: Նշվում է, որ միջադեպի վայր է գնացել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Ղուլիևը: Հավելենք, որ այդ ուղղությամբ […]
10:48 07.03.2020
Մարտի 7-ին՝ ժամը 00:38-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դալար գյուղի գյուղապետարանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Դալար գյուղի Կոմիտասի փողոցի տներից մեկի դիմաց «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լայերդ Ս., […]
09:32 07.03.2020
Մարտի 6-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 40-ամյա Դիաննա Դ.-ն իր վարած Chrysler մակնիշի տրանզիտ համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի Պտղնի գյուղի հատվածում բախվել է նույն գյուղի 1-ին փողոցի 5 տան դիմացի ցանկապատին և քարե շինությանը: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հոսպիտալացվել է: Փաստի առթիվ նյութեր են […]
08:33 07.03.2020
Մարտի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում․ անվադողի պայթյունի հետևանքով տրակտորը կողաշրջվել է։ Դեպքը տեղի է ունեցել ժամը 12:00-ի սահմաններում, երբ Արևածագ գյուղի բնակիչ, 58-ամյա Երվանդ Ա.-ն գյուղամիջյան ճանապարհին վարելիս է եղել «Բելառուս» մակնիշի 8929 համարանիշի տրակտորը։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, կողաշրջման հետևանքով ուղևորը, նույն գյուղի բնակիչ, 25-ամյա Սարգիս Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել […]
08:17 07.03.2020
Մարտի 6-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:10-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության ակադեմիայի հարևանությամբ, ճակատ-ճակատի բախվել են Mercedes C240 մակնիշի 50 ZZ 006 համարանիշի և Mercedes մակնիշի 99 TT 969 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով մեկ հոգի մահացել է, ևս մեկ հոգի տեղափոխվել է«Աստղիկ» բժշկական կենտրոն: […]
23:11 06.03.2020
Մարտի լույս 6-ի գիշերը ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել։ Շրջիկ ծառայության ընթացքում նրանց տեսադաշտում է հայտնվել մոտ 10 խմ փայտանյութ բարձած «Զիլ» մակնիշի բեռնատար։ Դսեղ գյուղի բնակիչ, 51-ամյա վարորդը բեռի օրինականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել։ Նրա հայտնածով՝ փայտանյութն իրենն է, ծառերը բենզասղոցով հատել է Մարց գյուղից Լորուտ տանող ճանապարհի անտառից։ «Զիլ»-ը […]
23:00 06.03.2020
Մոսկվայի բնակիչը զայրացած հարձակվել է իր կանչով ժամանած շտապօգնության բժիշկների վրա, քանի որ նրանք պաշտպանիչ հագուստով են եղել։ «Մենք, ի՞նչ, վարակի՞չ ենք»,- վրդովված վանկարկել է նա։ Տղամարդու հարվածների տակ են հայտնվել բժշկուհին ու 23-ամյա ֆելդշերը։ Շտապօգնության ծառայությունը հենց այդ տղամարդու կանչով էր ժամանել՝ նրա երեխային ստուգելու համար։ Բժիշկների տեղեկություններով՝ երեխայի մոտ թոքաբորբի ախտանշաններ են եղել։ […]
20:33 06.03.2020
Մարտի 6-ին՝ տեղական ժամանակով ժամը 18:19-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 14:19-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38․360 և արևելյան երկայնության 44.520 աշխարհագրական կոորդինատներով Իրան-Թուրքիա սահմանային գոտի՝ Սալմաս քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 4․5 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ: Երկրաշարժը զգացվել […]
19:12 06.03.2020
Այսօր՝ մարտի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, Toyota Camry մակնիշի 35 TA 626 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ավան 6-րդ փողոցի 5 տան դիմաց բախվել է կայանված վիճակում գտնվող Opel մակնիշի 34 ՍT 478 համարանիշի ավտոմեքենային: Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով Toyota-ն մասամբ կիսակողաշրջված վիճակում հայտնվել է Opel-ի հետնամասի վրա, ինչի […]
18:59 06.03.2020
Մարտի 5-ին՝ ժամը 14։50-ի սահմաններում, շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրու Պռոշյան 14 հասցեից մարմնական վնասվածքներով «Մոր և մանկան ավստրիական» հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա աղջնակ։ Շտապօգնության կայանից հայտնեցին նաև, որ երեխայի մայրը տանը մահացած է։ Դեպքի վայր մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր։ 43-ամյա կնոջ դիակի զննությամբ պարզ դարձավ, որ մարմնին վնասվածքներ կան։ Տարածքային […]
18:13 06.03.2020
Երեկ Գյումրիի Տեքստիլ թաղամասում տեղի ունեցած սարսափելի դեպքից մեկ օր անց Պռոշյան 14 հասցեի բակի ու տան դռները կապարակնքված կամ ժապավենով առանձնացված չէին, հերթապահող ոստիկաններ տարածքում չկային։ Հարևանությամբ գտնվող տների դարպասները փակ էին, թաղամասի բնակիչները հրաժարվում էին խոսել դաժան ծեծի հետևանքով մահացած կնոջ ու նրա դստեր մասին։ Միայն սպանված կնոջ նախկին ամուսնու ազգականներից մեկը, որը […]
17:30 06.03.2020
Մարդու իրավունքների պաշտպանը մանրամասն ուսումնասիրության է ենթարկել մարտի 5-ին Գյումրիում ծեծի հետևանքով 43-ամյա կնոջ մահվան ու երեխայի բռնության ենթարկվելու մասին հրապարակումները: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: «Ըստ այս պահին առկա հրապարակային տեղեկությունների՝ կոնկրետ իրավիճակում բռնությունը հանգեցրել է ողբերգական հետևանքի՝ կնոջ մահվան: Հատկապես մտահոգող է, որ, ինչպես նշվում է հրապարակային աղբյուրներում, բռնության է ենթարկվել նաև […]
17:20 06.03.2020
Երուսաղեմում հայ հոգևորականի վրա թքելու համար հրեա երիտասարդ է պատասխանատվության ենթարկվել: Այս մասին տեղեկանում ենք Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումից: «Ուրախութեամբ տեղեկացնում ենք, որ առաջին անգամ՝ 1967 թուականից ի վեր, հայ հոգեւորականի վրայ թքելու համար, Իսրայէլի ոստիկանութիւնը որոշել է տուգանել օրինախախտ քաղաքացու: Դէպքը տեղի էր ունեցել մէկ տարի առաջ: Երուսաղէմի Հին […]
15:43 06.03.2020
Համացանցում կադրեր են տարածվել ուկրաինացի շախմատիստների մահվան վայրից: Կադրերում երևում է, թե ինչպես են մահացածների մարմինները դուրս բերվում պլաստիկ տոպրակներով և տեղափոխվում արտակարգ իրավիճակների ծառայության մեքենայով: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մահացած աղջիկը 18-ամյա պրոֆեսիոնալ շախմատիստուհի Ալեքսանդրա Վերնիգորան է: Նրա 26-ամյա ընկերը ևս հայտնի շախմատիստ է՝ արագ շախմատի Ուկրաինայի չեմպիոն Ստանիսլավ Բոգդանովիչը: Ըստ նախնական վարկածի՝ […]
15:36 06.03.2020
2020 թվականի մարտի 5-ին` ժամը 14:50-ին, ապա՝ 15:15-ին, «Գյումրու շտապ բուժօգնության կայան» ՓԲ ընկերությունից Գյումրի քաղաքի Մուշի բաժին ահազանգեր են ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկում մահացել է նույն տան 42-ամյա բնակչուհին, իսկ նրա 12-ամյա դուստրը՝ «տրավմատիկ շոկ, գանգուղեղային փակ վնասվածք» ախտորոշմամբ, տեղափոխվել է բուժօգնության: Ահազանգի հիման վրա դեպքի վայր մեկնած […]
15:20 06.03.2020
Մարտի 5-ին տեղեկություն էր ստացվել, որ Լոռու մարզի Եղեգնուտ գյուղի աջակողմյան լանջին այրվում է խոտածածկ տարածք: Հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել էին բարդ ռելիեֆի և մթության պատճառով։ Մարտի 6-ին` ժամը 10:15-ին, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները հրդեհը մարել են ժամը 14:10-ին: Մոտ 60-70 հա անտառային տարածքում այրվել է խոտածածկույթ։
14:49 06.03.2020
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած զանգվածային միջոցառման ժամանակ, որտեղ ներկա է եղել երկրի վարչապետ Աբդուլլա Աբդուլլան, կրակոցներ են հնչել: Այս մասին հաղորդել է РИА Новости-ն: Կրակոցների հետևանքով 23 մարդ մահացել է, ևս 33-ը՝ վիրավորվել: Տվյալները վերջնական չեն, զոհերի և վիրավորների թիվը կարող է աճել: Վարչապետի ներկայացուցիչ Մուջիբուրահման Ռահիմին ասել է, որ հարձակման ժամանակ Աբդուլլան չի […]
14:33 06.03.2020
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը լրագրողների հետ հանդիպմանը մանրամասներ է ներկայացրել երեկ Գյումրիում տեղի ունեցած միջադեպից տուժած անչափահաս աղջկա առողջական վիճակի մասին: Դալլաքյանը հայտնել է, որ գիշերը՝ 01:30-ին, Գյումրիից իրենց կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի աշխատակիցները տեղափոխել են պոլիտրավմայով 13 տարեկան աղջկա, ով միացված է եղել արհեստական շնչառության սարքին, ինկուբացված, անգիտակից վիճակում: Գյումրիում կատարվել են […]