TIME
Ամսաթիվ
25 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.83
  • 450.86
WEATHER
+25.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

221 դեպք, որից 106-ը՝ արտակարգ. ԱԻՆ-ն ամփոփ տվյալներ է ներկայացրել

13:08 27.04.2020

ՀՀ ԱԻՆ-ն ամփոփ տվյալներ է ներկայացրել անցած շաբաթ տեղի ունեցած պատահարների վերաբերյալ. «Ապրիլի 20-26-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 221 դեպք, որից 106-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 29 հրդեհի, 11 փլուզման, վեց քարաթափման, երկու սողանքի, մեկ առատ ձյան, մերկասառույցի և կարկուտի երեքական դեպք, 30 ճանապարհատրանսպորտային պատահար, չորս ինքնասպանության փորձ, ինչպես նաև 77 կենցաղային […]

̰
Սևանա լճում հայտնաբերվել է օրերս կորած քաղաքացու ավտոմեքենան և հագուստը

12:14 27.04.2020

ՀՀ ԱԻՆ-ը հայտնում է,  որ ապրիլի 27-ին՝ ժամը 10:10-ին, ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևանի թերակղզու մոտակայքում հայտնաբերվել է օրերս կորած քաղաքացու ավտոմեքենան և հագուստը. լճում որոնողափրկարարական  աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:  

̰
Հարթավան գյուղի տներից մեկում բռնկված հրդեհը խլել է բնակչի կյանքը

11:59 27.04.2020

Ապրիլի 27-ին՝ ժամը 07:41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի 9-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 20-րդ փողոցի տներից մեկի հյուրասենյակում, ինչի հետևանքով մահացել է տան բնակիչը (Սմբատ […]

̰
Դանակահարություն Նոր Նորքի 8-րդ զանգվածում․ կա 2 տուժած

11:56 27.04.2020

Ապրիլի 26-ին` ժամը 17.47-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը թիակի ծակած վերքով բուժօգնության է տեղափոխել 19-ամյա երիտասարդի: Ժամը 18.44-ին մեկ այլ բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել, որ շտապօգնության խումբը կրծքավանդակի ձախ կեսի վերին հատվածի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխել 24-ամյա երիտասարդի: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն […]

̰
Քարաթափում Ջերմուկ-Վայք ավտոճանապարհին

10:20 27.04.2020

Ապրիլի 27-ին` ժամը 05:37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաք տանող  ավտոճանապարհին՝ «Չարքանդ» կոչվող տարածքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է երկկողմանի փակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քարաթափումը տեղի է ունեցել Ջերմուկ-Վայք ավտոճանապարհի 11-րդ կմ-ին. […]

̰
Փլուզում Գյումրիի վթարային տներից մեկում․ տուժածներ չկան

23:45 26.04.2020

Այսօր՝ ժամը 21:21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոցի տներից մեկում փլուզում է տեղի ունեցել: Դեպքի վայր մեկնած Գյումրիի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները պարզել են, որ  փլուզվել է տան միջսենյակային պատերից մեկը: «Միջսենյակային պատն է փլվել, առաստաղը կախվել է ներքև: Քարերը լցվել էին պահարանների ու գույքի վրա, տանը բնակվում են […]

̰
Իջևանի 32-ամյա բնակիչը, ով դատարանի որոշմամբ տեղափոխվել էր Նուբարաշենի հոգեբուժարան, հատուկ պահվող տարածքից դիմել էր փախուստի

22:55 26.04.2020

SHAMSHYAN.com-ի տեղեկութուններով, ապրիլի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում, ժողովրդին հայտնի Նուբարաշենի հոգեբուժարանում: Ժամը 16:20-ի սահմաններում նշված կենտրոնի թիվ 3 հատուկ հսկողության բաժանմունքից փախուստի է դիմել Իջեւան քաղաքի բնակիչ, 32-ամյա Արման Մանուկյանը: Աղբյուրի տեղեկություններով՝ վերջինս դատարանի որոշմամբ՝ որպես անվտանգության միջոց, տեղավորված է եղել հատուկ հսկողության բաժանմունքում և փախուստի է […]

̰
Mercedes-ը Խանջյան-Վարդանանց հայտնվել է  թունելի բազալտե քարի վրա

18:23 26.04.2020

Այսօր՝ ապրիլի 26-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 13:50-ի սահմաններում Mercedes E320 մակնիշի 03 QQ 040 համարանիշի ավտմեքենայի վարորդը Խանջյան փողոցից դեպի Վարդանանց փողոց մտնելիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Խանջյան-Վարդանանց փողոցները կապող վերգետնյա թունելի բետոնե եզրաքարերին և մասամբ հայտնվել եզրաքարերի վրա: Աղբյուրի հաղորդմամբ՝ ըստ նախնական […]

̰
Գլաձոր գյուղում տեղի է ունեցել քարաթափում․ բնակելի տան տանիքը վնասվել է

12:10 26.04.2020

Ապրիլի 26-ին՝ ժամը 07:33-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհին՝ «Սիսական» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել սողանք, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաև բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչություն մասնագիտացված խումբը: Պարզվել է, որ […]

̰
Գորիսում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պատին

10:22 26.04.2020

Ապրիլի 25-ին` ժամը 23:23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի թիվ 62 տան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mitsubishi Lancer» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Էդվարդ Մ., ծնված 1994 թ.)  դուրս է […]

̰
Լոս Անջելեսում դեռահասը մահացել է Հայոց ցեղասպանության տարելիցի առթիվ կազմակերպված ավտոերթի ժամանակ

17:15 25.04.2020

Լոս Անջելեսում Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առթիվ կազմակերպված ավտոերթի ժամանակ վթար է տեղի ունեցել: Այն տեղի է ունեցել Ջեֆերսոն պարկի հարևանությամբ: Այս մասին հայտնել է KTLA5-ը: Մահացել է 16-ամյա մի դեռահաս, ևս 4 երիտասարդ վնասվածքներ են ստացել: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Համաձայն ոստիկանության նախնական տվյալների՝ տղան կորցրել է 2019 Dodge Charger մեքենայի կառավարումը և բախվել […]

̰
Ամերիկյան ռազմանավի վրա կորոնավիրուսի տարածումից հետո մահվան դեպք է գրանցվել

17:07 25.04.2020

Միացյալ Նահանգերի ռազմածովային ուժերի «Թեոդոր Ռուզվելտ» ավիակրի նավաստիներից կորոնավիրուսով արդեն վարակվել է 840-ը։ Մեկ նավաստի մահացել է վարակվելուց հետո։ Այս մասին հայտնում է Popular Mechanics կայքը։ Նշվում է, որ հիվանդության բռնկումից հետո անձնակազմի մոտ 5 հազար անդամներից 4 հազարը իջեցվել են նավից, իսկ ռազմանավը կայանել է ԱՄՆ-ին պատկանող ասիական Գուամ կղզու ամերիկյան ռազմածովային բազայում։ Նավի […]

̰
Անցնող շաբաթվա ընթացքում կրակոցների թիվը կտրուկ աճել է. Տիգրան Աբրահամյան

17:03 25.04.2020

Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Պաշտպանության բանակը հրապարակել է ապրիլի 19-25-ն ընկած ժամանակահատվածում առաջնագծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների և մեր դիրքապահների ուղղությամբ տարբեր տրամաչափի զենքերից արձակված կրակոցների թիվը՝ 3500: «Արդեն չեմ հիշում, թե վերջին անգամ երբ ենք նման մեծ թիվ ունեցել, միանշանակ է, որ անցնող շաբաթվա ընթացքում կրակոցների […]

̰
Հաղթանակի փողոցի կրակոցների առթիվ հարուցվել է քրգործ

16:43 25.04.2020

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ ապրիլի 25-ին՝ ժամը 01:20-ին, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Հաղթանակի 1-ին փողոցից կրակոցների ձայներ են լսվում: Նույն օրը՝ ժամը 03:00-ին, ահազանգ է ստացվել նաև «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ՓԲ ընկերությունից այն մասին, որ բուժօգնության են դիմել երկու քաղաքացի՝ հայր և որդի, որոնցից մեկի մոտ ախտորոշվել […]

̰
Հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 180 անգամ

15:13 25.04.2020

Ապրիլի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 180 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 3500 կրակոց: «Բացի վերոնշյալ խախտումներից, ապրիլի 21-ին` ժամը 13:07-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից հարավային հատվածում խոցվել է Արցախի օդային սահմանը հատած, ադրբեջանական զինուժին պատկանող, […]

̰
Երևանի Հաղթանակ թաղամասից հայր ու որդի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

11:31 25.04.2020

Ապրիլի 25-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 01։20-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ թաղամասում կրակոցներ են լսվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված թաղամաս է մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ։ Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի վայրը, ժամը 02։00-ին Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ […]

̰
Սողանք Արտավան գյուղում

10:12 25.04.2020

Ապրիլի 24-ին՝ ժամը 16:00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արտավան գյուղի փողոցներից մեկում սողանքի հետևանքով ճանապարհի որոշ հատված անանցանելի է. վնասվել է ջրագիծը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Արտավան գյուղի «Աղքյենդ» կոչվող թաղամասի 17-րդ փողոցի ճամփեզրյա հատվածում տեղի է ունեցել […]

̰
«Սարավան-Զանգեր» հատվածում բեռնատարն արգելափակվել էր ճամփեզրյա փոսում

18:50 24.04.2020

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ապրիլի 24-ին՝ ժամը 08:50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ բեռնատարը Երևան-Մեղրի ավտոճանապարհի «Սարավան-Զանգեր» հատվածում մոտ 2 մ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և արգելափակվել ճամփեզրյա փոսում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Մ-2 Երևան-Մեղրի ավտոճանապարհի […]

̰
Գազի արտահոսք Երևանյան շենքերից մեկում` հրդեհի բռնկմամբ

17:55 24.04.2020

Ապրիլի 23-ին՝ ժամը 23:43-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գրիբոյեդովի փողոցի թիվ 1Ա շենքի հետնամասում գազի հաշվիչ է այրվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գազատար խողովակի ապահովիչների հատվածում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Փրկարարները փակել […]

̰
Քարաթափում Հերհեր գյուղի խաչմերուկում

14:59 24.04.2020

Ապրիլի 23-ին՝ ժամը 20:24-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանա­պարհին՝ Հերհեր գյուղի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: «Վայքի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները հատուկ տեխնիկայի օգնությամբ քարերը (մոտ 10 խմ) հեռացրել են ավտոճանապարհից […]

̰
34-ամյա տղամարդը «կրծքավանդակի և որովայնի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

13:17 24.04.2020

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։40-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Ա. Ավետիսյան փողոցի 76 շենքի բակից «կրծքավանդակի և որովայնի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով […]

̰
Հրդեհ՝ երևանյան հյուրանոցներից մեկին կից կաթսայատանը

10:42 24.04.2020

Ապրիլի 23-ին՝ ժամը 17:40-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում գտնվող «Ռիցար» հյուրանոցի ենթակայանում առկա է էլեկտրական լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկմամբ, և գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հյուրանոցին կից կաթսայատանը (25 […]

̰
Ապարանի ԲԿ-ի բակում քամու հետևանքով կոտրված ծառն ընկել է մեքենայի վրա

10:02 24.04.2020

Ապրիլի 23-ին՝ ժամը 22:29-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քամու հետևանքով ծառը կոտրվել և ընկել է Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ  30 հասցեում գտնվող «Ապարանի Բժշկական Կենտրոն» ՓԲԸ-ի բակում կայանած «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վրա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել […]

̰
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. ճակատ ճակատի բախվել են Lada Priora-ն ու ВАЗ 2106-ը. վարորդները տեղում մահացել են

23:33 23.04.2020

Այսօր՝ ապրիլի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի Աղավնաձոր գյուղի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են ВАЗ 2106 մակնիշի 34 AA 831 համարանիշի և Lada Priora մակնիշի 36 MՍ 741 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը՝ բախման հետևանքով 06-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել […]

̰
Մեծ ցավով և խոր ափսոսանքով ընդունեցի Ասո Թավիթյանի մահվան լուրը. Աննա Հակոբյան

16:34 23.04.2020

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ մեծ ցավով և խոր ափսոսանքով է ընդունել  Ասո Թավիթյանի մահվան լուրը։ «Ջերմությամբ եմ հիշում անցյալ տարի կայացած մեր հանդիպումները։ Նա ոչ միայն մեծ հաջողությունների հասած պրոֆեսիոնալ էր, այլև վառ և լուսավոր անհատականություն։ Նրա կյանքի ուղին բաց դաս է բոլորիս համար։ Նա վստահ […]

̰
Կոտայքի մարզում Opel-ի վարորդը ոստիկանության ծառայողի է վրաերթի ենթարկել

16:10 23.04.2020

Ապրիլի 22-ին վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ՝ 37-ամյա Արման Հ-ն իր վարած Opel մակնիշի 34 NM 341 համարանիշի ավտոմեքենայով Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել արտակարգ դրության պայմաններում Զովունի-Դավիթաշեն անշարժ հենակետում ծառայություն իրականացնող Ապարան քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Մհեր Մ-ին, հայտնում է shamshyan.com-ը։ Վարորդը փախուստի չի […]

̰
Աշոցքում վթարային շենքում փլուզում է գրանցվել

13:40 23.04.2020

Այսօր Աշոցքում փլուզում է տեղի ունեցել: Աշոցքի հրշեջ-փրկարարական ջոկատ ահազանգը ստացվել է առավոտյան ժամը 10:06-ին, դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը՝ փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալի գլխավորությամբ: «Ահազանգը ստացվել է համայնքի ղեկավարից: Դեպքի վայր հասնելուն պես պարզվեց, որ փլուզումը տեղի է ունեցել հրապարակում գտնվող երկհարկանի շենքի առաջին հարկում: Փլուզվել է դիմային պատի հատվածից 10 քմ հատված, […]

̰
ԱՄՆ-ում մահացել է դերասանուհի Շիրլի Նայթը

12:49 23.04.2020

Հոլիվուդյան դերասանուհի Շիրլի Նայթը մահացել է ապրիլի 22-ին, ԱՄՆ-ում: Դերասանուհին 83 տարեկան էր, հայտնում է Hollywood Reporter-ը: Նայթը մահացել է Տեխասի Սան Մարկոս ​​քաղաքում՝ իր դստեր՝ դերասանուհի Քեյթլին Հոփկինսի տանը: Շիրլի Նայթը երկու անգամ առաջադրվել էր «Օսկար» մրցանակի «Երիտասարդության քաղցրաձայն թռչուն» և «Մթություն աստիճանների վերևում» ֆիլմերում դերերի համար: Նա նաև «Ոսկե գլոբուս», «Էմմի», «Թոնի» մրցանակների […]

̰
Երևանում Opel-ի վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի

08:56 23.04.2020

Ապրիլի 22-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում Opel մակնիշի 35 CD 929 համարանիշի ավտոմեքենայի վարորոդը Թամանցիների փողոցում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վրաերթի ենթարկվածների ինքնությունը:

̰
Կրակոցներ Կապանում. հրազենային վնասվածքներով 30-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել

21:03 22.04.2020

Այսօր՝ ապրիլի 22-ին, հրազենի գործադրմամբ հերթական սպանությունն է տեղի ունեցել հանրապետությունում: Ժամը 06:50-ի սահմաններում ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացու կողմից, որ Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի հուշահամալիրի տարածքում երիտասարդ տղայի դի կա: Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։ Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի բնակիչ, 30-ամյա Սասուն Սարկիսյանի դին: […]

̰
BACK_TO_TOP