TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+26.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

ԱԻՆ-ը տեսանյութ է հրապարակել Ներքին Չարբախում հողաշերտի փլուզման վայրից

10:26 09.03.2020

Մարտի 8-ին՝ ժամը 20:48-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Չարբախ թաղամասի գերեզմանատան մոտակայքում 2 քաղաքացի արգելափակվել են 3-4 մ խորությամբ փորված փոսում՝ 1 մ հողաշերտի տակ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման […]

̰
Ողբերգական դեպք Երևանում. փրկարարները դուրս են բերել հողաշերտի տակ մնացած տղամարդկանց դիերը

23:33 08.03.2020

Այսօր՝ մարտի 8-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:55-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ-կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Չարբախի 11 և 1-ին փողոցների խաչմերուկում փլուզում է տեղի ունեցել և հողային աշխատանքներ կատարելիս 2 քաղաքացի մնացել են հողի շերտի տակ: Shamshyan.com-ի  հաղորդմամբ՝ փրկարարները մոտ 2 ժամ աշխատել […]

̰
Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ

22:37 08.03.2020

Մարտի 8-ին` ժամը 18:00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին՝ «Տառերի պուրակ»-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Արայիկ Գ., ծնված 1974 թ.) և «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Արմեն Գ., ծնված […]

̰
Ներքին Չարբախի գերեզմանատան մոտակայքում քաղաքացիներն ընկել են փոսը

22:26 08.03.2020

Մարտի 8-ին` ժամը 20:48-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Չարբախի գերեզմանատան մոտակայքում քաղաքացիները ջրագծի համար փոս փորելիս ընկել են մեջը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […]

̰
Եգիպտոսի առողջապահության նախարարությունը հայտնել է երկրում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքի մասին

20:43 08.03.2020

Եգիպտոսի առողջապահության նախարարությունը հայտարարել է երկրում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքի մասին: Մահացածը Գերմանիայի 60-ամյա քաղաքացի էր:

̰
Լոռու մարզում ՈւԱԶ-ը մի քանի պտույտ կատարելով, գլխիվայր հայտնվել է անտառում. մահացածին և 3 վիրավորներին դուրս են բերել Ալավերդու փրկարարներն ու բժիշկները

20:14 08.03.2020

Մարտի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում, հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 18:30-ի սահմաններում ՈւԱԶ-31512 մակնիշի 06 LՏ 282 համարանիշի ավտոմեքենայի վարորդը՝ Ալավերդի-Սանահին ավտոճանապարհի «Արտաժան» հանդամասում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով, հայտնվել անտառում: Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մամնական վնասվածքներով տեղափոխվել Ալավերդու բժշկական […]

̰
Լեհաստանի երկու լեռնագնացներից մեկը Արագած լեռան վրա վնասել է ոտքը. դեպքի վայր են մեկնել փրկարարական խմբերը

18:59 08.03.2020

Մարտի 8-ին, ժամը 17:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեհաստանի Հանրապետության երկու լեռնագնաց (25-ամյա) գտնվում են Արագած լեռան վրա. նրանցից մեկը վնասել է ոտքը և չի կարողանում ինքնուրույն իջնել: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ և փրկարարական խմբերը:

̰
Ավստրալիայում երկու կին զուգարանի թղթի համար ծեծկռտուք են սարքել

18:44 08.03.2020

Ավստրալիայի Հարավային Ուելսի սուպերմարկետում երկու կին զուգարանի թղթի համար ծեծկռտուք են սարքել: Այդ մասին հայտնում է Reuters- ը ՝ տեղական ոստիկանությանը հղումով: Կանայք պարտավորվել են մինչև 2020 թվականի ապրիլի 28-ը ներկայանալ դատարան, հայտնում են ոստիկանությունից: Ավստրալիայում ներկայումս կորոնավիրուսով վարակված է 70 մարդ: Վարակով պայմանավորված զուգարանի թղթի շուրջ իրարանցում է սկսվել:  

̰
Արցախում 23-ամյա ոստիկանի դի է հայտնաբերվել

17:18 08.03.2020

Այսօր ժամը 09:29-ին ԱՀ ոստիկանության պետական պահպանության վարչության գումարտակի ոստիկանը հաղորդել է ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժին առ այն, որ Արցախբանկ ՓԲԸ-ի պահակակետայինը դուռը չի բացում: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության ոստիկանության կայքը: Համաձայն տեղեկության՝ Իրականացված գործողությունների արդյունքում ԱՀ ոստիկանության ծառայողները հայտնաբերել են ԱՀ ոստիկանության ՊՊՎ գումարտակի ոստիկան՝ Մարտունու շրջանի բնակիչ, 1997թ. ծնված Վ. […]

̰
Չինաստանում փլուզվել է կորոնավիրուսի հետևանքով մեկուսացված անձանց հյուրանոցը. կա 10 զոհ

16:13 08.03.2020

Չինաստանում 10 մարդ է մահացել հյուրանոցի փլուզման ժամանակ, որը ծառայում էր որպես կորոնավիրուսի պատճառով մեկուսացված անձանց ժամանակավոր բնակվելու վայր, հայտնում է Reuters- ը: Վերջին տվյալներով՝ փլատակներից դուրս է բերվել 48 մարդ, նրանցից տասը մահացել են, մնացածը տեղափոխվել են հիվանդանոցներ, հայտնում են երկրի արտակարգ իրավիճակների նախարարությունից: Նախկինում հաղորդվում էր, որ Xinjia Express հյուրանոցը փլուզվել է Չինաստանի […]

̰
Եգիպտացին մահացել է՝ ընկնելով Գիզայի բուրգերից մեկից

13:56 08.03.2020

Եգիպտացին մահացել է եգիպտական Գիզայում Հեֆրենի բուրգից ընկնելուց հետո, հայտնում է al-Masry al-Youm պորտալը՝ վկայակոչելով երկրի զբոսաշրջության նախարարության մամուլի հաղորդագրությունը: Ըստ հաղորդագրության՝ երիտասարդ եգիպտացին կիրակի առավոտյան ընկել է 135 մետրանոց բուրգից: «Գործը փոխանցվել է դատախազություն, կատարվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ», – հայտնել են նախարարությունից:

̰
Հրազենի գործադրմամբ սպանություն Սյունիքի մարզում. կասկածյալը ձերբակալված է

12:50 08.03.2020

Մարտի 8-ին հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում, հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 02:00-ի սահմաններում Կապանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկերի հերթապահ խումբը կանչով մեկնել է Ձորաստան բնակավայր 2-րդ փողոցի տներից մեկը, որտեղից «կոնքազդրային հոդի արտաքինից երկու վերքեր» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխել մի տղամարդու: Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Սյունիքի […]

̰
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. կա վիրավոր

12:36 08.03.2020

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում, հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 00:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Արտյոմ Գալստյանը Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 41 հասցեի՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ Արմավիրի նստավայրի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, իր վարած BMW մակնիշի 36 PM 727 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Արմավիրի մարզի […]

̰
Իրաքում տղամարդը կյանքից դժգոհելուց հետո ուղիղ եթերում մահացել է

22:22 07.03.2020

Իրաքում տղամարդը մահացել է ուղիղ եթերում այն բանից հետո, երբ լրատվամիջոցի ներկայացուցչին բողոքել է երկրից, ինչի մասին վկայում է Al Sumaria-ի տեսանյութը: Նկարահանումներն իրականացվել են Բաղդադի Al Yarmouk հիվանդանոցում: Նա լրագրողներին բացատրել է, որ մարզում աշխատանք չկա, և մարդիկ հոգնել են հայրենիքում եղած խնդիրներից: «Ինչպե՞ս կարող եմ լռել՝ մարդիկ տառապում են», – ասել է նա […]

̰
Նիկոլ Փաշինյանը րոպեներ առաջ կանխել է Հաղթանակի կամրջից քաղաքացու ինքնասպանության փորձը․ Newmedia.am

21:56 07.03.2020

Րոպեներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է կանխել Հաղթանակի կամրջից քաղաքացու ցած նետվելու փորձը: Այս մասին տեղեկացնում ե Newmedia.am-ը: Մարզերի շրջայցից վերադաձող վարչապետը մեքենայից նկատել է մարդկանց բազմությունը և ցած նետվել փորձող քաղաքացուն: Նա կանգնեցրել է մեքենան, մոտեցել, զրույցել քաղաքացու հետ, որն արդեն անցել էր վտանգավոր եզրագիծը: Դեպքի վայրում եղել են նաև ոստիկանության աշխատակիցները, ԱԻՆ-ը […]

̰
Ծովահեններն ազատել են Աֆրիկայում գերեվարված վրացի նավաստիներին

21:26 07.03.2020

Վրացական իշխանությունները երկու շաբաթից ավելի ակտիվորեն աշխատում են, որպեսզի վրացի նավաստիները կարողանան վերադառնալ հայրենիք: «Վրաստանի այն քաղաքացիները, որոնք ավելի քան երկու շաբաթ գերեվարել էին  ծովահենները, ազատ են արձակվել և առաջիկա օրերին կվերադառնան տուն»,- հայտարարել են Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալությունից: Չորս վրացի նավաստիներ, ինչպես նաև այլ երկրների նավաստիներ, գերեվարվել էին փետրվարի 20-ի գիշերը՝ Նիգերիայի Լագոս նավահանգստի […]

̰
Արարատի մարզում 06-ը հայտնվել է Mercedes-ի ու Volkswagen-ի արանքում. կան վիրավորներ

20:45 07.03.2020

Այսօր՝ մարտի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:25-ի սահմաններում Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 31-ամյա Կամո Խ.-ն, իր վարած Volkswagen մակնիշի 35 TT 581 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 56-րդ կմ-ում՝ Սուրենավան գյուղի վարչական տարածքում, բախվել է նույն գյուղի բնակիչ, 40-ամյա Արայիկ Պ.-ի վարած ՎԱԶ-2106 մակնիշի 35 QD 445 համարանիշի ավտոմեքենային, վերջինս էլ […]

̰
Երիտասարդներն անասնագոմից հորթեր են գողացել

19:44 07.03.2020

Մարտի 6-ին, ժամը 10.20-ին, ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարտի 5-ի, ժամը 19.00-ից մարտի 6-ի, ժամը 08.00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են Զարթոնք գյուղում գտնվող անասնագոմի դռան փականը և գողացել 2 հորթ: Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, Մեծամորի բաժնի գործընկերների հետ, գողություն կատարելու կասկածանքով, ժամը 18.00-ին […]

̰
Հասարակության անտարբերության հետևանք. հոգեբանները` Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին

18:13 07.03.2020

Մարտի 5-ին Գյումրիում տեղի ունեցած դեպքը նաև հասարակության ու հարազատների անտարբերության հետևանք էր: Այս մասին այսօր խոսել են «Արևամանուկ» հիմնադրամի հոգեբանները: Հիշեցնենք, տանը ծեծի էին ենթարկվել մայրն ու դուստրը, ինչի հետևանքով մայրը մահացել է, իսկ 12 տարեկան աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է: Ըստ հոգեբաննների` խոսքն ընտանեկան բռնության մասին է, որի դրդապատճառները լուրջ ուսումնասիրության կարիք ունեն` […]

̰
Չինաստանում վեցհարկանի հյուրանոց է փլուզվել

18:05 07.03.2020

Չինաստանում փլուզվել է հյուրանոց, որտեղ ապրում էին կորոնավիրուսով վարակված լինելու մեջ կասկածվող մարդիկ: Փրկարարները չեն բացառում, որ վեցհարկանի շենքի փլատակների տակ մարդիկ են մնացել: 剛剛發生,福建泉州鯉城區南環路酒店整座倒塌! pic.twitter.com/MYlFtp5t6I — Liberty (@dDy7OQj4xS23mkv) March 7, 2020 Հյուրանոցը գտնվում է Ցյուանչժոու քաղաքում՝ Չինաստանի արևելքում: Արտակարգ պատահարի հետևանքով կարող էին մահանալ մարդիկ: Շենքի փլուզումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 19:30-ին: Հյուրանոցից […]

̰
Մրգաշենի մոտակայքում 1000-ից ավելի անվադողեր են այրվել

17:50 07.03.2020

Մարտի 7-ին, ժամը 14:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի մոտակայքում այրվում են մոտ 1000-ից ավելի անվադողեր: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը […]

̰
Սիրիայում իրանցի բարձրաստիճան զինվորական է զոհվել

16:29 07.03.2020

Սիրիայում զոհվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան զինվորական Ֆարհադ Դաբիրիանը: Այս մասին հայտնել է Fars լրատվական գործակալությունը: Նշվում է, որ Դաբիրիանը զոհվել է մարտի 6-ին: Լրատվական գործակալությունը նրան անվանել է «Սաիդ Զայնաբ սրբավայրի պահապան», այդ մզկիթը գտնվում է Դամասկոսից հարավ գտնվող համանուն թաղամասում: Դրանից առաջ նա որպես հրամանատար ծառայել է Պալմիրայում: Ավելի վաղ […]

̰
80-ամյա տղամարդը ապօրինի ծառ է հատել

15:28 07.03.2020

Մարտի 6-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունքում ահազանգ է ստացվել, որ մարտի 5-ին ժամը 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում, բացել են «Հրանտ Շահինյանի» անվան դպրոցի հարևանությամբ գտնվող այգու դուռը և ծառ կտրել: Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ծառն ապօրինի հատել է Այգեստանի 8-րդ փողոցի 80-ամյա մի բնակիչ։ Նա տվել է խոստովանական բացատրություն: Վնասի չափը […]

̰
Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը մարվել է

14:27 07.03.2020

Մարտի 7-ին, ժամը 10:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վանաշեն գյուղի վերջնամասում՝ դաշտերում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:15-ին, մարվել` 11:22-ին: Այրվել են հողամասի խոտածածկույթը (մոտ 4 քմ) և երկաթյա վագոն-տնակի (մոտ 7 […]

̰
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1700 կրակոց

13:27 07.03.2020

Մարտի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 160 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1700 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

̰
Սպանվել է Ադրբեջանի ՊՍԾ զինծառայող. «Ռազմինֆո»

13:15 07.03.2020

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտնում է, որ մարտի 7-ին Տավուշի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում հրազենային վիրավորում է ստացել, ապա հիվանդանոցում մահացել զինծառայող Ղարաև Էլթուն Էլման օղլուն (Qarayev El­tun Elman oğlu): Այս մասին տեղեկացնում է «Ռազմինֆո»-ն: Նշվում է, որ միջադեպի վայր է գնացել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Ղուլիևը: Հավելենք, որ այդ ուղղությամբ […]

̰
Դալար գյուղում մեքենան բախվել է ծառին. կա 3 վիրավոր

10:48 07.03.2020

Մարտի 7-ին՝ ժամը 00:38-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դալար գյուղի գյուղապետարանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Դալար գյուղի Կոմիտասի փողոցի տներից մեկի դիմաց «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լայերդ Ս., […]

̰
Կոտայքի մարզում Chrysler-ը բախվել է տան ցանկապատին և քարե շինությանը. կա վիրավոր

09:32 07.03.2020

Մարտի 6-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 40-ամյա Դիաննա Դ.-ն իր վարած Chrysler մակնիշի տրանզիտ համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի Պտղնի գյուղի հատվածում բախվել է նույն գյուղի 1-ին փողոցի 5 տան դիմացի ցանկապատին և քարե շինությանը: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հոսպիտալացվել է: Փաստի առթիվ նյութեր են […]

̰
Լոռու մարզում տրակտորն անվադողի պայթյունի հետևանքով կողաշրջվել է․ կա տուժած

08:33 07.03.2020

Մարտի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում․ անվադողի պայթյունի հետևանքով տրակտորը կողաշրջվել է։ Դեպքը տեղի է ունեցել ժամը 12:00-ի սահմաններում, երբ Արևածագ գյուղի բնակիչ, 58-ամյա Երվանդ Ա.-ն գյուղամիջյան ճանապարհին վարելիս է եղել «Բելառուս» մակնիշի 8929 համարանիշի տրակտորը։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, կողաշրջման հետևանքով ուղևորը, նույն գյուղի բնակիչ, 25-ամյա Սարգիս Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել […]

̰
Իսակովի պողոտայում ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ները. կա1 զոհ,1 վիրավոր

08:17 07.03.2020

Մարտի 6-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:10-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության ակադեմիայի հարևանությամբ, ճակատ-ճակատի բախվել են Mercedes C240 մակնիշի 50 ZZ 006 համարանիշի և Mercedes մակնիշի 99 TT 969 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով մեկ հոգի մահացել է, ևս մեկ հոգի տեղափոխվել է«Աստղիկ» բժշկական կենտրոն: […]

̰
BACK_TO_TOP