22:13 03.03.2020
Աստիճաններից ցած գլորված 15-ամյա գյումրեցի տղայի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր, այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից, որտեղ երեկ տեղափոխվել էր պատանին:
«Տղան մեզ մոտ կրկին վիրահատության է ենթարկվել, ունի բազմաթիվ կոտրվածքներ ու վնասվածքներ որովայնի ու գլխի շրջանում, տեղադրված են դրենաժներ: Վնասվածքները կոնքի, որովայնի, թոքերի ու գլխի շրջանում են, տղան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, գիտակցությունը տեղն է, բայց դրական դինամիկայի մասին խոսելը դեռ շատ վաղ է»,- հեռախոսազրույցի ընթացքում փոխանցել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հերթապահ բժիշկ Միհրան Գուսիկյանը:
Պատանին սովորում է Գյումրիի թիվ 9 հիմնական դպրոցում, դեպքը տեղի է ունեցել մարտի 1-ին Գյումրու «Արագած» մարզամշակութային կենտրոնում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տղան որոշել է տանիք բարձրանալ ու ոլորապտույտ երկաթյա աստիճաններից գլորվել է ցած:
«Ես տեղյակ եմ, որ տղան իր մի քանի համադասարանցիների ու ընկերների հետ,առանց դասղեկին ու ուսուցիչներին տեղյակ պահելու, խնջույք է կազմակերպել, ու դեպքը հենց այդ ընթացքում էլ տեղի է ունեցել: Որքանով տեղյակ եմ` խնջույքին նաև ծնողներ են ներկա գտնվել, դեպքը տեղի է ունեցել կիրակի օրը, և դպրոցի հետ կապված խնդիրներ չկան»,- SHANTNEWS.am- ին փոխանցեց Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը:
Իսկ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» տնօրեն Ժորժիկ Սերոբյանն էլ փոխանցել է, որ դեպքի օրը տղան անմիջապես տեղափոխվել է իրենց բուժհաստատություն, կատարվել է անհետաձգելի վիրահատություն, ու տղայի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:
«Բարդ վիրահատություն էր, մասնագետներ հրավիրեցին նաև մայրաքաղաքից, տեղում հետազոտություններից հետո որոշվեց տղային անհապաղ տեղափոխել Երևան»,- տեղեկացրել է«Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» տնօրեն Ժորժիկ Սերոբյանը:
Դեպքի առթիվ Շիրակի մարզի դատախազությունում նյութեր են նախապատրաստվում:
23:59 21.07.2025
Ա.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր, որն ընդգրկում է 2 նորարարական ուղղությունԱ.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի լաբորատորիաների ամրապնդման դրամաշնորհի շրջանակում։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Ծրագրի բյուջեն կազմում է 176 միլիոն ՀՀ դրամ։ Հետազոտությունն ընդգրկում է երկու նորարարական ուղղություն: Առաջինի շրջանակում գիտնականներն ուսումնասիրում են մարգարտախեցու կառուցվածքը և այն կենսանմանակում՝ նոր սերնդի […] ...
23:55 21.07.2025
2025-ին 1700 շահառու ստացել է աջակցություն բնակապահովման ծրագրի շրջանակում․ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ2025 թվականի ընթացքում արդեն իսկ 1700 շահառու ստացել է աջակցություն՝ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում․ ընդհանուր առմամբ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ։ Այս մասին հայտնել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Միջոցառման մեկնարկից մինչ օրս միջոցառման շահառուների թիվը՝ 13815 է, հատկացված բյուջեն՝ շուրջ 10 մլրդ դրամ։ Հիշեցնենք, որ Երեխա […] ...
23:52 21.07.2025
Դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանըՀուլիսի 21-ին Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Արսեն Առաքելյանը Քուվեյում ՀՀ դեսպանությունում հյուրընկալել է Քուվեյթի Պետության զբոսաշրջիկների ասոցասիայի նախագահ Մոհամմադ ալ-Բրայիքին։ Այս մասին հայտնել են Քուվեյում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանը՝ առանձնացնելով զբոսաշրջության ոլորտում ստեղծված համագործակցության լայն հնարավորությունները։ Ներկայացվել է ՀՀ կառավարության կողմից Ծոցի համագործակցության […] ...
23:49 21.07.2025
Նորք-Մարաշ վարչական շրջանը կունենա շների համար նախատեսված զբոսայգիՆորք-Մարաշ վարչական շրջանը ևս կունենա շների համար նախատեսված զբոսայգի, իսկ հարակից տարածքում ստեղծվում է նոր պուրակ: Աշխատանքներն ավարտական փուլում են: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:44 21.07.2025
«Բարսելոնան» մեկ օրում մարզաշապիկների վաճառքի ռեկորդ է գրանցել«Բարսելոնան» 24 ժամում ակումբի հարձակվող Լամին Յամալի` «10» համարով 70 հազար մարզաշապիկ է վաճառել, հայտնում է COPE-ն։ Այդ ցուցանիշը ռեկորդային է «Բարսելոնայի» համար։ Կատալոնական ակումբը վաճառած մարզաշապիկներից վաստակել է գրեթե 10 միլիոն եվրո` գերազանցելով կոմերցիոն սպասելիքները։ Յամալի՝ «10» համարով մարզաշապիկները վաճառվում են աշխարհի 170 երկրներում։ 18-ամյա հարձակվողը հուլիսի 16-ին է ստացել «10» համարի խաղաշապիկը։ ...
23:39 21.07.2025
Մերց. ԱՄՆ-ն Գերմանիային և ԵՄ-ին խոստացել է Patriot համակարգեր՝ Ուկրաինային փոխանցված համակարգերի դիմացԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Գերմանիային և ԵՄ մյուս երկրներին խոստացել է Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր, եթե Եվրոպան իր համակարգերը փոխանցի Ուկրաինային։ Մանրամասները քննարկվում են։ «ԱՄՆ կառավարության կողմից կա ընդհանուր համաձայնություն Patriot համակարգերը մեզ՝ Գերմանիային և Եվրամիությանը փոխանցելու վերաբերյալ, և մենք, մեր հերթին, Ուկրաինային կմատակարարենք մեր ունեցած Patriot համակարգերը։ Այսինքն՝ մենք […] ...