23:25 06.01.2020
Հունվարի 6-ին` ժամը 17:29-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Եղբայրության փողոցի թիվ 14 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում (ներսում քաղաքացի կա): Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Բնակարանի ննջասենյակում մասամբ այրվել են ներքնակ և մոտ 2 […]
23:19 06.01.2020
Արդեն մի քանի ամիս է, ինչ Ավստրալիայում մեծամասշտաբ հրդեհներ են: Ինչպես է այն սկսվել, ինչ զարգացում ունեցել և ինչ մասշտաբների հասել. ներկայացնում ենք տեսանյութում: Դժոխք երկրի վրա. հիմա արդեն այսպես են անվանում այն, ինչ կատարվում է Ավստրալիայում։
20:04 06.01.2020
Հունվարի լույս 3-ի գիշերը ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում մի տղամարդ հարվածներ է հասցրել դերասան Հովհաննես Ազոյանին։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը տեղում պարզել է կատարվածի մանրամասները և Հովհաննես Ազոյանից հաղորդում ընդունել։ Միջադեպը արձագանք էր գտել էլեկտրոնային լրատվամիջոցներում։ Ոստիկանության ծառայողները պարզել են նաև Ազոյանին հարվածներ հասցրած անձի ինքնությունը։ Երևանի բնակիչ, 30-ամյա […]
19:30 06.01.2020
Առնվազն չորս մարդ է սպանվել Տանզանիայի արևմուտքում գտնվող Կիգոմա քաղաքում կախարդության մեջ կասկածվելու պատճառով: Բոլոր սպանվածները նույն ընտանիքից են եղել, հայտնում է Xinhua-ն: Սպանությունները կատարվել են տեղի բնակիչների կողմից: Բացի դրանից՝ տեղացիներն ավերել են մահացածների բնակարանները: Ըստ տեղական իշխանությունների տվյալների՝ մահացածների թվում եղել է մեկ հղի կին: Տեղի իշխանության ներկայացուցիչները դիմել են կառավարությանը՝ ձերբակալելու մեղավորներին […]
19:18 06.01.2020
Հունվարի 6-ին՝ ժամը 16:10-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ոստան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրանցքը. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ոստան գյուղի վերջնամասում «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արմինե Դ., ծնված […]
19:00 06.01.2020
Ավստրալիայում հրշեջ-փրկարարը կրակի ճիրաններից հանել է կենգուրուին և նկարահանել: Նա գտել է կենդանուն ճյուղերի տակ, որից հետո փաթաթել է սրբիչի մեջ և ջուր տվել: Երկրի մեծ մասը այժմ կրակի մեջ է անտառային հրդեհների պատճառով: Спасение кенгуренка от пламени снял пожарный в Австралии. Он нашел его под завалом веток, завернул в одеяло и напоил. Большая часть […]
18:24 06.01.2020
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում «Վարդենիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ հիվանդանոցի շտապօգնության խումբն անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխել տղա երեխայի։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը 10-ամյա Հ. Ե-ն է, որը հիվանդանոց է տեղափոխվել մարզի գյուղերից մեկից։ […]
17:43 06.01.2020
Այսպիսի տեսարան է եղել Գյումրիի Գարեգին Նժդեհ փողոցում նոր տարվա առաջին օրը՝ հունվարի 1-ի գիշերը: 18-ամյա վարորդը իր ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ու հայտնվել մայթեզրին տեղադրված կանգառում: Արագության գերազանցո՞ւմը, թե՞ այլ հանգամանքներ էին ստիպել 18-ամյա վարորդին մխրճվել ուղևորների համար նախատեսված կանգառի մեջ, ոստիկանությունը կպարզի: Այս մեկն էլ Ամանորի ևս մեկ արտակարգ պատահարի […]
17:20 06.01.2020
Ալմաթիում դեռահասը 5 մետր բարձրություն ունեցող ատրակցիոնից ընկել է։ 13-ամյա տղան կարուսելից ընկել է ամրակապերի չաշխատելու պատճառով։ Տեսանյութը հայտնվել է համացանցում։ Երեխայի ծնողները, սակայն, հայտարարել են, որ միջադեպի մեղավորն իրենց որդին է. նա չի ամրակապվել, ինչի հետևանքով դուրս է թռել «Կատապուլտից»։ Ծնողները նշել են, որ որևէ բողոք չունեն այգու տնօրինությունից։ Բարեբախտաբար, ամրակապերը արձակված են եղել […]
16:29 06.01.2020
Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերրայում պետական հաստատությունները, թանգարանները, ժամանցային վայրերը դադարեցրել են աշխատանքը անտառային հրդեհներից առաջացած խիտ ծխի պատճառով: Այս մասին հայտնում է SBS News-ը: Նշվում է, որ դադարեցվել է արտակարգ իրավիճակների ազգային գործակալության աշխատանքը, իսկ ներքին գործերի դեպարտամենտի աշխատակիցներին հրահանգվել է 48 ժամ չաշխատել: Ավստրալիայի առողջապահության նախարարությունն իր աշխատակիցներին այլ քաղաքների գրասենյակներ է տեղափոխել: Ավելի վաղ՝ […]
16:00 06.01.2020
Քենիայի ամերիկյան ռազմաբազայում ԱՄՆ 3 քաղաքացի զոհվել է «Աշ-Շաբաբ» իսլամիստական խմբավորման հարձակման հետևանքով: Խմբավորումը կապված է «Ալ-Կաիդայի հետ»: Այս մասին հայտնում է Reuters-ը: Վերջին տեղեկությունների համաձայն՝ Սոմալիի արմատականների զոհ են դարձել մեկ զինծառայող և երկու պայմանագրային: Վնասվածքներ է ստացել նաև ԱՄՆ 2 քաղաքացի: Նշվում է, որ նրանք տարհանվել են անվտանգ տեղ: Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել […]
14:41 06.01.2020
Այսօր Շիրակի մարզի Կարմրաքար գյուղում մարդատար ավտոմեքենա է այրվել: «ՎԱԶ 2109» մակնիշի կայանած մեքենայում անհայտ պատճառներով կրակ է բռնկվել, այն ամբողջությամբ այրվել է: Այս մասին SHANTNEWS-ին տեղեկացրել են Շիրակի մարզային փրկարարական վարչությունից: Դեպքի վայրում աշխատել է Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրշեջներին հաջողվել է մեկուսացնել կրակը: Մեքենան պատկանել է Գյումրիի բնակիչ Արմեն Ղազարյանին: Դեպքի […]
14:09 06.01.2020
Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթ Անհաղթ փողոցում Mercedes մակնիշի 35 PO 644 համարանիշի ավտոմեքենայի վարորդը ավտոմեքենան վարելիս ինքնազգացողության վատացում է ունեցել, որից հետո ավտոմեքենան հետընթաց է կատարել և բախվել ավտովերանորոգման կետերից մեկի դռանը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր […]
13:59 06.01.2020
Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել է, որ երկիրն առաջիկա երկու տարիներին կտրամադրի լրացուցիչ 1,39 միլիարդ դոլար անտառային հրդեհների հետևանքով առաջացած ծախսերը հոգալու համար: Այդ մասին հայտնում է Reuters-ը: Ըստ նրա՝ կառավարությունը պատրաստ է ցանկացած գումար հատկացնել գյուղացիական տնտեսությունների, քաղաքային հաստատությունների և ճանապարհների վերականգնման համար: Միևնույն ժամանակ, Մորիսոնը շեշտել է, որ հրդեհները, ամենայն հավանականությամբ, կշարունակվեն շաբաթներ […]
13:35 06.01.2020
Երեկ՝ հունվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 11 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ՝ 21-ամյա Նարեկ Էլիզարովի վարած Lexus G 470 մակնիշի 30 ON 001 համարանիշի և 27-ամյա Դավիթ Բադեյանի վարած Mercedes մակնիշի 35 ZX 179 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Դ. Բադեյանը մարմնական […]
13:30 06.01.2020
Համացանցում տարածվում են լուսանկարներ Ավստրալիայում բռնկված անտառային հրդեհներից: Լուսանկարներում հուզիչ պահեր են՝ հրդեհից փրկված, գրկախառնված մարդիկ, կենդանիներ: Ավստրալիայում բռնկված անտառային հրդեհները 25 մարդու կյանք են խլել: Այրվել է մոտ 15 միլիոն հեկտար տարածք, սատկել է կես միլիոն կենդանի:
13:10 06.01.2020
Ավստրալացի կինը սոցցանցերում հրապարակել է հրշեջ հոր լուսանկարը, որն օրեր շարունակ անդադար աշխատանքից ուժասպառ եղած քնել է իրենց բակի լճակի մոտ։ Այդ ընթացքում ընտանիքը տունն էր պաշտպանում մոլեգնող հրդեհներից։ Դուստրը գրել է, որ հրշեջ հայրը 10 օր շարունակ 12-ական ժամ մասնակցել է Ավստրալիայում մոլեգնող անտառային հրդեհների մարմանը։ Նա այնքան հոգնած է եղել, որ աշխատանքից հետո […]
12:34 06.01.2020
Հունվարի 6-ին, ժամը 02:45-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դավթաշեն 1-ին թաղամասի թիվ 38 շենքի բակում գտնվող երկհարկանի տանը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հատուկ հրշեջ ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դավթաշեն 1-ին թաղամասի տներից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը […]
11:57 06.01.2020
Երեկ՝ հունվարի 5-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել են Սայաթ-Նովա պողոտայի 15 շենքի բնակարաններից մեկը, որտեղ ննջասենյակում հայտնաբերել են աղջկա դի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 3-րդ […]
10:54 06.01.2020
Հունվարի 6-ին՝ ժամը 00:56-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ «Ուռենի» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակի խճուղու թիվ 2 հասցեում գտնվող «Ուռենի» ռեստորանային համալիրի մոտակայքում «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան […]
10:27 06.01.2020
Հունվարի 5-ին՝ ժամը 23:15-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Չարենցավան-Ֆանտան ավտոճանապարհին՝ Չարենցավանի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Չարենցավան-Ֆանտան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արմեն Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել […]
10:20 06.01.2020
Հունվարի 5-ին՝ ժամը 23:25-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Նուբարաշենի փողոցում՝ Կենտրոնական գերեզմանատան […]
10:15 06.01.2020
Հունվարի 5-ին՝ ժամը 21:55-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի և Նաիրի փողոցների խաչմերուկում՝ հրշեջ-փրկարարական ջոկատի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը, ինչի հետևանքով սյունն ընկել է. երթևեկությունը դարձել է միակողմանի: Փրկարարները ճանապարհից հեռացրել են էլեկտրական սյունը։
19:58 05.01.2020
Հունվարի 5-ին, ժամը 13։17-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Mercedes E» (վարորդ` Կարո Ո.) և «Mercedes A» […]
19:39 05.01.2020
Կրասնոդարում հարբած քաղաքացին 11-րդ հարկի պատշգամբից բակում կայանած մեքենայի վրա է նետել երեք նոթբուք, համակարգային բլոկ և մոնիտոր: Նախնական տվյալներով՝ ողջ տեխնիկան պատկանել է նշված տղամարդուն, քանի որ վերջինս համակարգիչների վերանորոգման մասնագետ է: Տեխնիկան ընկել է Hyundai Solaris մեքենայի վրա, որի վարորդը գնացել է՝ տեղական այգում զբոսնելու: 46-ամյա տղամարդուն ձերբակալել են իր տան մեջ: Նա […]
18:34 05.01.2020
Երեկ՝ հունվարի 4-ին, դանակով հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 20։20-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ 33-ամյա Մհեր Հայրապետյանը դանակով զինված հարձակվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գործող «Դալմա Գարդեն Մոլ»-ում տեղակայված տարադրամի փոխանակման կետի աշխատակցի վրա ու դանակի սպառնալիքով պահանջել գումար։ Մինչ նա սպառնալիքներ է հնչեցրել փոխանակման կետի աշխատակցին, […]
18:00 05.01.2020
Հունվարի 4-ին Թել Ավիվում տեղացած հորդ անձրևները ջրհեղեղի պատճառ են դարձել: Ջրհեղեղը երկու մարդու կյանք է խլել: Հաշված ժամերի ընթացքում Թել Ավիվում տեղացել է այնքան անձրև, որ կազմում է տարեկան նորմայի մեկ հինգերորդ մասը: Աղետի հետևանքով հեղեղվել են փողոցները և լուրջ վնաս հասցրել տրանսպորտային միջոցների սեփականատերերին: Քաղաքի հարավային հատվածում հեղեղների հետևանքով շարքից դուրս է եկել […]
17:08 05.01.2020
Անգլիական Դորսետ քաղաքում Շեդոու անունով շունն ընկել է 150 մետր բարձրությունից և ավելի քան մեկ ամիս ապրել է ժայռերում: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Նշվում է, որ շան տերերը ավելի քան մեկ ամիս չէին կարողանում նրան գտնել ու արդեն կարծում էին՝ շունը կենդանի չէ: Շեդոուն սակայն կարողացավ ապրել. նա կոտրել էր թաթը, ինչի պատճառով […]
16:54 05.01.2020
Ավստրալիայում բռնկված հրդեհի 200 օջախ դեռ մարված չէ: Ավելի քան 1 200 տուն է քանդվել, այրվել են միլիոնավոր հեկտարներ: Հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի: Բնապահպանները հայտնում են, որ հրդեհների հետևանքով ավելի քան կես միլիարդ կենդանի է մահացել: Վերջին 48 ժամվա ընթացքում բարեգործական հիմնադրամը կարողացել է Նոր Հարավային Ուելս նահանգում հրդեհաշիջման աշխատանքների համար հավաքել […]