18:44 28.01.2020
Այսօր՝ ժամը 16-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Գյումրի-Վանաձոր ճանապարհին՝ Շիրակ գերեզմանատան մոտ։ Բախվել են Opel և Nissan մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով Opel մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, այն ամբողջությամբ այրվել է։
Nissan մակնիշի ավտոմեքենայի դիմային հատվածն ամբողջությամբ շարքից դուրս է եկել։ Տուժել է 5 մարդ։ Նրանք ականատեսների օգնությամբ հասցրել են դուրս գալ այրվող մեքենայից և շտապօգնության մեքենաներով տեղափոխվել են Գյումրի բժշկական կենտրոն։
Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը SHANTNEWS-ին հայտնել է, որ 5 տուժածներն անցել են հետազոտություններ։ Նրանք ստացել են որովայնի, գլխի և ստորին վերջույթների վնասվածքներ։ Տուժածներից երկուսի վիճակը գնահատվում է ծանր։
Դեպքի վայրում աշխատել է մեկ մարտական հաշվարկ Գյումրիի թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատից։ Փրկարարները մեկուսացրել են կրակը, անջատել են Opel-ում տեղադրված գազաբալոնը և կանխել հնարավոր պայթյունը։ Վթարի հետևանքով որոշ ժամանակ Գյումրի-Վանաձոր ճանապարհի Շիրակ գերեզմանատան հատվածը փակ էր։ Պատահարի հանգամանքները պարզում են ճանապարհային ոստիկանները։
12:36 07.05.2025
Հետազոտությունները ցույց են տալիս, որ սոցիալական մեդիայից կախվածությունը վերջին շրջանում կտրուկ աճել էԺամանակակից տեխնոլոգիական զարգացման արդյունքում մարդիկ շատ ժամանակ են անցկացնում սոցիալական ցանցերում կամ օնլայն խաղերում: Հաճախ այս ամենն այնքան է խորանում, որ մարդկանց մոտ խաթարվում են իրական սոցիալական շփումներն ու ամենօրյա գործունեությունը: Այս մասին հրապարակում է արվել ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ սոցիալական մեդիայից կախվածությունը վերջին շրջանում կտրուկ աճել է՝ հասնելով […] ...
12:28 07.05.2025
Ուրսուլա ֆոն դեր Լայենը կոչ է անում արագացնել Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ինԵվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է արագացնի Ուկրաինայի անդամակցության գործընթացը և Կիևի հետ սկսի էական բանակցություններ արդեն 2025 թվականին։ «Մենք պետք է արագացնենք Ուկրաինայի՝ մեր միությանը անդամակցելու ուղին։ Սա միայն Ուկրաինայի ձգտումը չէ։ Այն կարող է լինել անվտանգության ամենահուսալի երաշխիքը։ Մենք ջանասիրաբար աշխատում ենք Ուկրաինայի հետ՝ անդամակցության բանակցությունների […] ...
12:22 07.05.2025
Արվեստի ստեղծագործությունների առքուվաճառքի կանոնակարգման նպատակով օրենքի նախագիծ է մշակվելՀՀ կառավարությունը հանդես է եկել կարեւոր օրենսդրական նախաձեռնությոմբ, որը նոր էջ է բացում արվեստի ստեղծագործությունների առքուվաճառքի կանոնակարգման, ներգրավված բոլոր շահառուների շահերի պաշտպանության, արվեստի դաշտում շուկայական նոր հարաբերությունների ձեւավորման տեսանկյունից: Այս մասին ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը՝ Ազգային ժողովի՝ մայիսի 7-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Մշակութային աճուրդների կազմակերպման մասին» օրենքի նախագիծը՝ կից […] ...
12:15 07.05.2025
Մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողի ամսական աշխատավարձը առնվազն 220 հազար դրամ է. փոխնախարարՀայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը Ազգային ժողովի նիստում արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հայտարարությանը, որով վերջինս քննադատել էր զինծառայողներին վճարվող ցածր աշխատավարձերը՝ նշելով օրական 1700 դրամի չափը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արման Սարգսյանը հերքեց այս տվյալը։ «Օրական 1700 դրամ աշխատավարձ առհասարակ չունենք։Մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողները ստանում են օրական առնվազն 4 հազար դրամ, իսկ դա […] ...
12:07 07.05.2025
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը. նախատեսվում է «արգելոց-թանգարան» եզրույթը փոխարինել «հնավայր-թանգարան» եզրույթովՄայիսի 7-ին խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում օգտագործվում է «արգելոց» բառը, ինչը չի համապատասխանում միջազգային տերմինաբանությանը: Նախատեսվում է «արգելոց-թանգարան» եզրույթը փոխարինել «հնավայր-թանգարան» եզրույթով: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Առաջին ընթերցմամբ քննարկվել է […] ...