11:42 03.01.2020
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունվարի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Արևաշող գյուղի 1-ին փողոցում՝ գյուղի կենտրոնական հատվածում գտնվող եկեղեցու մոտ անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Վանաձոր քաղաքի բնակիչներ՝ 30-ամյա Վահրամ Մուրադյանի, 28-ամյա Վահե Մուրադյանի և Արևաշող գյուղի բնակիչներ՝ 24-ամյա Ալեքս Ղուբաթյանի և 22-ամյա Նարեկ Թադևոսյանի միջև։ Ինչպես հայտնում է […]
10:45 03.01.2020
Հունվարի 2-ին՝ ժամը 23:46-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի «Արծվի թևեր» հանգստյան գոտի տանող ավտոճանապարhին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարhի 2-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ավետիս Ն.) դուրս է եկել ճանապարհի […]
10:34 03.01.2020
Հունվարի 2-ին շմոլ գազից թունավորման հերթական դեպքն է գրանցվել հանրապետությունում։ Ժամը 20:20-ի սահմաններում Արմավիրի մարզի Արևաշող գյուղից ընտանիքի 6 անդամ է հոսպիտալացվել։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, թունավորվածներից 2-ը երեխաներ են։ Շնորհիվ Էջմիածնի հիվանդանոցի շտապօգնության, «Աստղիկ» և «Մուրացան» բժշկական կենտրոնների բժիշկների՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 4-ամյա Լիլիթ Երոյանը, 13-ամյա Շողեր Երոյանը, […]
22:03 02.01.2020
Ցյուրիխի կենդանաբանական այգում կրակել են աշխատակցի վրա գրոհած ֆիլիպինյան հազվագյուտ կոկորդիլոսի վրա, գրում է Swissinfo-ը: Կոկորդիլոսը հարձակվել է կնոջ վրա, երբ վերջինս մտել է վանդակ՝ մաքրելու: Մաքրուհին փորձել է մի կողմ հրել կոկորդիլոսին, բայց սողունն իրեն ագրեսիվ է պահել և հարձակվել է նրա վրա: Աշխատակիցները կոկորդիլոսին սպանելու որոշում են կայացրել: Կենդանաբանական այգու տնօրենը՝ Ալեքս Ռուբելը, […]
20:46 02.01.2020
Դեկտեմբերի 31-ին, ժամը 21.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Օհանովի փողոցից, խուլիգանություն կատարելու և ապօրինի զենք պահելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 28, 21 և 49-ամյա երեք տղամարդու: Նրանցից մեկը խոստովանական բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 21.00-ին, Օհանովի փողոցում գազային ատրճանակից 2 անգամ կրակոց է արձակել օդ: Ատրճանակը հայտնաբերված է: Նշանակվել […]
20:07 02.01.2020
Հունվարի 2-ին, ժամը 16:03-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հաղթանակի այգում՝ չշահագործվող շինությունում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հաղթանակի պողոտայի 8/1 հասցեի մոտակայքում գտնվող տաղավարում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:29-ին, մարվել՝ 16:55-ին: […]
19:42 02.01.2020
Այսօր՝ հունվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։05-ի սահմաններում Dogde մակնիշի 90 GV 707 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սարյան-Պուշկին փողոցների խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել գազատար խողովակի մեջ ու հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, հայտնում է Shamshyan.com-ը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով […]
19:15 02.01.2020
Սննդաբանները կրկին զգուշացնում են, որ Նոր տարվա տոնական օրերին չի կարելի չարաշահել տարբեր տեսակի կերակուրների օգտագործումը, աղցանները երկար պահելն առաջացնում է թունավորումներ: Թունավորումների պատճառ է դառնում նաև ոգելից խմիչքի չափից շատ օգտագործելը: Թե հունվարի առաջին երկու օրերին սննդային ինչքան թունավորումներ են եղել, SHANTNEWS.am-ին հայտնել է Շտապօգնության ծառայության ղեկավար Թագուհի Ստեփանյանը: Նրա խոսքով՝ շտապօգնության կանչերն այս […]
18:13 02.01.2020
Հունվարի 2-ին, ժամը 11։52-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լուսինե Մ., ծնված 1986 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […]
17:00 02.01.2020
Ամերիկացի հայտնի 32-ամյա դերասան Զաք Էֆրոնի կյանքի համար պայքարում են ավստրալացի բժիշկները: Եվ նրանք հաղթեցին: Սերիալների աստղը Սուրբ Ծնունդը նշել է Լոս Անջելեսում գտնվող իր տանը: Էֆրոնը հիվանդացել էր Պապուա-Նոր Գվինեայում իր նոր ցուցադրության նկարահանումների ժամանակ: 32-ամյա աստղը վայրի անտառներում վտանգավոր վարակով էր վարակվել, որը նման էր տիֆոիդ տենդի ախտանիշներին, հայտնում է «Days.ru»-ն: Դեկտեմբերի սկզբին […]
14:44 02.01.2020
SHAMSHYAN.com-ը երեկ՝ հունվարի 1-ին, տեղեկություն էր հրապարակել Տավուշի մարզում 38-ամյա պայմանագրային զինծառայողի՝ հրազենային վնասվածքներ ստանալու դեպքի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը, ոստիկանության Ճամբարակի բաժնի նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Տավուշի բաժին, և Տավուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ դեկտեմբերի 31-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Թթուջուր-Իջևան-Բերդ ճանապարհի խաչմերուկում Կարտուշ […]
14:17 02.01.2020
Հունվարի 2-ին, ժամը 10։00-ին ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը մեկնել է Ֆիոլետովո գյուղից դեպի հյուսիս՝ Լոռու և Տավուշի մարզերի սահմանագծի մոտակայքում՝ սարալանջին բռնկված հրդեհի վայր՝ տարածքի հետախուզություն իրականացնելու նպատակով: Նշենք, որ հունվարի 1-ին, ժամը 08:27-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Դիլիջանի ոլորանների մոտակա սարերում հրդեհի նշաններ են նկատվում: Պարզվել է, […]
14:00 02.01.2020
Մասշտաբային տարհանում է տեղի ունենում Ավստրալիայի հարավարևելյան հատվածում՝ կապված երկրում մոլեգնող հրդեհների հետ, հայտնում է 9News հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով՝ բոլոր զբոսաշրջիկներին հրամայվել է մինչև շաբաթ օրը լքել Վիկտորիա նահանգը, որտեղ մոլեգնում է 45 հրդեհ: Տեղացիներև ևս որքան հնարավոր է պետք է շտապ լքեն այն տարածքները, որտեղ կարող է հասնել կրակը: Երկրի իշխանությունները մտադիր են տարհանել […]
13:38 02.01.2020
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ 2019 թ. դեկտեմբերի 31-ից 2020 թ. հունվարի 2-ը հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 34 պատահար, ինչի հետևանքով 47 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: 2020 թ. հունվարի 1-ին հանրապետությունում ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է ոգելից խմիչք օգտագործած 56 վարորդ, որից 23-ը՝ Երևանում:
13:23 02.01.2020
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի ծառայությունից SHANTNEWS.am-ին հայտնում են՝ Ամանորի գիշերը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է դիմել պայթուցիկներից ու հրավառություններից տուժած 6 անձ։ «Նրանցից 4-ը ստացել է ամբուլատոր բուժօգնություն, իսկ 2-ը շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ։ 10-ամյա տղայի մոտ ամպուտացված է եղել մեկ մատը (պոկված մատը վերականգնման ենթական չի եղել), իսկ մյուս մատները հաջողվել է փրկել։ […]
12:45 02.01.2020
Երեկ՝ հունվարի 1-ին, մոտոցիկլետի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Արարատի մարզում, հայտնում է Shmshyan.com-ը: Ժամը 22։30-ի սահմաններում Մարմարաշեն-Երևան ավտոճանապարհի՝ Այնթափ գյուղի օղակաձև խաչմերուկի հարևանությամբ բախվել են Այնթափ գյուղի բնակիչ՝ 26-ամյա Հովհաննես Մինասյանի վարած Nissan մակնիշի 35 ZR 108 համարանիշի և Նոր Կյուրին գյուղի բնակիչ՝ 45-ամյա Մնացական Միքայելյանի վարած առանց համարանիշի եռանիվ մոտոցիկլետը։ Ինչպես դեպքի […]
11:37 02.01.2020
Հունվարի 1-ին, ժամը 22:14-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են էլեկտրագնացքը և «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սպարտակ Հ.), ինչի հետևանքով ավտոմեքենան շրջվել է: Տուժածներ չկան: Փրկարարները […]
11:21 02.01.2020
Հունվարի 1-ին, ժամը 22:55-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Դեբեդավան գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դեբեդավան գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:25-ին, մարվել՝ 01:33-ին: Այրվել է մոտ 300 հակ […]
10:51 02.01.2020
Իրանի հյուսիսում 5.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Իրանի սեյսմոլոգիական կենտրոնը: Սեյսմոլոգների տվյալներով՝ ստորերկրյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 04.29-ին (Երևանի ժամանակով 08.29-ին), երկրաշարժի օջախը գտնվել է 8 կմ խորության վրա: Էպիենտրոնը գտնվել է Խորասան-Ռազավի նահանգում: Ներկայումս զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
22:10 01.01.2020
Հունվարի 1-ին խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում, հայտնում է shamshyan.com-ը։ Ժամը 19։25-ի սահմաններում Opel մակնիշի 35 XS 514 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Բյուրեղավան քաղաքի Հարոյան փողոցում, ժողովրդին հայտնի՝ «Խրուստալի» գործարանի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բազալտե սալիկներին, այնուհետև լողավազանի բետոնե հատվածին ու հայտնվել եղևնիների պուրակում։ Վթարի հետևանքով ավտոմեքենայում […]
21:10 01.01.2020
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հունվարի 1-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ստորաբաժանումներից մեկում հիվանդության հետևանքով մահացել է ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Արտյոմ Արթուրի Ղազարյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:
19:50 01.01.2020
Հունվարի 1-ին, ժամը 16:20-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Ֆիոլետովո գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վահե Ա., ծնված 1990 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […]
18:51 01.01.2020
Հունվարի 1-ին, ժամը 15:14-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի սպորտդպրոցի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ սպորտդպրոցի մոտակայքում գտնվող ֆուտբոլի դաշտում այրվում է խոտածածկույթ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:22-ին. մարվել` 15:29-ին: Այրվել է մոտ […]
17:01 01.01.2020
Ֆրանսիայում վագրային շնաձկան ստամոքսում հայտնաբերվել է մարդու երկու ձեռք և թևնոց, հայտնում է REN TV- ն: Շնաձկանը բռնել են Ռեյունիոն կղզու ափերի մոտ: Դրա երկարությունը մոտ երեք մետր է եղել: Հաղորդվում է, որ շնաձուկը կարող էր մարդուն կերած լինել մոտ 2 օր առաջ: Դատելով թևնոցից՝ դա եղել է մի տղամարդ, որը, հարազատների խոսքով, կորել է […]
16:50 01.01.2020
Երեկ, դեկտեմբերի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Ժամը 20։25-ի սահմաններում Ճամբարակի ամբուլատոր կենտրոնից ահազանգ է ստացվել Ոստիկանության Ճամբարակի բաժին, որ «ձախ սրունքի երրորդականի հրազենային թափանցող, ջնջխված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց է մեկնել Ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Տավուշի […]
15:14 01.01.2020
ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Ամանորի գիշերվա ուժեղացված ծառայության արդյունքը: «2020 թվականի Ամանորին՝ հունվարի լույս 1-ի գիշերը՝ ժամը 24.00-ից մինչև 12.00-ն ընկած ժամանակահատվածում Երևանում արձանագրվել է 3 ճանապարհատրանսպորտային պատահար, 3 քաղաքացի դիմել է բուժզննության: Երևանում ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է ոգելից խմիչք օգտագործած 19 վարորդ: Հանրապետության մարզերում […]
14:13 01.01.2020
Հունվարի 1-ին, ժամը 02:21-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Վանաձոր-Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սպիտակ-Արևաշող ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Opel Astra G» (վարորդը՝ Ռաֆայել Մ., ծնված 1990 թ.) և «Mercedes E180» մակնիշների ավտոմեքենաները։ «Opel […]
13:26 01.01.2020
Հունվարի 1-ին, ժամը 02:54-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում՝ մարզպետարանի դիմաց, ավտոմեքենան կողաշրջվել է, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes-Benz E260» (վարորդ` Նշան Ե.) ավտոմեքենան կողաշրջվել է: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Նշան […]
12:00 01.01.2020
Դեկտեմբերի 31-ին, ժամը 17:56-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բաղրամյան պողոտայի թիվ 84 շենքի մոտակայքում բախվել են «Kawasaki» մակնիշի մոտոցիկլետը (վարորդ` Էդուարդ Ա., ծնված 1996 թ.) և […]
20:43 31.12.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային բաժիններից մեկի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանում 3 հոգու կողմից 9-ամյա տղայի նկատմամբ սեքսուալ բնությի գործողություններ կատարելու փաստով: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տարածքային ոստիկանության բաժին է դիմել երեխայի մայրը և հայտնել, որ դեկտեմբերի 26-ին, 27-ին և 28-ին ոմն Արմենը, Սարգիսը և Գոռը իր երեխայի նկատմամբ՝ իր կամքին հակառակ, սեքսուալ […]