12:25 28.01.2020
Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է. նա կդառնար 30 տարեկան Կապիտան Արմենակ Ուրֆանյանը ծնվել է 1990 թվականի հունվարի 28-ին Երևանում: 1992 թվականին ընտանիքի հետ մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Ռուսաստանից վերադառնալով` Արմենակ Ուրֆանյանն ընդունվում է ՀՀ ՊՆ Ռազմական ինստիտուտ։ Ուսումնառությունից հետո լեյտենանտի սպայական կոչում է ստացել։ Զորքերում անցկացրած ծառայության արդյունքում 26 տարեկանում ստացել է կապիտանի զինվորական կոչում […]
10:51 28.01.2020
Հունվարի 27-ին՝ ժամը 19:30-ին, 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «ԵրԱԶ» գործարանի տարածքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ազատության պողոտայի թիվ 27 հասցեում գտնվող «ԵրԱԶ» բիզնես-կենտրոնի ավտոկայանատեղիում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:40-ին, մարվել՝ 20:00-ին: […]
09:30 28.01.2020
Հունվարի 27-ին՝ ժամը 21:12-ին, 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Պարույր Սևակի փողոցի թիվ 23 հասցեից՝ «Արաքս» հանդիսության սրահից, շմոլ գազի թունավորման նախանշաններով Ճամբարակի ԲԿ են տեղափոխվել Քնարիկ Բ.-ն (1987 թ.), Ռիտա Թ.-ն (1991 թ.), Բենյամին Ս.-ն (1984 թ.), Ռաիսա Թ.-ն (1979 թ.) Արմինե Ղ.-ն (1978 թ.), Էդգար Ս.-ն (1994 […]
23:55 27.01.2020
Հունվարի 27-ին՝ ժամը 21:12-ին, 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Պարուր Սևակի փողոցի թիվ 23 հասցեից՝ «Արաքս» հանդիսության սրահից, շմոլ գազի թունավորման նախանշաններով Ճամբարակի ԲԿ է տեղափոխվել 9 քաղաքացի։ Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, նրանք են՝ Քնարիկ Բ.-ն (1987 թ.), Ռիտա Թ.-ն (1991 թ.), Բենյամին Ս.-ն (1984 թ.), […]
23:40 27.01.2020
Հունվարի 27-ին ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:50-ի սահմաններում Գարեգին Նժդեհի հրապարակում՝ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ի դիմաց, բախվել են Երևան քաղաքի բնակիչներ, 33-ամյա Արսեն Ս.-ի վարած KIA Rio մակնիշի 10 VX 707 համարանիշի և 53-ամյա Բագրատ Հ.-ի վարած Opel Zafira մակնիշի 36 PO 689 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com- ի հաղորդմամբ՝ Opel-ի բախումից հետո KIA-ն առաջ է ընթացել […]
23:08 27.01.2020
Հունվարի 27-ին՝ ժամը 17:19-ին, 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոսկովյան-Աբովյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` բախվել են ավտոմեքենաներ, առկա է վառելիքի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են թիվ 10 երթուղին սպասարկող «ԳԱԶել» (վարորդ՝ Աղասի Դ.), […]
22:39 27.01.2020
Հունվարի 27-ին՝ ժամը 19:33-ին, 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի Արարատյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վեդի-Վանաշեն ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Սամվել Ա.) և «Mercedes C» (վարորդ Կարեն՝ […]
21:00 27.01.2020
Մինչդեռ Աֆղանստանի բանակի ներկայացուցիչը Reuters-ին հաղորդել է, որ ինքնաթիռը կործանվել է տեխնիկական խնդիրների պատճառով:
20:39 27.01.2020
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ նոր տիպի կորոնավիրուսի վարակի հետ կապված հարցով ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունը, ՀՀ առողջապահության նախարարությունը և ոլորտի մասնագիտացված մարմինները շարունակաբար հետևում են իրավիճակի զարգացմանը և այս կապակցությամբ կապի մեջ են միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության իշխանությունների և այլ գործընկեր երկրների հետ: Իրականացվում է անհրաժեշտ տեղեկատվության փոխանակում: […]
18:30 27.01.2020
Դերասանուհի Նատալյա Անդրեյչենկոյի PR-տնօրեն Յան Տրունցևը հայտարարել է, որ դերասանուհին Մեքսիկայում անհետացել է: Նա ոչ մեկի հետ կապի դուրս չի գալիս: Նման հաղորդագրություններ են հայտնվել դերասանուհու Instagram-ում և Facebook-ում: «Ես անձամբ զանգահարում և գրում եմ Նատալյային, սակայն ո´չ ռուսական, ո´չ էլ ամերիկյան հեռախոսահամարները չեն պատասխանում»,- անհանգստացած գրել է Տրունցևը: Նա հավելել է, որ Field of […]
17:46 27.01.2020
Հունվարի 27-ին՝ ժամը 10:17-ին, 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Տեղ գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Տեղ գյուղի 27-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է 350 հակ պահեստավորած անասնակեր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:18-ին, մարվել՝ 14:29-ին: […]
17:17 27.01.2020
Լոռու մարզի Աքորի գյուղի բնակիչները հայտնել են, որ գյուղում խոզերի համատարած անկում է տեղի ունենում, հայտնում է Shamshyan.com-ը: Բնակիչներից Կարեն Ավետյանը նշել է, որ ունի մոտ 150 գլուխ խոզ և նկատելով, որ խոզերը հիվանդանում են, նրանց 3 տարբեր վայրերում է պահում, որպեսզի կարողանա հսկել։ Մի վայրում պահվող 60 խոզերից 20-ը արդեն սատկել է, մյուս վայրում […]
16:40 27.01.2020
Բրայանթի մահվան լուրից հետո հարյուրավոր մարդիկ հավաքվել են Լոս Անջելեսի Staples Center մարզահամալիրի մոտ, որտեղ գտնվում է Բրայանթի թիմի՝ Լոս Անջելես Լեյքերսի մարզադաշտը:
16:06 27.01.2020
Ամերիկյան լրատվամիջոցները որոշ մանրամասներ են հրապարակել ուղղաթիռի վթարի մասին, որի հետևանքով մահացել էին բասկետբոլի լեգենդ Քոբի Բրայանթն ու ևս 8 մարդ: WFAA ալիքի տեղեկություններով` զոհերը կարող էին ավելի շատ լինել, եթե չլինեին օդաչու Արա Զոբայանի անձնազոհ գործողությունները: «Օդաչուն վերջի պահին կարողացել է շեղել ուղղաթիռը, որը ընկնում էր Գլենդեյլի բնակելի թաղամասերից մեկի վրա»,- հայտնել են ամերիկյան […]
16:01 27.01.2020
Հունվարի 26-ի առավոտյան ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում ստացվեց, որ մայրաքաղաքի Պուշկինի փողոցում գողացել են Հայաստանում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններից մեկի հաշվեկշռում գտնվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները։ Տուժողից հաղորդում ընդունելուն պես ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզներն անցան օպերատիվ միջոցառումների իրականացմանը։ Պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում բացահայտման միջոցառումները տևեցին ընդամենը կես ժամ։ Շուտով հայտնի դարձավ կասկածվողի գտնվելու վայրը։ Երևանի […]
16:00 27.01.2020
«Էրեբունի պլազայում» կրակոցներ արձակած Արթուր Թորոսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։ Այս մասին «Ազատությանը» հայտնել է նրա պաշտպան Էդուարդ Աղաջանյանը։ «Փաստացի գործողությունները նա ընդունում է, որ ինքն է կատարել։ Բայց ամբողջ հարցն այն է, որ Քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածն (կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ գործադրելով, երկու կամ […]
15:50 27.01.2020
Flightradar պորտալի տվյալներով՝ ուղևորատար ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Քաբուլում:
15:17 27.01.2020
Այսօր՝ հունվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 14։00-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, 38-ամյա Արման Գ-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում։ Վթարի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ […]
14:58 27.01.2020
«Արեւելքի» տեղեկություններով` Ստամբուլում մահացել է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարպիս Զաքարյանը, որը հանրապետական Թուրքիայի պատմության մեջ առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկն է, այդ ասպարեզում բազմիցս ներկայացրել է Թուրքիան: Կարպիս Զաքարյանը մահացել է 90 տարեկանում, նրան կոչում էին «Երկաթե բռունցք»: Ստամբուլում ծնված Զաքարյանի մասին բազմիցս գրել են թուրքական թերթերը, նրա մասին նկարահանվել է ֆիլմ, լույս է տեսել գիրք, որում նրա […]
14:25 27.01.2020
Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում արտակարգ դրություն է հայտարարվել ձնաբքի պատճառով: Արտակարգ դրության մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարարության ղեկավարի տեղակալ Յուրի Իլինը հունվարի 27-ին, հաղորդում է Nur.kz- ը: «Այս պահին վեց շրջաններում նախապատրաստվում է արտակարգ իրավիճակների հանձնաժողովի նիստ»,- նշել է պաշտոնյան: Շրջաններում կազմակերպվել են գործադիր շտաբներ, որոնցում ընդգրկել են ներքին գործերի նախարարության, Ազգային գվարդիայի, պաշտպանության […]
12:58 27.01.2020
Ռուսաստանի Խաբարովսկի երկրամասից Մոսկվա մեկնող ինքնաթիռն անանուն ահազանգի պատճառով ընդհատել է թռիչքը, քանի որ անհայտ անձը հայտնել է, որ օդանավում պայթուցիկ սարք է տեղադրված: Օդանավի անձնակազմը որոշել է վերադառնալ Խաբարովսկի օդանավակայան: Տեղեկությունների համաձայն` օդանավում 262 ուղևոր և անձնակազմի 10 անդամ է գտնվել: Ավելի վաղ շրջանի արտակարգ իրավիճակների ծառայությունից հայտնել են, որ ինքնաթիռն արդեն անվտանգ վայրէջք է […]
12:10 27.01.2020
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` ամերիկացի բասկետբոլիստ Քոբի Բրայանթի ուղղաթիռը կործանվել է: Դրա պատճառ կարող էր լինել թանձր մառախուղը: Այս մասին հայտնում է Los Angeles Times-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը: Նշվում է, որ ուղղաթիռի մեջ են եղել 41-ամյա մարզիկը, նրա 13-ամյա դուստրը և ևս 7 մարդ: «Եղանակային պայմանները չեն համապատասխանել թռիչքների համար նվազագույն չափանիշներին: Այնպիսի […]
23:44 26.01.2020
Այսօր՝ հունվարի 26-ին, Սիրիայի Հալեպ նահանգից հյուսիս ընկած շրջաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 7 մարդ մահացել է: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Sky News Arabia-ին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ պայթուցիկներով բեռնված մեքենան պայթեցվել է Աազազ քաղաքում, որը գտնվում է Թուրքիայի հետ սահմանի մոտ: Պայթյունի հետևանքով 20 մարդ վիրավորվել է: Պայթյունից […]
23:11 26.01.2020
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ հունվարի 25-ին և այսօր՝ հունվարի 26-ին, Երևանում թալանել են մի քանի «գոլդ» համարանիշներով թանկարժեք ավտոմեքենաներ: Երեկ՝ հունվարի 25-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Բաղրամյան պողոտայի բնակիչ, 41-ամյա Արթուր Ա.-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 03:30-ից մինչև 04:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Բաղրամյան պողոտայի իր բնակության վայրի […]
21:45 26.01.2020
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է հունվարի 23-ին «էրեբունի պլազա» հյուրանոցում կրակոց արձակած 33-ամյա տղամարդուն կալանավորելու միջնորդությունը։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Հունվարի 23-ին ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա, որը կրակում է։ Անմիջապես դեպքի վայր էին […]
20:43 26.01.2020
Ինդոնեզիայի գյուղերից մեկում՝ լքված տան մեջ, հայտնաբերել են մարդու կմախք՝ բազմոցին նստած: Այս մասին հայտնում է Asia One-ը: Շինությունը լքվել էր 2014 թվականից: Անցած տարվա մայիսին տանտիրոջ ներկայացուցիչը հավաքել էր տան բակում թափթված իրերը, բայց ներս չէր մտել: Մոտ մեկ շաբաթ առաջ նա եկել էր՝ զննելու տունը, և հայտնաբերել, որ տան պատուհանները կոտրված էին, իսկ […]
19:26 26.01.2020
ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ Չինաստանում ՀՀ դեսպանության կողմից շարունակ քայլեր են ձեռնարկվում Չինաստանի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ անմիջական կապ հաստատելու ուղղությամբ։ «Դեսպանությունն անմիջական կապի մեջ է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում ներկայումս գտնվող երեք ՀՀ քաղաքացիների հետ։ Այս պահի դրությամբ վարակվածների շրջանում ՀՀ քաղաքացիների մասին տեղեկատվություն չկա։ Կոչ ենք անում Չինաստանում բնակվող ՀՀ բոլոր […]