17:45 31.12.2019
Դեկտեմբերի 31-ին` ժամը 14:22-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում` ավտոկայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան կողաշրջվել է: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Nissan Note» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սուրեն Կ., ծնված 1987 թ.) դուրս է […]
13:55 31.12.2019
ArmDaily.am-ի տեղեկություններով` երեկ գիշերը Կապանի Բաղաբերդ թաղամասում խնջույքի ժամանակ հնչել է կրակոց, մեկ մարդ հրազենային վիրավորում է ստացել: Մեզ հետ զրույցում ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանի հայտնեց, որ նշված տարածքում մարմնական վնասվածք ստանալու վերաբերյալ դեպք կա արձանագրված, բայց ոչ հրազենային: «Դեկտեմբերի 30-ին ժամը 22.55-ին […]
13:45 31.12.2019
Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, ոստիկանության ծառայողները Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Մկան տարուն ընդառաջ՝ Ռեմբոյի տղան կընկնի մկան թակարդը» անվանումը: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանության քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ նախկինում բնակարանային գողություններով դատված, այժմ հետախուզման մեջ գտնվող, 26-ամյա Թադևոս Ավետիսյանը, ով ավելի շատ հայտնի է «Ռեմբոյի տղա Թաթոսիկ» մականվամբ, Երևանում շրջում է […]
12:25 31.12.2019
Դեկտեմբերի 31-ին՝ ժամը 00:41-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոնդ թաղամասի Չկալովի փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները բացել են բնակարանի դուռը. խոհանոցի հատակին հայտնաբերվել է Հասմիկ Բ.-ի (ծնված 1955 թ.) դին:
10:00 31.12.2019
Դեկտեմբերի 30-ին, ժամը 19:27-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կոնսերվատորիայի մոտակայքում գտնվող չգործող սրճարանում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 1 հասցեում գտնվող «Արբատ» սրճարանում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:35-ին, մարվել՝ 21:09-ին: […]
22:40 30.12.2019
Ճանապարհին մերկասառույցի պատճառով բեռնատարի վարորդը չի կարողացել արգելակել՝ տեսնելով գետնին ընկած աղջկան: Վլադիվոստոկում տղամարդը բեռնատարի անիվների տակ հայտնվելուց փրկել է մի աղջկա, որը սայթաքել է և ընկել հետիոտնային անցումի վրա: Դեպքի վերաբերյալ տեսանյութը տեղադրվել է YouTube- ում: Կադրերում երևում է, թե ինչպես է աղջիկը ընկնում, բայց մերկասառույցի պատճառով մեքենան չի կարողանում արգելակել և շարունակում է […]
21:30 30.12.2019
Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։35-ի սահմաններում ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Գետափնյա 1-ին փողոցի տներից մեկի բնակարանում տղամարդու դի կա։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են տանտիրոջ՝ 62-ամյա Մանվել Խլխաթյանի դին։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տան փայտե վառարանից կրակ […]
20:14 30.12.2019
Ռամիլ Շամսուտդինովը, որ 8 ծառայակցի է գնդակահարել Ռուսաստանի զինված ուժերի զորամասերից մեկում, տուժող է մեկ այլ գործով։ Դրանով նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան։ Բացահայտվել է, որ ծառայակիցները պարբերաբար ճնշել ու նվաստացրել են Շամսուտդինովին, որը ի վերջո դիմել է զենքին ու կրակ է բացել ծառայակիցների վրա։ Առանձնացված գործով քննության ընթացքում նրա ծառայակիցներից մեկն ընդունել […]
19:56 30.12.2019
Նախապատրաստվող ահաբեկչության մասին Անվտանգության դաշնային ծառայությունը տեղեկացել էր ամերիկյան հատուկ ծառայություններից:
18:30 30.12.2019
Ըստ մասնագետների՝ կոկորդիլոսները վերջին շրջանում հաճախ են մոտենում մարդկանց բնակավայրերին:
18:17 30.12.2019
Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 14:46-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Աստղիկ» ԲԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոբուսը բախվել է սյանը. կան տուժածներ և զոհ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կուրղինյան փողոցում թիվ 42 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսը (վարորդ՝ Պողոս […]
18:07 30.12.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում. թիվ 42 երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ը բախվել է էլեկտրասյանը: Դեպքի հետևանքով 7 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, 1 մարդ մահացել է մինչ հիվանդանոց տեղափոխվելը, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից: 5 մարդ արդեն դուրս է գրվել «Աստղիկ» ԲԿ-ից: Այս պահի դրությամբ տուժածների վիճակը բավարար է: […]
17:21 30.12.2019
Երևանում՝ թունելից դեպի Սարալանջի փողոց ելքի մոտ բեռնատար մեքենա է կողաշրջվել։ Այս մասին հայտնել ու լուսանկարով կիսվել է ֆեյսբուքյան «Մի՛ արեք այսպես» խմբի անդամներից մեկը։ Վթարի մանրամասները հայտնի չեն։ Օգտատերը խորհուրդ է տալիս հրաժարվել այդ հատվածով երթևեկելու մտքից։
16:40 30.12.2019
Դեկտեմբերի 30-ի վաղ առավոտյան Մերձմոսկվայում անցորդները շենքի բնակարաններից մեկի պատշգամբի տակ հայտնաբերել են մերկ երեխայի: Ականատեսների խոսքերով` երեխան 2 տարեկան տղա էր, պառկած էր գետնին` առանց հագուստի և ճչում էր: Անցորդները շտապօգնություն են կանչել: Երեխան հոսպիտալացվել է: «Համաձայն անչափահասների շրջանային հանձնաժողովի տվյալների՝ երեխան ծնողական վերահսկողության բացակայության պատճառով անցել է առաջին հարկի պատուհանի ճաղավանդակների արանքից: Ընտանիքը […]
16:27 30.12.2019
Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 15:10-ի սահմաններում թիվ 42 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի 24 86 Տ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վանցյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել թիվ 42/1 տան դիմաց տեղադրված փայտե էլեկտրասյանը: Վթարի հետևանքով վարորդն ու 4 ուղևորներ մարմնական վնասվածքներով […]
16:14 30.12.2019
Lufthansa-ի դուստր ընկերության բորտուղեկցորդուհիները գործադուլ են հայտարարել առաջիկա 3 օրերին շուրջ 170 չվերթի չեղարկման պատճառով: Այս մասին հայտնում է AP գործակալությունը: Խոսքը Eurowings-ի մասին է, որը չեղարկել է չվերթները: Պատճառը մեկ այլ՝ Germanwings ընկերության բորտուղեկցորդուհիների գործադուլն է: Վերջին երկուսը Lufthansa-ի դուստր ձեռնարկություններն են: Ավելի շատ չեղարկվել են ներքին չվերթները, որոնք պլանավորված էին դեկտեմբերի 30-ից հունվարի […]
15:38 30.12.2019
Ալմաթիի մոտ կործանված Bek Air ընկերության օդանավը կարող էր վթարի ենթարկվել նրա դիմացով թռչող ինքնաթիռի հետագծի պատճառով: Այս մասին դեկտեմբերի 30-ին հայտնել է Bek Air-ի թռիչքային ծառայության տնօրեն Էրիկ Սապարովը, գրում է ТАСС-ը: Ըստ նրա՝ դա կարող է լինել պատճառը, որ վթարից առաջ ինքնաթիռը մի քանի անգամ պտտվել է օդում: Սապարովը նշել է, որ թռիչքի […]
15:14 30.12.2019
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է մի խումբ անձանց կողմից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, առանձին դաժանությամբ սպանության, դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, ապօրինի կերպով զենք կրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Չորս անձի մեղադրանքներ են առաջադրվել: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: Մինչդատական վարույթում իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում […]
14:00 30.12.2019
Նախօրեին հայտնել էինք, որ Նորվեգիայի արքայադուստր Մարթա Լուիզայի նախկին ամուսինը՝ գրող և նկարիչ Արի Բենը, որի հետ ապրել է 14 տարի և ունի համատեղ 3 երեխա, ինքնասպանություն է գործել: Համացանցում ցավակցում են Նորվեգիայի արքայական ընտանիքին, սակայն ինքը՝ Մարթա Լուիզան, Instagram-ում այդպես էլ չի մեկնաբանել լուրն այն դեպքում, երբ այս հարթակում բավականին ակտիվ է: Միաժամանակ, համացանցում […]
13:14 30.12.2019
Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 09:05-ին, հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել 5 փրկարար ծառայող: Հրդեհը մարվել է ժամը 11:50-ին: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 16:27-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Պրիվոլնոյե գյուղից դեպի Վրաստանի Հանրապետության միջպետական սահմանն ընկած հատվածում այրվում է անտառածածկ տարածք:
12:50 30.12.2019
Ղազախստանում վթարի ենթարկված «Ֆոկկեր -100» ինքնաթիռի սև արկղը հանձնվել է Մոսկվայի միջպետական ավիացիոն հանձնաժողովի (IAC) մասնագետներին: Այս մասին հաղորդում է Tengrinews.kz-ն` վկայակոչելով Ղազախստանի փոխվարչապետ Ռոման Սկլյարին: Ըստ նախնական տվյալների` ինքնագրիչների պարունակությունը գաղտնազերծվելու է մինչև հունվարի 10-ը: Նշվում է, որ IAC-ն աշխատելու է նաև ամանորյա տոների ընթացքում: Հիշեցնենք, Bek Air ավիաընկերության՝ Ալմաթի-Նուր-Սուլթան չվերթն իրականացնող ինքնաթիռն օդ […]
12:44 30.12.2019
ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի և անառակաբարո գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: 21-ամյա երիտասարդը կալանավորվել է։ Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1998 թվականին, […]
12:14 30.12.2019
Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 00:50-ի սահմաններում Բալահովիտ գյուղի բնակիչ, 25-ամյա Մելքոն Սարգսյանը իր վարած ВАЗ 21134 մակնիշի 01 CC 013 համարանիշի ավտոմեքենայով Ձորաղբյուր-Մայակովսկի գյուղամիջյան ճանապարհի Մայակովսկի գյուղի վերջնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, մի քանի պտույտ կատարելով՝ շրջվել: Վթարի հետևանքով […]
11:00 30.12.2019
Համացանցում տեսանյութեր են հայտնվել այն մասին, թե ինչպես են հրդեհների գոտուց փախած կոալաները ջուր խնդրում փրկարարներից:
09:25 30.12.2019
Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 19:48-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է 2 ավտոմեքենա. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Golf» (վարորդ՝ Հակոբ Գ., ծնված 1979 թ.) և […]
23:53 29.12.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր՝ ժամը 22:00-ի սահմաններում, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «Toyota Prius» (վարորդ՝ Գագիկ Թ., ծնված 1958 թ.), «Ford Escape» (վարորդ՝ Արգամ Ա., ծնված 1987 թ.), «Opel Astra» (վարորդ՝ Էդգար Լ., ծնված 1986 թ.) և «ԳԱԶել» (վարորդ՝ Մեսրոպ Մ., ՌԴ […]
23:40 29.12.2019
Դեկտեմբերի 29-ին` ժամը 21:57-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ավտոմաքսատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «Toyota Prius» (վարորդ՝ Գագիկ Թ., ծնված 1958 թ.), «Ford Escape» (վարորդ՝ Արգամ […]
23:30 29.12.2019
ՌԴ Նիժեգորոդսկի շրջանի Բալախնա քաղաքում ձերբակալված տղամարդը կասկածվում է դաժան սպանության մեջ: Քննչական կոմիտեի տվյալներով՝ քաղաքի արվարձանային հատվածի անտառածածկ տարածքում տեղի բնակիչներից մեկը տոպրակներ է գտել, որոնցում մարդու երկու ոտք է եղել: Ավելի ուշ պարզվել է, որ այդ ոտքերը պատկանել են նույն քաղաքի 96-ամյա մի բնակչուհու: Ըստ նախաքննության վարկածի՝ տեղաբնակներից մեկը վիճաբանել է իր զոքանչի […]
22:30 29.12.2019
Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:50-ի սահմաններում, Սարալանջի հին ճանապարհից դեպի Տերյան փողոց տանող հատվածում բախվել են Opel մակնիշի 35 RO 407 համարանիշի և Volkswagen Golf մակնիշի 34 ZQ 492 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Վիրավորին առաջինն օգնության են հասել փրկարարներն ու բժիշկները: […]