23:07 21.01.2020
Հունվարի 21-ին` ժամը 20:48-ին, 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունու փողոցում՝ «Եդեմ» սգո սրահի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խաղաղ Դոնի փողոցի թիվ 1/22 հասցեի մոտակայքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:00-ին, մարվել՝ […]
18:50 21.01.2020
Իտալական La Verità պարբերականում լույս է տեսել Բաքվում հայերի ջարդերի 30-ամյակին նվիրված հոդված: Հոդվածը կրում է «Ադրբեջանի կողմից թաքցվող հայերի ջարդը» խորագիրը. «Արմենպրես»-ը ներկայացնում է հոդվածի թարգմանությունը. «30 տարի առաջ հունվարի 13-19-ը Բաքվում իրականացվեցին հայերի զանգվածային կոտորած և տեղահանություն բացառապես ազգային պատկանելության համար: Արդեն անցել է 30 տարի, բայց Ադրբեջանը շարունակում է թաքցնել ճշմարտությունը։ 30 […]
16:00 21.01.2020
Իրաքում չեն դադարում հակակառավարական բողոքի ակցիաները: Բասրա քաղաքում ցուցարարները փակել են ճանապարհներ և անվտանգության ուժերի ուղղությամբ նետել տարբեր իրեր, ինչին ի պատասխան, վերջիններս կիրառել են մարտական փամփուշտներ: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Բախումներ են եղել նաև մայրաքաղաք Բաղդադում: Այդտեղ ցուցարարները, ի նշան, բողոքի իրավապահների ուղղությամբ նետել են «Մոլոտովի կոկտեյլներ»: Ոստիկաններն էլ իրենց հերթին […]
15:52 21.01.2020
Նոր տիպի՝ կորոնավիրուսի տարածման հետևանքով Չինաստանի Ուհան քաղաքում մահացել է 6 մարդ: 227 մարդ շարունակում է բուժում ստանալ հիվանդանոցներում՝ բժիշկների հսկողության ներքո: Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարար Չժոու Սյանվանը: Նա նաև հայտնել է, որ ներկայումս բժիշկների հսկողության ներքո գտնվող 227 պացիենտներից 51-ի վիճակը գնահատվում է կայուն ծանր, 12-ինը՝ ծայրահեղ ծանր: Ավելի վաղ հայտնել […]
15:19 21.01.2020
Հունվարի 20-ին դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղա երեխա։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ վիրավորը 15-ամյա Հարություն Հ․-ն է, որը հիվանդանոց է տեղափոխվել թիվ 191 դպրոցից։ Մինչ բժիշկները օգնություն էին […]
15:10 21.01.2020
1990 թ. հունվարի Բաքվի հայերի ջարդերի մասին վկայել են ոչ միայն հայ, ռուս և այլազգի ականատեսները, այլ նաև իրենց ելույթներում ջարդերի իրականացման փաստն արձանագրել են մի շարք ադրբեջանցի գործիչներ: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը: Այսօր Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն փորձում են մոռացության տալ այս փաստերը, այլև ակնհայտորեն կեղծ և իրականության հետ որևէ առնչություն չունեցող հակագիտական […]
12:55 21.01.2020
Իսպանիային պատուհասել է «Գլորիա» փոթորիկը: Այն իր հետ բերել է առատ ձյան և անձրևի տեղումներ, ինչպես նաև ուժեղ քամիներ: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: 👉❄️Así amanece Almansa, con una buena nevada, tras horas sin parar de nevar. Numerosos problemas en viarios de la zona. #Albacete #Nieve © @AlmansaMeteo pic.twitter.com/QYAXMCGl3t — Meteo⚡Hellín (@MeteoHellin) January […]
11:42 21.01.2020
2019-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության վարչությունը ստացել է տեղեկատվություն՝ աշխատավայրում տեղի ունեցած 22 դժբախտ դեպքի վերաբերյալ, որոնց հետևանքով տուժել է 25 մարդ։ Դեպքերից 5-ը եղել են մահվան ելքով, 2 դեպքում աշխատողները ստացել են ծանր մարմնական վնասվածք, 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Տարբեր ծանրության […]
09:38 21.01.2020
Հունվարի 21-ին՝ ժամը 01:31-ին, 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 22-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արմեն Ս., ծնված 1990 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել հարակից […]
08:37 21.01.2020
Հունվարի 21-ին՝ ժամը 03:21-ին, 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Իտալիայի փողոցում՝ զբոսայգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel Vectra» (վարորդ՝ Տիգրան Մ., ծնված 1989 թ.) և «Toyota Camry» (վարորդ՝ Կամո Խ., ծնված […]
23:17 20.01.2020
Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:25-ի սահմաններում ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Չարենցավան-Կարենիս խաչմերուկ, որտեղ ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են տղամարդու դի։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանները նշված վայրում Volkswagen Touareg մակնիշի 90 PO 001 համարանիշի ավտոմեքենայում հայտնաբերել են Չարենցավան քաղաքի բնակիչ, 59-ամյա Վլադիսլավ Հարությունյանի դին: […]
23:00 20.01.2020
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիլքար գյուղի վագոն-տնակներից մեկում հրդեհ է բռնկվել։ Shamshyan.com–ի հաղորդմամբ՝ մինչ հրդեհի վայր կժամանեին Ապարանի և Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատներից, գյուղացիները, վտանգելով իրենց կյանքը, մեծ դժվարությամբ վառվող տնակի կրակի ճիրաններից դուրս են բերել […]
21:20 20.01.2020
Կամչատկայում 39-ամյա տղամարդը մոլորվել է և երեք օր գոյատևել սառնամանիքի պայմաններում մինչև նրան փրկել են: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով Արտակարգ իրավիճակների նախարարությանը: Տղամարդը ձնագնացով Իվաշկա գյուղից ուղևորվել է Կարագա գյուղ, բայց չի կարողացել հասնել իր նպատակակետին: Փրկարարներն ու կամավորները մի քանի օր որոնել են անետ կորած բնակչին և կարողացել են գտնել […]
19:00 20.01.2020
Ամերիկացի երգիչ Դևիդ Օլնին մահացել է Ֆլորիդայում հեղինակային երգի փառատոնի ընթացքում` իր ելույթի ժամանակ: Այս մասին հայտնում է Variety-ն: Ինչպես հայտնի է դարձել, երաժիշտը մահացել է բեմին` աթոռին նստած: Հաղորդվում է, որ նա մահացել է հունվարի 18-ին: Երաժիշտը 71 տարեկան էր:
18:09 20.01.2020
Սիրիայի Լաթաքիա նահանգում «Խմեյմիմ» օդանավակայանը գրոհելու փորձ է արվել անօդաչու թռչող սարքերի միջոցով: Նախօրեին այդ մասին տեղեկացրել է սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությունը: Հաստատվել է, որ գրոհը ձեռնարկել է ինչ-որ «ահաբեկչական խումբ»: Օդանավակայանի պաշտպանության համար կիրառվել է ՀՕՊ համակարգ: Դեպքից այլ մանրամասներ գործակալությունը չի հայտնում:
17:49 20.01.2020
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը դիտարկելով որպես անդրազգային հանցավորության դրսևորումներից մեկը, միջազգային իրավունքի և ներպետական օրենսդրության խստիվ պահպանմամբ, հետևողական պայքար մղելով ազգային անվտանգությանը սպառնացող հիշյալ արատավոր երևույթի դեմ, օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել և խափանել է թմրամիջոցների […]
17:28 20.01.2020
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ Սարի Թաղում 40-ամյա տղամարդու առողջությանը ծանր վնաս հասցնելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2020 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 20:55-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ «Էպիգաստրալ շրջանի կտրած-ծակած, որովայնի խոռոչի թափանցող վերք՝ լյարդի և ստամոքսի վնասումով, ձախ թուլակողի կտրած-ծակած, որովայնի խոռոչ […]
16:10 20.01.2020
Ինդոնեզիայում՝ Սումատրա կղզում, ջրհեղեղի պատճառով կախովի կամուրջ է փլվել: Այս մասին հայտնում է «Սինխուա» գործակալությունը: Փրկարարական գործողություններին մասնակցել է ավելի քան 100 մարդ: Կամրջի փլուզման հետևանքով մեկ մարդ անհետ կորել է, 9 մարդ մահացել է, ևս 17-ը տուժել է: Ջրհեղեղի պատճառ են դարձել հորդառատ անձրևները, ջրհեղեղի հետևանքով էլ կամուրջը փլուզվել է: «Մենք հայտնաբերել ենք կամրջի […]
15:46 20.01.2020
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հունվարի 13-19-ը գրանցվել է 264 դեպք, որից 129-ը՝ արտակարգ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 114 կենցաղային կանչ, 59 հրդեհի ահազանգ, 59 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 1 և տուժել 64 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 7 քաղաքացի: Շաբաթվա ընթացքում արձանագրվել […]
15:04 20.01.2020
Ինչպես արդեն տեղեկացվել է, Երևան քաղաքի դատախազությունում ուսումնասիրվել էր Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննված՝ 2001թ. սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ քրեական գործը, Սթիվեն Ջոն Նյուտոնի ներկայացուցիչների դիմումը, դրան կից ներկայացված փաստաթղթերը: Արդյունքում պարզվել էր, որ 25.09.2001թ. ՀՀ նախկին Քրեական օրենսգրքի 100-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով […]
14:51 20.01.2020
Ավստրալիայի հարավ-արևելքում ավազամրրիկից օրեր անց գոլֆի գնդակի մեծության կարկուտ է տեղում, հայտնում է 7 News տեղական հեռուստաալիքը: Բնական աղետները շարունակում են գրոհել Ավստրալիան: Ամեն ինչ սկսվել է հրդեհներից, այնուհետև հորդառատ անձրևներ են տեղացել և սկսվել է ջրհեղեղ: Այժմ երկրի հարավ-արևելքում «հյուրընկալվել» են ավազամրրիկն ու ուժգին կարկուտը: Վնասվել են բազմաթիվ մեքենաներ և կոտրվել են ծառի ճյուղեր: […]
14:13 20.01.2020
Մոսկվայում պայթուցիկ տեղադրված լինելու մասին անանուն հաղորդագրությունների ստացման պատճառով ստուգումներ են իրականացվում 85 դպրոցներում և 20 առևտրի կենտրոններում, ստուգվում են նաև մոսկովյան մետրոյի բոլոր կայարանները և խանութների ցանցերը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցչին: «Սպառնալիքներն ուղղված են եղել մետրոյի բոլոր կայարաններին, Магнит և Пятёрочка խանութների ցանցերին»,- ասել է նա: […]
13:35 20.01.2020
Հունվարի 15-ին հայտնել էինք, որ հունվարի 14-ին` ժամը 19:00-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի Անդրանիկի և Միկոյան փողոցների խաչմերուկում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 66-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, հունվարի 20-ին` ժամը 2-ին, հիվանդանոցից Եղեգնաձորի բաժին հաղորդում է ստացվել, որ վրաերթի հետևանքով վնասվածքներ ստացած 66-ամյա Գարիկ Վարդանյանը […]
08:08 20.01.2020
Լոնդոնի հյուսիսարևելյան Իլֆորդ շրջանում ոստիկանությունը վնասվածքներով 3 տղամարդու դի է հայտնաբերել։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ հղում անելով Սքոթլենդ-Յարդի (Լոնդոնի ոստիկանություն) մամուլի ծառայությանը։ Նշվում է, որ իրավապահները դեպքի վայր էին ժամանել հունվարի 19-ի երեկոյան՝ հասարակական կարգի խախտման վերբերյալ ստացված բողոքներից հետո։ Զոհերի 20-30 տարեկան են։ Ոստիկանությունը միջադեպի հետաքննություն է սկսել։ Հանցագործին ձերբակալել դեռևս չի […]
23:47 19.01.2020
Այսօր` հունվարի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 26 կմ հատվածում Աշտարակ քաղաքի մուտքի մոտ բախվել են Nissan Tiida մակնիշի 36 RG 275 համարանիշի և VAZ 2121 մակնիշի 96 DV 969 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ […]
22:45 19.01.2020
Անգլիական Ունիչեսթեր քաղաքում երկու երեխաների մայրը մահացել է չիպսային սննդակարգի պատճառով, գրում է Daily Mail-ը: Շառլոտ Բրոդը մանկուց գերադասել է ուտել չիպսեր, հավի նագեթներ, կրեկերներն ու ընդհանրապես ֆասթֆուդ: Նա երբեք չի կերել միրգ ու բանջարեղեն: Ծնողները փորձել են փոխել աղջկա սննդակարգը, սակայն ոչինչ չի ստացվել: Անգամ հղիության ժամանակ նա կերել է չիպսեր ու խմել գազավորված […]
22:25 19.01.2020
Հունվարի 19-ին՝ ժամը 17:41-ին, 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Պարույր Սևակի փողոցի Ա փակուղում այրվում է տան տանիք: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի մոտակա հացատան […]
21:52 19.01.2020
Հունվարի 19-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 18։20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 35 կմ հատվածում, Ուջան գյուղի խաչմերուկում բախվել են «Վոլգա» մակնիշի 36 MQ 338 համարանիշի և Երևան-Արթիկ թիվ 360 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի 1999 Լ համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական […]