23:40 29.12.2019
Դեկտեմբերի 29-ին` ժամը 21:57-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ավտոմաքսատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «Toyota Prius» (վարորդ՝ Գագիկ Թ., ծնված 1958 թ.), «Ford Escape» (վարորդ՝ Արգամ […]
23:30 29.12.2019
ՌԴ Նիժեգորոդսկի շրջանի Բալախնա քաղաքում ձերբակալված տղամարդը կասկածվում է դաժան սպանության մեջ: Քննչական կոմիտեի տվյալներով՝ քաղաքի արվարձանային հատվածի անտառածածկ տարածքում տեղի բնակիչներից մեկը տոպրակներ է գտել, որոնցում մարդու երկու ոտք է եղել: Ավելի ուշ պարզվել է, որ այդ ոտքերը պատկանել են նույն քաղաքի 96-ամյա մի բնակչուհու: Ըստ նախաքննության վարկածի՝ տեղաբնակներից մեկը վիճաբանել է իր զոքանչի […]
22:30 29.12.2019
Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:50-ի սահմաններում, Սարալանջի հին ճանապարհից դեպի Տերյան փողոց տանող հատվածում բախվել են Opel մակնիշի 35 RO 407 համարանիշի և Volkswagen Golf մակնիշի 34 ZQ 492 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Վիրավորին առաջինն օգնության են հասել փրկարարներն ու բժիշկները: […]
22:00 29.12.2019
Դեկտեմբերի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 01:45-ի սահմաններում Մարտունու բժշկական կենտրոնից ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ դանակահարված, իրենց մոտ են տեղափոխվել 2 տղա երեխա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը: Ոստիկանները պարզել […]
21:34 29.12.2019
Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի Էրլի Բիչ քաղաքի բնակիչներից մեկը փրկել է իր փոքրիկ որդուն, որը կարող էր չորս մետր երկարությամբ պիթոնի զոհ դառնալ, գրում է News.com.au-ն: Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ընտանիքը տոնել է նորամուտը: Հարևան սենյակում տղամարդը լսել է չորս տարեկան որդու աղաղակը և տեսել, որ երեխան ամբողջ ուժով բռնվել է ճաղերից, իսկ […]
21:10 29.12.2019
Դեկտեմբերի 29-ին ժամը 14:07-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրևանդի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Բագրևանդի փողոցի թիվ 88 հասցեում գտվող «Նիագարա» ռեստորանային համալիրի մոտակայքում բախվել են «Mercedes […]
18:48 29.12.2019
Վլադիվոստոկում կրկեսային մարզուհին շոուի ընթացքում ընկել է բարձրությունից: Այս մասին հաղորդել է ТАСС-ը՝ վկայակոչելով Պրիմորսկի երկրամասի առողջապահության վարչությանը: Նշվում է, որ աղջիկը Ամանորի շոուի ընթացքում ակրոբատիկ համար կատարելիս ընկել է պարանից: Առողջապահության վարչությունից հայտնում են, որ աղջիկը վիրավորվել է. նա հոսպիտալացվել է:
18:35 29.12.2019
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեկտեմբերի 29-ին ժամը 09:05-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով «Գումբութ» կոչվող սարալանջ է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 42 փրկարար ծառայող (4 օժանդակ տեխնիկա): Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:50-ին: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24-ին, ժամը 07:58-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Շնող գյուղի մոտակա «Գումբութ» կոչվող սարալանջին հրդեհ է բռնկվել։ Դեպքի […]
16:02 29.12.2019
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում Բագրևանդի փողոցում՝ «Ադամ» հյուրանոցային համալիրի դիմաց, բախվել են Mercedes G500 մակնիշի 37 GG 333 համարանիշի և Mercedes E320 մակնիշի 60 TT 160 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ […]
14:19 29.12.2019
Դեկտեմբերի 28-ին, ժամը 23:44-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բեկնազարյան փողոցի թիվ 3/3 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes» (վարորդ` Աբգար Խ., ծնված 1991 թ.), «BMW M3» (վարորդ` Էդգար […]
13:48 29.12.2019
Դեկտեմբերի 28-ին, ժամը 23:13-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի տներից մեկի մոտակայքում քաղաքացին վրաերթի է ենթարկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Toyota Corona մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Լաուրա Պ.-ին: Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածին, ով հոսպիտալացվել […]
13:32 29.12.2019
Կոտրել արձանի քիթը հետևորդների համար. Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում Instagram-ի մոդելը մուրճով հարվածներ է հասցրել 200 տարեկան հրեշտակի արձանին: Աղջկա արարքը անչափ բարկացրել է օգտատերերին: «Շիկահեր ԻՊ գրոհային»,-արձագանքելով տեսանյութին՝ գրել է նրանցից մեկը: Օգտատերերերի մեծ մասը նշել է, որ աղջկան անհրաժեշտ է պատժել՝ անգամ ցմահ ազատազրկել: Destroy for followers! Polish #Instagram model smashes a reportedly 200yo […]
13:15 29.12.2019
Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ տղամարդը միայն ներքնազգեստով կնոջը քարշ է տալիս դեպի շքամուտք տանող աստիճաններով: Այդ մասին հայտնում է sakhalin.info- ն: Կադրերում երևում է, որ կինն անգիտակից վիճակում է: Նա կնոջ մի ձեռքից բռնած տանում է աստիճաններով. միաժամանակ մեկ այլ տղամարդ պահում է մուտքի դուռը: Ոչ ոք չի փորձում միջամտել: Աղբյուրի համաձայն, դեպքը […]
12:22 29.12.2019
Associated Press-ի, USA Today-ի և «Հյուսիսարևելյան համալսարանի» համատեղ ուսումնասիրության համաձայն՝ սկսած 1970-ականներից ԱՄՆ-ում ամենաշատ զանգվածային սպանությունները կատարվել են 2019-ին: Ըստ նրանց տվյալների՝ միայն այս տարվա ընթացքում ԱՄՆ-ն իրականացվել է 41 զանգվածային սպանություն (4 կամ ավելի մարդու սպանություն): Հարձակումների հետևանքով սպանվել է 211 մարդ: Նշվում է, որ շատ դեպքերում հանցագործները և զոհերը ծանոթ են եղել. զանգվածային […]
11:52 29.12.2019
Դեկտեմբերի 28-ին, ժամը 17:44-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ-ին բախվել են «Mercedes E320» (վարորդ՝ Ղևոնդ Գ., ծնված 1988 թ.), «Opel Vectra B» (վարորդ՝ Արամ Ս., ծնված […]
11:20 29.12.2019
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեկտեմբերի 28-ին ժամը 21:53-ին Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի կայանի հերթափոխի պետից «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ էներգաբլոկի աշխատակիցներից մեկը բարձրացել է մոտ 270 մ բարձրության խողովակի վրա և չի կարողանում իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել Հրազդան ՋԷԿ-ի պահպանության հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ԱԻՆ ՓԾ մարզային […]
23:47 28.12.2019
Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում BMW-X5 մակնիշի 02 AA 013 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ծիծեռնակաբերդի խճուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, այնուհետև մոտ 5 մետր կոտրել բետոնե հենապատի որոշ հատված և առաջ ընթանալով, բախվել երկաթե էլեկտրասյանը: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի բժշկական օգնություն ստանալու […]
23:12 28.12.2019
Արմավիրի մարզի բնակիչը դաժան ծեծի է ենթարկել նախկին կնոջը։ Նախնական քննության տվյալներով՝ հոկտեմբերի 25-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում տղամարդն այցելել է նախկին կնոջ տուն՝ փորձելով իր հետ տանել երկու երեխաներին, սակայն կինը թույլ չի տվել, ինչի պատճառով վիճաբանություն է ծագել։ Տղամարդը մետաղյա ձողով հարվածներ հասցրել նախկին կնոջ որովայնին, այնուհետև՝ բռնելով կնոջ մազերից վայր է գցել գետնին […]
21:59 28.12.2019
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Կոշ գյուղի բնակիչ, 23-ամյա Սևակ Մնացականյանը՝ իր վարած Opel մակնիշի 35 ՍT 468 համարանիշի ավտոմեքենայով, Նոր Եդեսիա գյուղի ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով վարորդ Ս. Մնացականյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական […]
21:46 28.12.2019
Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները տաք հետքերով բացահայտել են Երևանում տեղի ունեցած դանակահարության դեպքը: Ժամը 05:05-ի սահմաններում «Արաբկիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին հայտնել են, որ որովայնի ձախ կեսի կտրած վերք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, որ ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալու, իսկ նրան տեղափոխած քաղաքացին […]
21:34 28.12.2019
Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 16:57-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլորվել է ձորը, առկա է գազի արտահոսք, տուժածներ չկան. Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ բախվել են «Lada 21010» (վարորդ՝ Դերենիկ […]
21:12 28.12.2019
Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 13:43-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սատանի կամրջին հարակից տարածքում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:41-ին, մարվել՝ 18:00-ին: Այրվել է մոտ 5 հա բուսածածկույթ:
19:15 28.12.2019
Շենգավիթում բնակվող 41-ամյա տղամարդը ծեծել է 10-ամյա որդուն՝ երեխայի մոր ծնողների հետ իրենից թաքուն շփվելու և հեռախոսազրույց ունենալու համար։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին 10-ամյա տղան շփվել է մորական կողմի տատիկի ու պապիկի հետ, ինչը դուր չի եկել հորը, բարկացել է և ծեծել նրան՝ ձեռքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով որդու մարմնի տարբեր հատվածներին։ Բացի այդ՝ հոկտեմբերի 24-ի […]
18:44 28.12.2019
Դեկտեմբերի 27-ին ոստիկանության Տարոնի բաժին տեղեկություններ են ստացվել, որ 29-ամյա մի տղամարդ իր մոտ ապօրինի հրազեն է պահում: Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության, Լոռու մարզային վարչության և Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 11.55-ի սահմաններում, տղամարդը հայտնաբերվել է։ Նրան բերման ենթարկելու ժամանակ գոտկատեղի առջևի մասից գետնին է ընկել «Մակարով» տիպի ատրճանակին նմանվող հրազեն՝ […]
17:50 28.12.2019
Դեկտեմբերի 25-ին Լոնդոնում` սեփական բնակարանում, մահացած է հայտնաբերվել երգիչ Ջորջ Մայքլի փոքր քույրը` Մելանի Պանայոտուն: Դեպքը տեղի է ունեցել երգչի մահվան տարելիցի օրը, գրում է Mirror-ը: Ինչպես նշվում է, 55-ամյա կնոջ դին հայտնաբերել է նրա քույրը` Յոդա Հարիս-Պանայոտուն: Մելանիի հարազատները Լոնդոնի ոստիկանության հետ զրույցում հաստատել են կնոջ մահը: Պարբերականի տեղեկություններով` նրա մահվան պատճառի մասին ավելի […]
17:43 28.12.2019
Միացյալ Նահանգների Հյուսթոն քաղաքում տեսահոլովակի նկարահանման ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել։ Անհայտ անձինք մեքենայով անցնելիս կրակ են բացել հոլովակի նկարահանման հրապարակի ուղղությամբ։ Հրաձգության հետևանքով 2 մարդ մահացել է, ևս 6 մարդ վիրավորվել է։ Հարձակման հեղինակները անհայտ են։ «Լատինամերիկացիների խումբը տեսահոլովակ էր նկարում ավտոկայանատեղիում, երբ անհայտ անձինք մեքենայով անցել են այդտեղով ու կրակել նրանց ուղղությամբ»,- միջադեպը […]
17:13 28.12.2019
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում դեկտեմբերի 27-ին բաժին է ներկայացել Մասիսի բնակիչ, 53-ամյա մի տղամարդ ու կամավոր հանձնել «Կալաշնիկովի» ինքնաձիգ, նռնակ, նռնակի պայթուցիչ ու տարբեր տրամաչափի 200-ից ավելի փամփուշտ։ Նրա հայտնածով զենք-զինամթերքը գտել է տանիքում: Դեկտեմբերի 26-ին ոստիկանության Արտաշատի բաժնում արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման երկու դեպք։ Վանաշեն գյուղում ապրող 52-ամյա […]
16:13 28.12.2019
Համացանցում հայտնվել են Ղազախստանի խոշորագույն Ալմաթի քաղաքում կործանված ինքնաթիռի կադրերը: Հրապարակված տեսանյութում երևում է՝ ինչպես է ոստիկանը տանում փոքրիկ երեխային շտապօգնության մեքենայի մոտ: Հիշեցնենք, Bek Air ավիաընկերության՝ Ալմաթի-Նուր-Սուլթան չվերթն իրականացնող ինքնաթիռն օդ բարձրանալիս, օդանավակայանի տարածքից դուրս գալիս կորցրել էր բարձրությունն ու հարվածել բետոնե պատնեշի, որից հետո բախվել երկհարկանի շինության։ Ավելի վաղ հայտնել էինք` Ալմաթիի ավիավթարի […]
16:00 28.12.2019
73 տարեկանում մահացել է ամերիկացի դերասանուհի Սյու Լայոնը: Նա խաղացել էր Լոլիտայի դերը նույնանուն ֆիլմում՝ նկարահանված Վլադիմիր Նաբոկովի վեպի հիման վրա: Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով դերասանուհու ընկերոջը՝ Ֆիլվ Սիրակոպուլոսին: Հայտնի է, որ Լայոնը մահացել է երկարատև հիվանդության հետևանքով: Հիշեցնենք, որ Լոլիտայի դերի համար դերասանուհին ստացել է «Ոսկե գլոբուս»: Դրանից […]