TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+27.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Հրդեհ «Մամուլի» շենքում

12:54 18.01.2020

Հունվարի 18-ին, ժամը 11:47-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Մամուլի» շենքի առաջին հարկում, հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ինչպես նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը:

̰
Անհետ կորած 25-ամյա աղջիկը հայտնաբերվել է Դարբասում

12:50 18.01.2020

Ոստիկանությունից հայտնում են, որ հունվարի 17-ին ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, ժամը 21.30-ին, Դարբաս բնակավայրի «Մասրենի» առևտրի կենտրոնի մոտակայքից հայտնաբերվել և բաժին է հրավիրվել ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող 25-ամյա Անի Ասատրյանը:

̰
Ապարանում գազալցակայանի հովացման մարտկոցի պայթյունից քաղաքացի է տուժել

11:42 18.01.2020

Հունվարի 17-ին՝ ժամը 14.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժին հաղորդում է ստացվել, որ «դեմքի շրջանի, երկու ձեռքերի դաստակների ջերմային այրվածք 1-ին, 2-րդ աստիճանի» ախտորոշմամբ հիվանդանոց է դիմել գազալցակայանում որպես հերթափոխի պետ աշխատող, Ապարանի 36-ամյա մի բնակիչ։ Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ տղամարդը վնասվածքը ստացել է ժամը 14.10-ի սահմաններում Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող գազալցակայանում․ […]

̰
Անչափահաս վարորդն ու ուղևորը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել են

11:37 18.01.2020

Հունվարի 17-ին՝ ժամը 17.35-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 34-րդ կմ-ին 17-ամյա երիտասարդի վարած «Օպել Աստրա» ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփաբաժանին գտնվող գովազդային վահանակի սյանը։ Վթարի արդյունքում վարորդը՝ Հայկ Սարգսյանն ու նրա 17-ամյա ուղևոր Աշոտ Բաբայանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել են: Կատարվում է քննություն։

̰
«Իմ քայլի» պատգամավորի մեքենայից գողություն է կատարվել

10:37 18.01.2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հուսով եմ սա անողներն ու մեքենայի միջից պայուսակս գողացողները, որի մեջ կային անձնական փաստաթղթեր, շուտափույթ կբացահայտվեն։ Արդեն իսկ կատարվածի մասին հայտնել եմ ոստիկանությանը»։

̰
Պայթյուն Մեքսիկայի հրավառելիքի պահեստում․ կան զոհեր

10:20 18.01.2020

Մեխիկոյից հյուսիս գտնվող Սումպանգո քաղաքի հրավառելիքի պահեստում պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Միջադեպի հետևանքով զոհվել է 2 մարդ, ևս մեկն այրվածներ է ստացել։ Այժմ նա գտնվում է ծանր վիճակում։ Շրջանի բնակիչներին տարհանել են։

̰
Աշոցքում գրանցել է եվս մեկ ստորգետնյա ցնցում

09:29 18.01.2020

Հունվարի 18-ին՝ տեղական ժամանակով ժամը 08:20-ին, (Գրինվիչի ժամանակով ժամը` 04:20-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.930 և արևելյան երկայնության 44.030 աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Աշոցք գյուղից 19 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Գյումրի […]

̰
GPS-ի սխալի պատճառով ամերիկացին մեղադրվել է սպանության մեջ

22:22 17.01.2020

ԱՄՆ Արիզոնա նահանգի բնակիչ Խորխե Մոլինան ձերբակալվել և մեղադրվել է սպանության համար, որը նա չի կատարել: Դա տեղի է ունեցել Google- ի GPS tracker-ի պատճառով, որը նրան սխալմամբ ցույց է տվել հանցագործության վայրում, գրում է Daily Mail-ը: 23-ամյա Մոլինան ձերբակալվել է հենց աշխատանքի վայրում 2018-ի դեկտեմբերին 29-ամյա Ջոզեֆ Նայթի սպանության գործով, որի վրա ինը փամփուշտ […]

̰
Հրշեջները մարել են Երվանդ Քոչարի փողոցի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը

21:46 17.01.2020

Հունվարի 17-ին՝ ժամը 12:36-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Երվանդ Քոչարի փողոցի թիվ 11 շենքի 12-րդ հարկի բնակարաններից մեկում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, մեկ ավտոսանդուղք, ինչպես […]

̰
Ողբերգական վթար Արարատի մարզում. մեքենան մեջտեղից կիսվել է. կան զոհեր

21:36 17.01.2020

Այսօր՝ հունվարի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Opel Astra մակնիշի 36 GR 394 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 34 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է երկաթե արգելապատնեշներին, մոտ 20 մետր առաջ ընթացել, բախվել երկաթե գովազդային վահանակի սյանը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով ավտոմեքենան մեջտեղից կիսվել է և […]

̰
Շիրակի փողոցում ավտոմեքենան բախվել է ծառին, այնուհետև՝ պատին․ վարորդը հոսպիտալացվել է

21:01 17.01.2020

Հունվարի 17-ին` ժամը 17:32-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 43 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է ծառին, այնուհետև՝ պատին, առկա է վառելիքի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Արթուր […]

̰
Ի՞նչ է կատարվել Զառ գյուղում. SHANTNEWS.am-ի անդրադարձը

20:10 17.01.2020

Կոտայքի մարզի Զառ գյուղում պայթյունից տուն է փլուզվել: Տանը եղել են 83 և 85-ամյա ամուսիններ, որոնց տեղափոխել են Աբովյանի և Երևանի բուժհաստատություններ: Տղամարդուն դուրս են գրել հիվանդանոցից, նրա բուժումը կշարունակվի ամբուլատոր պայմաններում: Կնոջ վիճակը բժիշկները գնահատել են կայուն ծանր: Shantnews-ի թղթակիցը եղել է դեպքի վայրում, այցելել է բուժհաստատություններ՝ պարզելու տուժածների առողջական վիճակը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Գյումրեցի հերոս Մերուժան Ստեփանյանն այսօր կդառնար 27 տարեկան

18:45 17.01.2020

Այսօր՝ հունվարի 17-ին, 2016 թվականին Ապրիլյան քառօրյա մարտական գործողություններում զոհված, հետմահու «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի ծննդյան օրն է: Նա այսօր կդառնար 27 տարեկան։ Մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի, զինվորականներ և այլք ծաղիկներ դրեցին գյումրեցի հերոսի շիրիմին: Այս մասին հայտնում են Գյումրիի քաղաքապետարանից: Ի հիշատակ […]

̰
Իսպանիայում հայտնաբերվել է բնակարանագողերի վրաց-ռուսական խմբավորում

18:32 17.01.2020

Իսպանիայի Արդարադատության ազգային դատարանը (NSPI) դատապարտել է վրաց-ռուսական հանցավոր խմբավորման 27 անդամների, որոնք 2012 թվականից մինչև 2015 թվականը կատարել են հարյուրավոր բնակարանների գողություններ Մադրիդում և Գվադալախարայում: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը: Մեղադրյալներից շատերը ձերբակալվել են լայնածավալ հատուկ գործողության արդյունքում, որը 2016-ի նոյեմբերին միաժամանակ իրականացվել է Մադրիդում, Բարսելոնայում, Սևիլիայում և Բարաքալդո քաղաքում: Ընդհանուր […]

̰
Կանխվել է ավելի քան 5 կգ «մեթամֆետամին» տեսակի թմրանյութի տեղափոխման փորձը. ՊԵԿ

17:32 17.01.2020

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո»  բեռնային համալիրում իրականացրած հսկողության արդյունքում բացահայտել են առանձնապես խոշոր չափի թմրանյութի մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածքով տարանցիկ փոխադրման հերթական դեպքը։ Այսպես, Իրանի քաղաքացի Ս. Ղ-ի անունից Հայաստանից Ճապոնիա արտահանվող միջազգային սուրհանդակային առաքանիում հայտնաբերվել 5 կգ 150 գրամ ընդհանուր քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրանյութի նմանվող զանգված: […]

̰
Ավստրալիայի վոմբատները փոքր կենդանիներին փրկել են հրդեհի ճիրաններից

17:05 17.01.2020

Ավստրալիայի վոմբատները հազարավոր փոքր կենդանիների փրկել են կանաչ մայրցամաքում տարածված հրդեհներից: Այս կաթնասուները թույլ են տվել «հրդեհի զոհերին» մտնել իրենց որջերը, ասված է Նոր Զելանդիայի Greenpeace կազմակերպության Instagram-ի էջում: Կազմակերպության Նոր Զելանդիայի աշխատակիցները դիմել են Ավստրալիայից ժամանած իրենց գործընկերներին, բայց նրանք որոշ չափով թերահավատորեն են վերաբերվել այդ տեղեկություններին: Բանն այն է, որ, ըստ կենդանաբանների, նման […]

̰
Թեհրանի ավիաաղետում զոհված ուկրաինացիների դիերը նույնականացվել են

16:32 17.01.2020

Հունվարի 8-ին Թեհրանից օդ բարձրանալուց րոպեներ անց ընկած ինքնաթիռում մահացած ուկրաինացիների դիերը ճանաչվել, նույնականացվել են։ Այս մասին այսօր Ուկրաինայի խորհրդարանում հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Վադիմ Պրիստայկոն։ Նա նշել է, որ «Ուկրաինական ավիաուղիների» կործանված ինքնաթիռում եղել է Ուկրաինայի 11 քաղաքացի։ Նախարարը տեղեկացրել է, որ տեխնիկական հարցերի լուծումից հետո այսօր ավելի ուշ հայտնի կդառնա՝ երբ […]

̰
Զառում պայթյունի հետևանքով տուժած ամուսինը դուրս է գրվել, կինը բժիշկների հսկողության տակ է

15:11 17.01.2020

Ինչպես արդեն հայտնել ենք,  Կոտայքի մարզի Զառ գյուղում այսօր առավոտյան պայթյուն էր եղել, որի հետևանքով տուն էր փլուզվել: Տուժել էին տարեց ամուսիններ: Նրանք տեղափոխվել էին հիվանդանոց: Ամուսինն արդեն դուրս է գրվել: Կինը շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ: SHANTNEWS.am-ը տուժածների առողջական վիճակի մասին հետաքրքրվել է Աբովյանի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի ծառայության պետ Սերժ Խաչատուրյանից: Խաչատուրյանը […]

̰
Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով

15:07 17.01.2020

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: «ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ այս պահին դեպքի վայր են մեկնում ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ՀՀ ՔԿ ՀԿԳ […]

̰
Զառ գյուղում պայթյունի հետևանքով տուժածներ կան. SHANTNEWS-ը մանրամասներ է պարզել

13:40 17.01.2020

Ավելի վաղ հայտնել էինք` Կոտայքի մարզի Զառ գյուղում առավոտյան պայթյունից տուն է փլուզվել: Նախնական տվյալներով՝ պատճառը գազի արտահոսքն է եղել: SHANTNEWS.am-ը մանրամասներ է ճշտել Զառի գյուղապետ Լևոն Խաչատրյանից և ականատեսներից: Գյուղացիները պատմեցին, որ տուժածներին առաջին օգնությունն իրենք են ցուցաբերել: Տուժածները տարեց ամուսիններ են: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Թուրքիայի բանակը նոր կորուստներ ունի Սիրիայում

13:22 17.01.2020

Թուրքիայի զինուժը Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «խաղաղության ակունք» ռազմական օպերացիայի շրջանակում կենդանի ուժի նոր կորուստներ է կրել, հայտնում է Ermenihaber-ը: Ռազմագործողությունների մասին պարբերաբար հաղորդագրություն տարածող Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Twitter-ի իր պաշտոնական էջում հայտնում է, որ հունվարի 16-ին զինված հարձակում է տեղի ունեցել պարեկապահակային ծառայություն իրականացնող թուրք զինվորների վրա: Պայթեցվել է ռումբերով բեռնված բեռնատար ավտոմեքենա, ինչի հետևանքով սպանվել […]

̰
105 տարեկանում մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած վերջին կանադաբնակ կինը

13:16 17.01.2020

Տորոնտոյում բնակվող մի կին, որը Հայոց ցեղասպանությունը վերապրած վերջին կանադացին էր, մահացել է, երբ իր 105-ամյակը տոնելուն ընդամենը չորս ամիս էր մնացել: Եվգենիա Փափազյանը (Քոքորյան-Երգանյան) կյանքից հեռացել է 2020 թվականի հունվարի 14-ին: Փափազյանը ծնվել է Թուրքիայում, Սամսունի Իոնիա թաղամասում 1915-ին: Նա չի ճանաչել իր ծնողներին: Նրա հորը բանակ են տարել 1915-ին, և տղամարդը այլևս չի […]

̰
Ալեքսանդր Օվեչկինը դեմքին ստացած վնասվածքից հետո ուժեղ արնահոսել է

12:48 17.01.2020

Ազգային Հոկեյի լիգայի շրջանակներում տեղի ունեցած «Վաշինգտոն Քեփիթլզ»-«Նյու Ջերսի Դևիլզ» հանդիպման ժամանակ տհաճ միջադեպ է տեղի ունեցել վաշինգտոնցիների ավագ Ալեքսանդր Օվեչկինի հետ: «Նյու Ջերսի Դևիլզ»-ի հարձակվող Մայլզ Վուդը պատահաբար մականով հարվածել է Օվեչկինի դեմքին, ինչից հետո նրա մոտ ուժեղ արնահոսություն է սկսվել: Օվեչկինը անմիջապես հեռացել է հանդերձարան, այնտեղ նրան բժշկական օգնություն են ցուցաբերել, որից հետո […]

̰
Շմոլ գազից հերթական ընտանիքն է թունավորվել. SHANTNEWS-ը մանրամասներ է պարզել

12:18 17.01.2020

Ժամեր առաջ Մաստարա գյուղից ընտանիք Է տեղափոխվել Թալինի բժշկական կենտրոն։ SHANTNEWS.am-ը մանրամասներ է ճշտել հիվանդանոցի տնօրեն Կոմիտաս Սաֆարյանից: Ընտանիքի անդամները շմոլ գազից են թունավորվել: «Ընտանիքում հինգ հոգի են: Գիշերը գազի արտահոսք է եղել: Շմոլ գազից թունավորում է եղել: Երեխաների վիճակը բավարար է՝ չեն հոսպիտալացվել: Ծնողներն են հոսպիտալացվել: Վիճակները բավարար է»,- տեղեկացրեց  Կոմիտաս Սաֆարյանը: Նա փոխանցեց […]

̰
Ահաբեկիչները Հալեպում բնակելի թաղամաս են հրթիռակոծել

12:14 17.01.2020

Սիրիայի Հալեպ քաղաքում ահաբեկիչները բնակելի թաղամաս են հրթիռակոծել։ Հրթիռներ են արձակվել Սուկարի թաղամասի ուղղությամբ: Տուժել է հատկապես քաղաքային շուկան: Մահացել է 7, վիրավորվել՝ 18 խաղաղ բնակիչ: Զոհերից մեկը երեխա է, 4-ը՝ կին: Վիրավորներից 3-ի վիճակը ծանր է:

̰
Հրաձգություն Չիկագոյում․ տուժածներից 3-ը երեխաներ են

11:36 17.01.2020

Չիկագոյի գեղեցկության սրահներից մեկում անհայտ անձինք կրակ են բացել: Այդ մասին հայտնում է WGN9-ը: Նշվում է, որ միջադեպի արդյունքում վիրավորվել է 5 մարդ, որոնց թվում են 11, 12 և 13 տարեկան 3 երեխաներ: Ոստիկանական տվյալների համաձայն՝ անհայտ 2 անձինք կրակ են բացել Gotcha Faded-ի դռան մոտ: Որոնումներ են իրականացվում կրակողներին հայտնաբերելու ուղղությամբ: Նման քայլի դրդապատճառները […]

̰
Հրազդանում մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ

10:17 17.01.2020

Հունվարի 16-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ, 19-ամյա Դավիթ Արզումանյանն իր վարած Mitsubishi մակնիշի 31 OՏ 065 համարանիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի Հայ-ֆիդայիններ փողոցի վրա՝ Վանատուր թաղամասի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ժամկետային […]

̰
Նար-Դոսի փողոցում մեքենան բախվել է գազատար խողովակին՝ առաջացնելով արտահոսք

09:34 17.01.2020

Հունվարի 16-ին՝ ժամը 23:46-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նար-Դոսի փողոցի 1-ին նրբանցքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, առկա է արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նար-Դոսի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 4/3 շենքի մոտակայքում […]

̰
Վիճաբանություն-ծեծկռտուք Դավթաշենում. թիվ 93 դպրոցի բակից 2 երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոց

00:00 17.01.2020

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 15-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են՝ «գանգուղեղային տրավմա հարցականով և ձախ քունքային շրջանի սալջարդ» ախտորոշմամբ տեղափոխված անձը Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ՝ 22-ամյա Պարույր Ս․-ն է, […]

̰
Սևան-Գավառ ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից փոսում

23:40 16.01.2020

Հունվարի 16-ին` ժամը 21։09-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից փոսում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ […]

̰
BACK_TO_TOP