20:30 19.01.2020
Ֆիլիպիններից հարսն ու փեսան, չնայած հրաբխի ժայթքմանը, որոշել են չչեղարկել հարսանիքը: Հարսանեկան արարողությունն ընթացել է բնական տարերային երևույթի ֆոնին: Այդ մասին հայտնում է CNN-ը: Ֆիլիպիններում կիրակի օրը սկսվել է Տաալ հրաբխի ակտիվացումը, որը տեղակայված է Մանիլի քաղաքից 60կմ հարավ՝ Լուսոն կղզում: Հրաբուխը մոխիրը տարածվել էր 10-14 կմ տրամագծով: Հարակից տարածքի բնակիչները տարհանվել էին: Եվ թեպետ […]
18:53 19.01.2020
«Շատ լավ մարդ, շատ լավ մասնագետ: Իր մասնագիտությամբ փայլել է, և ցավ եմ հայտնում դեպքի հետ կապված»,-այսօր ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողության ժամանակ լրագրողներին ասաց Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նա հայտնեց, որ Կուտոյանի հետ հարաբերությունները եղել են աշխատանքային և վերջին շրջանում վերջինիս հետ չի շփվել:
17:52 19.01.2020
Երեկ՝ հունվարի 18-ին Լիբանանի մայրաքաղաք և ամենամեծ քաղաք Բեյրութում ցուցարարները «գրավել են» քաղաքը եւ քաոս է առաջացել։ Նրանք կոտրել են բանկերի և խանութների ցուցափեղկեր և քարեր ու պայթուցիկ նյութեր նետել ՆԳՆ ուժերի ուղղությամբ։ Պարզ է դարձել, որ ցույցերի 95-րդ օրը վիրավորների թիվը հասել է 400-ի:
15:06 19.01.2020
Եմենի հյուսիսարևելյան Մարիբ նահանգի Ալ-Մայլ բանակային ճամբարի վրա հրթիռակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 80-ի, հայտնում է տեղական Belqees TV -ն՝ վկայակոչելով բժշկական աղբյուրը: Ավելի վաղ հաղորդվել էր 70 զոհվածների և 50 վիրավորների մասին:
14:20 19.01.2020
Իրանում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված ուկրաինացիների մարմինները, ինչպես և հայտարարել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, իրենց հայրենիքում են: Այս մասին հաղորդել է «112» հեռուստաալիքը: Հայտնի է, որ ինքնաթիռը վայրէջք է կատարել Կիևի Բորիսպոլի օդանավակայանում: Ինքը՝ Զելենսկին, վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը և Գերագույն ռադայի խոսնակ Դմիտրի Ռազումկովը ժամանել են թռիչքուղի: Նախատեսվում է, որ կիրակի տեղի կունենա նաև […]
13:45 19.01.2020
Հունվարի 18-ին կողոպուտի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում անհայտ անձինք կողոպտել են 14-ամյա աշակերտին, հայտնում է shamshyan.com-ը: Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը և պարզել, որ ժամը 16։30-ի […]
13:31 19.01.2020
8 մարդ է մահացել կիրակի առավոտյան Չեխիայի արևմուտքում ծերանոցում բռնկված հրդեհի հետևանքով: «Հրդեհը բռնկվել է կիրակի առավոտյան 6-ի սահմաններում: Ըստ բժիշկների՝ զոհվել է 8 մարդ, ևս 7-ը վիրավորվել են, երեքը՝ ծանր», – լրագրողներին հայտնել է շտապօգնության ներկայացուցիչ Պրոկոպ Վոլենիկը:
13:01 19.01.2020
Ավստրալիայի արևելյան շրջանների մի հատվածում տեղատարափ անձրևներ են: Դրանք բավականին օգնել են մարել դեռ սեպտեմբերից մոլեգնող անտառային հրդեհներից մի քանիսը: Դրա շնորհիվ իշխանություններին և կամավորներին հաջողվել է հասնել անհասանելի հատվածներ և տուժած կենդանիներին հանել այնտեղից: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Բազմաթիվ կենգուրուներ, կոալաներ և այլ կենդանիներ տեղափոխվել են հատուկ բուժհաստատություններ: Ավստրալիայի իշխանությունները հայտարարել են, […]
12:08 19.01.2020
Մեքսիկայի հյուսիսում գտնվող Չիուահուա նահանգում մոտ 100 հոգանոց անհայտ մի խումբ կրակ է արձակել տեղի բնակիչների ավելի քան 200 տների, ինչպես նաև մի քանի մեքենայի վրա: Այս մասին հաղորդել է Reporteindigo պորտալը: Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ գիշերը զինված անձինք մի քանի բեռնատարներով ժամանել են գյուղ և սկսել են կրակել տների և կայանված մեքենաների վրա: Զոհվածների և […]
11:52 19.01.2020
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ «Աֆինա» հյուրանոցային համալիրի հարևանությամբ, բախվել են Honda մակնիշի 36 QМ 969 համարանիշի և Opel Astra մակնիշի 85 XF 005 համարանիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը։ Բախման հետևանքով Honda-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե էլեկտրասյանն ու առաջ ընթանալով՝ բախվել Nissan XTrail […]
10:17 19.01.2020
Հունվարի 19-ին, ժամը 01։28-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Կապան ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մեղրի-Վարդանիձոր ավտոճանապարհի 14-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գոռ Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […]
23:45 18.01.2020
Միացյալ Նահանգներում մի կին մերկացել է և ամբողջովին մերկ շրջել օդանավակայանի շենքում: Դա տեսանկարահանվել է, տեսանյութը հրապարակել է Daily Star-ը: Տեսանյութում երևում է, թե ինչպես է անհայտ կինը քայլում ուղեբեռի ստացման սրահում, այնուհետև մյուս ուղևորների առջև հանում է լողազգեստը, այն գցում հատակին և շարունակում մերկ քայլել: Տեսանյութում հնչում է ինչ-որ մեկի ձայնը, ով ասում է. […]
23:23 18.01.2020
Ռուսաստանցի կինը երեխային նետել է Մոսկվայից Սիմֆերոպոլ ուղևորվող գնացքի զուգարան Ղրիմի կամրջի հատվածում: Այս մասին հաղորդում է Регион Online-ը: Հրապարակման համաձայն՝ հունվարի 10-ին հարբած կինն առանց վարտիքի դուրս է եկել խցիկից՝ երեխային քարշ տալով իր հետ: Խցիկում գտնվող աղջիկը, քաշել է երեխայի թևից, բայց չի կարողացավ օգնել: Կինը երեխային նետել է զուգարանակոնքի մեջ և հեռացել, […]
22:30 18.01.2020
Պանամայում՝ հեռավոր բնակավայրերից մեկում, չարքերը քշելու արարողության ժամանակ յոթ մարդ է մահացել: Այս մասին հայտնում է Associated Press-ը: Շուրջ երեք ամիս առաջ տեղի բնակիչները մուտք են գործել քրիստոնեական քիչ հայտնի սեկտա՝ «Աստծո նոր լույսը» անունով: Հունվարի 11-ին հավատացյալների համայնքի ներկայացուցիչներից մեկն ասել է, որ տեսիլք է ունեցել. իրեն այցելել է Աստված և պահանջել, որ տեղի […]
20:53 18.01.2020
Հունվարի 18-ին` ժամը 17:24-ին, 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարալիկ-Լանջիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհի 41-րդ կմ-ին «Nissan March» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գագիկ Ա., ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, […]
19:31 18.01.2020
Սանկտ Պետերբուրգում 15-ամյա դեռահասը ծնողների հետ վիճելուց հետո ընկել է պատուհանից: Այս մասին հաղորդում է «Նևսկի Նյուզ»-ը ՝ վկայակոչելով շրջանում Ռուսաստանի ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությանը: Ինչպես նշվում է, դեպքը տեղի է ունեցել հունվարի 17-ին: Շտապօգնությունը 2004թ. ծնված աղջկան Գրիվցովյան նրբանցքի տան մոտից տեղափոխել է հիվանդանոց: Աղջկա վիճակը գնահատվում է ծանր: Ներկայումս իրավապահ մարմինները պարզում […]
17:51 18.01.2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանն այսօր ՀՀ և Արցախի խորհրդարանների համատեղ նիստում նշեց՝ այսօր հիշում և ոգեկոչում են Բաքվում տեղի ունեցած ջարդերի ու բռնությունների 30-րդ տարելիցը: Նա անդրադարձավ 30 տարի առաջ Բաքվում ստեղծված իրադրությանը և որոշ ադրբեջանական արձագանքներ ներկայացրեց: «Գաղտնիք չէ, որ ջարդերը կազմակերպվել են ազգայնամոլական, հակահայկական, ծայրահեղական հայացքներով աչքի ընկնող Ադրբեջանի «Ժողճակատ» կուսակցության […]
17:31 18.01.2020
«Դալմա Գարդեն մոլ»-ը հայտարարություն է տարածել աշխատանքային ռեժիմի անցնելու վերաբերյալ, որում մասնավորապես ասվում է, որ «համապատասխան պետական մարմինների կողմից մատնանշված խնդիրների լուծմանն ուղղված քայլերն իրականացվել են»: «ԱԻՆ և ՀՀ Քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակիցների շրջայցերի ընթացքում կատարված ուսումնասիրությունների արդյունքում շենքի կառուցվածքային կամ այլ տեսակի խնդիրներ չեն հայտնաբերվել»,- ասվում է հայտարարության մեջ։ Առևտրի կենտրոնը տեղեկացնում է նաև, […]
16:49 18.01.2020
Այսօր՝ հունվարի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 16:00-ի սահմաններում ոստիկանության Արթիկի բաժին ահազանգ է ստացվել, որ Լմբատի թաղամասի Էլեկտրաենթակայանում տղամարդու դի կա: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ոստիկաններն ու փրկարարները […]
16:20 18.01.2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը խորհրդարանում այսօր հայտարարեց՝ չի կարող ելույթով հանդես չգալ, քանի որ քննարկումներըտ վերաբերում են պատմության այն էջին, որին ականատես է եղել նաև ինքը, այն է՝ Արցախյան ազատամարտի տարիներին: Միքայելյանը շեշտեց՝ Ադրբեջանի իշխանությունների իմացությամբ իրականացված հայկական ջարդերը 1915թ. Հայոց ցեղասպանության շարունակությունն էին, նույն ձեռագիրն էր, նույն գործելաոճը: Պատգամավորն ասաց՝ ինքը […]
16:00 18.01.2020
Իրաքում այսօր վերսկսվել են ուժայինների և ցուցարարների բախումները։ Անվտանգության ուժերը կրակ են բացել, ինչի հետևանքով երկու մարդ մահացել է։ Կրակոցներից և արցունքաբեր գազի կիրառումից տարբեր վնասվածքներ է ստացել ևս 25 մարդ։ Այս մասին հայտնում է Al Arabia լրատվական կայքը։ Ցուցարարները պահանջում են ներկայիս խորհրդարանի լուծարում և նոր, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում Իրաքում։ Ուժայինները պնդում են, […]
15:44 18.01.2020
Լեհաստանում 12 խոզ կերել է տարեց տղամարդուն այն բանից հետո, երբ նա սրտի կաթված է ստացել, գրում է The Sun-ը: 71-ամյա տղամարդու մարմնամասերը հայտնաբերել է հարևանուհին: Վերջինս թոշակառուին գնացել էր տեսակցելու, քանի որ Ամանորից ի վեր նրան չէր տեսել: «Վերջին անգամ նրան տեսել են անցած տարվա դեկտեմբերի 31-ին, երբ նա գնացել է ջրհորից ջուր վերցնելու»,- […]
15:00 18.01.2020
Հունվարի 17-ին ոստիկանության Տարոնի բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ հունվարի 16-ին՝ ժամը 22-ից 23.30-ն ընկած ժամանակահատվածում, «ՎԱԶ 2121» մեքենայի վարորդը և մի քանի այլ տրանսպորտային միջոցների վարորդներ բարձր արագությամբ մեքենայով պտույտներ կատարելով տևական ժամանակ խաթարել են Վանաձորի «Հայքի» հրապարակի երթևեկությունը, ստեղծել վթարային իրավիճակներ, իրենց գործողություններով բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների, հրապարակում գտնվող […]
14:55 18.01.2020
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն անձամբ Իրանի իշխանություններին է ուղղել կանադական կողմի պահանջները Իրանին․ Թեհրանը պետք է անմիջապես հատուցումներ վճարի Իրանում տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով տուժած կանադացիների ընտանիքներին։ Թրյուդոն հատուկ շեշտել է, որ այդ հատուցումները պետք է տուժողների ընտանիքներին վճարվեն անմիջապես, ոչ թե ձգձգումներով։ «Ես հանդիպել եմ նրանց, նրանք չեն կարող մեկ շաբաթ սպասել դրան»,- հայտարարել […]
14:50 18.01.2020
Ավելի վաղ հայտնել էինք` հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Մամուլի» շենքի առաջին հարկում: ԱԻՆ-ն ահազանգն ստացել է կեսօրին մոտ: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, այրվել են առաջին հարկում տեղակայված սենյակներից մեկի էլեկտրական մալուխները: Փրկարարները տարհանել են 50 քաղաքացու: Շենքը հոսանքազրկված է: Հրդեհը մեկուսացվել է և մարվել: Դեպքի մասին մանրամասներ են […]
14:36 18.01.2020
Հունվարի 15-ին, ժամը 13.30-ի սահմաններում, 40-ամյա մի տղամարդ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր տվել, որ իրեն ծանոթ մի կին, արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով, 2019 թվականի դեկտեմբերի 12-ին իրենից պահանջել և ստացել է 100 դոլար, հունվարի 10-ին նույն եղանակով ստացել է 200 դոլար, իսկ հունվարի 15-ին կրկին փորձել է ստանալ 500 դոլար: Բաժնի քրեական հետախույզների և […]
14:22 18.01.2020
Ավստրալիայի արևելյան շրջաններում տեղատարափ անձրևներ են, որոնք առաջացրել են հեղեղումներ: Քվինսլենդ նահանգում հեղեղումների պատճառով փակվել են բազմաթիվ ճանապարհներ, զբոսայգիներ, կաթվածահար է եղել տրանսպորտային համակարգը: Այս մասին հայտնել է The Guardian-ը: Տեղատարափ անձրևների հետևանքով փակվել է նաև սողունների այգին: Աշխատակիցները այնտեղից ստիպված են եղել տարհանել կենդանիներին: Իսկ այդ ընթացքում երկրի Նոր Հարավային Ուելս և Վիկտորիա նահանգներում […]
14:07 18.01.2020
Հունվարի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 80 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 650 կրակոց: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված […]
13:23 18.01.2020
Հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 05:28-ին Հայաստանի Հանրապետության հարավ-արևմտյան հատվածում՝ Շիրակի մարզի Աշոցք գյուղից 10 կմ դեպի հարավ-արևելք, գրանցվել է երկրաշարժ։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարությունից: Սեյսմիկ ցնցման ուժն ըստ Ռիխտերի սանդղակի կազմել է 3.6 մագնիտուդ, ուժգնությունն էպիկենտրոնային գոտում՝ 4-5 բալ, իսկ հիպոկենտրոնի (օջախի) խորությունը՝ 10 կմ։ Երկրաշարժին հետևել է 24 հետցնցում՝ առավելագույնը 2.4 […]
13:22 18.01.2020
Հալեպում զինված հարձակումների հետևանքով վերջին երեք օրում զոհվել է 28 խաղաղ բնակիչ: Եվս 56-ը ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: Հալեպում զինված հարձակումներ տեղի են ունենում գրեթե ամեն օր, դրանք իրականացվում են այն տարածքներից, որոնք վերահսկվում են Իդլիբ նահանգի զինյալների կողմից: Հալեպը մտնում է իդլիբյան դեէսկալացիայի գոտու մեջ, որտեղ […]