TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+34.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Կրակել են Ալեքսանդր Սերովի ոտքին

13:13 15.01.2020

Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսանդր Սերովը StarHit- ին տված հարցազրույցում ասել է, որ անցյալ տարվա վերջին՝ Մոսկվայի մերձակայքում գտնվող սրճարանում տեղի ունեցած կոնֆլիկտի ժամանակ, տրավմատիկ զենքով կրակել են իր ոտքին: «Մենք դուրս եկանք խոսելու, բայց խոսակցությունը չստացվեց, քանի որ նրանցից մեկը ատրճանակ ուներ, և կրակեց ոտքիս»,- ասել է Սերովը: Նրա խոսքերով՝ կրակելուց հետո տղամարդն անմիջապես անհետացել […]

̰
Ալոնսոն վթարի է ենթարկվել «Դաքար» ավտոարշավի 10-րդ փուլում

13:12 15.01.2020

«Ֆորմուլա-1»-ի կրկնակի հաղթող, իսպանացի ավտոարշավորդ Ֆեռնանդո Ալոնսոն վթարի է ենթարկվել «Դաքար» ավտոարշավի 10-րդ փուլում: Միջադեպը տեղի է ունեցել մրցատարածության սկզբնամասում: Ալոնսոն կորցրել է մեքենայի կառավարումը, և այն կողաշրջվել է: Անձնակազմը, սակայն, կարողացել է շարունակել ավտոարշավը: 9 փուլից հետո Ալոնսոյի անձնակազմը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը: Աղյուսակի առաջին տեղը զբաղեցնող Կառլոս Սայնսի անձնակազմից Ալոնսոյի անձնակազմը […]

̰
Բացահայտվել է Տաշիրում տեղի ունեցած ավազակային հարձակումը. մեկ անձ ձերբակալվել է

12:39 15.01.2020

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում իրականացված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է Տաշիր քաղաքում գործող բանկերից մեկում կատարված ավազակային հարձակման դեպքը: Մեկ անձ ձերբակալվել է: Նախնական տվյալներով՝ 2020թ. հունվարի 14-ին՝ ժամը 09:49-ին, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ավազակության եղանակով ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, ապօրինի մուտք է գործել բանկերից […]

̰
Բաքվի կոտորածների ժամանակ, ըստ մեր վերջին հետազոտությունների, սպանվել է շուրջ 450 մարդ. Արցախի ՄԻՊ

12:23 15.01.2020

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել  Բաքվի հայերի կոտորածների 30-րդ տարելիցի առթիվ, որը ներկայացնում ենք ստորև. «1990 թվականի հունվարին Ադրբեջանի Բաքու քաղաքը կրկին դարձել էր հայերի նկատմամբ շարունակաբար իրականացվող ջարդերի թատերաբեմ (1905թ. և 1918թ. հայերի զանգվածային կոտորածներից հետո երրորդ անգամ), որտեղ, ի տարբերություն Ադրբեջանի մյուս բնակավայրերի, դեռևս շարունակում էին բնակվել զգալի թվով հայեր: Հունվարի […]

̰
2019-ին գրանցվել է աշխատավայրում պատահած 22 դժբախտ դեպք, որից 5-ը՝ մահվան ելքով

12:12 15.01.2020

2019թ․ ընթացքում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության վարչությունը ստացել է տեղեկատվություն աշխատավայրում տեղի ունեցած 22 դժբախտ դեպքի վերաբերյալ, որոնց հետևանքով տուժել է 25 մարդ։ Դեպքերից 5-ը եղել է մահվան ելքով, 2 դեպքում աշխատողները ստացել են ծանր մարմնական վնասվածք, 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Տարբեր ծանրության […]

̰
Երևանում բախվել են Mercedes G 550-ն ու ГАЗ 2410-ը. կա վիրավոր

10:15 15.01.2020

Հունվարի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:15-ի սահմաններում Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 43-ամյա Սուրեն Արծվունիի վարած Mercedes G 550 մակնիշի 10 PD 100 համարանիշի և Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի բնակիչ, 36-ամյա Արմեն Հակոբյանի վարած ГАЗ 2410 մակնիշի 34 OR 196 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ГАЗ […]

̰
Իրանում ձերբակալել են ինքնաթիռի խոցման տեսանյութի հեղինակին

09:20 15.01.2020

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ձերբակալել է տեսանյութի հեղինակին, որում պատկերված է հրթիռային հարվածն ուկրաինական մարդատար ինքնաթիռին, որը կործանվել է հունվարի 8-ի առավոտյան։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իրանական Fars-ը։ Իրանցի զինվորականները հունվարի 11-ին հայտարարել էին, որ Boeing-ը սխալմամբ է խոցվել։ Ինքնաթիռը թռել է Իրանի ռազմական օբյեկտին շատ մոտ և ընկալվել որպես թշնամական […]

̰
Երևանում սրճարաններից մեկի տնօրենը Mercedes-ով բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին. վիրավորների մեջ ժամկետային զինծառայող կա

00:00 15.01.2020

Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 12-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 19։30-ի սահմաններում Կիևյան փողոցի 1 հասցեի մոտ բախվել են Երևանի բնակիչներ՝ 62-ամյա Արտյուշ Սամվելյանի վարած Renault 18 ԼԼ 047 համարանիշի և 26-ամյա Վահե Բաղդասարյանի վարած Mercedes մակնիշի 01 […]

̰
«Բելաջիո» ռեստորանի դիմաց բախվել են Toyota-ն ու բեռնատար Mercedes-ը. Toyota-ն մխրճվել է էլեկտրասյան մեջ

23:51 14.01.2020

Այսօր՝ հունվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։15-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել են 27-ամյա Ոսկան Բաղինյանի վարած Mercedes Benz մակնիշի 022 QQ 31 համարանիշի բեռնատարը և 34-ամյա Ռոման Քեհյանի վարած Toyota մակնիշի 35 ՍV 446 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան և դեպքի վայր […]

̰
Ավազակային հարձակում «Արդշինբանկ»-ի Տաշիրի մասնաճյուղում. ոստիկանը վնասազերծել է զինված հանցագործին

23:17 14.01.2020

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 14-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09։45-ի սահմաններում մի քաղաքացի՝ դանակով զինված, մտել է Տաշիր քաղաքի Երևանյան փողոցի թիվ 194 հասցեում գործող «Արդինշինբանկ» ՓԲԸ-ի Տաշիրի մասնաճյուղ, մոտեցել այդ պահին աշխատակցին և դանակի սպառնալիքով վերջինից պահանջել գումար։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ մինչ զինված հանցագործը աշխատակից Ժաննա Մ․-ից գումար կպահանջեր, բանկում ծառայություն […]

̰
Նոյեմբերյանում 8-ամյա տղային վթարի ենթարկած ավտոմեքենայի վարորդը հայտնաբերվել է

22:59 14.01.2020

Երեկ՝ հունվարի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան քաղաքի Երևանյան փողոցում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթաիկել 8-ամյա մի տղայի։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանները պարզել են, որ վրաերթի ենթարկվածը Նոյեմբերյան համայնքի և թիվ 2 դպրոցի 2-րդ դասարանի աշակերտ՝ 8-ամյա Լ. Ա-ն […]

̰
Չինաստանում ավտոբուսն ընկել է ասֆալտի փոսի մեջ. զոհվել է վեց մարդ

22:42 14.01.2020

Չինական Սինին քաղաքում ավտոբուսն ընկել է ասֆալտի վրա առաջացած փոսի մեջ. միջադեպի հետևանքով մահացել է վեց մարդ, ևս 16-ը վիրավորվել է: Այդ մասին հայտնում է Интерфакс-ը: Նշվում է, որ տրանսպորտային միջոցից բացի, հետիոտները ևս ընկել են ասֆալտի անցքի մեջ: Ըստ վերահսկողության տեսախցիկների՝ ավտոբուսի ընկնելուց հետո փոսում պայթյուն է տեղի ունեցել: Ենթադրվում է, որ անցքի տրամագիծը […]

̰
Հինգ տարի առաջ վրաերթի էր ենթարկել քաղաքացու, որը հաջորդ օրը մահացել էր. ոստիկանության բացահայտումը

20:34 14.01.2020

Դեպքը հինգ տարի առաջ էր կատարվել: 2015 թվականի սեպտեմբերի 21-ին բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ էր ստացվել, որ կոտրվածքներով ու պատռված վերքերով իրենց մոտ 76-ամյա մի տղամարդ է տեղափոխվել: Ոստիկանները մեկնել էին հիվանդանոց: Սակայն տուժողը թաքցրել էր դեպքի իրական հանգամանքները, հայտնել էր, իբր վնասվածքը ստացել է իր անզգուշության հետևանքով, Երևան-Աբովյան ճանապարհին, ավտոկայանի մոտ ընկնելիս: […]

̰
Լոռու մարզի զինվորական կոմիսարից շորթմամբ 30 000 դոլար են պահանջել

20:26 14.01.2020

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում ՀՀ պաշտպանության նախարարության Լոու մարզային տարածքային զինվորական կոմիսար, գնդապետ Արսեն Թումանյանից առանձնապես խոշոր չափի շորթում կատարելու փաստով։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2019 թվականի նոյեմբերին անհայտ անձը զանգահարել է Լոռու մարզի տարածքայյն զինվոիական կոմիսար Ա. Թումանյանին և […]

̰
Հելսինկիի օդանավակայանում անձնակազմի անդամներից մեկն ընկել է ինքնաթիռից

19:30 14.01.2020

Հելսինկի-Վանտաա օդանավակայանում ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը դուրս է ընկել Airbus A320-ից և վնասվածք ստացել: Այս մասին Twitter-ում հաղորդել է Արտակարգ իրավիճակների հետաքննության ֆիննական OTKES կենտրոնը: OTKES-ը նախաքննություն է սկսել օդանավակայանում հունվարի 13-ին տեղի ունեցած լուրջ միջադեպի վերաբերյալ: Պատահարը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել, ուղևորներն իջել են ինքնաթիռից և ավտոբուսներն […]

̰
Ինչո՞ւ է դարձյալ հետաձգվել Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի քննությունը

18:18 14.01.2020

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր Գյումրիում 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի դատական նիստը: Հիշեցնենք, որ 2018-ի դեկտեմբերի 2-ին Սլաբոտկա թաղամասում էր դեպքը տեղի ունեցել: Նրան ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրյալը ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևն է: Դատավարությունը, որպես այդպիսին, դեռ չի մեկնարկել: Մինչ այս երեք դատական նիստ հետաձգվել է […]

̰
Աղետալի վիճակ Վենետիկում. ջրանցքները ցամաքել են

18:10 14.01.2020

Վենետիկի աշխարհահռչակ ջրանցքներում ջուրն այնքան է պակասել, դրա մակարդակն այնքան է իջել, որ գոնդոլները նստել են «ավազին»։ Տեղատվությունը 45 սանտիմետրով իջեցրել է ջրի մակարդակը։ Այս մասին են վկայում ցանցում հայտնված լուսանկարները։ Դեռ նոյեմբերին Վենետիկը հեղեղվել էր անսովոր շատ տեղումներից, ինչի պատճառով քաղաքը միլիարդավոր դոլարների կորուստներ կրեց։ Հիմա, սակայն, հակառակ պրոցեսն է տեղի ունենում, և քաղաքը […]

̰
Սանկտ Պետերբուրգում շտապօգնության բժիշկը ծեծել է հայազգի 76-ամյա հիվանդին

18:00 14.01.2020

Սանկտ Պետերբուրգի տարեց բնակիչը՝ հայազգի Ժորա Միրզոյանը, հայտնել է, որ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին շտապօգնության բժիշկն իրեն ծեծի է ենթարկել: Դրա հետևանքով Միրզոյանին շտապօգնության մեկ այլ մեքենայով տեղափոխել են վնասվածքաբանության բաժանմունք: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն: 76-ամյա Ժորա Միրզոյանի կինը պատմել է, որ ամուսինը նախկինում սրտի կաթված է ստացել և առիթմիա ուներ: Հունվարի 9-ի առավոտյան նրա […]

̰
Տաշքենդում հայ ճանաչված դիզայներ է սպանվել

17:45 14.01.2020

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում սպանել են հայկական արմատներով հայտնի դիզայներ Նարիման Գրիգորյանին: «Համաձայն նախնական տվյալների՝ սպանությունը տեղի է ունեցել երեկոյան, մայրաքաղաքի Յաշնաբադսկի շրջանում»,- հայտնել է Kommersant.uz-ն: Նշվում է, որ հայտնի դիզայների սպանության մասին լուրը հաստատել են հանրապետության գլխավոր դատախազությունում: Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն: Նարիման Գրիգորյանը Ուզբեկստանում նոր սերնդի հագուստի հայտնի մոդելյոր-դիզայներ էր: Նա հաճախ էր […]

̰
Տղամարդը պարբերաբար ծեծել է տարեց մորը` պատճառելով մարմնական վնասվածքներ

16:20 14.01.2020

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է որդու կողմից մորը դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Որդուն մեղադրանք է առաջադրվել: Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 1945թ. ծնված տղամարդը մոր հետ միասին բնակվելով Արմավիր քաղաքի իրենց բնակարանում, հաճախակի գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ՝ պարբերաբար ծեծի […]

̰
Վրաստանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել ադրբեջանցիների և սվանների միջև

16:10 14.01.2020

Վրաստանի Թեթրիծղարո շրջանի Ծինծղարո գյուղում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել ադրբեջանցիների և սվանների միջև (Վրաստանում ենթաէթնիկ խումբ): Այս մասին հայտնում է Report-ը: Նախօրեին տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժել է երեք անձ: Տուժած ադրբեջանցիներից երկուսին տեղափոխել են հիվանդանոց: Ըստ տարածված տեղեկությունների` ծեծկռտուքի ժամանակ գործադրվել է սառը զենք: Ձերբակալվել է 2 անձ, որոնցից մեկը` ադրբեջանցի, մյուսը՝ սվան: […]

̰
Ռուսաստանը չի բացահայտում Պերմյակովի պահման վայրը

15:26 14.01.2020

Ռուսաստանի Պատժի կրման դաշնային ծառայությունը, ի պատասխան Sputnik Արմենիայի հարցման, հրաժարվել է հայտնել Հայաստանում ցմահ դատապարտված Վալերի Պերմյակովի պատժի կրման վայրը` հղում անելով Ռուսաստանի օրենսդրությանը։ «Դատապարտյալների անձնական տվյալներին, անձնական գործի նյութերին կամ այլ կոնտակտային տեղեկատվությանն առնչվող տվյալների տրամադրումը հակասում է 2006 թվականի հուլիսի 27-ի №152-ՖЗ ՌԴ Դաշնային օրենսգրքի «Անձնական տվյալների մասին» օրենքին»,- ասվում է Ռուսաստանի […]

̰
Արցախում շմոլ գազից 7 քաղաքացի է թունավորվել

15:23 14.01.2020

Հունվարի 13-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ նույն օրը` ժամը 19:25-ին, շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են ընդունվել մայրաքաղաքի բնակիչներ՝ 34 տարեկան Ի. Վ.-ն և 37 տարեկան Ա. Ա.-ն, իսկ ժամը 19:20-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ են ընդունվել 8 տարեկան Ա. Ա.-ն, 10 տարեկան Ա. […]

̰
Ի՞նչ հանգամանքներում է շտապօգնության բուժակի գլխին հիվանդը հարվածել երկաթե խողովակով

14:30 14.01.2020

Հունվարի 12-ին Երևանի շտապօգնությունում ստացված կանչն անսպասելի ընթացք էր ունեցել: Սունդուկյան փողոց, շենք 1 հասցեով մեկնած շտապօգնության հոգեբուժական բրիգադի բուժակի գլխին հիվանդը հարվածել էր երկաթե խողովակով: Բուժակը տեղափոխվել էր հիվանդանոց: Ոստիկանները պարզել էին, որ նույն օրը` ժամը 18։00-ին, կանչով նշված վայր ժամանած բժիշկ՝ 58-ամյա Կարեն Ա․-ին երկաթե ձողով հարվածել է նույն բնակարանի բնակիչ՝ 34-ամյա Հայկ […]

̰
Նեապոլի մետրոյում երեք գնացք է բախվել․ կան տուժածներ

14:25 14.01.2020

Նեապոլի մետրոյում բախվել է երեք գնացք, տուժել է 13 մարդ: Այդ մասին հայտնում է La Repubblica-ն: Պատահարը տեղի է ունեցել երկաթուղային գծերի ծայրամասային հատվածում: Վթարի հետևանքով ուղևորները խուճապի են մատնվել: Վիրավորների թվում եղել է 3 մեքենավար և 10 ուղևոր, որոնցից հինգը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է: Ըստ նախնական վարկածի՝ վթարի պատճառը կարգավորիչ ազդանշանները չպահպանելն […]

̰
Արշակունյաց պողոտայում 24-ամյա երիտասարդը Opel-ով վրաերթի է ենթարկել 6-ամյա երեխայի

13:29 14.01.2020

Հունվարի 14-ին՝ ժամը 10:58-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Գրանդ Տոբակո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մոտակայքում, քաղաքացին վրաերթի է ենթարկվել և գտնվում է ճանապարհի երթևեկելի հատվածում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 196 շենքի մոտակայքում «Opel Astra […]

̰
Երևանում 37-ամյա վարորդը ստորգետնյա անցումի վրա վրաերթի է ենթարկել տարեց հետիոտնին

13:24 14.01.2020

Այսօր վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:50-ի սահմաններում Ալավերդի քաղաքի բնակիչ, 37-ամյա Արկադի Վաղրամյանը Բաղրամյան պողոտայում հետիոտնի համար նախատեսված ստորգետնյա անցումի վրա իր վարած ВАЗ 2107 մակնիշի 35 VG 537 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող Երևանի բնակիչ, 63-ամյա Կարինե Մարկոսյանին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է […]

̰
Բացահայտվել է թմրամիջոցներ և թմրամիջոց պատրաստելու համար նախատեսված պռեկուրսոր ապօրինի ձեռք բերելու և պահելու դեպք

13:00 14.01.2020

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում բացահայտվել է նաև առանց իրացնելու նպատակի, իր անձնական օգտագործման համար, թմրամիջոցներ և թմրամիջոց պատրաստելու համար նախատեսված «քացախաթթվի անհիդրիդ» տեսակի պռեկուրսոր ապօրինի ձեռք բերելու և պահելու դեպք: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի մայիսի 14-ին՝ ժամը 18:45-ից մինչև 18:55-ն […]

̰
Եթովպական ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել մորեխների պատճառով

12:39 14.01.2020

Ethiopian Airlines ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռը Եթովպիայի արևելքում գտնվող Դիրե Դաուա քաղաքի օդանավակայանում չի կարողացել վայրէջք կատարել մորեխների ահռելի քանակության պատճառով: Ջիբութիից մեկնած ինքնաթիռը վատ տեսանելիության պատճառով երկու անգամ փորձել, բայց չի կարողացել վայրէջք կատարել: Օդաչուները ստիպված որոշել են փոխել երթուղին և 30 րոպե անց վայրէջք են կատարել Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում: Սոցիալական ցանցերում հրապարակվել […]

̰
Դեկտեմբերի 16-20-ն իրավախախտման 29 դեպքով հաշվարկվել է ավելի քան 25 մլն դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

11:19 14.01.2020

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2019 թվականի դեկտեմբերի 16-ից 20-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 56 դեպք, որից 29 դեպքով հաշվարկվել է 25.550.516 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 29 դեպքով նշանակվել է 2.570.000 ՀՀ […]

̰
BACK_TO_TOP