TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+27.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Գյումրիում 52-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա երեխային

23:24 16.01.2020

Այսօր՝ հունվարի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 17։35-ի սահմաններում Գյումրիի բնակիչ՝ 52-ամյա Աշոտ Մ․-ն իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Պարույր Սևակի փողոցի 11Ա հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Գյումրիի բնակիչ, 13-ամյա Աստղիկ Ա․-ին։ Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է երեխային տեղափոխել հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել […]

̰
Հալեպը կրկին հրթիռակոծվել է․ 7 զոհերից մեկը երեխա է, 4-ը՝ կանայք

23:19 16.01.2020

Սիրիայի Հալեպ քաղաքում ակաբեկիչները բնակելի թաղամաս են հրթիռակոծել։  Մահացել է 7, վիրավորվել՝ 18 խաղաղ բնակիչ: РИА Новости-ի հաղորդմամբ՝ հրթիռներ են արձակվել Սուկարի թաղամասի ուղղությամբ։ Տուժել է հատկապես քաղաքային շուկան: Այս պահի դրությամբ՝ կա 7 զոհ, որոնցից մեկը երեխա է, 4-ը՝ կանայք։РИА Новости-ն փոխանցել են քաղաքի կենտրոնական հիվանդանոցից: Հիվանդանոցի աշխատակցի խոսքերով՝ հիվանդանոց է տեղափոխվել 18 մարդ, […]

̰
Հզոր ալիքը քշել-տարել է զբոսաշրջիկներին

22:46 16.01.2020

ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի արևմտյան Մայնսթոն ափի մոտ հանկարծակի հսկայական ալիք է բարձրացել, որը քշել-տարել է զբոսաշրջիկներին, որոնք զբոսնում էին ափին, և հեղեղել ավտոկայանատեղին, հայտնում է The Press Democrat-ը: Այնուհետև ալիքը հասել է լողափին մոտ կայանված մեքենաներին: Պատահարի հետևանքով տուժածների մասին չի հաղորդվում: Ականատեսը պատահարի տեսանյութը հրապարակել է Facebook- ում: Այն դիտվել է գրեթե 900 հազար անգամ, […]

̰
Գետամեջ գյուղի ավազաններում ձկների զանգվածային անկման դեպք է գրանցվել

21:23 16.01.2020

Այսօր՝ հունվարի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Գետամեջ գյուղում գտնվող Եղունարք գետի հարևանությամբ գտնվող ձկների համար նախատեսված մի քանի ավազաններում կասկածելի հանգամանքներում 4 հազարից ավելի «Իշխան» տեսակի ձկներ սատկել են։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ սատկել են ոչ միայն ավազաններում գտնվող ձկները, այլ նաև գետում եղած ձկները։ Այս պահին գետի և ավազանների տարբեր հատվածներում ձկները […]

̰
Ստեփանավանում համագյուղացուն դանակահարած տղամարդը ձերբակալվել է

21:00 16.01.2020

Հունվարի 2-ի լուսադեմին ոստիկանության Ստեփանավանի բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ դանակահարված վիճակում բուժհաստատություն է տեղափոխվել Գյուլագարակ գյուղի 24-ամյա մի բնակիչ։ Վնասվածքը ծանր էր․ դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում Ստեփանավանի ոստիկանները, համագործակցելով Լոռու մարզային վարչության ծառայողների հետ, ձեռնարկեցին տարաբնույթ հետախուզական միջոցառումներ՝ պարզելով հետևյալը։ Փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ հունվարի լույս […]

̰
Դեռահասն ինքնասպան է եղել սոցցանցի համար տեսահոլովակ նկարահանելիս

19:14 16.01.2020

Հնդիկ դեռահաս Քեշավ Կումարը պատահաբար կրակել է իր վրա TikTok սոցիալական ցանցի Gulf News-ի համար տեսահոլովակ նկարահանելիս: Տղան վերադարձել է դպրոցից և որոշել է նկարահանել դիտարժան հոլովակ: Նա խնդրել է մորը նկարահանման համար ատրճանակ տալ: Կինը սկզբում մերժել է որդուն, բայց քանի որ վերջինս շատ է խնդրել, նա տվել է ատրճանակը: Տղան ատրճանակը դրել է […]

̰
Առինջ գյուղում ավտոմեքենա է ամբողջությամբ այրվել

19:03 16.01.2020

Հունվարի 16-ին՝ ժամը 15:08-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Մաշտոցի փողոցի թիվ 12 տան մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։22-ին, մարվել՝ 15։56-ին։ «Վազ-21099» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:

̰
Ուղղաթիռից կենդանի խոզ են նետել մեծահարուստ գործարարի լողավազան

18:45 16.01.2020

Ուղղաթիռից կենդանի խոզ են նետել ուրուգվայցի գործարարի լողավազան: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Դեպքը տեղի է ունեցել Պունտա Դել Էստե քաղաքում: Համացանցում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է բավական մեծ բարձրությունից կենդանին բաց թողնվում գործարար Ֆեդերիկո Ալվարես Կաստիլոյին պատկանող լողավազան: Այն նկարահանել են, ամենայն հավանականությամբ, տան բակից: Համացանցի օգտատերերը մեղադրել են Կաստիլիոյին, որ նա […]

̰
Ռուսաստանում բացահայտվել է քննիչ Եվգենիա Գրիգորյանի սպանության դրդապատճառը

18:31 16.01.2020

Ռուսաստանի Քննչական կոմիտեն ավարտել է 2018թ. հոկտեմբերի 10-ին Արխանգելսկում քննիչ Եվգենիա Շիշկինայի (Գրիգորյան) սպանության մեջ մեղադրվող Աբդուլազիզ Աբդուլազիզովի և նրա հանցակիցների դեմ հարուցված քրեական գործի քննությունը: «Քննիչ Եվգենիա Շիշկինայի սպանության պատվիրատուն Յարոսլավ Սումբաևն է: Հանցագործության դրդապատճառը վրեժն է՝ կապված համակարգչային ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ խարդախությամբ զբաղվող հանցավոր խմբի վերաբերյալ քրեական գործի հետաքննության հետ, որի համաձայն որոշում […]

̰
Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել. ՊՆ

18:21 16.01.2020

Հունվարի 15-ին՝ ժամը 16։30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից ՍՎԴ տեսակի դիպուկահար հրազենից արձակված կրակոցից հրազենային բեկորային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Արթուր Հրաչիկի Մեժլումյանը (Տավուշի ԶԿ): Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Զինծառայողը տեղափոխվել է Երևանի ԿԿԶՀ, առողջական վիճակը գնահատվում է ծանր: Կատարվում է […]

̰
Ավստրալիայում վերջապես անձրև է տեղացել

17:19 16.01.2020

Ավստրալիայի այն վայրերում, որտեղ անտառային հրդեհներ են մոլեգնում, անձրև է տեղացել: Այս մասին հաղորդել է ավստրալական ABC հեռուստաալիքը: Օդերևութաբանական բյուրոն նաև նախազգուշացրել է ուժեղ ամպրոպների մասին Սիդնեյում, Իլլավարում և Նոր Հարավային Ուելսի ամբողջ տարածքում: Ամպրոպները սպասվում են Քամդենում, Քեմփբելթաունում և Փիքթոնում, այնուհետև Սազերլենդում, Լիվերպուլում և Օքդեյլում: Հրշեջ ծառայությունները հույս ունեն, որ անձրևը կօգնի իրենց հրդեհաշիջման […]

̰
Կատալոնիայում գործարանի պայթյունի հետևանքով զոհերի թիվն ավելացել է

16:10 16.01.2020

Կատալոնիայի IQOXE նավթաքիմիական գործարանում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի: Այդ մասին հայտնում է La Vanguardia- ն հունվարի 16-ին: Տուժածներից մեկը մահացել է, որը լայնածավալ այրվածքներ է ստացել: Հիվանդանոցում կա ևս մեկ ծանր վիրավոր: Նշվում է, որ մոտ մեկ տոննա քաշով երկաթե թիթեղը (ենթադրաբար, պայթուցիկ ռեակտորի ծածկը) թռել է երեք կիլոմետր հեռավորության վրա և […]

̰
ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է 85 տոննա ավիավառելիքի հափշտակման դեպք

15:46 16.01.2020

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, ի թիվս այլ գործառույթների, ՀՀ զինված ուժերի մարտունակությունը և մարտական պատրաստությունը պահպանելիս հրամանատարությանն աջակցելու օրենքով իրեն վերապահված լիազորությունների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ, որ ՀՀ ՊՆ № զորամասի մի խումբ զինծառայողներ՝ նախնական համաձայնությամբ և պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, 2019 թ. հուլիսից մինչև դեկտեմբերն ընկած […]

̰
Կանադան միացել է խոցված ինքնաթիռի հետ կապված հետաքննությանը

15:30 16.01.2020

Կանադացի փորձագետներն Իրանում այցելել են այն վայրը, որտեղ ընկել է ուկրաինական ինքնաթիռը և շուտով կսկսեն ուսումնասիրել ինքնաթիռի մնացորդները, հայտարարել է Կանադայի տրանսպորտի նախարար Մարկ Գարնոն, գրում է «Ամերիկայի ձայնը»: Նա հայտարարել է, որ Թեհրանն առայժմ կանադացիներին օդանավի «սև արկղերին» հասանելիություն չի տրամադրել: «Իրանցիներն ասում են, որ մեզ թույլատրվելու է մասնակցել ոչ միայն «սև արկղերը» վերծանելու, […]

̰
Հրանտ Բագրատյանի հորեղբոր թոռանը դանակահարել են․ Hraparak.am

14:58 16.01.2020

Երեկ Կոտայքի մարզի Արագյուղ գյուղում դանակահարության դեպք է գրանցվել՝ անչափահասների մասնակցությամբ։ «Հրապարակ»-ին հաջողվել է որոշ մանրամասներ պարզել, մասնավորապես՝ 16-ամյա Ա․-ն դանակի 2 հարված է հասցրել 17-ամյա համագյուղացի Վ․-ին, դանակահարությունը հետևել է «ռազբորկային»։ Դանակահարվածին համագյուղացիները անմիջապես տեղափոխել են Եղվարդի հիվանդանոց, որից հետո էլ՝ Հանրապետական հիվանդանոց։ Նրա կյանքը բժիշկներին հաջողվել է փրկել։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ տուժողը նախկին վարչապետ […]

̰
«Девочка стоп!». ադրբեջանցի դիվանագետը ծեծկռտուք է սարքել ռեստորանում

14:36 16.01.2020

Թբիլիսիում գործող ադրբեջանական «Գաբալա» ռեստորանում նախօրեին ծեծկռտուք է եղել, հայտնում է «Ալիք Մեդիան»: Ռեստորանի հաճախորդ, Վրաստանում Ադրբեջանի դեսպանատան ատաշե Վուգար Մամեդովին դուր չի եկել, որ երգիչները կատարել են հայ հեղինակի ռուսերեն երգը: «Ալիք Մեդիայի» հետ զրույցում երգիչ Աֆիք Նովրուզովն ասում է՝ տվյալ ռեստորանում սովորաբար տարբեր ազգությունների ներկայացուցիչներ են հյուրընկալվում, այս անգամ էլ հյուրերից մեկը պատվիրել […]

̰
Գողության պահին ոստիկանները չորսին էլ բռնել են

13:15 16.01.2020

Հունվարի 14-ին, ժամը 18-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում ստացվեց, որ Արին-Բերդի փողոցում, չշահագործվող գործարանի տարածքից, վերամբարձ կռունկով գողություն են անում: Ոստիկանների արագ և օպերատիվ արձագանքման արդյունքում հանցամիտները, որ չորսն էին, րոպեներ անց հենց դեպքի վայրում բռնվեցին: Իրավապահները Արին-Բերդի փողոց էին հասել այն պահին, երբ նրանք բացել էին նշված տարածքի դարպասը և […]

̰
Լիբանանում 35 մարդ է տուժել ցուցարարների և ոստիկանների բախումից

11:59 16.01.2020

Լիբանանում այսօր ցուցարարների և ոստիկանության ուժերի միջև բախում է տեղի ունեցել հենց ոստիկանության շենքի դիմաց։ Տուժել է մի քանի տասնյակ մարդ։ Այս մասին հայտնել է Լիբանանի Կարմիր խաչը։ Բախումից հետո Կարմիր խաչը 10 մարդու օգնություն է ցույց տվել տեղում, իսկ ևս 35 տուժածի ստիպված են եղել տեղափոխվել բժշկական հաստատություններ։ Ցուցարարների և ոստիկանների բախումը եղել է […]

̰
Երևանում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակի հենասյանը

10:07 16.01.2020

Հունվարի 15-ին` ժամը 21։08-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան և Էստոնական փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, վնասվել է մոտակայքում գտնվող գազատար խողովակը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes ML» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մկրտիչ Դ., […]

̰
Գյումրիում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ծառին

09:51 16.01.2020

Հունվարի 16-ին, ժամը 03:22-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցի թիվ 19 դպրոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից առկա է վառելիքի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հովհաննես Ե., […]

̰
Երևանում շտապօգնության բժշկին մի քանի անգամ հարվածել են. նա դիմել է ոստիկանություն

23:55 15.01.2020

Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 14-ին, Արաբկիր վարչական տարածքում տեղի ունեցած խուլիգանության փաստով։ Ժամը 11։40-ի սահմաններում Վահրամ Փափազյան և Հովսեփ Էմին փողոցների խաչմերուկում ճանապարհը չզիջելու պատճառով վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչ՝ 39-ամյա Գառնիկ Բալասանյանի և մեկ այլ՝ ավտոմեքենայի վարորդի միջև։ Shamshyan.com-ի հաղորմամբ՝ դեպքի վայր ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական […]

̰
Մեծամորում գործող «Լիդեր» մարզասրահի դիմաց կրակոցներ են հնչել

23:43 15.01.2020

Այսօր կրակոց է հնչել Արմավիրի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում ոստիկանության Մեծամորի բաժին ահազանգ է հնչել, որ Մեծամոր քաղաքում գտնվող «Լիդեր» մարզասրահի դիմաց կրակոցներ են հնչել։ Shamshyan.com–ի հաղորդմամբ՝ ոստիկաններն օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ այդ ժամին Priora մակնիշի դեռևս չպարզված համարանիշի ավտոմեքենայի միջից դուրս գալուց հետո անհայտ անձն իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել Մեծամոր […]

̰
Շիրակի մարզում հարսն ու փեսան հարսանեկան Mercedes-ով վթարի են ենթարկվել. կա վիրավոր

22:17 15.01.2020

Այսօր՝ հունվարի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Արթիկ քաղաքից դեպի Անուշավան գյուղ տանող ճանապարհին՝ Անուշավան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում վթարի է ենթարկվել ու կողաշրջվել Mercedes մակնիշի 01 ՕQ 221 համարանիշի ավտոմեքենան։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 1 հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է հիվանդանոց։ Փաստի առթիվ […]

̰
Ղազարավան գյուղում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ

21:21 15.01.2020

Հունվարի 15-ին՝ ժամը 20:05-ին, 911 ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում այրվում են անասնագոմի տանիք և անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Ծաղկահովիտ-Ապարան ճանապարհին Mercedes-ը սահել է ձորը․ վարորդը հոսպիտալացվել է

20:11 15.01.2020

Հունվարի 15-ին` ժամը 13:18-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ծաղկահովիտ-Ապարան ավտոճանապարհի մոտ 15-րդ կմ-ին «Mercedes C-180» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արմեն Մ., ծնված 1966 թ.) […]

̰
«Ջերմուկ Գրուպ» գործարանի կաթսայատանը պայթյուն է տեղի ունեցել

19:50 15.01.2020

Հունվարի 15-ին՝ ժամը 18:39-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի «Ջերմուկ Գրուպ» գործարանի կաթսայատանը տեղի է ունեցել պայթյուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Մոսկվացի մասնագետները եզրակացրել են` շենքը ոչ մի կառուցվածքային կամ մտահոգություն առաջացնող խնդիր չունի. «Դալմա Գարդեն մոլ»

19:12 15.01.2020

«Դալմա Գարդեն մոլ»-ի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ «Դալմա Գարդեն մոլ»-ի շենքը կառուցվածքային կամ մտահոգություն առաջացնող խնդիր չունի: «Հունվարի 9-ին «Դալմա Գարդեն մոլի» շենքի մի հատվածում նկատվեց վիբրացիա, որի արդյունքում ղեկավարությունը տարհանեց մոլում ներկա հաճախորդներին և աշխատակիցներին՝ ելնելով անվտանգության կանոններից, որից հետո մոլում սկսվեցին հետազոտական աշխատանքներ խնդիրը հասկանալու համար։ ԱԻՆ-ի կողմից հերքվեց այն հանգամանքը, որ […]

̰
Ավստրալիան հրդեհների պատճառած վնասից կվերականգնվի 100 տարի անց. փորձագետներ

18:39 15.01.2020

Փորձագետների կարծիքով` մոտ մեկ դար է անհրաժեշտ, որպեսզի Ավստրալիան մաքրվի ծխից ու վերականգնվի ավերիչ հրդեհներից հետո, գրում է The Sun-ը: Ողջ երկրում մոլեգնող հրդեհների հետևանքով 28 մարդ է զոհվել, ավելի քան 2000 տուն է այրվել, միլիոնավոր կենդանատեսակներ են ոչնչացել: BBC-ի հաղորդմամբ` ամանորյա օրերին այրվող անտառների ծուխը նկատելի է եղել Հարավային Ամերիկայում: Նոր Զելանդիայում երկնքի գույնը […]

̰
Ռուսաստանում կինը փողոցում է ծննդաբերել ու երեխային թողել թփերի մեջ՝ մահանալու

17:00 15.01.2020

Ռուսաստանի Դոնի Ռոստովի դատարաններից մեկում ընթանում է դատաքննություն, որին որպես մեղադրյալ ներգրավված է ռուսաստանցի մի կին։ 2019-ի ամռանը նա ծննդաբերել է փողոցում ու երեխային գցել է թփերի մեջ՝ մահանալու։ 24-ամյա կինն այդ ժամանակ արդեն ուներ 2 երեխա և չի ցանկացել պահել երրորդին։ Նա ինքնուրույն է ծննդաբերել դրսում։ Հիմա կնոջը սպառնում է մինչև 4 տարվա ազատազրկում […]

̰
Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով խափանման միջոցը փոփոխելու նպատակահարմարության հարցը կքննվի արտահերթ դատական նիստում 

16:58 15.01.2020

Այսօր՝ ժամը 18։00-ին, դատախազության նախաձեռնությամբ հրավիրվել է արտահերթ դատական նիստ՝ քննարկելու Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով նրա խափանման միջոցը փոփոխելու նպատակահարմարության հարցը: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Ավելի վաղ հայտնել էինք` Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք: Նա տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք։

̰
BACK_TO_TOP