TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+34.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Բագրատունյաց պողոտայում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ճանապարհի եզրաքարին

09:19 14.01.2020

Հունվարի 14-ին՝ ժամը 01:39-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 235 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է վառելիքի արտահսք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատնից մեկ մարտական հաշվարկ Պարզվել է, որ «Hyundai Solaris» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վահան Ն., ծնված 1962 թ.) դուրս է […]

̰
Թուրքիայի ՆԳ նախարարի քթից ուղիղ եթերում արյուն է հոսել

23:25 13.01.2020

Կաստամոնու նահանգում միջոցառմանը մասնակցող Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի քթից ուղիղ եթերում հանկարծ արյուն է հոսել: Այդ մասին հայտնել է birgun.net-ը: Ստացված տեղեկատվության համաձայն` ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն առողջական խնդիրներ չունի, նա պարզապես ուժեղ մրսել էր:

̰
Լոռու մարզում մեքենան 30 մետր գլորվել է մի ոլորանից և գլխիվայր հայտնվել մյուս ոլորանում

23:18 13.01.2020

Հունվարի 12-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Լոռու մարզի Ծաղկաշատ գյուղի բնակիչ՝ 29-ամյա Անդրանիկ Վարոսյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի 35 QX 719 համարանիշի ավտոմեքենայով Հաղպատ-Ալավերդի ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում կորցրել է մեքենայի կառավարումը և մոտ 30 մետր գլորվելով՝ 2-րդ ոլորանից գլխիվայր հայտնվել 1-ին ոլորանում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդ Ա. Վարոսյանը մարմնական […]

̰
Նիկիտա Միխալկովի թոռան բնակարանից մերկ մոդել է ընկել

22:57 13.01.2020

Նիկիտա Միխալկովի թոռան բնակարանի պատուհանից մոդել է ընկել: Փողոցի հավաքարարի կողմից մայթին հայտնաբերել է մերկ աղջիկ, որը բազմաթիվ կոտրվածքներով հոսպիտալացրել է: Նախնական տվյալներով՝ աղջիկն ընկել է երրորդ հարկից: Этой ночью из окна квартиры внука Никиты Михалкова выпала модель. Раздетую девушку прямо на тротуаре обнаружил дорожный рабочий, ее госпитализировали с множественными переломами. По предварительным данным, Ксения […]

̰
ՌԴ-ում երկու տղամարդու են սպանել, ապա այրել նրանց դիերը

22:10 13.01.2020

ՌԴ Ալտայի երկրամասում ձերբակալվել է 35-ամյա քաղաքացի, որը կասկածվում է երկու անձի սպանության մեջ:  Քննչական կոմիտեի տվյալներով՝ Բարնաուլի շրջակայքում՝ Զատոն գյուղից ոչ հետո, հայտնաբերվել է մի մեքենա, որում եղել է երկու տղամարդու դի: Կասկածյալը Կոնստանտին Վավիլովն է: Ըստ քննության վարկածի՝ երկու երիտասարդ տղամարդ Բարնաուլից եկել են իրենց ծանոթի հետ հանդիպման, որը հենց Վավիլովն է:  Այնուհետ […]

̰
ԱՄՆ-ում բասկետբոլային խաղի ժամանակ կրակոցներ են հնչել․ կան տուժածներ

21:59 13.01.2020

ԱՄՆ-ի Դալլաս քաղաքում երկու դպրոցական թիմերի բասկետբոլային հանդիպման ժամանակ արտակարգ պատահար է գրանցվել, որը մեծ արձագանք է գտել լրատվամիջոցներում: Հանդիպման ժամանակ հանդիսատեսներից մեկը կանգնել է ոտքի, զենք է հանել և կրակ բացել մարդկանց ուղղությամբ:Dallas News-ի տեղեկություններով՝ կրակոցներից տուժել է երկու մարդ: Նրանցից մեկը ոստիկան է, նա համեմատաբար թեթև վնասվածքներ է ստացել,  իսկ 18 տարեկան տղայի […]

̰
Չինաստանում ոստիկանները ստիպված են եղել սպանել 3 հոգու պատանդ վերցրած տղամարդուն

21:23 13.01.2020

Չինաստանի ոստիկանությունը սպանել է մի մարդու, որը նախօրեին պատանդ էր վերցրել երեք հոգու և սպառնում էր սպանել նրանց: Դեպքը տեղի է ունեցել Մոնղոլիայի Ներքին ինքնավար Մարզում (Հյուսիսային Չինաստան). Չժոու անունով մի տղամարդ երեք հոգու պատանդ էր վերցրել ինքնավար շրջանի Հուհ Հոթո քաղաքում: Չարագործը զինված էր ինքնաշեն հրազենով և պայթուցիկ սարքով: Տղամարդը սպառնացել է սպանել պատանդներին: […]

̰
Երևանում 27-ամյա վարորդը Mercedes-ով տապալել է խաչմերուկը կարգավորող լուսացույցը

20:58 13.01.2020

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։35-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 27-ամյա Իգիթ Հակոբյանը իր վարած Mercedes G65 մակնիշի 72 AR 222 համարանիշի ավտոմեքենայով Խորենացի-Նար-Դոս փողոցների խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել խաչմերուկը կարգավորող լուսակրին և տապալել այն։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. […]

̰
Երևանում երկաթե ձողով հարվածել են կանչով բնակարան ժամանած բժշկին, որը տեղափոխվել է հիվանդանոց

19:46 13.01.2020

Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 12-ին Երևանում բժշկի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փաստով։ Shamshyan.com–ի փոխանցմամբ՝ ժամը 19։40-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի շտապօգնության «Կենտրոն» ենթակայանի խմբի բժիշկները կանչով մեկնել են Սունդուկյան փողոցի 1-ին շենքի բնակարաններից մեկը, որտեղ բռնություն է կիրառվել բժշկի նկատմամբ։ Ոստիկանները […]

̰
Հրաբխի վրա տեղի ունեցած կայծակը հայտնվել է տեսանյութում

19:30 13.01.2020

Ֆիլիպիններում Թաալ հրաբխի ժայթքման ժամանակ տեղի ունեցած ամպրոպը տեսանկարահանել են: Տեսանյութը հրապարակվել է Rappler YouTube-յան ալիքով: Կադրերում հայտնվել է հազվադեպ պատահող եղանակային երևույթ, որի ընթացքում ժայթքող հրաբխի վրա հայտնվում է ամպրոպ: Խիտ մոխրագույն հրաբխային մոխրի վրա հանկարծ երևում է կայծակ: Նման հրաբխային ամպրոպները համարվում են «կեղտոտ»: Դրանց ընթացքում կայծակը ձևավորվում է մոխրի ամպի մեջ, որը […]

̰
33-ամյա տղամարդը համագյուղացու տնից ոսկեղեն ու փող է գողացել

19:15 13.01.2020

Նախորդ տարվա դեկտեմբերի 23-ին ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում ստացվեց, որ Լեռնավան գյուղի մի տնից գողացել են ոսկե զարդեր ու 15 հազար ռուբլի։ Բնակարանային գողության փաստով տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում Սպիտակի ոստիկաններն իրականացրին մի շարք օպերատիվ միջոցառումներ։ Հետևողական աշխատանքի արդյունքում քրեական հետախույզները հետքը գտան։ Նրանց տեսադաշտում հայտնվեց հենց Լեռնավանում ապրող 33-ամյա մի […]

̰
Արյուն և հերքում, ձերբակալված դեսպան, Թրամփի պարսկերենը և լեզուն չանարգելու կոչը․ ի՞նչ է Իրանում կատարվում

18:26 13.01.2020

Մի խումբ իշխանամետ ցուցարարներ հավաքվել են Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան առջև՝ պահանջելով փակել այն:

̰
Իրաքցի լրագրողը և օպերատորը սպանվել են ընդդիմադիր ցույցը լուսաբանելուց հետո

17:28 13.01.2020

Իրաքում ԱՄՆ դեսպանատունը հաստատել է իրաքցի լրագրող Ահմեն Աբդել Սամադի և օպերատոր Սաֆա Ղալիի սպանությունը։ Նրանք սպանվել են հակակառավարական ցույցը լուսաբանող տեսանյութի տարածումից հետո։ Անհայտ անձինք լրագրողի ու օպերատորի ուղղությամբ կրակել են այն ժամանակ, երբ նրանք եղել են մեքենայում։ Սամադը մահացել է տեղում, Ղալին՝ հիվանդանոցի ճանապարհին։ Միջադեպից հետո հակակառավարական ցույցերը սպանության վայրում՝ Բասրա քաղաքում, սաստկացել […]

̰
Աղջիկները երիտասարդից 1 մլն դրամ են շորթել

16:20 13.01.2020

Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևանի բնակիչ երկու աղջիկ մի երիտասարդի անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ չհրապարակելու սպառնալիքով նախորդ տարվա նոյեմբերից մինչև այս տարվա հունվար ընկած ժամանակահատվածում նրանից պահանջել ու մաս-մաս ստացել են ընդհանուր 1․000․000 դրամ։ Տեղեկությունների հիման վրա ներքին անվտանգության վարչության, փորձաքրեագիտական վարչության, Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության և Նոր Նորքի […]

̰
Ախալքալաքի մի քանի գյուղ զրկվել է գազամատակարարումից

16:16 13.01.2020

Ախալքալաքի մի քանի գյուղում գազի մատակարարումը դադարեցվել է Բարալեթի գյուղի մերձակայքում գտնվող գազատարի վթարի պատճառով, հայտնում է jnews.ge-ն: Աղբյուրի հավաստմամբ, երեկ՝ հունվարի 12-ին, Բարալեթի գյուղում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել էր կենտրոնական գազատարի, ինչի հետևանքով մի քանի գյուղ մնացել է առանց գազամատակարարման: Ըստ SJGC ընկերության գործադիր տնօրեն Ռազմիկ Գումաշյանի` Ախալքալաքի 7-8 գյուղեր (Բուգաշեն, Բալկո, Գոման և […]

̰
Բարևելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում 22-ամյա երիտասարդը դանակով հարվածել է իր ծանոթին

15:49 13.01.2020

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 22-ամյա երիտասարդի կողմից առերևույթ կատարված դանակահարության դեպքը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել: 2020 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 08:50-ին, Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «գոտկային շրջանի […]

̰
Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Բաքվի հայկական ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ

15:46 13.01.2020

Հարգելի հայրենակիցներ Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին: 30 տարի առաջ՝ 1990 թվականի հունվարյան այս օրերին, Բաքվում սկսվեցին հայկական ջարդերը, որոնց զոհ գնացին հարյուրավոր հայեր, շատերն էլ վիրավորվեցին, ենթարկվեցին կտտանքների ու բռնի տեղահանվեցին, ոմանք էլ անհայտ կորան: Այս ջարդերից հետո 250 հազար հայ բնակչություն ունեցող Բաքուն իսպառ հայաթափվեց: 1990թ. հունվարին Ադրբեջանի իշխանությունների […]

̰
Մեքսիկացի հայտնի ռեստլերի կյանքը փրկել չհաջողվեց

15:40 13.01.2020

Մահացել է մեքսիկացի հայտնի ռեստլեր Իսուս Ալֆոնսո Էսկոբոզա Ուերտան: Նա ռինգ էր միշտ դուրս գալիս Լա Պարկա անվամբ և կմախքի կերպարով: Ուերտան մահացել է անցած գիշեր, ճակատագրական դեպքը, սակայն, տեղի էր ունեցել մի քանի ամիս առաջ: 2019 թվականի հոկտեմբերին նա մարտերից մեկի ժամանակ անհաջող հնարք կատարեց: Ռինգից դուրս թռիչքի ժամանակ նա գլխով հարվածել էր մետաղական […]

̰
Պակիստանում տեղումների հետևանքով զոհեր կան

15:18 13.01.2020

Պակիստանի արևմուտքում՝ Բելուջիստան նահանգի մարզերում, 14 մարդ է մահացել առատ ձյան և հորդառատ անձրևի հետևանքով: Այդ մասին գրում է Dawn թերթը՝ հղում անելով օդերևութաբանական ծառայության տվյալներին: Այդ տեղեկատվության համաձայն՝ Բելուջիստանի առանձին մարզերում վերջին օրերի ընթացքում տեղումների քանակը գերազանցել է 20 տարի առաջ գրանցված ռեկորդները: Եղանակի պատճառով մի շարք չվերթներ, այդ թվում՝ դեպի Սաուդյան Արաբիա, չեղյալ […]

̰
Ջերմուկի բնակարաններից մեկում կնոջ դի է հայտնաբերվել

14:57 13.01.2020

Հունվարի 13-ին, ժամը 08:56-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի թիվ 43 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջարանում հայտնաբերել Էմմա Վ.-ի (ծնված 1932 […]

̰
Ի՞նչ են պատմում ականատեսները. այսօր լրանում է Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցը

14:20 13.01.2020

Հայերը Բաքվում ենթարկվել են երեք մեծ ջարդերի՝ 1905-ին, 1918-ի սեպտեմբերին և 1990 թվականի այս օրերին՝ հունվարի 13-15-ը: Բաքվում իրականացված հայերի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցել ոճրագործության զոհերի հիշատակին։ Ծիծեռնակաբերդի […]

̰
Բնակարանային գողություն Լոռու մարզում. երկու անձի մեղադրանք է առաջադրվել

14:00 13.01.2020

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է բնակարանային գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել երկու անձի: Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Այսպես՝ Լոռու մարզի երկու բնակիչներ՝  ծնված 1991 և 1999 թվականին, նախապես իմանալով, որ նույն մարզի տարեց բնակիչը զբաղվում […]

̰
Thai Airways-ի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել մահացած ուղևորների պատճառով

13:50 13.01.2020

Երկուշաբթի օրը Thai Airways ավիաընկերության ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Շրի Լանկայի «Բանդարանաիկի» միջազգային օդանավակայանում երկու ուղևորի առողջական վիճակի պատճառով: Այս մասին հայտնում է ColomboPage առցանց թերթը՝ վկայակոչելով ավիաընկերության ներկայացուցիչներին: Ինքնաթիռը, որը Ջիդաից (Սաուդյան Արաբիա) թռչում էր Ինդոնեզիայի «Սուրաբայա» օդանավակայան, վայրէջք է կատարել «Բանդարանաիկում» տեղական ժամանակով 02:45-ին: Այս պահին Ինդոնեզիայի երկու քաղաքացի՝ կին և տղամարդ, […]

̰
Այսօր հայերի նկատմամբ ատելության արմատավորումը և այդ հիմքով հանցագործությունների խրախուսումը Ադրբեջանում բարձրացվել են պետական քաղաքականության մակարդակի. Արցախի ԱԳՆ

13:26 13.01.2020

Այսօր լրանում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ամենաողբերգական դրվագներից մեկի՝ Բաքվի հայկական ջարդերի 30-րդ տարելիցը։ 1990 թ. հունվարի 13-ին Բաքվի հայերի նկատմամբ նպատակաուղղված ճնշումները վերաճեցին համատարած և կազմակերպված կոտորածի։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԳՆ-ն: «Վանկարկելով «Փա՛ռք Սումգայիթի հերոսներին», «Կեցցե՛ Բաքուն՝ առանց հայերի» կարգախոսները, բազմահազարանոց ամբոխը, Ադրբեջանի ազգային ճակատի (ԱԱՃ) ակտիվիստների ղեկավարությամբ, բաժանվելով խմբերի, սկսեց հետևողական […]

̰
Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված հղի կինը կորցրել է երեխային

13:23 13.01.2020

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է՝ հունվարի 2-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածների և վարորդների ինքնությունը: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Mitsubishi Pajero-ն վարել է Չարենցավան քաղաքի բնակիչ, 59-ամյա Մհեր Բաղդասարյանը, իսկ Opel-ը վարել է Արզական գյուղի բնակիչ, 25-ամյա Գրիգոր Գալստյանը: Վթարի հետևանքով […]

̰
Մահացել է «Էլեկտրոնիկի արկածները» և «Հրաշագործները» ֆիլմերի ռեժիսորը

13:16 13.01.2020

ԱՄՆ-ում 81 տարեկան հասակում մահացել է «Հրաշագործները» (Чародеи, «Կախարդները») և «Էլեկտրոնիկի արկածները» ֆիլմի ռեժիսոր Կոնստանտին Բրոմբերգը: Այդ մասին Facebook-ում տեղեկացրել է ռեժիսոր և սցենարիստ Միխայիլ Իդովը: Կոնստանտին Բրոմբերգը ծնվել է Խարկովում՝ 1939 թվականի հոկտեմբերի 17-ին: 1965 թվականին նա ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ​​ինստիտուտի սցենարի ֆակուլտետը: 1980-ին թողարկվել է նրա «Էլեկտրոնիկի արկածները» ֆիլմը՝ հիմնվելով […]

̰
Սառչապետում եկեղեցուն կից ապօրինի շինարարությունը շարունակվում է. ահազանգ

13:10 13.01.2020

Մշակույթի նախկին փոխնախարար Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ հետևյալ գրառումն անելով. «Սառչապետ գյուղի պատմության և մշակույթի հուշարձան հանդիսացող եկեղեցուն կից ապօրինի շինարարություն է իրականացվում, ՊՈԱԿ-ն ամիսներ առաջ ահազանգել էր, բայց շինարարությունը շարունակվում է…»:

̰
Ադրբեջանի տարածքում հնարավոր չէ ապահովել հայերի նույնիսկ ֆիզիկական անվտանգությունը. Արարատ Միրզոյան

12:02 13.01.2020

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ լուսանկարներ է հրապարակել՝ կից հետևյալ գրառումն անելով. «Հարգանքի տուրք մատուցեցինք 1990թ․ Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին։ Մեկ դարի ընթացքում երրորդ անգամ Բաքվում կրկնված հայերի ջարդերը, ինչպես նաև Սումգայիթում, Կիրովաբադում և ադրբեջանական այլ բնակավայրերում կազմակերպված հայերի կոտորածները ամենավառ ապացույցն են նրա, որ հայերի նույնիսկ ֆիզիկական անվտանգությունը հնարավոր չէ […]

̰
Անցած շաբաթ գրանցվել է 240 դեպք, որից 114-ն՝ արտակարգ

11:43 13.01.2020

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հունվարի 6-12-ը գրանցվել է 240 դեպք, որից 114-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 106 կենցաղային կանչ, 81 հրդեհի ահազանգ, 19 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 2 և տուժել 19 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 1 քաղաքացի: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 7 դեպք, տուժել է […]

̰
Վարչապետը ծաղիկներ է խոնարհել Բաքվի ջարդերի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններին

11:08 13.01.2020

Բաքվում իրականացված հայերի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցել ոճրագործության զոհերի հիշատակին։ Վարչապետը ծաղկեպսակ է դրել և ծաղիկներ խոնարհել զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններին։

̰
BACK_TO_TOP