00:00 12.01.2020
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ հունվարի 10-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում:
Ժամը 01:20-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի «Հայքի» հրապարակում ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Վանաձորի պահպանության բաժնի ծառայողները՝ Մարատ Սահակյանն ու Գարիկ Հակոբյանը, նկատել են, որ մի խումբ անձինք կոպիտ կերպով խախտում են հասարակական կարգը և գետնին ընկած մի քաղաքացու ծեծում են:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները մոտեցել են նրանց և պահանջել դադարեցնել խուլիգանական գործողությունները, սակայն նրանք հայհոյելով հարձակվել են ոստիկանության ծառայողների վրա՝ չենթարկվելով նրանց օրինական պահանջներին։
Այդ անձանց խուլիգանական գործողությունները դադարեցնելու և մոտակայքում ծառայություն կատարող ոստիկանության իրենց գործընկերներին օգնություն կանչելու նպատակով Մ. Սահակյանը իրեն ամրակցված ծառայողական հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակից երեք անգամ օդ է կրակել: Սակայն դա նույնպես չի զգաստացրել նրանց և փորձել են Մ. Սահակյանից խլել զենքը:
Օպերատիվորեն ժամանած նրանց գործընկերներն ու ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը նշված վայրից ոստիկանության Տարոնի բաժին են բերման ենթարկել Վանաձոր քաղաքի բնակիչներ, 32-ամյա Մհեր Պողոսյանին, 32-ամյա Գուրգեն Պողոսյանին և 28-ամյա Վաչե Ալեքսանյանին:
Աղբյուրի տեղեկություններով՝ դեպքի վայր ժամանած օպերատիվ խումբը հայտնաբերել է կրակված 3 պարկուճ:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Գ. և Մ. Պողոսյանները հարազատ եղբայրներ են: Գ. Պողոսյանն աշխատում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում՝ ժողովրդին հայտնի Վանաձորի բանտում, Մ. Պողոսյանն էլ աշխատում է Վանաձոր քաղաքի թիվ 18 դպրոցում՝ որպես ուսուցիչ:
14:53 26.07.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում հուլիսի 26-ին և 28-29-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 27-ին և 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 26-31-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ […] ...
14:42 26.07.2025
Հունիսին արձանագրվել է ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ. վարչապետՀունիսին արձանագրվել է ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ՝ 714 հազար 586 աշխատատեղ, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.6 տոկոս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սիրում եմ քեզ՝ Հայաստանի Հանրապետության աշխատող, արդյունք ստեղծող, պետությունդ շենացնող ժողովուրդ»,-գրել է վարչապետը: ...
14:30 26.07.2025
Փոխվո՞ւմ է արդյոք կրթության որակը. ի՞նչ խնդիր են լուծում բարեփոխումները. Հեռանկար բանավեճԿրթական նոր մոտեցումներ նոր ուսումնական տարում: Վերջին երեք տարիները կրթական գրեթե բոլոր օղակներում աչքի ընկան ակտիվ փոփոխություններով: Հանրակրթության ոլորտում սկսեցին կիրառվել նոր չափորոշիչներ: Այժմ էլ ընթացքի մեջ է կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը: Փոփոխություններ են տեղի ունենում միջին մասնագիտական ու բարձրագույն կրթության ոլորտներում: Գրեթե բոլոր դեպքերում դրանք ակտիվ քննարկումների ու տարաձայնությունների տեղիք տվեցին: Ուստի որքանով են […] ...
14:14 26.07.2025
Քրեական ոստիկանները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով սինթետիկ ու բուսական ծագման թմրամիջոցներՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու վերաբերյալ հերթական օպերատիվ տվյալը ստացան հուլիսի 23-ին: Գիշերվա ժամը 2:30-ին Իսակովի պողոտայում նրանք ձերբակալեցին մայրաքաղաքի Արգիշտիի և Շարուրի փողոցի բնակիչ երկու տղամարդու և վերջինիս վարած ավտոմեքենայով հանդերձ տեղափոխեցին վարչություն: 40-ամյա ուղևորի խուզարկությամբ հայտնաբերվեց պոլիէթիլենային փաթեթ, որի մեջ կար […] ...
14:00 26.07.2025
«Բարսելոնայի» պատմության լավագույն խաղացողների տասնյակըԲրիտանական հայտնի FourFourTwo պարբերականը կազմել է «Բարսելոնայի» պատմության 50 լավագույն խաղացողների ցանկը։ Առաջին տեղը զբաղեցրել է «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիր Լիոնել Մեսսին։ Երկրորդ տեղում է Չավին, լավագույն եռյակը եզրափակում է Անդրես Ինիեստան։ «Բարսելոնայի» պատմության 10 լավագույն ֆուտբոլիստները։ 1.Լիոնել Մեսսի 2.Չավի 3.Անդրես Ինիեստա 4.Յոհան Կրոյֆ 5.Ռոնալդինյո 6.Դիեգո Մարադոնա 7.Սամուել Էտո’Օ 8.Ռոնալդ Կուման 9.Սեզար Ռոդրիգես 10.Միքայել Լաուդրուպ ...