TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+21.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Արարատ գյուղում 3-ամյա երեխա է մահացել․ կասկածվում է «խոզի գրիպ»․ News.am

21:23 16.12.2019

Արարատի մարզի Արարատ գյուղում 3-ամյա աղջիկ է մահացել: «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոնից News.am-ին հայտնել են, որ երեխան երկու օր բուժում է ստացել իրենց մոտ, ապա վիճակի բարդացմամբ պայմանավորված տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Հարցին՝ որքանով են իրականությանը համապատասխանում խոսակցությունները և կասկածնե՞ր եղել են արդյոք, որ երեխան «խոզի գրիպից» է մահացել, բժշկական կենտրոնի տնօրեն Արայիկ […]

̰
Այդ մեքենան հաջորդ տարի պիտի շահագործումից դուրս գար. քաղաքապետարանը` երթևեկության ժամանակ դռան ընկնելու մասին

20:57 16.12.2019

Արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում: 15 համարի երթուղայինի դուռը պոկվել է, երբ ուղևորը փորձել է բացել այն: Վարորդը ստիպված է եղել երթևեկել առանց դռան: Թեմայի վերաբերյալ SHANTNEWS.am-ի թղթակիցը զրուցել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի հետ, հետաքրքրվել, թե երբ քաղաքացիները կազատվեն «ԳԱԶելներից» ու երբ Երևանում կգործի պատշաճ տրանսպորտային համակարգ:

̰
Բացահայտվել է Հայաստանում Վրաստանի դեսպանի դիվանագիտական Mercedes-ից կատարված գողությունը

20:48 16.12.2019

Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 11-ն անց 40-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ գողացել են օտարերկրյա դիվանագիտական հաստատություններից մեկի հաշվեկշռում գտնվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, ձեռնարկելով օպերատիվ տարաբնույթ միջոցառումներ, պարզեցին հանացագործությունը կատարած անձի ինքնությունը։ Երևանի բնակիչ, 16-ամյա երիտասարդը ոստիկանության Կենտրոնական բաժնում դեպքի վերաբերյալ տվել է համապատասխան բացտրություն։ Ձեռնարկվում […]

̰
Ավստրալիայում հրդեհներն առաջացրել են օդի խիստ աղտոտում

20:10 16.12.2019

Ավստրալիայում օդի աղտոտվածությունը կտրուկ աճել է լայնածավալ հրդեհների պատճառով, հայտնում է Интерфакс-Россия-ը՝ վկայակոչելով Climate and Health Alliance-ին:  «Հրդեհներից ծուխը հանգեցրել է օդի աղտոտվածության, որը Սիդնեյի և Նոր Հարավային Ուելս նահանգի մի քանի շրջաններում նորմայից 11 անգամ ավելի բարձր է»,- ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ: Միևնույն ժամանակ, Նոր Հարավային Ուելսի առողջապահության դեպարտամենտը նշել է նախորդ շաբաթ […]

̰
Amnesty International-ը Իրանում ցույցերի ժամանակ զոհերի նոր թիվ է ներկայացրել

16:54 16.12.2019

Բենզինի թանկացումից հետո Իրանում տեղի ունեցած ցույցերի ժամանակ սպանվել է 304 մարդ։ Այս մասին նոր եզրակացություն է ներկայացրել Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։ Վիրավորների թիվը, ըստ նույն զեկույցի, մի քանի հազար է։ Սպանությունները, ըստ իրավապաշտպանների, եղել են ոչ միայն ցույցերի օրերին՝ նոյեմբերի 15-18 ժամանակահատվածում, այլևս «դրանց հաջորդած բռնաճնշումների» ժամանակ։ Կազմակերպության նախորդ զեկույցում նշվում էր, որ […]

̰
Մահացել է Popcorn հիթի հեղինակ Գերշոն Քինգսլին

16:34 16.12.2019

Նյու Յորքում մահացել է կոմպոզիտոր, էլեկտրոնային երաժշտության առաջամարտիկներից մեկը՝ հիթային Popcorn-ի հեղինակ Գերշոն Քինգսլին: Նա մահացել է 98 տարեկանում, գրում է Billboard-ը: Քինգսլին ծնվել է 1922-ի հոկտեմբերի 28-ին գերմանական Բոխում քաղաքում: 1946-ին կոմպոզիտորը տեղափոխվել է Միացյալ Նահանգներ: Սովորել է Լոս Անջելեսի կոնսերվատորիայում, այնուհետ տեղափոխվել է Նյու Յորք և սկսել աշխատել Բրոդվեյում որպես մյուզիքլների երաժշտական ​​ղեկավար: […]

̰
Ուսանողուհուն անդամահատած ռուս դասախոսին մեկուսարանից դուրս չեն թողել

16:10 16.12.2019

Սանկտ Պետերբուրգի քաղաքային դատարանը որոշել է մեկուսարանից դուրս չթողնել նախկին ուսանողուհու սպանության մեջ մեղադրվող պատմաբան Օլեգ Սոկոլովին: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն: Սոկոլովի փաստաբանը փորձել է իր պաշտպանյալի համար հասնել տնային կալանքի, սակայն դատարանը որոշել է վերջինիս թողնել անազատության մեջ՝ բանտում: Հիշեցնենք, որ պատմաբան Օլեգ Սոկոլովը, որը դասախոսում է բուհում, կրակելով սպանել է իր ուսանողուհուն՝ […]

̰
Երթուղայինի դուռը ընկավ հենց ընթացքի ժամանակ

14:28 16.12.2019

Երևանի քաղաքային տրանսպորտի վիճակը շարունակում է մնալ կայուն խայտառակ։ ArmDaily.am-ի թղթակիցն այսօր ականատես եղավ, թե ինչպես էր 15 համարի երթուղայինը երթևեկում առանց դռան։ Երթուղայինի ուղևորներից մեկի՝ դուռը բացելու ժամանակ, այն ընկավ։ Սա կարող էր վատ ավարտ ունենալ, բայց, բարեբախտաբար, ուղևորը տղամարդ էր ու կարողացավ կառավարել դուռն անկման պահին։ Պատկերացնո՞ւմ եք՝ եթե դուռը բացողը երեխա լիներ […]

̰
Կռունկի 16-տոննայանոց հարթակն ընկել է հանդիպակաց մեքենաների վրա. կա զոհ և վիրավորներ

11:58 16.12.2019

Դեպքը տեղի է ունեցել Եկատերինբուրգ-Կուրգան ավտոմայրուղու վրա:

̰
Ողբերգական դեպք Տավուշի մարզում. Գանձաքար գյուղում հայտնաբերվել են ամուսինների դիեր

11:24 16.12.2019

Երեկ՝ դեկտեմբերի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, ժամը 21:30-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Գանձաքար գյուղ, որտեղ տներից մեկում հայտնաբերվել է 2 դի: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի […]

̰
Հրդեհ Գեղհովիտ գյուղում․ տանտիրուհին այրվածքներով հոսպիտալացվել է

10:23 16.12.2019

Դեկտեմբերի 15-ին` ժամը 23:23-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գեղհովիտ գյուղի 1-ին փողոցի թիվ 12 տանը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:35-ին, մարվել՝ 23:55-ին: Այրվել են խոհանոցի կախովի […]

̰
Վթար Ալեք Մանուկյան փողոցում. կա տուժած

09:53 16.12.2019

Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 22:21-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 15ա շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռուստամ Ա., ծնված 1990 թ.) բախվել […]

̰
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորակը

09:24 16.12.2019

Դեկտեմբերի 15-ին` ժամը 20:18-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Գարգառ գյուղի Պուշկինի 1-ին ոլորանում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել մոտակա ձորակը. ավտոմեքենան ձորակից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: […]

̰
Արտակարգ դեպք Երևանում. «Մակարով» ատրճանակից մի քանի անգամ կրակել են ոստիկանական ավտոմեքենայի վրա

22:26 15.12.2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցած կրակոցների փաստով: Ժամը 08:30-ի սահմաններում, ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ոստիկան Կ.Ն.-ն ահազանգել է ոստիկանության Մաշտոցի բաժին, որ Նազաբերկյան թաղամասում կայանված Hyundai ավտոմեքենայի վրա կրակոցներ են արձակել: Պարզվել է, որ դեկտեմբերի 12-ի` ժամը 18:00-ից մինչև […]

̰
ԱՄՆ-ում օդանավը վթարային վայրէջք է կատարել ծանրաբեռնված մայրուղու վրա

21:46 15.12.2019

Piper PA-34 օդանավը ԱՄՆ Ֆինիքս քաղաքի մայրուղիներից մեկում վթարային վայրէջք է կատարել: Այս մասին հաղորդում է Корреспондент-ը։ https://youtu.be/FVzCSdylyN4 Ինքնաթիռը վայրէջք է կատարել թռիչքուղուց մոտ 3 կմ հեռավորությամբ: Աղբյուրի փոխանցմամբ՝ ինքնաթիռը, որում 2 մարդ է եղել, ընկել է տեղի ավտոպարկի մոտակայքում, որից հետո սահելով հասել է ծանրաբեռնված մայրուղի և կանգ առել ճանապարհի երթևեկելի հատվածի մեջտեղում: Աղբյուրի […]

̰
Շիրակի մարզում 23-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է բազալտե եզրաքարերին ու հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին․ կա տուժած

21:06 15.12.2019

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում, Գյումրիի բնակիչ, 23-ամյա Էդգար Ս.-ն, Գյումրի քաղաքի Շիրակացի – Հ. Մելքոնյան փողոցների խաչմերուկում, իր վարած Mercedes մակնիշի 34 MA 310 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, բախվել մայթեզրի բազալտե սալերին ու հայտնվել հետիոտնի համար նախատեսված ճանապարհին՝ խանութի տարածքում: Shamshyan.com-ի  փոխանցմամբ՝ վթարի […]

̰
Հայտնի է՝ ով է Երևանում դանակահարել 3 պատանիներին․ նոր մանրամասներ

20:34 15.12.2019

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողները՝ համատեղ իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են երեկ՝ դեկտեմբերի 14-ին, դանակահարված վիճակում «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված անձանց ամբողջական տվայլները, և թե որտեղից են նշվածները տեղափոխվել հիվանդանոց: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 13:20-ի սահմաններում, Խորենացու փողոցի […]

̰
Տափօղակը հոկեյի խաղի ժամանակ այլանդակել է լրագրողուհու դեմքը

19:40 15.12.2019

Սլովակ լրագրողուհի Բարբորա Ժաչիկովան տափօղակի հարվածից դեմքի վնասվածք է ստացել, գրում է RT-ն: Նշվում է, որ տափօղակը դուրս է եկել սահադաշտից և հարվածել է աղջկան: Տուժածի մոտ ախտորոշել են ուղեղի ցնցում, դեմքի ոսկրի կոտրվածք և աչքի վնասվածք: Այս պահին բժիշկները պաjքարում են աղջկա տեսողությունը վերականգնելու համար: Նրան պետք է կատարեն նաև պլաստիկ վիրահատություններ:    

̰
Ֆիլիպիններում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել․ 6-ամյա երեխա է զոհվել

19:12 15.12.2019

Ֆիլիպիններում 6.8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ Երկրաշարժը տեղի է ունեցել տեղի ժամանակով 06:11-ին։ Էպիկենտրոնը գտնվում է Մագսայսայ բնակավայրից 5 կմ հյուսիս-արևելք՝ օջախի 8.2 կմ խորությամբ։ Մատանաո քաղաքում շենք է փլուզվել, որի փլատակներում  մնացած 6-ամյա աղջիկը մահացել է, փոխանցում է Tass գործակալությունը։ Մատանաոյի քաղաքապետ Վինսենտ Ֆերնանդեսի խոսքերով՝ երկրաշարժը լուրջ վնաս է […]

̰
Ինդոնեզիայում կոկորդիլոսը տղամարդուն 2 կես է արել

19:03 15.12.2019

Ինդոնեզիայի Հարավային Սումատրա նահանգում կոկորդիլոսը ձկնորսին 2 կես է արել, գրում է CNN-ը: 40-ամյա Սիդիկ Կամենսոն ընկերների հետ գնացել է ձուկ որսալու: Որսի ընթացքում ընկերները 2 նավ են վերցրել։ Որոշ ժամանակ անց Կամենսոյի մարմինը գտել են 2 կես եղած։ Տեղացիները ենթադրում են, որ ձկնորսը կոկորդիլոսի զոհ է դարձել, քանի որ այդ գետում շատ կոկորդիլոսներ են […]

̰
ՊՆ ծառայողի կողմից վրաերթի ենթարկվածը հիվանդանոցում մահացել է

18:30 15.12.2019

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 23-ամյա Գագիկ Բ-ն իր վարած Kia մակնիշի 15 ՕR 115 համարանիշի ավտոմեքենայով Էրեբունի և Արցախի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 54-ամյա Վահան Շ․-ին։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած […]

̰
Երևանում կոտրել են միանգամից մի քանի արագաչափ

17:48 15.12.2019

Երևանում միանգամից կոտրել ու վնասել են մի քանի արագաչափեր։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ անհայտ անձը դիտավորությամբ կոտրել է Արշակունյաց պողոտայի 18 հասցեում տեղադրված արագաչափ սարքը։ Նույն օրը կոտրել են նաև Հալաբյան փողոցում գտնվող «Թումո» կենտրոնի հարևանությամբ, ինչպես նաև Լենինգրադյան փողոցի 16 շենքի մոտ գտնվող արագաչափերը։ Նույն օրը կոտրել են նաև Արշակունյաց պողոտայում տեղադրված արագաչափ սարքի ապակին։ Աղբյուրի […]

̰
Ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են Կարմիր գրքում գրանցված Բեզոարյան այծին սպանողին

17:39 15.12.2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արարատի մարզային վարչության՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Զաքարյանի, ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ, օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչ Խորեն Մուրադյանի տանը կա Կարմիր գրքում հաշվառված Բեզոարյան այծի գլուխ՝ իր մորթիով։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝  ոստիկանները պարզել են, որ Վեդի քաղաքի բնակիչ […]

̰
Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Opel Astra G»-ն ընկել է ձորը

16:49 15.12.2019

Դեկտեմբերի 15-ին` ժամը 08:01-ին, 911 ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տիգրանաշենի ոլորանների վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան հայտնվել է ձորում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 84-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի  ավտոմեքենան (վարորդ՝ Սամսոն Մ., ծնված 1992 թ.) դուրս է […]

̰
Երևանյան լիճն ընկած ավտոմեքենայի 15-ամյա վարորդի վիճակը կայուն ծանր է

14:45 15.12.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, երեկ՝ դեկտեմբերի 14-ին, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Երևանյան լիճը։ ԱԻՆ-ը տեսանյութ է հրապարակել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ […]

̰
Կրակոց և գողության փորձ Աբովյան քաղաքում․ կասկածյալներից մեկը ձերբակալվել է

12:34 15.12.2019

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ժամը 05։30-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Աբովյանի պահպանության բաժնի ծառայողները «Տաշիր Պիցցա»-ի մոտ ծառայություն կատարելու ժամանակ օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Հատիսի փողոցի 1/7 հասցեում գործող «ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի «Աբովյան» մասնաճյուղում գողություն է տեղի ունենում։ Shamshyan.com-ի  հաղորդմամբ՝ ոստիկանները, շտապ մոտենալով նշված վայր, նկատել են փախուստի դիմող 2 հոգու, իսկ մեկին […]

̰
Նեպալում ուխտավորներ տեղափոխող ավտոբուսը 500 մ բարձրությունից ընկել է․ կա առնվազն 14 զոհ

11:34 15.12.2019

Նեպալում ավտոբուսը 500 մ բարձրությունից ընկել է, որի հետևանքով առնվազն 13 հոգի մահացել է, կան տուժածներ։ Այս մասին հաղորդում է Himalayan Times-ը՝ հղում անելով իրավապահներին։ Հաղորդվում է, որ ավտոբուսը ուղևորվելիս է եղել Նեպալի մայրաքաղաք Կատմանդու։ Իրավապահների տվյալներով՝ ավտոբուսում հինդու ուխտավորներ են եղել։ 12-ը տեղում մահացել են, իսկ երկուսը՝ հիվանդանոցում։ Ենթադրաբար, վթարը տեղի է ունեցել այն […]

̰
Մեքենան մի քանի պտույտ գլխիվայր շրջվել է և հայտնվել ձորում

10:44 15.12.2019

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։10-ի սահմաններում Սիսիան քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Սամսոն Մ․-ն իր վարած Opel մակնիշի 35 ՏZ 551 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 84 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Տիգրանաշենի ոլորաններում (Քյարքի), դեռևս անհայտ հանգամանքերում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշի սյանն ու մի քանի պտույտ գլխիվայր […]

̰
15-ամյա տղան, հոր BMW-ով մոտ 20 մետր օդային թռիչք անելով, հայտնվել է Երևանյան լճում

00:00 15.12.2019

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին վթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:50-ի սահմաններում BMW մակնիշի 23 ՕՏ 871 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Շենգավիթ վարչական շրջանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 20-25 մետր օդային թռիչք կատարելով, հայտնվել է Երևանյան լճում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը, որ եղել է 15 տարեկան տղա, տեղափոխվել է Երևանի «Սբ. Աստվածամայր» […]

̰
Մահացել է «Կնքահայրը» ֆիլմի դերակատարը

19:00 14.12.2019

Ամերիկացի դերասան Դաննի Այելոն, որը ավելի շատ հայտնի է որպես «Կնքահայրը» ֆիլմի Թոնի Ռոզատոյի դերակատար, 86 տարեկանում մահացել է, գրում  է The Hollywood Reporter -ը: Դերասանի ներկայացուցիչ Թրեյսի Միլլերը նշել է, որ Այելոն մահացել է հինգշաբթի երեկոյան, երկարատև հիվանդությունից հետո: Նա ուներ 4 երեխա: Դաննի Այելոն ծնվել էր Նյու Յորքում 1933թ.:  

̰
BACK_TO_TOP