TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+26.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Հակոբ Երանոսյանը մարմնական վնասվածքները ստացել է ինքնավթարի հետևանքով. ՔԿ-ն՝ ինքնահրկիզվել փորձող կնոջ որդու մասին

17:53 12.12.2019

Այսօր ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա է իրականացրել քաղաքացի Մայրանուշ Երանոսյանը, ով իր բողոքն է արտահայտել որդու՝ Հակոբ Երանոսյանի վթարի ենթարկվելու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի վերաբերյալ: Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ Քննչական կոմիտեն հայտնում է հետևյալը. «2019թ. ապրիլի 22-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում Երևան քաղաքի Շիրակի փողոցի թիվ […]

̰
«Ծովակալ Կուզնեցով» ավիակրում հրդեհ է բռնկվել

17:12 12.12.2019

Մուրմանսկում «Ծովակալ Կուզնեցով» ավիակիր նավի վրա հրդեհ է բռնկվել, գրում է Интерфакс-ը: Նշվում է, որ ավիակիրը գտնվում էր վերանորոգման փուլում: Նշվում է, որ հրդեհի հետևանքով 2 մարդ տարհանվել է, իսկ 1-ը համարվում է անհետ կորած: Ընդհանուր առմամբ, տուժել է 6 մարդ, նրանցից 1-ը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Տուժածները թունավորվել են այրվող ապրանքների արտանետումների հետևանքով: […]

̰
Ռուսաստանում Մի-28 է վթարվել. կան զոհեր

16:41 12.12.2019

Ռուսաստանի Կրասնոդարի շրջանում վայրէջքի պատրաստվելիս վթարվել է զինված ուժերի Մի-28 հարվածային ուղղաթիռ, երկու օդաչուն էլ զոհվել են։ Այս մասին հայտնում է Razm.info-ն: Ուղղաթիռը բարձրացել էր օդ բարդ կլիմայական պայմաններում ուսումնական թռիչք անելու համար։ Փրկարարները հայտնաբերել են ուղղաթիռի սև արկղերը, դրանք վնասված չեն։ Ուժային կառույցներում գործակալության աղբյուրն ասել է, որ հիմնական վարկածները սխալ պիլոտաժը կամ տեխնիկական […]

̰
Ոստիկանները բացահայտել են Դիլիջանում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած դեպքը

15:49 12.12.2019

Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 22։15-ին, «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Դիլիջանի բնակիչ, 31-ամյա մի տղամարդ։ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Տավուշի մարզային վարչության, Դիլիջանի բաժնի և տարածքային նախաքննական մարմնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերել, որ դեկտեմբերի […]

̰
Կինը սպառնում է ինքնահրկիզվել

15:33 12.12.2019

Կառավարության շենքի առջև մի կին սպառնում էր ինքնահրկիզվել: Նա նշում էր՝ որդին ավտովթարից հետո արդեն ութ ամիս է՝ կոմայի մեջ է: Կինը համոզված էր՝ իրականում ավտովթար չի եղել, սակայն իր որդու գործը չի բացահայտվում: Անվտանգության աշխատակիցները փորձում էին կնոջ ձեռքից վերցնել բենզինով լցված շիշը: Ի վերջո, կնոջն ընդառաջ եկան կառավարության աշխատակազմից և նրան ուղեկցեցին ընդունարան:

̰
Ընկերության տնօրենը կեղծել է պաշտոնական փաստաթղթեր. ԱԱԾ-ի բացահայտումը

15:27 12.12.2019

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով հանցավորության դեմ ուղղված և օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ իրականացմանը, ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է իրացնելու նպատակով իրավաբանական փաստ հաստատող, իրավունք վերապահող պաշտոնական կեղծ փաստաթղթերի պատրաստման և իրացման դեպք: Այս մասին հայտնում են ԱԱԾ լրատվական ծառայությունից: Այսպես, իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ […]

̰
Թեհրանի հարակից շրջաններում զոհվածների 85 տոկոսը չի մասնակցել բողոքի ցույցերին. Արմեն Իսրայելյան

14:38 12.12.2019

Իրանագետ Արմեն Իսրայելյանը նոր հանգամանքներ է հայտնել Իրանում տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում զոհված անձանց վերաբերյալ: «Թեհրանի հարակից շրջաններում զոհվածների 85 տոկոսը չի մասնակցել բողոքի ցույցերին Հաստատվել է, որ սպանությունների կազմակերպման հստակ ծրագիր է եղել։ Իրանի հոգևոր առաջնորդի համաձայնությամբ՝ զոհված անձանցից ոմանք «շահիդ» են ճանաչվել, Իրանի կառավարությունն ազգային անվտանգության գերագույն խորհրդի հորդորով է, որ մինչ […]

̰
Նոր Զելանդիայի Ուայթ Այլանդ կղզում նոր հրաբխի վտանգը թույլ չի տալիս դուրս բերել զոհերի մարմինները

14:34 12.12.2019

Դեկտեմբերի 9-ին Ուայթ Այլանդի հրաբխի ժայթքման հետևանքով առնվազն 8 մարդ է մահացել, 20 մարդ այրվածքներով տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք:

̰
Ոստիկանները բացահայտել են Դիլիջանում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած դեպքը

11:10 12.12.2019

Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 22.15-ին, «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Դիլիջանի բնակիչ, 31-ամյա մի տղամարդ։ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Տավուշի մարզային վարչության, Դիլիջանի բաժնի և տարածքային նախաքննական մարմնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերել, որ դեկտեմբերի […]

̰
Վթար Նոր Գեղի-Լուսակերտ ավտոճանապարհին. կան տուժածներ

09:55 12.12.2019

Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 00:02-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի-Լուսակերտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Nissan March» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լյուդվիգ Ա., ծնված 1994 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել […]

̰
Ավտովթար Երևանում․ Հնդկաստանի 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

08:27 12.12.2019

Դեկտեմբերի 10-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ ժամը 01։30-ի սահմաններում Ջանիբեկյան և Շիրազի փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 32-ամյա Հրաչյա Հակոբյանի վարած Toyota մակնիշի 77 FR 787 համարանիշի և Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի՝ 20-ամյա Շոբհիտ Սինխի վարած Mitsubishi մակնիշի 93 XX 007 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Շ. Սինխը, նա ուղևորներ՝ Հնդկաստանի Հանրապետության […]

̰
Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում

08:19 12.12.2019

Դեկտեմբերի 11-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Կապան քաղաքի՝ ժողովրդին հայտնի Չերեմուշկա տանող ճանապարհին Suzuki մակնիշի 69 GG 066 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող Կապանի բնակիչ՝ 18-ամյա Արմեն […]

̰
ՌԴ-ում 8-ամյա տղան թռչկոտել է մահճակալի վրա, անհաջող ընկել և մահացել

23:32 11.12.2019

ՌԴ-ում 8-ամյա տղան թռչկոտել է մահճակալի վրա, անհաջող ընկել և մահացել։ Այս մասին հաղորդում է Kp.ru-ն։ Երեխան գլխով հարվածել է մահճակալի հիմնակմախքին։ Տղային հոսպիտալացրել են «գանգուղեղային փակ վնասվածք» նախնական ախտորոշմամբ։ Երբ երեխային հիվանդանոց են տարել, բժիշկներն արձանագրել են նրա մահը։ Հայտնի է, որ տղան ավագ եղբայր ունի։ Կատարվում է հետաքննություն։

̰
Վարդենիսի հիվանդանոցում արձանագրված երեխայի մահվան դեպքը շատ ցավալի է․ մանրամասներ

23:10 11.12.2019

ՀՀ առողջապահության նախարարությունը մեկնաբանել է Վարդենիսի հիվանդանոցում նորածնի մահվան դեպքը: «Դեկտեմբերի 10-ին Վարդենիսի հիվանդանոցում արձանագրված երեխայի մահվան դեպքը շատ ցավալի է: «Վարդենիսի» բժշկական կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն` հղի կինը դեկտեմբերի 10-ին, ժամը 04.35-ին դիմել է բուժհաստատություն` նշելով, որ պտղի խաղը չի զգում: Կատարվել է ԿՏԳ, որի ընթացքում լսվել են պտղի սրտի զարկերը, ներզննման ընթացքում ծննդաբերական […]

̰
29-ամյա երիտասարդը թոշակ հատկացնելու պատրվակով մտել էր տուն ու փող գողացել

22:12 11.12.2019

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզներն, իրացնելով բնակարանային գողության վերաբերյալ ստացած օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 8-ին Սեբաստիա փողոցում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել 29-ամյա մի երիտասարդի, որը Երևանի բնակիչ է։ Շենգավիթի ոստիկանները հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ էին ձեռք բերել, որ բերման ենթարկվածը երիտասարդը դեկտեմբերի 7-ին թոշակ հատկացնելու պատրվակով մտել է Եղբայրության փողոցի տներից մեկն ու, […]

̰
Արմավիրի մարզի Արևիկ գյուղում 10-րդ դասարանի աշակերտը դանակահարել է նույն դպրոցի մեկ այլ աշակերտի

22:03 11.12.2019

Դեկտեմբերի 10-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում, այս մասին տեղեկացնում է Shamshyan.com–ը։ Ոստիկանության Արմավիրի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 11։00-ի սահմաններում Արևիկ գյուղի բնակիչ՝ նույն գյուղի դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ, 15-ամյա Խ. Ս.-ն վիճաբանել է համագյուղացի՝ 16-ամյա Ն. Մ.-ի հետ, ով նույնպես սովորում է նույն գյուղի դպրոցում։ Վիճաբանության ժամանակ […]

̰
Քրոջ սպանության մեջ մեղադրվողը փորձել է դատարանից առաստաղով փախչել

21:10 11.12.2019

Քրոջ սպանության մեջ մեղադրվող տղամարդը դատարանում դուրս է եկել ապակյա վանդակից, հայտնում է lenta.ru-ն: Փախուստի դիմածին ետ բերելու համար աշխատակիցները մեծ ջանքեր են գործադրել:

̰
Տղամարդը կնոջ մասին արատավորող տեղեկություններ չհրապարակելու դիմաց 9.6 մլն դրամ և 3 մլն դրամի զարդեր է ստացել և հերթական 1.7 մլն-ը շորթելու պահին բռնվել

20:59 11.12.2019

Դեկտեմբերի 4-ին մի կին ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում էր տվել, որ սոցցանցերից մեկով ծանոթացել է Հրազդանի բնակիչ մի տղամարդու հետ, որի հետ հետագայում ինտիմ կապի մեջ են գտնվել։ Այնուհետև տղամարդը կնոջ մասին արատավորող տեղեկություններ չհրապարակելու, ինչպես և կնոջ երեխաների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, նրանից պահանջել ու ստացել է ընդհանուր 3,000,000 դրամի ոսկյա զարդեր և 9 […]

̰
Ոստիկանները թարմ հետքերով բացահայտեցին 16-ամյա պատանու դանակահարության դեպքը

20:30 11.12.2019

Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 13։15-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում «Արամյանց» բժշկական կենտրոնից ահազանգ է հնչել, որ «կրծոսկրի և աջ ազդրի հարթ եզրերով վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 16-ամյա մի երիտասարդ։ Րոպեներ անց նա տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղից ևս հնչել է նույնաբովանդակ ահազանգ։ Արագ արձագանքած ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզներն ու անչափահասների գործերով ծառայողները […]

̰
Խոշոր հրդեհ Բարսելոնի մոտ գտնվող գործարաններից մեկում

17:52 11.12.2019

Բարսելոնի մոտակայքում գտնվող Մունտուրնես դալ Վալյես բնակավայրի արտադրական թափոնների գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է La Vanguardia-ն: Դեպքի վայր է շտապել փրկարար ծառայության 20 մարտական հաշվարկ: Կրակն ընդգրկել է գործարանի ամբողջ տարածքը, բարեբախտաբար, տուժածներ չկան: Կրակն արդեն մեկուսացվել է: Տեղի իշխանությունները գործարանին մոտ գտնվող շենքերի բնակիչներին հորդորում են առայժմ դուրս չգալ տներից […]

̰
Բեռնատարի մասնակցությամբ վթար Թբիլիսյան խճուղում

17:29 11.12.2019

Երևանի Թբիլիսյան խճուղում բեռնատարի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել քիչ առաջ։ SHANTNEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ` միմյանց են բախվել բեռնատար «ԶԻԼ»-ը և թեթև մարդատար տաքսի ավտոմեքենան։ Դեպքի մանրամասները ճշտվում են։

̰
Ադրբեջանը բացատրություն է տվել Դավիթ Գարեջիի մոտ վրացի հովվին վիրավորելու առնչությամբ

17:20 11.12.2019

Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հաղորդագրություն է տարածել Դավիթ Գարեջիի տարածքում ադրբեջանցի սահմանապահների կողմից հրազենային վիրավորում ստացած վրացի հովվի հետ կապված միջադեպի մասին: «Երբ սահմանապահները փորձել էին հոտը հետ քշել վրացական տարածք, հոտին ուղեկցող տասից ավելի հովվաշներ հարձակվել են սահմանապահների վրա: Սկզբում սահմանապահները օդում նախազգուշական կրակ են բացել, բայց դա չի օգնել և ստիպված են եղել կրակել […]

̰
Մերձմոսկվայում հայտնաբերվել է սիրողական լուսանկարչի գլխատված մարմին

17:08 11.12.2019

Մերձմոսկովյան Նիկիֆորո բնակավայրում հայտնաբերել են 37-ամյա տղամարդու գլխատված դի։ Նրա դին եղել է ավտոբուսի կանգառի մոտ՝ անտառային տարածքում։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի իրավապահները։ Նախնական տեղեկություններով՝ երիտասարդը սիրողական լուսանկարիչ է եղել։ Ավտոբուսի կանգառից նա գնացել է անտառի ուղղությամբ՝ կենդանիների լուսանկարելու։ Նրա դին հայտնաբերել են մեկ օր անց։ Քրեական գործը հարուցվել է սպանության հոդվածով։

̰
Արտակարգ դեպք Իջևանում. երկաթե ձողով զինված քաղաքացին ներխուժել է համայնքապետարան

16:27 11.12.2019

Երեկ՝ դեկտեմբերի 1-ին, խուլիգանության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ինչպես հաղորդում է SHAMSHYAN.com-ը, ժամը 09:00-ի սահմաններում Իջևան քաղաքի Անկախության փողոցի բնակիչ, 31-ամյա Արման Մ.-ն երկաթե ձողը ձեռքին մուտք է գործել Իջևանի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ղալումյանի ընդունարան և մոտ 30 րոպե խանգարել համայնքապետարանի բնականոն աշխատանքը: Արման Մ.-ն կոտրել է համայնքի ղեկավարի ընդունարանի աշխատասենյակի դուռը: […]

̰
Աֆղանստանում ահաբեկչության հետևանքով վրացի զինվորականներ են վիրավորվել

16:22 11.12.2019

Աֆղանստանի Բահրամի ռազմակայանում ահաբեկիչների կողմից իրականացրած հարձակման հետևանքով թեթև վնասվածքներ են ստացել 12-րդ գումարտակի վրացի 5 զինվորականներ: Նրանց առողջական վիճակը կայուն է: Զինվորականներին հոսպիտալացնելու կարիք չի ծագել: Այս մասին ասված է Վրաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ: Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին և գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Չաչիբայան հետևում են Աֆղանստանում տիրող վիճակի հետագա զարգացմանը: «Վրաստանի զինված ուժերի […]

̰
Ավազակային հարձակում Երևանում. ՌԴ քաղաքացուն ծեծի են ենթարկել ու դանակահարել

13:37 11.12.2019

Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 17։25-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ ՌԴ մի քաղաքացու իր տանը ծեծի են ենթարկել և դանակով հարվածել ոտքին: Նույն օրը հաղորդում է ստացվել նաև հիվանդանոցից, որ «ձախ ազդրի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 21-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ երկու անձի կողմից ծեծի է ենթարկվել […]

̰
38-ամյա տղամարդը ներկայացել է սոցապի աշխատակից և թալանել 88-ամյա ծերունուն

13:21 11.12.2019

Դեկտեմբերի 4-ին` ժամը 13:05-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ էր ստացվել, որ նույն օրը` ժամը 12:00-ին, անհայտ անձը, ներկայանալով որպես սոցապ ծառայության աշխատակից, 88-ամյա տղամարդու հետ մտել են վերջինիս բնակարան, որտեղ անհայտ անձը, օգտվելով հյուրասենյակում միայնակ գտնվելու հանգամանքից, պահարանից գողացել է 110.000 դրամ և 11.000 ռուբլի: Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել է […]

̰
Նորագավիթում էլեկտրական 8 հաշվիչ է այրվել

09:42 11.12.2019

Դեկտեմբերի 11-ին` ժամը 01:58-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթի 6-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում են էլեկտրական հաշվիչներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:23-ին, մարվել՝ 02:25-ին: Ամբողջությամբ այրվել է 8 էլեկտրական հաշվիչ:

̰
«Արծվի թևեր»-ի մոտ բախվել են Opel-ն ու Mercedes-ը, վերջինս էլ տապալել է երթևեկությունը կարգավորող ցուցանակը. կան վիրավորներ

23:59 10.12.2019

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 15 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի «Արծվի թևեր» արձանի հարևանությամբ, բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 42-ամյա Սերգեյ Ս-ի վարած Opel մակնիշի 53 30 HY համարանիշի և Կոտայքի մարզի բնակիչ՝ 19-ամյա Վահա Խ-ի վարած Mercedes մակնիշի 99 AF 696 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ […]

̰
Գյումրիում 65-ամյա տղամարդը դանակահարել է 47-ամյա բնակչի

21:25 10.12.2019

Դեկտեմբերի 7-ին, ժամը 16-ի սահմաններում, շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավաքնդակի և որովայնի կտրած-ծակած վերքերով Գյումրիի Շարլ Ազնավուրի անվան հրապարակից հիվանդանոց է տեղափոխել 47-ամյա մի տղամարդ: Օպերատիվ խումբը բժշկական կենտրոն էր մեկնել: Սակայն տուժողն ի վիճակի չէր եղել բացատրություն տալու: Նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն: Մարմնական վնասվածքների բնույթն հուշում էր, որ նրան դանակահարել […]

̰
BACK_TO_TOP